Օրվա լրահոսը
Գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության են տրվել շուկայականից զգալիորեն ցածր վարձավճարներով. 10 քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզում
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար 4 քրեական գործով 4 անձի (համայնքի նախկին և/կամ ներկա ղեկավարներ) մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,2%. Արցախի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2019թ.-ի բյուջեի կատարողականը
Հունիսի 10-ին ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և կառավարության անդամներ: ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ
Վիճաբանելիս ալկոհոլի ազդեցության տակ սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է ընկերոջը. քրեական գործն ուղարկվել է դատարան
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
«Հնարավոր է՝ էս վիրուսը երկրից վերանա, մի շքեղ քեֆ անենք»․ 6-7 միլիոն դրամ՝ Գյումրու տոնին
Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ քննարկվեց Գյումրու տոնը նշելու համար դրամական միջոցներ հատկացնելու հարցը։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն ասաց․ «Ընկերներ, շատ ուրախ կլինենք և շատ հաճելի կլինի, որ մինչև Գյումրու օրը նշելն այս կարանտինային վիճակն, այս արտակարգ իրավիճակը վերանա, ու մենք կարողանանք մեր քաղաքի տոնը էլի շուքով նշել։ Ամեն դեպքում, բյուջեով նախատեսված է, մենք
Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում. Թեհմինա Վարդանյան
Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:
Վահե Էնֆիաջյան. «Իշխանությունն ու մեր երկիրը խաղալիք չեն ձեզ համար»
«Ցավում եմ, որ իշխանություն կոչվող խաղալիք եք գտել ու աջուձախ խաղում եք դրանով»
«1997-ից Հայաստանում սկիզբ է դրվել մեդիա-տեռորի». Արման Բաբաջանյան
«Ձեր քաղաքական թիմի որոշ ներկայացուցիչներ մերթ ընդ մերթ չեն ընդունում, որ Հայաստանում օլիգարխներ կան», բայց օլիգարխեր կան Հայաստանում, նրանց ողնաշարը կոտրված չէ»
Առանց բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի վարկեր ստանալ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է պայմանագրերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրման առցանց համակարգ՝ համալրելով հաճախորդներին հեռահար սպասարկելու հնարավորությունները։ Առանց Բանկ այցելելու այսուհետ հնարավոր կլինի սպառողական և գյուղատնտեսական վարկերի, ինչպես նաև վարկային գծերի համար պայմանագրերը ստորագրել էլեկտրոնային եղանակով: Նոր լուծումը Բանկ-հաճախորդ հարաբերությունները բարձրացնում է որակապես նոր մակարդակի, որի շնորհիվ հաճախորդը և՛ խնայում է իր ժամանակը, և՛ ներկա փուլում
Նորություն ՀՀ-ում՝ հայրության արձակուրդ. «Իմ քայլի» պատգամավորի օրինագիծը
Երեսուն օրվա ընթացքում երեխայի հայրն իր ցանկությամբ կարող է վերցնել հինգ աշխատանքային օր տեւողությամբ վճարովի արձակուրդ
Ժամանակավորապես կասեցվել է Երեւանում գործող «Տաշիր» առեւտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ
Անակնկալ ստուգայցեր եւ կասեցումներ․ ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը հանրապետությամբ մեկ
«Խաղող մթերողները զգուշավոր են պայմանագրեր կնքելու հարցում». Արմավիրի մարզպետ
«Այս պահին հիսուն տոկոսով են կնքված պայմանագրերը»,-ասում է Համբարձում Մաթեւոսյանը
Լայն հնարավորություններ՝ բիզնեսի վարկավորման համար
Ամերիաբանկի ՓՄՁ օնլայն վարկեր․ հայտի պատասխանը՝ ընդամենը 5 րոպեում Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն վարկավորել Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի ընկերություններին։ Առցանց դիմելով բանկ, կարելի է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամ ավտոմատ հաստատվող օնլայն վարկեր Փոքր և միջին բիզնեսի համար։ Բանկն առաջարկում է բիզնեսի աջակցության հարմարավետ պայմաններ․www.sme.ameriabank.am հարթակի միջոցով կարելի է գրանցվել, ընտրել ՓՄՁ վարկավորման
«91-ամյա տատիկը հաղթահարել է կորոնավիրուսը». Արարատի մարզպետ
Սա եզակի դեպք է, երբ տարիքով անձը հաղթահարում է կորոնավիրուսը
Զեկույցի հեղինակները հատուկ ընդգծում են. «թավշյա հեղափոխությունը» Ադրբեջանի հետ հարաբերությունների շոշափելի լավացմանը նպաստող կարևորագույն գործոններից է եղել. Աշոտյան
Սակայն որո՞նք են այդ խաղաղության պայմաններն ու գինը, Փաշինյանը համառորեն թաքցնում է հայ ժողովրդից:
«Ներդրողները նեղանում են. գյուղացիները չեն ուզում իրենց չմշակվող հողերը տրամադրել». մարզպետ
Ուրախ կլինեինք, եթե ազգային ժողովն օգներ չմշակվող հողերի խնդիրը լուծել, օրինակ՝ դրանք վարձով տրվեին, եւ համայնքի բնակիչները չասեին, թե այս կամ այն ներդրողը եկել ու վերցրել է գյուղի բոլոր հողերը
Եվրոպական միության գործընկերների հետ Ռուստամ Բադասյանը քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը
ԵՄ պաշտոնյաները գնահատել են դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության ոլորտների բարեփոխումների առաջխաղացման նպատակով ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերը,
«Հայանտառի» ամբողջ աշխատակազմը պետք է 100%-ով փոխվի». Հայկ Չոբանյանը գտնում է, որ փոխկապակցված են կրիմինալ կառույցների հետ
Հարցին՝ «Հայանտառի» կադրային քաղաքականությունից գո՞հ եք, որովհետեւ տեղեկություններ կան, որ նախկին իշխանությունների հետ շատ լավ համագործակցած անտառապահները նշանակվում են լավ պաշտոնների՝ Չոբանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ «Հայանտառի» եւ մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի»:
Խաղաղասիրության վարկանիշ․ Հայաստանը գրանցել է դիրքային ամենամեծ առաջընթացը, ավելացել է նաև քաղաքական տեռորի մակարդակը
Չնայած զգալի առաջընթացին՝ Հայաստանը, ըստ զեկույցի, հետընթաց է գրանցել մի շարք ցուցանիշներով: Փորձագետները փաստում են, որ թեպետ երկրում քաղաքական անկայուն իրավիճակը բարելավել է, բայց դա տեղի է ունեցել կառավարության միջամտության ավելացման շնորհիվ, ինչի հետևանքով ավելացել է քաղաքական տեռորի մակարդակը: Բացի այդ մեր երկիրը հետընթաց է գրանցել ռազմականացման ոլորտում՝ զենքի ներմուծման ծավալների, ռազմական ծախսերի մեծացման պատճառով:
Մշակվել է հոգեբուժական հաստատություններում վարակի կանխարգելման և վերահսկման գործողությունների ծրագիր
ԿՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու անվտանգության ամրապնդման միջոցառումներ հոգեբուժական հաստատություններում
Քննարկվում է Վահագն Թեւոսյանի, Արման Բաբաջանյանի, Մխիթար Հայրապետյանի հեղինակած` «Տեսալսողական մեդիայի» մասին նախագիծը
Վահագն Թեւոսյանի կարծիքով, իրավական բարենպաստ եւ հեռանկարային դաշտ են ստեղծել եւ կանոններն ավելի հստակ են սահմանված, քան գործող օրենքում է:
Պատճառվել է 750.000 դրամի վնաս. պատվիրված բոլոր ծաղկեպսակների համար հաշիվը վճարվել է Վաղարշապատի համայնքապետարանի բյուջեից
Վաղարշապատի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի կազմակերպչական և սպասարկման բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար
«ՀՈԱԿ-ի կենտրոնում մոտ 300 շան համար առանձին ճաղավանդակներ կլինեն». փոխքաղաքապետ
Մեր թեժ գծով եւս պարբերաբար ահազանգեր ենք ստանում թափառող շների հետ կապված, եւ ՀՈԱԿ-ը հասցեական գնում է զանգերի հետեւից:
Օնիկ Գասպարյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցի հիմքում դրվելու է թիմային աշխատանքի գաղափարը, ինչն էլ հանգեցնելու է առավել ցանկալի արդյունքի
ՀՀ պաշտպանության նախարարը ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետին
«Ես Գագիկ Ծառուկյանին խղճում եմ, ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը եւ անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից». Լոռու մարզպետ
«Կարծում եմ, Գագիկ Ծառուկյանը նման է մի երեխայի, որն ունի լավ խաղալիք եւ բակի երեխաները անընդհատ իր հետ ընկերություն են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այդ խաղալիքով ուրիշներն ավելի շատ են խաղում, քան հենց ինքը»:
Վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածք էր պատճառել Արարատի մարզի բնակչին. 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին
Փոխքաղաքապետի պարզաբանումը, թե «այս նեղ պայմաններում» ինչու են թաղապետի համար ծառայողական մեքենա գնել
Վեց ամիս է, ինչ նա անձնական մեքենան է օգտագործում՝ ծառայողականի բացակայության պատճառով: Մոտ քսան օր առաջ վթարվել էր այդ մեքենան՝ աշխատանքի ընթացքում:
Կասեցվել է Էրեբունի վարչական շրջանի թիվ 67 և Շենգավիթ վարչական շրջանի թիվ 127 մանկապարտեզների գործունեությունը
Նշված մանկապարտեզներում ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել էին պարետի կողմից սահմանված նորմերի, ինչպես նաև սանիտարահիգիենիկ այլ կանոնների պահպանման մի շարք խախտումներ.
Անկարայի վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ Երուսաղեմի Հայոց պատրիարքության հիմնադրամի. Ermenihaber
Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունն իրավունք ունի բողոքարկել վարչական դատարանի որոշումը։
«Իմ զորակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում Աբովյանի գործող քաղաքապետին՝ այդ վիճակում հայտնվելու համար». Ռոմանոս Պետրոսյանը՝ Ծառուկյանի դիսկոմֆորտի մասին
Մարզպետն ասաց, որ Աբովյանում յուրաքանչյուր պահ հնարավոր համարում է արտահերթ ընտրությունները, արտակարգ դրության ավարտից ու կորոնավիրուսով պայմանավորված վիճակից դուրս գալուց հետո. «Իմ ունեցած տվյալներով՝ կարծես թե իրենց թիմի մի քանի թեւերի միջեւ էլ հաշտ չեն արշալույսները եւ իմ զորակցությունն ու կարեկցանքն եմ հայտնում Աբովյանի գործող քաղաքապետին՝ այդ վիճակում հայտնվելու համար»:
Փրկարարները ջրահեղձված քաղաքացիների դիերը դուրս են բերել Սևանա լճից
2 քաղաքացի ջրահեղձ է եղել Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում


















































