Օրվա լրահոսը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ` Ազգային անվտանգության շենքի մոտ հավաքված անձանց բերման ենթարկելու առնչությամբ։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։ Տեղեկացնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից հետևում է տեղի

ԱԱԾ-ի դիմացից բերման ենթարկեցին Ծառուկյանի համախոհ քաղաքացիներին

Սկզբում ոստիկանությունը տեւական ժամանակ հորդորում էր պահպանել սոցիալական հեռավորություն, հիշեցնում, որ արտակարգ դրության ժամանակ հավաքներն արգելված են

«Օգնի՛ր հաղթել». հունիսի 14-ը՝ Արյան դոնորի միջազգային օր․ ԱՆ

Հունիսի 14-ը ամբողջ աշխարհը նշում է որպես Արյան դոնորի միջազգային օր։ Օրվան նվիրված միջոցառումների և քարոզարշավի կարգախոսն է` «Օգնի՛ր հաղթել»: Սա ևս մեկ հնարավորություն է. 1․ հանրությանը տեղեկացնելու արյան դոնորության կարևորության մասին՝ խթանելով որակյալ և անվտանգ արյունը և նրա բաղադրամասերի հասանելիությունը բոլորի համար, 2․ շնորհակալություն հայտնելու դոնորներին իրենց արյունը նվիրաբերելու համար. չէ՞ որ յուրաքանչյուր արյան

Ընտրությունները կեղծելու արդյունքում մեր ոլորտը թերֆինանսավորվել է․ Արսեն Թորոսյան

Գիտե՞ք, ինչ գործ ունի առողջապահության նախարարը և միաժամանակ ՔՊ վարչության անդամը օրինականության հաստատման հետ: Այն, որ այդ ապօրինությունների, հարկեր չվճարելու, պետությանը վնաս պատճառելու, ընտրությունները կեղծելու արդյունքում մեր ոլորտը այնքան է թերֆինանսավորվել, որ մարդիկ իրենց առողջական հարցերը չեն կարողացել լուծել և ընտրություններին նայել են «ձայն գնող բարերարների» և յուր կատարածուների ձեռքերին, որ պետպատվերով վիրահատվեն կամ էլ

Բացահայտվել են ԲՀԿ-ի օգտին կողմ քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին օծվեց և վերատեղադրվեց Մայր տաճարի գմբեթի խաչը

Հունիսի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Արարատյան տոների շաբաթը պսակող ը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց Սուրբ Տրդատ Գ հայոց արքայի անունը կրող բաց խորանին։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով իր քարոզում անդրադարձ կատարեց Միածնաէջ Մայր տաճարի հիմնադրման խորհրդին և

Ջորկաեֆների դինաստիան. համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ

Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ. պարզվում է, որ աշխարհի ապագա չեմպիոնի ծնվելուց մեկ տարի առաջ Յուրի Ջորկաեֆի հայրը մասնակցել է «Արարատի» հետ մրցախաղին ու հանդես եկել իր՝ հայազգի կնոջ հայրենակիցների դեմ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մարսելում 53 տարի առաջ՝ 1967 թ հունիսի 1-ին: Չնայած խաղացողներից շատերը մեծ ֆուտբոլում առաջին քայլերն էին անում, բայց հայկական թիմն

Ծառուկյան. «Սա սարքած է, սա քաղաքական է, ուզում են ճնշում գործադրել, հետ չեմ կանգնելու»

«Սա քաղաքական ճնշում է, որ ձայները կտրվեն, չեմ կտրելու»,-ասաց ԲՀԿ առաջնորդը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունիսի 14-ի ցերեկը, 15-19-ի կեսօրից հետո առանձին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 14-ի ցերեկը և 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Չկա կնիք եւ ստորագրություն». ԲՀԿ-ականների արձագանքը՝ աղմկոտ փաստաթղթին

