Օրվա լրահոսը
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքների ազատության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակումները․ «Իրավական ուղի»
Կեսօրին Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտ ուժի կիրառմամբ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով նշված վայրում իրականացրել է խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման դիտարկում: Վերջինս հավաքի մասնակիցներին իրավական պարզաբանումներ է տրամադրել նրանց իրավունքների վերաբերյալ: Դրան հաջորդել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ապօրինի ձերբակալումը, որի արդյունքում վերջինիս պատճառվել են վնասվածքներ: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը խստորեն
Կոչ եմ անում իշխանություններին ռեպրեսիաներին շատ ավելի լավ նախապատրաստվել. Ռուբեն Մելիքյան
Ըստ Ռուբեն Մելիքյանի, ոստիկանության բաժիններում սոցիալական հեռավորությունը չէր պահպանվում
Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի. Աննա Մայիլյան
ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սա ի՞նչ է։ Հատուկ ծրագիր է հավեսով ազգին պառակտելո՞ւ։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կորոնավիրուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտառակությունը չպետք է լիներ։ Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։ Այսօր նախ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար,
«Կաշառք բաժանելու վերաբերյալ չեմ կարող հերքել մի բան, որը ես գիտեի չափահաս դառնալուց առաջ». Խաժակյան
«Եթե Փաշինյանը տիրապետել է նման թղթապանակների եւ ոչինչ չի արել, ուրեմն՝ սպասել է հարմար պահի»,-ասում է ԼՀԿ անդամը
Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի. Արփինե Հովհաննիսյան
Իրավաբան, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի: Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ
Հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ․ Էդուարդ Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ Կարևոր արձանագրում. ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։ Օրենքի առաջ բոլորը հավասար
ԲՀԿ-ն պետք է քննարկի և որոշում ընդունի պատգամավորական մանդատները վայր դնելու վերաբերյալ․ Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ստեղծված իրավիճակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է քննարկի և որոշում ընդունի պատգամավորական մանդատները վայր դնելու և արտահամակարգային պայքար սկսելու վերաբերյալ՝ դրանով մերժելով փաշինյանական քաղաքական և իրավական համակարգի դեստրուկտիվ, ոստիկանական և ավտոկրատ բնույթը։ https://www.facebook.com/aghazinyan/posts/10213169803199863
«Թեւն եք ջարդում, արա՜». բերման ենթարկվեցին 17 քաղաքացիներ
Ոստիկանները, ոլորելով երկու երիտասարդի ձեռքերը, մոտեցրին նրանց ծառայողական մեքենաներին
Հունիսի 13-ին արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1634 դեպք․ Ոստիկանություն
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 33222 արձանագրություն, իսկ հունիսի 13-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է
«Մեկը վզիցս էր բռնել, մեկ ուրիշն էլ ոտքերիցս էր քաշում». ԲՀԿ-ական պատգամավորը վնասվածքներ ունի
Ասացի, որ իրավունք չունեն, որ պատգամավոր եմ, բայց պատասխանում էին, որ նշանակություն չունի
Որևէ տարբերություն չեմ տեսնում նախկին ու ներկա բարքերի միջև․ Թեհմինա Վարդանյան
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես պատգամավոր Նիկոլ Փաշինյանն եմ, ես անձեռնմխելի եմ»։ Այս նախադասությունը հաճախ լսել ենք նախկինում պատգամավոր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Այսօր բերման են ենթարկվում ԱԺ պատգամավորների և տասնյակ քաղաքացիների։ Ոստիկանությունը կիրառում է բիրտ ուժ։ Սա այլևս փաստ է։ Ցավում եմ այն ընկերներիս համար, ովքեր
ԱԱԾ-ի մոտից շուրջ ինը տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել
Ոստիկանության գործառույթն է, որպեսզի քաղաքացիները պահպանեն սոցիալական հեռավորությունը. Ոստիկանությունը` պատ կազմելու ու սոցիալական հեռավորությունը չպահելու մասին
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ԱԱԾ հակաահաբեկչական ուսումնական վարժանքին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 14-ին ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանման ցուցադրած հակաահաբեկչական ուսումնական վարժանքին, ապա՝ կրակային պարապմունքին: Միջոցառման ընթացքում ցուցադրվել են գրավված օբյեկտների ազատագրման, պայմանական դիվերսիոն-ահաբեկչական խմբերի և հատուկ տեխնիկական միջոցների օգտագործմամբ հանցագործների շրջափակման ու չեզոքացման գործողություններ: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ուսումնական
«Բարգավաճ Հայաստանը» վերահաստատում է իր վճռականությունը՝ բոլոր քաղաքակիրթ և օրինական միջոցներով պայքարել մեր պետության և ժողովրդի շահերի համար․ հայտարարություն
Այսօր վաղ առավոտից իշխանությունն անցել է «իրավական տեռորի»։ Մենք սա գնահատում ենք որպես պատասխան՝ ԲՀԿ նախագահի վերջին ելույթին, որում նա, առանց երկիմաստությունների, նշեց երկրի առջև ծառացած սուր խնդիրները, մոտալուտ լրջագույն ռիսկերը և դրանց լուծման միակ հնարավորությունը՝ նոր, արդյունավետ կառավարում, լրջագույն փոփոխություններ երկրի կառավարման համակարգում։ Տապալելով համաճարակի դեմ պայքարը, դառնալով մեծաթիվ վարակակիրների և մահերի պատասխանատուն, հասկանալով,
«Պատրաստ ենք սցենարի, որ կհրավիրեն ԱԺ նիստ՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով». Զոհրաբյան
Պատրաստ ենք, որ ԲՀԿ բոլոր պատգամավորների համար նման միջնորդություն կներկայացնեն,-ասում է ԲՀԿ-ական պատգամավորը
Առինջ համայնքի բյուջե չի մուտքագրվել 36.539.925 դրամ․ հարուցվել է քրեական գործ․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների,
Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները. Արմեն Աշոտյան
Խստորեն դատապարտում եմ Նիկոլի ձեռքը խաղալիք դարձած, իր դրածոներով ղեկավարվող իրավապահ մարմինների գործողությունները։ Անթույլատրելի է խաղաղ հավաքված մարդկանց նկատմամբ նման լկտի կերպով բիրտ ուժի կիրառումը։ Ազգային Ժողովի պատգամավորների կարգավիճակի նման անարգումը Հայաստանի Սահմանադրության նկատմամբ երկրում բռնակալած նիկոլական վարչակազմի կողմից հերթական կեղտոտ ոտնձգությունն է։ Հատկապես զարհուրելի էր կին պատգամավորների նկատմամբ ոստիկանական տմարդի պահվածքը։ Այս խայտառակության բոլոր
ԲՀԿ-ի համախոհներին շարունակում են բերման ենթարկել. ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակում
Եթե պատրաստվում են պարոն Ծառուկյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, մենք պատրաստ ենք պայքարել
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետևում է այսօրվա զարգացումներին․ հայտարարություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի հայտարարությունը` այօրվա իրադարձությունների հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը ուշադրությամբ հետևում է այսօրվա զարգացումներին։ Բնականաբար թե՛ նախկինում տեղի ունեցած երևույթներին և թե՛ ընթացող գործընթացներին մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները»,-ասված է հայտարարության մեջ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Քինոայով, լոլիկով եւ թարմ դանդուռով աղցան
Երբ այս մթերքները համադրում էի, անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան համեղ աղցան կստացվի: Իրականությունը ոչ միայն արդարացրեց, այլեւ զգալիորեն գերազանցեց ակնկալիքս: Շատ օգտակար ու շատ համեղ աղցան, որը նաեւ բավականին հետաքրքիր տեսք ունի: Անհրաժեշտ մթերքները Քինոա (սագախոտ)- 1 բաժակ Դանդուռ-մեկ կապ Լոլիկ- 4-5 հատ Գլուխ սոխ- կես գլուխ Բուսական յուղ (նախընտրելի է վերցնել կտավատի
«Կին պատգամավորին ոստիկանները շպրտում են գետնին ու քարշ են տալիս». ԲՀԿ պատգամավոր
