Օրվա լրահոսը

Հրդեհ նախկին «Պրագա» հյուրանոցի շենքում․ փրկարարները տարհանել են 25 բնակչի (ֆոտոշարք)

Հունիսի 13-ին, ժամը 16:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Պարզվել է, որ հրդեհը

Լիբանանահայ համայնքում խուճապային տրամադրություններ չկան․ Լիբանանում ՀՀ դեսպան

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին Հարց. Լիբանանում առկա քաղաքական, հասարակական, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի պայմաններում ինչպիսի՞ն է տեղի հայ համայնքի վիճակը, և ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱԳ նախարարությունը կամ Բեյրութում Հայաստանի դեսպանությունը այդ ուղղությամբ։ Պատասխան. Լիբանանում հայ համայնքը սահմանադրորեն մաս է կազմում պետության ինստիտուցիոնալ համակարգի և բարեկամ Լիբանանի բազմակոնֆեսիոնալ պետական-հասարակական

Իրանի նախագահն ինձ ասաց՝ մեր ժողովրդի սրտերը բաբախել են համահունչ․․․ ինչպե՞ս կարողացաք 30 տարում ձեռք բերվածը երկու տարում մսխել․ Սամվել Նիկոյան

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովում ընդունեցի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցով ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։ Պաշտոնական պատվիրակությունների հանդիպումից հետո առաջարկեցի այցելել Ազգային ժողովի նիստերի դահլիճ, որից հետո տևական ժամանակ տեղի ունեցավ ոչ պաշտոնական, անկեղծ առանձնազրույց։ Ցանկանում եմ վերհիշել այդ առանձնազրույցից

«Մեկ Հայաստան» կուսակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով քրեական գործ հարուցելու միջնորդություն է ներկայացրել 

«Մեկ Հայաստան» կուսակցությունը նոր կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու փաստով հունիսի 12-ին քրեական գործ հարուցելու միջնորդություն է պաշտոնապես ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն։ Սույն հաղորդման համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում օրեցօր ուժգնացող COVID 19 համավարակի դեմ ՀՀ իրավասու մարմինների կողմից վարվող, մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգին ոչ համարժեք և ակնհայտ կործանարար

Մենք աջակցում ենք Շահումյանի, ինչպես նաև Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված հատվածների վերաբերյալ Արցախի իշխանությունների օրինական պահանջներին․ ԱԳՆ

Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը: 1992թ. հունիսի կեսերին ադրբեջանական զինված ուժերն ամբողջովին գրավեցին Շահումյանի շրջանը և զանգվածային ոճրագործությունների միջոցով այնտեղից դուրս մղեցին հայկական բնակչությանը: Ամբողջական էթնիկ զտումից հետո Ադրբեջանը վերաբնակեցրեց շուրջ երկու տասնյակ հայկական բնակավայրեր ունեցող տարածաշրջանը: Նույն ճակատագրին արժանացան Արցախի Մարտակերտի և Մարտունու այն հատվածները, որոնք

Սեդա Գրիգորյան. «Քաղաքապետը եկել, նստել է հների փաստաթղթերի վրա ու չի ուզում վերանայել դրանք»

Այսօր Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի ու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում քննարկվում էր Երեւանի 33-րդ, հանրությանն ավելի հայտնի՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը։ Ժամեր տեւած այս նիստի գրեթե ավարտին թեժ քննարկում եղավ, վիրավորանքներ եւ մեղադրանքներ հնչեցին: Քննարկմանը հարցրերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Վավերագրող-ռեժիսոր Սեդա

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր, որի առաջին բաղադրիչով  իրականացվում են համայնքների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված միկրոծրագրեր  համայնքների կողմից ներկայացրած հայտերի և առաջարկների հիման վրա: ՍՆՏԶ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացման տարբեր փուլերում են գտնվում  11 միկրոծրագրեր` Արարատի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ

Նկատի ունենալով, որ քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն, վերոհիշյալ ստորաբաժանումների աշխատանքը չի դադարեցվի․ Ոստիկանություն

Այսօր հայտնել էինք, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի հետևանքով արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես և Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները հունիսի 15-ից անորոշ ժամանակով չեն գործի: Սակայն նկատի ունենալով, որ մեր քաղաքացիներից շատերն անհետաձգելի գործողություններ ունեն՝ կապված այս ծառայությունների սպասարկման ոլորտի հետ՝ որոշում է կայացվել վերոհիշյալ ստորաբաժանումների

Վարակի դեմ պայքարի արդյունավետության գրավականը համաճարակի սանձման աքսիոման է՝ միշտ մեկ քայլ առաջ լինել հիվանդությունից. բաց նամակ՝ վարչապետին

Օրեր առաջ դիմում եք ժողովրդին և շեշտում՝ «Ես հավատում եմ …, Ձեզ  …, Ձեր …, ինքնակազմակերպում …, պատասխանատվություն, …այդ մեկը դու ես…»: Այսօր էլ հերթական լայվով համաճարակային իրավիճակի մասին եք խոսում,  պատճառներն ու պատասխանատվությունը դնում դարերով պետական կարգի բացակայության և մարդկանց վրա: Վերջին 2 շաբաթների գործելաոճը՝ դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադրանքը, վարչական լծակներով ու

