Օրվա լրահոսը
«Ելք» դաշինքի քարոզիչների ու Մանախի միջեւ միջադեպի գործով դատաքննությունը վերսկսվեց
«Գործում կային նյութեր, որոնք չէին հետազոտվել, որոնք որ համարեցի, որ կարեւոր են, որ հետազոտվեն, միջնորդեցի դատաքննությունը վերսկսի». Հայկ Ալումյան
Ինչու է Արմավիրի մարզպետը բանուգործը թողած՝ գնում գազալցակայանների զուգարանները ստուգելու
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա բացատրեց, որ միջպետական ճանապարհների վրա զուգարանների առկայության, սանհանգույցների կարգավիճակին է ծանոթացել, որովհետեւ դա ուղիղ կապ ունի տուրիզմի զարգացման հետ իրենց մարզում:
Արթուր Վանեցյան․ Այսօր Հայաստանի Հանրապետությունը չունի ԱԱԾ տնօրեն
«Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Նիկոլ Փաշինյանն է, ինչպես նաև ոստիկանապետն է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մնացած կառույցների ղեկավարը»
Արթուր Վանեցյան․ Ռուսական ազդեցություն ԱԱԾ-ի վրա երբևիցե չի եղել
«Դրանք կեղծ պնդումներ են որոշ շրջանակների կողմից»
Ուշացած որոշում՝ Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի
Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանին հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացի շնորհելն էր։ Սամվել Բալասանյանն ասաց․ «Զարմանալի է, որ Մհերը մինչև հիմի պատվավոր քաղաքացի չէ, զարմանալի է»։ Քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Ռոբերտ Ասատրյանն ասաց․ «Հարգելի գործընկերներ, հաջորդ ամիս՝ հուլիսի 4-ին լրանում է մեր տաղանդավոր դերասանի ծննդյան 90-ամյակը։ Ես
Արթուր Վանեցյան․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը ազգային անվտանգության իրական սպառնալիք է
«Ազգային անվտանգության ծառայությունը ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունն է, հակահետախուզությունն է»
Քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու հետագա ծրագրերին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին ծրագրի շրջանակում տնտեսվարողներին ցուցաբերվող օժանդակության գործիքների ընդլայնման հնարավորությանը: Այն քննարկվել է ընկերությունների կանոնադրական կապիտալում դրամային լրացուցիչ ներդրումների իրականացման համատեքստում: Ներկայացվել են միջոցառման ընդլայնման մեխանիզմներն ու դրանց հնարավոր
Ռուսաստանի հայերի միության ու ՀՀ նախագահի խնդրանքը՝ Գյումրու ավագանուն
Այսօր Գյումրու ավագանու նիստին քննարկվեց Վարդգես Բագրատի Արծրունուն հետմահու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը նշեց, որ այս հարցով միջնորդություն են ներկայացրել Ռուսաստանի հայերի միությունը և նախագահի աշխատակազմը։ Հենրիկ Գասպարյանը ներկայացրեց նրա աշխատանքային գործունեությունը։ «Վարդգես Արծրունին երկրաշարժի հենց առաջին օրվանից լծվեց փրկարարական աշխատանքների կազմակերպման և փլատակների հեռացման, վերացման աշխատանքներում։ Մեծ
«Անասելի զգացում է». Կարեն Խաչանով
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը մարզավիճակ է հավաքում այդ երկրում կորոնավիրուսով պայմանավորված տեւական արգելքը վերացնելուց հետո: Մարզիկը վերսկսված մարզումներից լուսանկարներ է հրապարակել հետեւյալ մակագրությամբ. «Անասելի զգացում է, որ կորտում ամեն օր մարզվում ես երկարատեւ ընդմիջումից հետո»: Թենիսի միջազգային մրցաշրջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով կասեցված է մինչեւ հուլիսի 31-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանում հնարավոր է 80-100 դրամով դիմակ գնել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում հնարավոր է 80-100 դրամով դիմակ գնել. այսօր պարետատան նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում նման պնդում արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանում կան բավարար ծավալով արտադրություններ դիմակի կարիքները հոգալու համար։ Այսօր շուկայում էական գնանկում կա, ինձ ասացին, որ նույնիսկ կարելի է 80 դրամով դիմակ գնել, չնայած դեռ շատ տեղեր կան, որ 150-200 դրամով են վաճառում, եւ
«Առավոտ գործի եմ գալիս, 2 շուն՝ հպարտ, ուզում են հետս բարձրանալ քաղաքապետարան»․ Գյումրու քաղաքապետը՝ շների թեմայով
Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ բուռն քննարկման արժանացավ թափառող շների թեման։ Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետարանը նախաձեռնել է տարածք ու կառույց հատկացնել այն բարեգործներին կամ կենդանասերներին, որոնք հանձն կառնեն ապաստան ստեղծել թափառող շների համար։ Օրակարգի հարցերից մեկը համայնքի սեփականություն հանդիսացող Ղարսի խճուղի 1-ին նրբանցքի 4 հասցեում գտնվող սոցիալ-կենցաղային շինությունն ու առանձնացված հողամասը թափառող շների
Նովակ Ջոկովիչը չի մասնակցի US Open-ին, նա այս մրցաշրջանում գերադասում է հողածածկ կորտերը
ATP վարկանիշային ցուցակի առաջատար, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ չի մասնակցի Ամերիկայի բաց առաջնությանը: «Խաղացողների մեծ մասը, որոնց հետ խոսել եմ, բացասական են տրամադրված մեկնել այնտեղ: Առավել հավանական է, որ իմ մրցաշրջանը կշարունակվի հողածածկ կորտերում»,-ասել է նա: Արհեստական ծածկով US Open-ի կազմակերպիչները կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներ են նախատեսում մասնակիցների համար: Օրինակ,
Համաշխարհային բանկը մեկ տարի ժամկետով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի համար սահմանված հավելյալ տարեկան 1.7% տոկոսադրույքը
Հաշվի առնելով աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված 2020 թվականին տնտեսական իրավիճակի վատթարացման վերաբերյալ կանխատեսումները՝ միջազգային ֆինանսական կառույցները փորձում են հնարավորինս աջակցել անդամ-պետություններին հաղթահարելու համավարակի հետևանքները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման Միջազգային Ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում
Կլյուգեն պատրաստակամություն է հայտնել կազմակերպության ամբողջ ներուժով ու գործիքակազմով աջակցելու մեր երկրում գործադրվող ջանքերին
Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Հանս Կլյուգեի հետ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ։ Տեսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ աշխատանքները, ինչպես նաև վերջին ամիսներին օրակարգային հարց դարձած կորոնավիրուսային վարակի դեմ փոխգործակցության հնարավորությունները։ Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության առումով իրավիճակը Հայաստանում, կատարված ու
Լեւոն Արոնյանը կխաղա Մագնուս Կարլսենի հետ
Clutch Chess Champions Showdown հեռավար մրցաշարի քառորդ եզրափակչում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 10:8 ընդհանուր հաշվով պայքարից դուրս է թողել Ռուսաստանի լավագույն գրոսմայստերներից Ալեքսանդր Գրիշչուկին ու կիսաեզրափակիչ փուլում մեկօրյա հանգստից հետո խաղալու է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Նախավերջին փուլի մյուս զույգը կազմել են Ուեսլի Սոն եւ Ֆաբիանո Կարուանան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տպավորություն կա, որ ՀՀ-ում ոչ միայն առողջապահական կորոնավիրուս է տարածվում, այլեւ քաղաքական». Նիկոլ Փաշինյան
«Իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում խուճապ տարածողների հետ, իսկ պատերազմի ժամանակ ի՞նչ են անում սխալ տեղեկատվություն տարածողների դեմ, ի՞նչ են անում հրամանատարի դեմ խոսողների հետ: Նրանց դատում են ռազմական եւ պատերազմական իրավիճակին համապատասխան» «Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՅԴ-ի համար մեծ հաշվով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ ՀՅԴ ներկայացուցիչները այդ նույն հռետորաբանությամբ եւ
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ. «Խնդրում եմ՝ թույլ տան խաղատներն եւ ակումբներն աշխատեն, 1000 հոգի գործազուրկ է, պետությունից 10 դրամ չենք ստացել»
Այսօր կառավարության շենքի մոտ խաղատներից մեկի աշխատակից Գարիկ Կիրակոսյանը միայնակ բողոքի ցույց էր անում. Նա պնդում էր՝ մարտի 21-ից, երբ պարետի որոշմամբ արգելվեց խաղատների գործունեությունը, չի աշխատում եւ այս ընթացքում հարկադիր պարապուրդի համար պետությունից որեւէ աջակցություն չի ստացել: «Եթե սահմանափակումներ են անում, թող հավասար բոլորի համար անեն: Հիմա խաղատներին, ակումբներին չեն թողնում աշխատեն, ես էլ
Սյունիքի փոխմարզպետը՝ Քաջարանի աղմկոտ դեպքերի ու Կապանի քաղաքապետի հետ հարաբերությունների մասին
Նարեկ Բաբայանը համոզմունք հայտնեց, որ Քաջարանի դեպքերը քաղաքական ենթատեքստ չունեն, իր եւ «Իմ քայլի» պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ կապ չունեն
Կայունացման միտումի պահպանման պարագայում կանցնենք «կորոնավիրուսի հաղթահարման, ավելի ճիշտ`զրոյացման փուլին». Նիկոլ Փաշինյան
