Օրվա լրահոսը
Այս ճգնաժամը կդառնա կատալիզատոր․ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Financial Times պարբերականին
Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ զրույցում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսել է տեխնոլոգիական ստարտափների, աշխարհի վերափոխման և փոքր երկրների ակումբ ստեղծելու գաղափարի մասին։ Financial Times-ի նախաբանն ու հարցազրույցը թարգմանաբար ներկայացվում են ստորև. «Արմեն Սարգսյանն արտասովոր նախագահ է։ Նախ և առաջ, նա աշխարհում պետությունների այն սակավաթիվ ղեկավարներից է, որը խոր
Հունիսի 15-ից Անձնագրային և վիզաների վարչության, ինչպես եւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ հունիսի 15-ից եւս Անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես եւ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն գործի: Քաղաքացիներին սպասարկող ծառայությունների աշխատանքը վերսկսելու վերաբերյալ տեղեկությունը լրացուցիչ կտրամադրվի: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը։ Այս սահմանափակումների նպատակը բացառապես մեր քաղաքացիների առողջության պահպանումն է։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյան. «Այնպիսի տպավորություն էր, որ այդ մարդիկ քայլում են դեպի վերակենդանացման բաժանմունք»
«Կորոնավիրուսի հետ մեր գործերը լավ չեն»,-այսօր ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: նա ներկայացրեց կորոնավիրուսային հիվանդացության նոր ցուցանիշերը` երեկ հաստատվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, մահերը՝ 6, 442-ը՝ բուժվածներ: «Պիտի անկեղծ ասեմ՝ դառնմացած եմ, ոչ միայն այս թվերի հետ կապված: Այսօր աշխատանքի եմ եկել Սեւանից, եւ ճանապարհին, նույնիսկ մեքենայի պատուհանից երեւում էր,
Երևանի կենդանաբանական այգու և ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է հուշագիր
Երևանի կենդանաբանական այգու և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը ու կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը։ Հուշագրի ստորագրման նպատակն է՝ գիտական և կրթական հարաբերությունների ձևավորումը երկու կառույցների միջև և դրանց հետագա զարգացումը։ Նախանշվել են այն
Հունիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1272 դեպք․ Ոստիկանություն
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 31588 արձանագրություն, իսկ հունիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ի կեսօրից հետո հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունիսի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 7-ից 13-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց
Հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց: ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Գյումրու «Դվին» ռեստորանում մասսայական սննդային թունավորման գործն ուղարկվել է դատարան
2019թ. օգոստոսի 30-ին, ժամը 21:00-ի սահմաններում, Գյումրու ՇԲՕ կայանից և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ստացվել են բազմաթիվ ահազանգեր այն մասին, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 16/1 հասցեում գործող «Դվին» ռեստորանային համալիրից «Գյումրու ինֆեկցիոն–հակատուբերկուլյոզ հիվանդանոց» ՓԲ ընկերություն են տեղափոխվել թվով 39 քաղաքացիներ, որոնց մոտ ախտորոշվել է սննդային թունավորում:
Սասունցի Դավիթ կայարանի մոտ այրվում է թանգարանային գնացք
Հունիսի 12-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մոտ այրվում է թանգարանային գնացք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Դալնեվոստոչնի գեկտար»
Երկու տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության մարմինը երրորդ ղեկավարն է փոխում: Դա միայն առաջին հայացքից է զուտ իշխանական-պալատական պարտիա, մինչդեռ խորքում ունի պատմական ու զգայական լուրջ ակունքներ: Բավարարվելով միայն մեկ փաստի արձանագրմամբ, որ ներկայիս ԿԳԲ-ի շենքի ճարտարապետն ինքն էլ հասցրեց հայտնվել իր սարքած զնդանի նկուղում, փորձենք սկսել նրանից, թե ի՛նչ պատահեց մեզ հետ մեր երկրի խորհրդայնացումից
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի հետ: Նախագահը բրիտանացի դիվանագետին և հանձին նրա՝ Միացյալ Թագավորության ողջ ժողովրդին շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությանը պետք է ոչ միայն «դուխ» տալ, այլ ամենից առաջ օրենսգիրք․ «Ժառանգություն»