Վարչապետ. «Մենք մեր սխալները, բացթողումներն ու անհաջողությունները թաքցնելու խնդիր չունենք»

«Նախ՝ ես քաղաքացիներին որեւէ բանի համար չեմ մեղադրում, ես փորձում եմ օգնել քաղաքացիներին, օգնել ինքս ինձ եւ կառավարությանը, որպեսզի  ավելի լավ հասկանանք իրավիճակն ու դրա բարդությունն ու հետագա բարդացման պատճառները»,-այսօր այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ վարչապետը  հաճախ մեղադրում է քաղաքացիներին, համարո՞ւմ է արդյոք, որ կառավարության գործողությունները

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք. Գնել Սանոսյան

Հունիսի 13-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք, եւս 23 հոգի առողջացել է, արձանագրվել մահվան 1 նոր դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 65 տարեկան տղամարդ: Ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն,

111-ամյա Արևհատ տատիկը հրաժեշտ տվեց երկրային կյանքին․ Արայիկ Հարությունյան

Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին: Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա: Լույս իջնի հոգուն… Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ https://www.facebook.com/ArayikHarutyunian/photos/a.177887032908678/545601739470537/?type=3&theater

Փաշինյան. «Քաղաքացիական հագուստով ոստիկանները կներգրավվեն հակահամաճարակային կանոնների հսկողությանը. կորոնավիրուսն արդեն տարածվում է նույն կամ մոտակա հասցեներում»

Հակահամաճարակային կանոնների պահպանման գործում կներգրավվեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ վարչական միջոցներ են գործադրելու, քանի որ կան շատ  քաղաքացիներ, որոնք չեն պահպանում կանոնները: Բացի այս, ըստ Փաշինյանի, լուրեր են շրջանառվում, թե հակահամաճարակային կանոնները խախտելու համար կիրառված տուգանքները չեղարկվելու են. «Այդ հույսերն իզուր են, չեն չեղարկվելու, չնայած

Որպես անհետ կորած որոնվում է 26-ամյա Գարեգին Մարկոսյանը

Ոստիկանության Թալինի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի բնակիչ, 26-ամյա Գարեգին Մարկոսյանը։ Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Թալինի կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 094-21-50-71 հեռախոսահամարներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության

Հանդուրժողականության և խաղաղության միջազգային խորհրդարանն իր աջակցությունն է հայտնել Եգիպտոսի` Լիբիայում խաղաղության հաստատման նախաձեռնությանը

Հանդուրժողականության և խաղաղության միջազգային խորհրդարանի բյուրոն (IPTP) հրատապ նիստ է անցկացրել, որի հիմնական նպատակը Լիբիայի վերաբերյալ Եգիպտոսի խաղաղության նախաձեռնությանն աջակցելու համար համատեղ հայտարարություն ընդունելն էր: Նիստին մասնակցել են Հանդուրժողականության և խաղաղության գլոբալ խորհրդի նախագահը, միջազգային խորհրդարանի խոսնակը, ինչպես նաև խորհրդարանի հանձնաժողովների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Հաշվի առնելով խորհրդարանի միջազգային խաղաղության և անվտանգության վրա մեծ ազդեցություն ունեցող

Հրդեհ Բագրատունյաց պողոտայի ավտոտեխսպասարկման կետերից մեկում

Հունիսի 13-ին, ժամը 12:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողատայի թիվ 93 շենքի մոտակա պահեստում այրվում են պլաստմասսայե իրեր։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը

Ովքեր են Ֆիրդուսի թաղամասի կառուցապատողները, ինչպես է բաշխվել տարածքը ՍՊԸ-ներին. պարզաբանում է Վարագ Սիսեռյանը

Այսօր Երեւանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում էր 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման եւ աղյուսաշեն շենքի քանդման հարցը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանից հետաքրքրվեց՝  արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ նշված թաղամասում, թեեւ որպես կառուցապատող մի քանի ընկերություններ են, բայց դրանք իրականում կոորդինացվում են մեկ աղբյուրից եւ մեկ շահառուի մասին է

Ձեռնարկվում են միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ԱԱԾ

Կորոնավիրուսով հիվանդների և նրանց հետ շփումներ ունեցող անձանց տվյալների արտահոսքի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է․ Համաձայն մամուլում տեղ գտած հրապարակումների՝ ադրբեջանցի հաքերների կողմից հանրայնացվել են Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ու նրանց հետ շփում ունեցող ծուրջ 3500 անձանց տվյալներ։ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ մարդկանց անձնական տվյալների արտահոսքի հանգամանքները, ինչպես նաև դրանք իրականացնողներին պարզելու

Գինեգործի երազանքը՝ պեղել ու գտնել պապերի հայրենիքում աճող խաղողի մոռացված տեսակներն ու վերամշակել այստեղ