«Վիճակագրությունը Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի կայունացման թույլ նախանշաններ է ցույց տալիս»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ կայունացումը տեղի է ունենում բավականին բարձր նշաձողի վրա. երեկ 428 նոր դեպք է եղել, բայց այս բարձր նշաձողով կայունացումը, ըստ վարչապետի, համատեղ ջանքերի շնորհիվ, մեր առողջապահական համակարգի համար դառնում է տանելի:
Այն քաղաքական ուժերը, որոնք օգտվել են իրավիճակից, փորձում են իրենց շահը առաջ տանել, քաղաքական իմաստով իրենք իրենց ոտքին են կրակում». Արսեն Խառատյան
Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի նյութերի արտահոսքի, Վահան Արծրունու հայտարարության ու կորոնավիրուսից մահացած 220 քաղաքացիների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ: «Հասարկության մեջ քաոտիկ ինֆորմացիոն հոսք էր տիրում, ընդդիմադիրների եւ որոշ քաղաքական ուժերի կողմից փորձ էր արվում ձեւավորել համավարակի նկատմամբ անվստահություն, ձեւավորվում էր «աշխարհը կեղծ է» մոդելը, քանի որ դրա վրա շատ հեշտ է մանիպուլյատիվ մեխանիզմներ կիրառել արդեն
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, հակամրցակցային գործունեություն ծավալելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել 4 անձի. հանցագործությամբ պատճառված 255.824.768 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման ծառայությունների գնման գործընթացում և հիշյալ ծառայությունների վերաբերյալ կնքված պայմանագրերի կատարման ընթացքում չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ
Մհեր Աղաջանյանին Արցախի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան է շնորհվել
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին ստորագրել է hրամանագիր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Մհեր Ռոլեսի Աղաջանյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Կասեցվել է 2 մանկապարտեզի, ռեստորանային 3 համալիրի գործունեություն. տեսչական մարմինների ստուգայցերը շարունակվում են
Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:
Առցանց կարելի է ծանոթանալ ՄԻՊ ազգային ռազմավարությանը. աշխատաժողով՝ նվիրված e-rights.am հարթակի ներկայացմանը
Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված www.e-rights.am hարթակի ներկայացմանը: Աշխատաժողովին մասնակցում էին Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների համար պատասխանատու պետական մարմինների և գերատեսչությունների շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ: Աշխատաժողովի ընթացքում Նախարարության ներկայացուցիչները տրամադրեցին տեղեկատվություն www.e-rights.am hարթակի գործիքակազմի, մասնավորապես, Կառավարության որոշմամբ
Կարեն Քոչարյան. ՀՀԿ-ից բացի ԲՀԿ-ն համախմբվելու բանակցություններ կսկսի ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերի հետ. Ա1+
Սկսվել է ընդդիմադիր դաշտի ձևավորման պրոցեսը, որը տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի «Ազգային օրակարգ», Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» նորաստեղծ կուսակցությունների շուրջ։
Արթուր Թովմասյանը կարևոր է համարել արհմիությունների ֆեդերացիայի դերի ու հեղինակության բարձրացումը
ԱԺ նախագահն ընդունել է արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչներին
Արթուր Թովմասյանը հույս է հայտնել, որ Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակն իր գործունեությամբ կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը
Ձևավորվել է Արցախ-Կիպրոս բարեկամության շրջանակը
Դանիել Իոաննիսյան. «Կորոնավիրուսից մահացել է քեռիս՝ մանկական վիրաբույժ Ռոստոմյան Մելիքը»
Բժշկությունը անզոր եղավ Հայաստանում ու ապա Ռուսաստանում հազարավոր երեխաների (այդ թվում՝ իմ) կյանքը փրկած բժշկի կյանքը փրկելու պայքարում
Գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության են տրվել շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով. 10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%. Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019թ.-ի բյուջեի կատարողականը
Հունիսի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և կառավարության անդամներ: ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ


















































