Օրվա լրահոսը

Չենք շփվել ոչ մեկի հետ, աբսուրդ է, էլի, նույնիսկ անձեռոցիկներն էինք ախտահանում․ բուժառու

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում բուժվողների հետ

Եթե գրառման հեղինակին չառաջնորդեր մանիպուլյատիվ մեթոդներով դատախազության նկատմամբ անվստահության հերթական դոզան ներակելը. Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջին արված գրառմամբ փաստացի կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվյալներ՝ ըստ էության, փորձելով հարուցել դրանց նկատմամբ հանրության անվստահությունը: Իր առջև դրված այս խնդիրը լուծելու հարցում, սակայն, տիկին Հովհաննիսյանը, այնքան է

Այդ քաղաքական շրջանակները կորոնավիրուսի համավարակի հետ ավարտվելու են. Փաշինյանը՝ «նախկինների» բուժհիմնարկների ներուժը չօգտագործելու մեղադրանքների մասին

Վարչապետը վստահեցնում է՝ առողջապահության նախարարությունը բոլոր հնարավոր բժշկական կենտրոնների հնարավորությունները գույքագրել է

ՔԿ ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշումը

Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։ Ավելի վաղ, Վարչական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումը, ըստ որի՝ մինչև կորոնավիրուսի

Փաշինյանը մեկնաբանեց՝ ուժային 3 կառույցի բարձրաստիճան պաշտոնյաներին մեկ օրում ազատելը կապ ունե՞ր գլխավոր շտաբի պետի որդու հարսանիքի հետ

Փաշինյանը կարծում է, որ պաշտոններից ազատված պաշտոնյաների՝ հայրենիքին ծառայություններ մատուցելու պոտենցիալը սպառված չէ

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հունիսի 8-ի դրությամբ, 13 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 253 պացիենտ, որից 53-ը հիվանդանոցային, 200-ը` տնային պայմաններում։ Արձանագրվել է նաեւ մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի թիվը 5 է։ Հաստատված դեպքեր ունենք

Երկու ամիս է երեխաներիցս ու ընտանիքիցս տեսակապով եմ կարոտս առնում. կորոնավիրուսով հիվանդներին բուժող բժիշկներին օգնելու եկած կամավոր

Արթիկի բժշկական քոլեջի ուսանողուհին կոչ է անում դիմակ կրել, որպեսզի բժիշկները գոնե հույս ունենան, որ մի օր կազատվեն արտահագուստից ու դիմակից

Ինքնասպանության փորձը կանխվել է

Հունիսի 8-ին, ժամը 17:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են քաղաքացու ինքնասպանություն փորձը։ ԱԻՆ

Կորոնավիրուսը ծանր տանող քաղաքացիների համար հիվանդանոցներում 350 մահճակալ կավելացնեն. Թորոսյան

Վեդիի, Սպիտակի, Դիլիջանի բժշկական կենտրոններում ու Արմենիա հիվանդանոցում եւս կորոնավիրուսով հիվանդների կբուժեն

Նոր-Նորքի 5-րդ զանգվածում քրեական հեղինակության սպանությունը բացահայտվել է

Օժանդակողի մասով գործն ուղարկվել է դատարան

Քաղաքապետն ԱԺ չէր եկել, փոխքաղաքապետն էլ չէր սպասել զեկուցման իր հերթին

Քաղաքապետի փոխարեն եկել էր փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը, սակայն նիստերի դահլիճում այլեւս չի նկատվում

Համատարած դիմակ կրելը, իրենց կոնկրետ արդյունքները կարող են տալ ամենաշուտը մեկ շաբաթից. Փաշինյան

Հակահամաճարակային կանոնների պահպանման որոշակի դինամիկա է արձանագրվում

Տերմինալների միջոցով կոմունալների վճարումն առաջիկայում գուցե այլեւս հնարավոր չլինի

ՀԷՑ-ը բանկերին և տերմինալներին առաջարկել է ծառայության մատուցման տոկոսը նվազեցնել, բայց վճարահաշվարկային տերմինալներից հրաժարվել է

Արցախ մուտքի թույլտվություն կունենան միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքով քաղաքացիները

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը: Նախագահն անհրաժեշտ է համարում խստացնել պարետատան սահմանած կանոնները՝ հիմք ընդունելով համավարակի աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հնչեցված վիճակագրական ցուցանիշները: «Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում՝