Մեկ տարի առաջ հիմնադրված «Գինու արվեստ» ընկերությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով տրվող հակաճգնաժամային պետական աջակցության ոչ մի ծրագրից հնարավորություն չունեցավ օգտվելու: «Տարեկան շրջանառությունը քիչ է: Բնական է, մեկ տարվա ընկերություն ենք, եւ մեր արտադրանքը դեռ չի հասցրել շուկա գրավել»,-ասում է ընկերության հիմնադիր Տիգրան Ավագյանը` ավելացնելով, որ համավարակի պատճառով մի քանի ծրագիր չեղարկվեց: «Արմատներով սասունցի

Երկրաշարժ է գրանցվել․ էպիկենտրոնը՝ ԱՀ Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 13-ին,  ժամը 16։08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Արցախի Հանրապետության Քնարավան գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40․250 և արևելյան երկայնության 46․000: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4  բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում՝ 2-3

Աբովյան քաղաքում սահմանվել են անվտանգության կանոնների մի շարք  խախտումներ  ու թերացումներ․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Աբովյան քաղաքում։  Ստուգայցերն արձանագրել են ՀՀ պարետի սահմանած անվտանգության կանոնների մի շարք  խախտումներ  ու թերացումներ։ Տեսչական մարմնի մասնագետները  վերահսկողական և իրազեկման  աշխատանքներն իրականացրել  են էլեկտրատեխնիկայի, հրուշակեղենի խոշոր խանութներում, գրավատներում ու մի շարք այլ տնտեսվարողների մոտ։ Դիտարկումների ժամանակ որոշ դեպքերում բացակայել են աշխատակիցների

Մեկնարկում են «Ծրագրավորման հիմունքներ» առցանց անվճար դասընթացները․ ԿԳՄՍՆ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կազմակերպվում են այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող բնակչության համար իրականացվող անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացներ։ Ծրագրին կարող են մասնակցել Հայաստանում և Արցախում բնակվող 18 տարեկանը լրացած այն անձինք, ովքեր կանցնեն դասընթացի ընտրական փուլը՝ բաղկացած առցանց թեստից և հարցազրույցից։ Դասընթացներին մասնակցությունը անվճար է:

ՀՀ ԱԱՏՄ-ն սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետը սահմանին այսուհետ նոր գործառույթ է իրականացնելու, ինչի նպատակով թիմը համալրվել է շուրջ 2 տասնյակ աշխատակցով։ Վերջիններս երկիր մուտք գործող անձանց տվյալները գրանցելու եւ մուտքագրելու են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգ։ Թիմի համալրումը եւ աշխատուժի մեծացումը նպատակ ունի արագ եւ սահուն կազմակերպել նշված աշխատանքը՝ ամբողջական եւ ճշգրիտ

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում

Հունիսի 12-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ կանադացի իր գործընկերոջ՝  Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ: ԱԳ նախարարները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում՝ ընդգծելով դրա հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության և միասնական ջանքերի գործադրման կարևորությունը: Զոհրաբ Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման նպատակով իրականացվող ծրագրերը: Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր

Պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացման նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով:

Վարագ Սիսեռյան. «Ֆիրդուսի աղյուսաշեն շենքը երբեք չի եղել հուշարձան- շենքերի ցանկում. այդ շինության քարերը կհամարակալվեն եւ  կպահպանվեն թաղամասում կառուցվող շենքերից մեկի ֆասադում»

«Մենք երաշխավորում ենք պահպանել բոլոր հուշարձան-շենքերը եւ ապահովել նրանց վիճակն ու շրջակա միջավայրը»,-այսօր այս մասին Երեւանի ավագանու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է 33-րդ կամ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման եւ աղյուսաշեն շենքի քանդման հարցը, ասաց փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը: Նա ներկայացրեց Ֆիրդուս թաղամասի կառուցապատման ծրագիրն, որը մշակվել է 2015-ին, այս հայեցակարգը հաստատվել է Երեւանի քաղաքապետարանի

Որոշվել է կարճ ժամկետներում ավարտել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի շինարարությունը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին քաղաքաշինության և առողջապահության նախարարների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի շինհարթակ: Երկրի ղեկավարը նշել է, որ, հաշվի առնելով հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի ինտենսիվ աճը, համավարակի դեմ պայքարի կանոնները խստացնելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է նաև առողջապահական համակարգը պատշաճ պատրաստվածության բերելու ուղղությամբ շտապ

Իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի․ Արսեն Թորոսյան

Ցավով ուզում եմ տեղեկացնել, որ մոտ 1.5 ժամ առաջ իմ մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Իմ անձնական մեքենայի ղեկին եղել եմ ես։ Սախարովի հրապարակից Վարդանանց փողոց մուտք գործելիս (աշխատանքի վայր գնալիս), դանդաղ ընթացքի ժամանակ մեքենայի աջ կողմով հարված է տեղի ունեցել 10-ամյա մի երեխայի։ Երեխային ինքս անմիջապես տեղափոխել եմ հիվանդանոց, անցկացվել են բոլոր հետազոտությունները։

Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ․ ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ

Սայլը, վերջապես, տեղից շարժվեց` մի շարք երկրներ պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանին․ Էլինար Վարդանյան

Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։ Մենք դիմել էինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորներին, առանձին կոչով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին՝

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031