Օրվա լրահոսը

Պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր իրավապաշտպան նպատակով իրականացնում են հավաքի դիտարկում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի ամփոփիչ հայտարարությունը այսօր կատարած աշխատանքների վերաբերյալ Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է

Մենք դեռ շատ անելիք ունենք մեր քաղաքական անցյալը վերլուծելու, հասկանալու և գնահատելու առումով․ Արարատ Միրզոյան

ՀՀ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքով հունիսի 14-ը «Բռնադատվածի օրն» է: 1949թ. այդ օրն էր, երբ Հայաստանից տասնյակ էշելոններ ապրանքատար վագոններով ավելի քան 13 հազար հայեր սկսեցին տարվել հեռավոր Ալթայ երկրամասի հատուկ ապրելավայրեր։ Այդ մարդկանց և նրանց ժառանգների մեծ մասը մինչև հիմա չգիտի, թե ո՞ր հանցանքի համար են ենթարկվել այդ աքսորին։ Միայն 40 տարի

252 անձի նկատմամբ իրականացվել է վարչական ձերբակալում. Ոստիկանություն

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել են հավաքները: 2020 թվականի հունիսի 14-ին մի խումբ անձինք, անտեսելով հավաքների արգելքը՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 104 հասցեում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի մոտակայքում,  կազմակերպել և անցկացրել են հավաք: Նշված անձինք չեն ենթարկվել նոր

Վարչապետը չի հասկացել կամ դիտմամբ թերագնահատում է Դաշնակցության էությունը, ուժը, կամքն ու ոգին․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

Yerkir.am -ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը -Ինչպե՞ս եք գնահատում համավարակի դեմ պայքարի այսօրվա վիճակը: -Այդ մասին Հայաստանի մեր կազմակերպությունն արդեն տվել է իր գնահատականը հիմնված իրավիճակի բազմակողմանի վերլուծումների և մասնագիտական տեսակետների համադրման վրա: Համաճարակը անշուշտ համաշխարհային փորձություն է` ժողովուրդների եւ պետությունների համար: Ոչ մեկ երկիր, ոչ  մեկ կառավարություն լիարժեք պատրաստ չէր այդ ծավալի առողջապահական, տնտեսական, մարդկային, հոգեբանական, անվտանգային և այլ խնդիրների դիմակայելու համար: Բայց պետական հաստատությունների,

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը պատասխանել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհու բաց նամակին

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժշկուհի Թեհմինե Ղալեչյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակով էր հանդես եկել՝ գրելով․ Հարգելի պարոն վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ձեր և Ձեր կառավարության նկատմամբ ամենայն վստահություն և հավատ ունենալով` դիմում եմ Ձեզ՝ կարծելով, որ որոշ ֆունդամենտալ խնդիրների մասին պարզապես Ձեզ չեն իրազեկում: Ես աշխատում եմ Նորք ԻԿՀ-ում 2014 թ․-ից և վերջին մեկ ամսվա

Կոնստանտին Տեր-Նակալյան․ Արված էր ամենը, որ մենք ուշ հասնենք Երևան ու հնարավոր զարգացումներին չմասնակցենք

«Ադեկվադ» միաբանության՝ բերման ենթարկված բոլոր անդամներին ոստիկանությունը ազատ է արձակել 

Գևորգ Կոստանյան․ Նրանք այսօր պարտավոր են Գագիկ Ծառուկյանին բաց թողնել․ «Փաստինֆո»

«Բացառվում է, որ Գագիկ Ծառուկյանին ձերբակալեն, որովհետև դրա սահմանադրական հիմքն ամբողջությամբ բացակայում է»,- «Փաստինֆո» -ի հետ զրույցի ընթացքում ասել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով այսօրվա թիվ մեկ իրադարձության` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Ո՞ր պարագայում է հնարավոր պատգամավորական կարգավիճակ ունեցող անձին ձերբակալել կամ արդյո՞ք օրենքում կա այնպիսի դրույթ, որը թույլ