Համավարակով պայմանավորված արտակարգ դրության տևական ընթացքը հանրության տարբեր շերտերում առաջացնում է անխուսափելի ձգտում արտահայտելու իրենց դժգոհությունը, եթե այդ ընթացքում պահպանվում են պարետատան սահմանած կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակի և ձեռնոցների կրումը, ապա այս ամենը մարդու սահմանադրական իրավունքների շրջանակում է: Սակայն ՀՀ ոստիկանության վերջին բռնի և հախուռն հարձակողական քայլերը սկզբում տարակույս, այժմ արդեն մտահոգություն են առաջացնում ժողովրդավարության
«Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես»․ Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը թվիթերյան իր էջում գրել է․ «Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի վրա գցելով՝ անցել է մարդկանց վիրավորելուն: Հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել և ձեռք է բերել պետականություն ու ազատություն, որը դու հիմա մսխում ու սակարկում ես: Չփորձե՜ս քո անհաջողություններում մեղադրել ժողովրդին»: Երկրի կառավարումը տապալած ամբարտավանը կրկին մեղքը ժողովրդի
Իրավապահ մարմինները զբաղվում են տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու հարցով․ Մանե Գևորգյան
Հարգելի գործընկերներ, իրավապահ մարմինները զբաղվում են կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների տվյալների արտահոսքի մասին տեղեկության արժանահավատությունը ստուգելու, տարածման հնարավոր աղբյուրը պարզելու հարցով: Նորությունների դեպքում կտարածենք համապատասխան հաղորդագրություն: Մանե ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՈՍՆԱԿ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4444122095612858&id=100000453356168
ՔԿՀ-ում ընդունվում եմ՝ որպես կիրթ անձնավորություն
ՀՀ նախագահին է ուղարկվել 11 տարի ազատազրկման դատապարտված կնոջ ներման խնդրագիրը Ագրարային համալսարանի դասախոս Լաուրա Խաչատրյանը 2015թ. հունիսի 15-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 66 հոդվածով դատապարտվել էր երկարատեւ ժամկետով ազատազրկման: Նա ԱՆ «Աբովյան»
«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը»․ Արմեն Սարգսյանը շնորհավական ուղերձ է հղել Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ հետաքրքրություն
Կոչ ենք անում այս օրհասական պահին սատար կանգնել մեր երկու ինքնիշխան պետությունների գործող իշխանություններին․ ՌԱԿ
Հարգելի հայրենակիցնե՛ր, ողջ աշխարհը ընկղմվել է թագավարակային ճգնաժամի մեջ, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ունենք հազարավոր վարակվածներ և հարյուրից ավելի մահեր: Ստեղծված իրավիճակում ստիպված ենք ապրել ՀՀ կառավարության կողմից հայտարարված արտակարգ դրության պայմաններում, որն իրավացիորեն համեմատվում է պատերազմական դրության հետ: Պատմականորեն ձևավորված բոլոր օրհասական պահերի նման հայ ժողովրդը հիմա նույնպես պարտավոր է դրսևորել բարձր
Աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին վարպետաց դաս կանցկացնի հայ երաժիշտների համար
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։ Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն: Նա հանդես է եկել բազմաթիվ հեղինակավոր նվագախմբերի, այդ թվում՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Թագավորական նվագախմբի
Կտավից դեպի դիմակ
Քոչարի դիմանկարները Art դիմակների հավաքածուի ոգեշնչման աղբյուր են դարձել ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի՝ մայիսի 18-ի արտակարգ դրության թուլացումների մասին հայտարարությունը ըստ էության վերաբերում է թատրոններին, ստեղծագործական կոլեկտիվներին եւ, ինչպես հայտնի է, դրանք կարող են գործել կամերային՝ տասը հոգանոց խմբերով։ Առայժմ փակ են մնում, ու դեռ հայտնի չէ՝ ինչ ժամանակով, այցելուներ չեն ընդունի թանգարանները։ Իմիջիայլոց,
Բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Երկուշաբթի՝ հունիսի 15-ին, տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հեռավար տեսակոնֆերանսը՝ խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ։ Օրակարգում՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ պետություններում ստեղծված իրավիճակի քննարկումն ու համագործակցության հարցերն են լինելու։ Նախ բարձրացրեք ՀԱՊԿ երկրների խորհրդարանների անունից համատեղ հայտարարություն ընդունելու հարցը, որը կվերաբերի ՀԱՊԿ պատասխանատվության տարածքում, մասնավորապես
Կորոնավիրուսով հիվանդների թվի աճ Շիրակի մարզում. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում 66 պացիենտ է բուժվում․ Շիրակի մարզպետարան
Հունիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, 56-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 208 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային
Առաջիկա 5 տարիներին կշարունակվի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներին սննդի տրամադրումը․ ՀՀ ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2020 թ. հունիսի 12-ին ստորագրվել է մտադրությունների նամակ՝ «Կայուն դպրոցական սնունդ» ռազմավարական ծրագրի՝ հետագա հինգ տարիների իրականացման վերաբերյալ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրով 2010 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը, որի նպատակն
Զբոսաշրջիկները զարմացել են՝ խոտ քաղողը թանգարանի տնօրենն էր
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը «փակագծեր» է բացում «Ինձ համար «Էրեբունի» թանգարանն առավել քան հարազատ է, որովհետեւ 11.5 տարի աշխատում եմ այդ թանգարանում: Սկզբում եղել եմ կրտսեր գիտաշխատող, հետո էքսկուրսավար, հետո գիտաշխատող, մասնաճյուղի ղեկավար, ապա ընտրվել եմ թանգարանի տնօրեն: Այսինքն՝ գրեթե բոլոր բաժիններն ինձ բավական ծանոթ են, եւ մեր թանգարանն իմ ապրելակերպն է»,-«Առավոտի» հետ
Ինչո՞ւ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել. Սուրեն Սարգսյան
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ինչո՞ւ է Հայաստանը միացել հակաչինական ալիանսին։ ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն, ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպման մեխանիզմներից է նաև Կրոնական ազատության ալիանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս: Ինչու եմ
Համընդհանուր հայտարարագրումը վերաբերելու է բոլորին․ «Ազգ»
Առանց դատարանի որոշման գույքի բռնագանձումից, բանկային գաղտնիքի բացահայտումից, գույքահարակի բազմակի բարձրացումից հետո, կորոնավիրուսի մոլեգնման, տնտեսական ճգնաժամի խորացման, սոցիալական վիճակի աղետալի անկման պայմաններում վարչապետ Փաշինյանը որոշել է կյանքի կոչել իր այս` ըստ էության մարդկանց գրպանները մտնելու գաղափարը: Ընդ որում, այս անգամ անհնար է դա բացատրել «ունեւորներին հարկելու» կամ «թալանը հետ բերելու» արդարացումներով: Բանն այն է, որ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ: Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ
Մարիա Զախարովա․ «Մեր բարեհաճ վերաբերմունքն ու լավատեսությունը պահպանվում է»․ «Ազգ»
Վերջին տարիներին հաճախակի մասնակցելով Զախարովայի կազմակերպած ասուլիսներին եւ տեւական ժամանակ մոտիկից հետեւելով նրա ծանրաբեռնված գրաֆիկին ու բուռն իրադարձություններով հագեցած գործունեությանը` կարող եմ փաստել, որ մշտապես զգացել եմ միջազգային եւ տարածաշրջանային հարցերից քաջատեղյակ ու բանիմաց այս խելացի, բարեկիրթ եւ գեղեցկատես կնոջ համակրանքն ու ջերմ վերաբերմունքը մեր երկրի ու ժողովրդի նկատմամբ: Համոզմունքս ավելի ամրապնդվեց, երբ այդ օրը,
Տարածաշրջանի տնտեսական լրատվությունը․ համավարակը տնտեսական կյանքը բավական միօրինակ դարձրեց
Համավարակը տնտեսական կյանքը բավական միօրինակ դարձրեց: Սա թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային գործընթաց է: Նախ ամենուր փակվեց այն, ինչ հնարավոր էր բացել: Հիմա կամաց-կամաց փորձում են վերադառնալ: Համարյա միանման ու միապաղաղ մեթոդներով: Արտակարգ դրություն մտցնելուց հետո ինչ-որ պահի մեր տարածաշրջանի երկրներում հայտարարեցին, որ սկսելու են դիմակների արտադրությունը: Մերոնք էլ «ինքնատիպ» վարք չդրսևորեցին: Խոստացան, որ մարզերից մեկում
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 723 նոր դեպք, ապաքինվել է ևս 442 մարդ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 723 նոր դեպք, ապաքինվել է ևս 442 մարդ: Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային
Մեր երկիրը գնում է ներքին բախումնային վիճակի, սակայն ներկա պահին մենք զրկված ենք միջնորդական որեւէ հարթակից․ «Ազգ»
Չեմ ուզում չարագուշակություններ անել, սակայն ակնհայտ է, որ հետզհետե մեր երկիրը գնում է ներքին բախումնային վիճակի, եւ արտակարգ դրության երակարաձգվող ռեժիմը դժվար թե զսպօղակ լինի հակակառավարական եւ կառավարական ուժերի միջեւ ծայրահեղությունների սրման: Հետեւաբար, անհրաժեշտ է ամեն գնով կանխել այդ վտանգը, որը կարող է անդառնալիի կետին հասցնել կացության վատթարացումը թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության, թե՛ ազգաբնակչության առողջության


















