Հասկացանք, որ բոլորիս վրա կարող են քրեական գործ հարուցել: Չի ստացվելու եւ չի անցնելու
Կոչ ենք անում համարժեք արձագանքել և թույլ չտալ, որպեսզի Հայաստանում քաղաքական գործընթացները ճնշվեն ուժային մեթոդներով․ «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ վերջին շրջանում, սրվող համավարակային, սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին, գործող իշխանություններն իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ սկսել են պարբերաբար բռնաճնշումներ կիրառել՝ քաղաքական խնդիրները փորձելով լուծել քրեական հետապնդումներ իրականացնելու միջոցով։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը դատապարտում է ՀՀ Ազգային Ժողովի ընդդմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև մի շարք
Իշխան Զաքարյանի տիկին. «Ամբողջ տունը խուզարկեցին, Իշխանի զենքերից վերցրին, իրեն էլ իրենց հետ տարան»
Երբ պաշտոնական հայտարարությամբ ԱԱԾ-ն հանդես կգա, կկարդանք,կհասկանանք:
ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով
Տեղեկացնում ենք, որ հանրային միջոցառումների ժամանակ ոստիկանության կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքում քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում փաստաբանների խմբեր են ձևավորվում: Փաստաբաններ-բերման ենթարկվածներ կապն ապահովելու պատասխանատուն է փաստաբան Գևորգ Մկրտչյանը: Արագ արձագանքման հեռախոսահամար՝ (077) 007792: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ
Ինձ կոշտ ձերբակալեցին․ ես ընդամենը դիտարկում էի հավաքը․ Ռուբեն Մելիքյան
Իրավաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ Ինձ կոշտ ձերբակալեցին։ Ունեմ վնասվածքներ։ Լրացում. Թեթև է։ Բան չկա։ Մի քանի թեթև հարված, թեթև քերծվածք ոտքիս ու բութ մատս էլ դռան տակ մնաց։ էդքան բան։ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10222859590222462 Ես հավաքը միայն դիտարկում էի ու կոչ էի անում չդիմադրել ու չձերբակալել պատգամավոր Աբովյանին։ https://www.facebook.com/rubenmelikian/posts/10222859593342540
«Մի սադրի՜». ոստիկաններն ուժով բարձրացրին փողոցի մեջտեղում նստած ԲՀԿ պատգամավորներին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները քիչ առաջ փակեցին Խանջյան-Նալբանդյան փողոցների հատման կետը, ոստիկաններն էլ հորդորեցին դադարեցնել ակցիան: «Դե փորձեք ինձ բերման ենթարկել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորները նստել են փողոցի վրա եւ հրաժարվում են վեր կենալ: «Մնալու ենք այստեղ այնքան, մինչեւ Գագիկ Ծառուկյանը դուրս գա»,-հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը: Հիշեցնենք՝ առավոտից ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի
Քաշքշուք՝ ոստիկանների, պատգամավորների ու քաղաքացիների միջեւ. ԱԱԾ-ի դիմաց լարված իրավիճակ է
Մարդիկ իմացել են, որ այս պատերից այն կողմ է Գագիկ Ծառուկյանը գտնվում, դրա համար եկել են զորակցելու եւ կատարվածի վերաբերյալ բողոքելու
ԲՀԿ-ականները փակել են Խանջյան փողոցը (ֆոտոշարք)
ԲՀԿ-ականները փակել են Խանջյան փողոցը: Ֆոտոշարքը՝ Աշոտ Հակոբյանի
«Մեր տեղեկությամբ՝ Ծառուկյանին պատրաստվում են ձերբակալել եւ նրա անձեռնմխելիության հարցը դնել». Իսայան
Իմ տանն այս պահին խուզարկություն չի եղել, բայց պատրաստ եմ, որ ինձ էլ կարող են ձերբակալել, եւ սա այս իշխանության վերջի սկիզբն է
Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ․ ՀՅԴ
Ընդդիմության քաղաքական գնահատականին իշխանությունը հերթական անգամ արձագանքում է ռեպրեսիվ մեթոդներով: Հատկապես հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն սպառնալիքների առաջ, որոնք արդյունք են նաև իշխանությունների ապաշնորհ կառավարման, առավել ցայտուն է դառնում մեկ անձի բռնատիրություն հաստատելու անթաքույց ձգտումը: Եվս մեկ անգամ, պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դեպքում, այս ճանապարհն անխուսափելիորեն տանելու


















