Իշխանությունները պարտավոր են իրենց գործողություններով ապացուցել, որ մենք գործ ունենք բացառապես իրավական գործընթացի հետ․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում մի քանի դիտարկումներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Այսօր առավոտվանից Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հնարավորություն են տալիս այն գնահատել քաղաքական և իրավական տեսանկյունից. 1. ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է թվով երեք քրեական գործ, որոնք վերաբերում են 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների

Բանակային ծառայության օգտակարության մասին

Իմ սերնդակիցների (հիշեցնեմ, ես 30-ից ահագին անց եմ, շատ մոտ 40-ին) եւ շրջապատի մեծ մասը բանակում ծառայությունը դիտարկում էին որպես կյանքից անիմաստ վատնված 2 տարի: Իսկ ահա ինձ համար այդ երկու տարին դարձավ կյանքի, հավանաբար, ամենակարեւոր դասը, որն ինձ վերջնականապես ձեւավորեց որպես անհատականություն: Միջին վիճակագրական ինժեներների հետխորհրդային ընտանիքում մեծացած մարդու համար, որը ստացել էր ամենասովորական

«Քրիստինե Պողոսյանին ու մյուսներին խորհուրդ կտամ չանցնել հերթական դոմագոգիային». Նաիրա Զոհրաբյան

Ձեր գործընկեր կին պատգամավորների հանդեպ բռնություն է գործադրվել, անհամաչափ ուժ է կիրառվել, ինչո՞ւ չեք արձագանքել

Կոչ ենք անում տուրք չտալ իշխանական քարոզչամեքենայի կողմից տարածվող ստահոդ տեղեկություններին․ «Իրավական կրթություն և վերահսկողություն»

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է այսօր ոստիկանության կողմից հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելը և նրանց նկատմամբ ուժի կիրառումը: Հատկապես մտահոգիչ է, որ ոստիկանությունը չի խորշել ուժ կիրառել դիտորդություն իրականացնող իրավապաշտպանների և կանանց նկատմամբ: Իրավական պետությունում ազատությունից զրկելու և ուժի կիրառման ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական:

Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի․ Դավիթ Խաժակյան

Երևան քաղաքի ավագանու անդամ, «Լույս» խմբակցություն ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ «Սիրելի ընկերներ, Մասիսի ոստիկանական բաժանմունքից ազատ արձակվեցի: Շնորհակալ եմ ինձ համար անհանգստացողներին, ՄԻՊ ներկայացուցիչներին, ովքեր ծանոթացան բաժանմունքում կարգավիճակիս և իհարկե ԼՀ պատգամավորներին, ովքեր այցելեցին ինձ և ինձ հետ բերման ենթարկվածներին: Քաղաքական գնահատականը կներկայացնի ԼՀ կառավարման խորհուրդը քննարկումներից հետո»: https://www.facebook.com/davit.khazhakyan/photos/a.145566843473805/276478947049260/?type=3&theater

Պաշտպան. «Իշխան Զաքարյանը հարցաքննվել է որպես վկա՝ բայց կասկածյալի կարգավիճակով»

Նրան տարել էին ընտրակաշառքի հետ կապված հարուցված գործի շրջանակներում՝ որպես վկա:

«Ժամանակ տվեցինք, չհեռացան». ոստիկանները բերման ենթարկեցին եւս 10 քաղաքացու

Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարում է, որ արտակարգ դրության ժամանկ հավաքներն արգելված են

Բախտախնդիրը (պատմվածք)

Բարեկամ էր նա… բայց մե՛ր արյունով «Բարեկամ» դարձած մի գիշեր մեզ հետ… Ե. Չարենց, «Դանթեական առասպել» Տոթից նվաղել էր օրը և հևում էր քրտնախարշ: Լուսադեմից տասնյակ բենզատարներ կուտակվել-խռնվել էին Հոկտեմբերյանի նավթաբազայի ամրակուռ դարպասներին հանդիման, ինչպես ժողովուրդը բյուրավոր, որ գվվում էր մագնիս-բևեռ թատերական հրապարակում: Բորբ արևից շիկնած մետաղյա բենզամբարների նման պայթունավտանգ էին օրերը: Ղարաբաղյան շարժումը սկսվել