Ցավում եմ, որ այս պայմաններում իշխանությունն այլ կարեւոր գործ չունի, քան ֆոտոշոփով սարքած փաստաթղթի շրջանառումը

«Որտե՞ղ էին այս փաստաթղթերը մինչև մեր արձանագրումը, որ երկիրը վարի եք տվել»․ Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս րոպեների ընթացքում իշխանության ներկայացուցիչները տարածում են ինչ-որ փաստաթուղթ, որ 2017 թ․ Գեղարքունիքի մարզում ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածուն ընտրակաշառք է բաժանել։ Այս ամենին կարելի է պատասխանել միայն մեկ արտահայտությամբ՝ բա որտե՞ղ էին այս փաստաթղթերը մինչև մեր արձանագրումը, որ երկիրը վարի եք տվել, թե՞ միամիտ

Անվերապահորեն դատապարտում ենք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սաստկացող քաղաքական հետապնդումը․ «Հայրենիք»

Հունիսի 14-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցների մի մեծ խումբ խուզարկության նպատակով ներխուժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն: Իրականություն են դառնում մեր կանխատեսումներն առ այն, որ անձնական իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը դիմելու է քաղաքական ընդդիմության շինծու քրեական հետապնդմանը: Ազգային ժողովի ընդդիմադիր ուժի ղեկավարի վարկաբեկման արշավի և բացահայտ քրեական հետապնդման սանկցիան տրվեց այն պահին,

«Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ն պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս․ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողների կողմից իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են առանց հատուկ թույլտվության /լիցենզիայի/ լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, ինչպես նաև խաբեության եղանակով պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքեր: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումների արդյունքում

Գառնի գյուղի սկզբնամասում մեքենան գլորվել է ձորը․ կա մեկ զոհ և վիրավորներ

Հունիսի 14-ին, ժամը 02։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի-Երևան ավտոճանապարհին՝ Գառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և զոհ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Գառնի գյուղի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սամվել Ա․,

Ձայնը 10.000 դրա՞մ․ Ալեն Սիմոնյանը ԲՀԿ-ի նախընտրական քարոզարշավի հաշվետվությունն է հրապարակել

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ԲՀԿ-ի՝ Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող փաստաթուղթ է հրապարակել՝ գրելով․ Ընտրատարածք # 8 Ձայնը 10.000 դրա՞մ։ Լրագրողների, հեռուստատեսության և մամուլի ծախս՝ 750.000 դրամ, Օգնություն բնակչությանը՝ 3.000.000 դրամ և այլն։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2834314970028874&set=a.149172231876508&type=3&theater  

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ անցած ջութակահարների անունները հայտնի են

Երեկ հայտնի դարձան այն չորս ջութակահարների անունները, որոնք կմրցեն Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվելու համար։ Ժյուրիի որոշմամբ երրորդ՝ եզրափակիչ փուլ են անցել Դիանա Ադամյանը (Հայաստան), Մայքլ Գերմերը (Դանիա), Լորենց Կարլսը (Շվեդիա), Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան) եւ Բելլ Թինգը (Թայվան)։ Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հունիսի 15-ին՝ առցանց։ Աշխարհում առաջին անգամ մենակատարները հեռավար հանդես կգան

«Նիկոլ, ապրի ճշտով ու մաքուրով». քաղաքացիները ԲՀԿ առաջնորդի տան դիմաց «Ծառուկյա՜ն» են վանկարկում

Տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը, ու հիմա չգիտեն, թե իրենց ձախողումը ոնց փակեն, նման շոու են անում

Մերձավան գյուղում տնակ է այրվել

Հունիսի 13-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մերձավան գյուղի 3-րդ փողոցում՝ «Շիրոյի բաղ» կոչվող տարածքում, այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մերձավան գյուղի Երևանյան 2-րդ փողոցի տնակներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը

«Փաշինյանը թող իմանա՝ իրական քաղբանտարկյալները կլինեն նրանք, ում այսօր կձերբակալեն». ԲՀԿ պատգամավորներ