«Մեյմանդար» կոչվող շուկայում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով երկու անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել քննչական և այլ դատավարական գործողություններ՝ «Մեյմանդար» կոչվող շուկայում մի խումբ անձանց կողմից առերևույթ կատարված խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. հունիսի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայ գյուղի տարածքում գտնվող «Մեյմանդար» կոչվող շուկայի մուտքի դիմաց

Իրավիճակն այսօր մեզ ստիպում է գործել միայն աջակցության եւ օգնության ուղղությամբ՝ անկախ՝ իշխանության ղեկին ովքեր կլինեն. ՍԴՀԿ

«Գործեք որպես ղեկավարներ, ազատվեք փողոցային ցուցարարի բարդույթից». ՍԴՀԿ-ի կոչը իշխանություններին

Տեսչական մարմինները կայացրել են 2120 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

07.06.2020-ի դրությամբ իրականացվել է 24005 ստուգում, որից միայն 528 -ը՝ նշված օրը

Խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները. «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի կոչը Արցախի քաղաքացիներին

Ակտիվացնել վարակի կանխարգելմանն ուղղված քարոզչական աշխատանքները. «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

Որոշում է կայացվել դադարեցնել դատավոր Դավիթ Գրիգորյանի և նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը. Երվանդ Վարոսյան

«Արդարադատությունը Հայաստանում չի սպանվելու, ավելին` ապաքինվելու է ու բաղկացած է լինելու գրագետ, խիզախ ու անկախ դատավորներից»

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ նշանակումներ են կատարվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վահե ՂԱԶԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ: 2020-06-08 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Գոհար Փանաջյանն իր ապրած ոչ երկարատեւ կյանքում քայլեց սեփական ուղիներով՝ երբեք չդավաճանելով ինքն իրեն եւ չշեղվելով այդ ուղիներից

2020 թվականի hունվարից Գոհար Փանաջյանը նշանակվել էր Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ։

Վարչապետի որոշումներով նոր պաշտոնանկություններ են կատարվել

Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2020 թվականի հուլիսի 9-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից։

Հաշմանդամություն ունեցողին խնամելու ժամանակահատվածը խնամակալի համար համարել աշխատանքային ստաժ. ՀՔԱՎ-ի առաջարկը

Առաջարկվել է նաև հրաժարվել խտրական «հաշմանդամ» բառից և օրենքում օգտագործել «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթը

2 ամսվա սնունդ ու բնակարանի վարձակալության գումար՝ 120 սիրիահայ փախստական ընտանիքի

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն աջակցում է կորոնավիրուսի հետևանքով տուժած սիրիահայերին

2020 թվականի տուրիստական սեզոնում Հայաստանը հայտնվել է խաղից դուրս. «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա»

Արդեն երեք ամիս շարունակ Հայաստանը ներքաշված է համաճարակի դեմ պայքարում։ Մեր երկրի համար այս շրջադարձային պահին բոլորս պետք է անենք առավելագույնը հնարավորինս քիչ վնասներով մեր երկիրը այս իրավիճակից դուրս բերելու համար։ Առաջինը ինչ մենք կարող ենք և պարտավոր ենք անել՝ միջազգային փորձն ուսումնասիրելը և հաջողած պետություններից դասեր քաղելն է թե՛ հակահամաճարակային, թե՛ տնտեսական միջոցառումների առումով,

Շիրակի մարզի «Կանաչ կիրճ» ձորամիջյան ռեստորանում երեկ մեծ հարսանիք է եղել․ ՍԱՏՄ-ի բացահայտումներից

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կառույցն այսօր պարետի որոշմամբ՝ 24 ժամով դադարեցրեց Գյումրու Անի թաղամասում գտնվող խոշոր սուպերմարկետներից մեկի՝ «Բասեն»-ի մասնաճյուղի, ու հարակից սննդի խանութներից մեկի՝ «Մարս»-ի աշխատանքը։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար Արտուշ Հովհաննիսյանը սուպերմարկետի անակնկալի եկած մենեջերին տեղեկացրեց, որ իրենք մշտադիտարկման արդյունքում պարզել են՝ աշխատակիցներն անհատական ջերմաչափ չեն ունեցել,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031