Պահանջում ենք դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից․ «Ժառանգություն»

Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ  մարմինների աշխատակիցները՝  անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ: Հայաստանի

Զարուհի Հովհաննիսյան. «Ես կադրեր տեսա, որտեղ ոստիկանությունը կանանց թեւերից քարշ տալով փողոցը բացում էր»

Իրավապաշտպանը դատապարտում է ԲՀԿ-ական կին պատգամավորների նկատմամբ ոստիկանության գործելաոճը

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը չի կարող լուծվել ԱԺ արտահերթ նիստով

Դատախազությունում դեռ չգիտեն` այդ հարցով ԱԺ կդիմե՞ն, թե՞ ոչ

Արցախյան հակամարտության բանակցություններում ի՞նչ են իրենց խոստացել տեր եւ տիկին Փաշինյանները, որ լռում են. Միհրան Հակոբյան

Մեր հասարակությունն իրավունք ունի իմանալ՝ ինչի դիմաց են լռում, ինչ աշխարհաքաղաքական խոստումների, ինչ կոնվենցիաներ վավերացնելու դիմաց են լռում

Ռուբեն Մելիքյան․ Այստեղ առկա են առերևույթ քաղաքական հետապնդման լուրջ տարրեր

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ իր առաջնային խնդիրը քաղաքացիներին խաղաղ հավաքների ազատությունը վերադարձնելն է

Արծվիկ Մինասյան․ «Խախտված է ամեն ինչ՝ Սահմանադրությունից սկսած, բարոյական նորմերով ավարտված»

Արծվիկ Մինասյանը կարծում է, որ երկիրը պահանջում է արտակարգ գործողություններ

Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հանդեպ։ Չի կարելի իրավապահ համակարգը դարձնել քաղաքական

Նաիրա Զոհրաբյան․ «Այսօր դրվեց այս իշխանության վերջի սկիզբը»

«Թո՛ղ բոլորիս կալանավորեն, ձերբակալեն։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները դրան պատրաստ են»

ՀԱՕԿ-ը եւ ըմբշամարտի ֆեդերացիան զորակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Նալբանդյան փողոցում, ԱԱԾ-ի դիմաց աջակցելու եկել են նաեւ մարզաշխարհի ներկայացուցիչներ: ՀԱՕԿ նախագահի խորհրդական, սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանն Aravot.am-ին ասաց. «Այստեղ, տարբեր հատվածներում մարզաշխարհի մարդիկ կան, որոնք հավաքվել են՝ աջակցելու պարոն Ծառուկյանին: Մեր նշանաբանն է. «Սպորտը՝ քաղաքականությունից դուրս, սպորտը՝ Ծառուկյանի հետ»: Մարզաշխարհն այսօր կանգնած է պատասխանատու

«Սա կմնա Հայաստանի պատմության մեջ ամենաքաղաքականացված արտակարգ դրությունը». Միքայել Մանրիկյանը դուրս եկավ ոստիկանությունից

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամներ Մարկոս Հարությունյանն ու Արմեն Ներսիսյանը նույնպես բերման են ենթարկվել:

«Ադեկվադ» միաբանության անդամներն ԱՄՆ դեսպանատան մոտից բերման ենթարկվեցին

Նրանք ցանկանում էին շնորհակալագիր փոխանցել ԱՄՆ դեսպանին

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք. Գնել Սանոսյան

Հունիսի 14-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք, եւս 8 հոգի առողջացել է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան, Ծովասար, Լանջաղբյուր, Վահան, Լճափ, Ծովինար, Գեղհովիտ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երեւանի ավագանու մի քանի անդամների

Բերման է ենթարկվել նաև Երևանի ավագանու անդամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031