Օրվա լրահոսը
Էստոնիան 30 հազար եվրո է տրամադրել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին. Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Կերստի Կալյուլայդի հետ
Հայաստանի և Էստոնիայի նախագահներն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը
Սմբատ Գոգյանը՝ վարչապետի հետ հանդիպման մասին. «Արդեն այդ զրույցի թեման հնացել է»
Վարչապետի հետ հանդիպումը կայացել է իմ հրաժարականից հետո մեկ շաբաթվա ընթացքում, դրանից հետո էլ չենք զրուցել:
«Հարգելի իշխանություն, դադարե´ք զոհ ձևանալ». Անի Սամսոնյան
Իշխանության հոգեվարք. անդադար խոսում են համավարակի պատերազմից, բայց զբաղված են քաղաքական ժանգլյորություններով
Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն` Ֆելիքս Միքայելի Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Օպերան չես կարող փոխանցել առցանց»
Հարցազրույց օպերային ճանաչված տենոր, վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանի հետ – Ազգային օպերային թատրոնի ընթացիկ թատերաշրջանում ձեզ հանդիպեցինք թատրոնի խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Կավարադոսի դերերգով՝ Պուչինիի «Տոսկայում», Խոզե՝ Բիզեի «Կարմենում», կարճ ասած՝ գրեթե բոլոր ներկայացումներում։ Մեր հանդիսատեսը առաջին անգամ ունկնդրեց Ումբերտո Ջորդանոյի «Անդրեա Շենիե» օպերայի համերգային կատարումը, որտեղ դուք իսկապես փայլեցիք տենորի գլխավոր դերերգի կատարմամբ։ Տեղեկացված
«Շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ». Արայիկ Հարությունյանը Արցախի գլխավոր դատախազության աշխատակիցներին է ներկայացրել Մհեր Աղաջանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 10-ին այցելել է ԱՀ գլխավոր դատախազություն և կառույցի աշխատակիցներին ներկայացրել գլխավոր դատախազ Մհեր Աղաջանյանին: Նախագահն իր խոսքում նշել է, որ պետք է շարունակել անզիջում պայքարը հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ՝ գործունեության ընթացքում մշտապես առանցքային համարելով պետական շահերի պաշտպանությունը: «Համոզված եմ, որ կկարողանաք ըստ արժանվույն ապահովել Սահմանադրությամբ ու օրենքով դատախազությանը
Պատգամավորն առաջարկում է տուրիզմին եւ հանքարդյունաբերողներին հարկային արտոնություն տալ
Մելքումյանի խոսքով՝ տուրիզմն ու հյուրանոցներն ամենաշատն են տուժել, մեծ մասը տարբեր պատճառներով չեն կարողացել օգտվել կառավարության աջակցության ծրագրերից
Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել՝ պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների դրվագներով
«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Ա-ն 2008-2014թթ. ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014-2016թթ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գ․Խ-ին որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8.142.315.480 ՀՀ դրամին համարժեք 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք
Արցախում կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի
Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ:
Ժան-Մարկ Լավեստը՝ կախարդական փայտիկի, հայկական ուղեղների վրա ներդրում անելու եւ 20-ամյա համալսարանի մասին
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստից «Առավոտը» հետաքրքրվեց՝ լինելով համալսարանի մեծ ընտանիքի անդամ, ի՞նչ զգացողություն ունի բուհի հիմնադրման քսանամյակի առիթով: «Համալսարանի համար 20 տարին կարեւոր տարիք է, 2000 թվականից կարող ենք պատկերացում կազմել այն ճանապարհի մասին, որը համալսարանն անցել է, բայց եթե, օրինակ, համեմատենք Երեւանի պետական համալսարանի հետ, որը նշում է իր հիմնադրման 100-ամյակը, պետք
Նկարազարդ դիմակներ. արվեստը «ճեղքում է» կորոնավիրուսը. «Հայկական ժամանակ»
Նկարազարդումները լինելու են Քոչարի 1925-ից 1930 թվականների փարիզյան գործերի ոճավորված ստեղծագործությունների հիման վրա:
Ինչու է Global Medical Solutions-ը դատի տվել ՀՀ Կառավարությանը
2019 թ. դեկտեմբերի 1-ից ի վեր բանակցություններ էին ընթանում՝ վեճը հաշտարարության եղանակով լուծելու նպատակով
«Ստաբիլություն ձևավորելու փոխարեն իշխանությունն էլ ավելի դեստաբիլիզացիայի է գնում՝ թե՛ քաղաքական, թե՛ կառավարման համակարգի ներսում». «Փաստ»
Իշխանափոխությունից մեկուկես-երկու տարի անց կրկնեց նույնը՝ մերժեց բոլորին, նաև առաջարկները