Ուզում ենք հանրությունն իմանա, որ այս իշխանությունը չի հանդուրժում այլակարծություն: Գիտե՞ք՝ ԱԱԾ-ի որքան աշխատակից կա այստեղ

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ․ ԱՆ

Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 269-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 663 նոր դեպք և 133 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 69

«Ուզում են լռեցնել, չենք լռելու». Աբովյանի խոսքով՝ խուզարկում են նաեւ ԲՀԿ-ի գրասենյակները

Սա իշխանության հերթական՝ տրամաբանությունից դուրս քայլն է, որը հաստատ կունենա իր քաղաքական հետեւանքը

Սամվել Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը․ պարզաբանում

Սամվել Բաբայանի գրասենյակը հանդես է եկել պարզաբանմամբ՝ մամուլի այն հրապարակումների առնչությամբ, թե որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար՝ Ս. Բաբայանը ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնամամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն: Պարզաբանման մեջ մասնավորապես ասված է. «Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության

Պահպանողական կուսակցությունը կոչ է անում հարգանքի տուրք մատուցել բռնադատված բազմամիլիոն անմեղ մարդկանց հիշատակին

Պահպանողական կուսակցությունը – հիմք ընդունելով՝ ԵԽԽՎ 1481 բանաձևը, «Հայաստանի Հանրապետության տոների եվ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը, «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, – կարևորելով՝ միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը, Հայաստանի հանրապետության՝ որպես քաղաքակիրթ աշխարհի հարազատ մաս զարգանալու

ԱԱԾ-ն Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում այլ անձի վերաբերող քրեական գործի շրջանակներում

Իշխանությունը պարզապես չկարողացավ թաքցնել ընդդիմության հետ հաշվեհարդար տեսնելու իր անթաքույց ցանկությունները  եւ նմանատիպ էժանագին քայլերով սկսեց հանդես գալ. Իվետա Տոնոյան

Այսուհետ օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեների մասին տեղեկատվություն․ Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վիրուսի ցանցային տարածումը (մենք հիմա համաճարակի հենց այդպիսի փուլում ենք գտնվում) ենթադրում է նաև ցանցային պայքար: Այսուհետ ես օրական մի քանի անգամ հրապարակելու եմ վարակված անձանց հասցեի մասին տեղեկատվություն փողոցի կամ թաղամասի ճշտությամբ, որպեսզի մեր քաղաքացիները ևս մեկ անգամ մտածեն, ի վերջո, արժե արդյո՞ք առանց

Իրավապահները Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են

ԲՀԿ-ական պատգամավորները շտապում են Գագիկ Ծառուկյանի տուն

Միքայել Մինասյան․ Հայաստանի Հանրապետությանը հասցվել է 4 միլիարդ դրամի վնաս

Միքայել Մինասյանի խոսքով՝ արտահանվել է 50 000 տոննա մետաղական ջարդոն՝ առանց պետական տուրքի վճարման

Միքայել Մինասյան․ «Չկա իրավունք մարդկանց տուգանելու դիմակ չկրելու պատճառով»

Միքայել Մինասյանի կարծիքով՝ պարետի պաշտոնը հորինված է

«Սաբոտաժ, դուք ձեզ ձե՞ռ եք արել, է՞ս մակարդակով… խելոք պահի քեզ». մեղադրանքներ ու վիրավորանք՝ ավագանու թեժացած նիստում

Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի ու Մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստում  այսօր քննարկվում էր Երեւանի 33-րդ, հանրությանն ավելի հայտնի՝ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հարցը։ Քննարկմանը հարցերին պատասխանում էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նիստը չավարտված, Սիսեռյանը հայտնեց, որ պետք է գնա կառավարություն: Մինչ այդ վավերագրող-ռեժիսոր Սեդա Գրիգորյանը մեղադրեց կառավարությանը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031