Չմոռանալ Ալիեւի մերժածը
Ադրբեջանի միջազգային պարտավորությունը՝ զինադադարի հաստատումից եւ ապրիլյան պատերազմից ի վեր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անցյալ շաբաթ հանդես եկավ հերթական տեսանյութով, որում անդրադարձավ շփման գծում հետաքննության մեխանիզմների կիրառման հարցում նախորդ իշխանության կողմից հետեւողականորեն տարվող գծին: Միքայել Մինասյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո հայկական դիվանագիտությանը հաջողվել էր շատ կարեւոր բան, որին ձգտում
«Ուժի կիրառումը պետք է լինի մարդկանց գործած հանցանքին համարժեք». «Հրապարակ»
Բայց եթե մարդիկ հանգստանում են, նույնիսկ եթե չափն անցել են ու հայհոյել իրենց, նման ուժի կիրառումը, որը մարմնական լուրջ վնասվածքներ է հասցրել մարդկանց, ինչո՞վ է բացատրվում։
Նկատողություն Պավել Մանուկյանին. նա պարետի մասին վիրավորական հայտարարություն արեց
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Պավել Մանուկյանին հորդորեց դիմակ կրել, սակայն նա չէր ցանկանում ենթարկվել պահանջին:
Բժշկական կենտրոնները հրատապ վերանորոգվել կամ համալրվել են սարքավորումներով. «Հայկական ժամանակ»
Նշված կենտրոնները ստացել են նաեւ անհրաժեշտ նոր սարքավորումներ:
«Երեւանի ընդերքում գետ կա, պետք է հեռացվի». նախարարը՝ մետրոպոլիտենի մասին
Նախագծային լուծումներ տրված են, եւ կորոնավիրուսով պայմանավորված՝ շինարարական ընկերությունն այս պահին չի աշխատում
«Տոտալ խոշտանգում՝ հանրության և երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ». Մանվել Գրիգորյանի փաստաբան
«Հարգելի պարոն նախարար, պայմանավորված հիվանդի անձով, մատնել եք Ձեզ անգործության»
«Փոխնախարարներ ու տեղակալներ են կրճատվել. լավագույնն առաջիկայում է լինելու». Սուրեն Պապիկյան
Ընթացքում կրճատումներ ենք անում, որովհետեւ հիմնադրամների, ծրագրերի կատարման գործակալությունների միավորումներ են լինում:
«Պետությունը թքած ունի մարդու անձնական տվյալների գաղտնիության վրա». ո՞վ է տրամադրել գաղտնի համարվող անձնական գործը. «Հրապարակ»
Իշխանությունները խմբակային կերպով բռնաբարում են պետական ինստիտուտները
«ՀայԱվտոկայարան»-ը պետք է օտարվեր, բայց հիմա պետությունը որոշել է «առողջացնել» այն
Առաջիկայում առողջացման ծրագիր կիրականացնենք, որպեսզի օգտագործենք այն ի շահ պետության,-ասում է նախարար Սուրեն Պապիկյանը
Համակարծիք են Ծառուկյանի ու Վանեցյանի հետ. նոր նախաձեռնություն՝ ԵԿՄ վարչության անդամի կողմից. «Ժամանակ»
«Իրենք չեն միանալու այն ուժերին, որոնք պայքարելու են նախկինների վերադարձի համար»
«Մենք ՀՀ բոլոր ղեկավարների իրավահաջորդն ենք». Պապիկյանը՝ ավիացիայի խնդիրների մասին
Մեր խնդիրն է տեղական փոխադրող ունենալ, ես դրա ջատագովն եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ ունենանք սեփական ավիացիա
«Պետք է վաղուց արվեր». Մարզային հիվանդանոցները դեռ պատրաստ չեն կորոնավիրուսով հիվանդներ ընդունելուն. «Ժողովուրդ»
Հատկապես մարզային հիվանդանոցներում վերապրոֆիլացումը խնդիրների է հանգեցնում, եւ հնարավոր չէ 2-3 օրում դրանք արագ կազմակերպել, եւ անգամ նշվում է, որ դրանք պատրաստ կլինեն հիվանդ ընդունել միայն 20-30 օր հետո:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 428 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
«Շատերին թվում է, թե ՊԵԿ-ը մահակը ձեռքին տեսուչների բանակ է, որը պիտի գնա ու տնտեսավարողներին ծեծելով հարկերը հավաքի, բերի». «Ժամանակ»
«Անանյանը իր գործի գիտակն է». ի՞նչ չպետք է անի ՊԵԿ նորանշանակ նախագահը
Արտակարգ դրությունը չի կարող չազդել առեւտրի եւ բիզնեսի վրա. ինչ է կատարվում ավտոշուկայում․ «Ժողովուրդ»
Ավտոմեքենաների առևտուրը կանգնած է
Ինչպե՞ս կարող է անձը, անկախ տարիքից, որը չունի ոչ հետախուզության, ոչ հակահետախուզության որևէ փորձ, արդյունավետ պայքարել այս բարդագույն սպառնալիքների դեմ, այն էլ գլոբալ մասշտաբով. Ավետիք Չալաբյան
Բայց երբ դուք տասնամյակների փորձ ունեցող մարդկանց ներկայացնում եք իրենց պատանի տնօրենին, որը ոչ իր փորձով, ոչ գիտելիքներով, ոչ առավել ևս պետականաշինության ձեռքբերումներով մոտ չի կանգնած նրանցից որևէ մեկին, արդյո՞ք մտածում եք, թե ինչպիսի ծաղր է հնչում Ձեր ասածը։


















































