Օրվա լրահոսը
Ծիծեռնակաբերդի այգում հայտնաբերել են ծառից կախված քաղաքացու դին
Փրկարարները հայտնաբերել են ծառից կախված Գրիգոր Ս․-ի (ծնված 1990 թ․) դին
«Առյուծների» վտանգն ու բամբասանքը
Յուվալ Նոյ Հարարին բեսթսելեր դարձած իր հայտնի գրքում, ի թիվս շատ այլ հետաքրքիր տեղեկությունների, պատմում է, թե ինչպես է տասնյակ հազարավոր տարիներ առաջ homo sapiens տեսակի մոտ զարգացել լեզվամտածողությունը, եւ ինչով ենք մենք այդ առումով տարբերվում կենդանական աշխարհից: Կապիկը կարող է իր «ընկերներին» զգուշացնել՝ «ուշադրություն, մեզ առյուծ է մոտենում», բայց նա չի կարող մնացած կապիկներին
ԱՍԵԿՈՍԵ
Որքան ավելի շատ սեր, իմաստություն, բարություն թաքցնեք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք շրջապատող աշխարհում: Մայր Թերեզա
Բիլ Գեյթսը 100 միլիոն դոլար է նվիրաբերել COVID-19-ի դեմ ստեղծվելիք պատվաստանյութը հասանելի դարձնելու համար
Ընդհանուր առմամբ միջոցառմանը հավաքագրվել է 8.8 միլիարդ ԱՄՆ դոլար: Մասնավոր և պետական դոնորներից ստացված միջոցներից 300 միլիոն դոլար կուղղվի երեխաների իմունիզացմանը:
«Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն». Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ
Գործող իշխանությունն ակնհայտորեն ի զորու չէ իր ուժերով հաղթահարելու համավարակի ահագնացող աճման հետևանքով անշեղորեն խորացող համակարգային ճգնաժամը: Նա գահավիժող արագությամբ կորցնում է իր հեղինակությունը՝ զուգահեռաբար կորցնելով նաև իրավիճակը վերահսկելու կարողությունը: Սթափվելու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունն ամեն կերպով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, ինչի նպատակով այն լղոզում է կամ ուղղակի բարդում է ժողովրդի վրա: Բազմիցս
Իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին. Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը հերթական անգամ խոհանոցային մակարդակի պնդումներ է կատարել Արցախի ընտրությունների, կառավարման համակարգի և Հայաստանում տեղի ունեցող տարբեր զարգացումների մասին: Խանական մեթոդով գահը ժառանգած և ամենահակաժողովրդավարական մեթոդներով իշխանությունը պահպանող անձն այնքան է կտրվել իրականությունից, որ իրեն իրավունք է վերապահում արհամարհանքով խոսել Արցախի ժողովրդավարական ընտրությունների
Պարետատան կողմից դիտարկվում է միջազգային գործընկերներին աջակցության հարցով դիմելու հնարավորությունը․ Վահան Հունանյան
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի դեմ պայքարում առանցքային կարևորություն ունի միջազգային համագործակցությունը: Մեր պարագայում նմանօրինակ համագործակցությունն ուղղված է թե՛ փորձի փոխանակմանը, թե՛ պայքարի համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման աշխատանքների համակարգմանը: Այս առումով հանրությունը մշտապես պատշաճ կարգով տեղեկացվել է ինչպես մեր գործընկերների հետ տարվող աշխատանքների,
Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍՆ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես սկիզբ, ավելի խիստ տույժեր էլ կան Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն 2020թ․ հունիսի 3-ին 9-րդ դասարանի շրջանավարտների հիմնական կրթության վկայականների հանձնման միջոցառման ընթացքում պարետատան կողմից սահմանված անվտանգության կանոնները պատշաճ չպահպանելու համար՝ Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Միրզոյանի հ․98 հիմնական
ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների
«ՀՀ Ազգային ժողովը պատրաստ է հեռավար նիստերի և քննարկումների», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
Դատարանին ներկայացվեցին ապացույցներ, որ «Ա1+»-ը եթերազրկվել է խտրականության հիմքով. «Ա1+» (Տեսանյութ)
«Ա1+»-ը կապուղիների մրցույթում պարտվող է ճանաչվել մինչ մրցույթը եւ եթերազրկվել է խտրականության հիմքով։ Վարչական դատարանում «Ա1+»-ի ներկայացուցիչները՝ փաստաբաններ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը, ներկայացրին 33 ապացույց, որ հեռուստաընկերության եթերազրկումն եղել է ազատ խոսքի սահմանափակման նպատակով։ Ըստ Դավիթ Ասատրյանի՝ մոտ 200 էջ նյութերը, որոնք քաղվածքներ են մամուլի հրապարակումներից, քաղաքական գործիչների եւ լրատվական կազմակերպությունների հայտարարություններից, ցույց են
«Սա հարիր չէ ազատ շուկայական տնտեսության քաղաքականություն որդեգրած անկախ Հայաստանին». ՀՀ արդյունաբերողների և գործարարների միություն
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը՝ միևնույն ժամանակ ակնկալելով թույլ տրված բացթողումների ու սխալների շուտափույթ շտկում, խնդիրների հնարավորինս արագ լուծում:
Աշխույժ առևտուր՝ առանց կանոնների․ Գյումրու փոխքաղաքապետի հորդորախառն նախազգուշացումը. (Տեսանյութ)
Այսօր Գյումրու քաղաքապետարանի գովազդի և առևտրի բաժնի աշխատակիցները՝ փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի գլխավորությամբ շրջայց կատարեցին Գյումրու կենտրոնական շուկայում՝ հորդորելով ու միաժամանակ պահանջելով պահպանել պարետի սահմանած նորմերը։ Շուկայում աշխույժ առևտուր էր ընթանում, այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ մի համավարակ էլ չկա․ ոչ բոլոր առևտրականներն էին պահպանում սահմանված սոցիալական հեռավորությունը, ոչ բոլորն էին դիմակ կրում։ Փոխքաղաքապետը երբեմն շատ
Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
2020 թվականի հունիսի 3-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել առ այն, որ ս/թ մայիսի 19-ին, հունիսի 3-ին մի քանի անգամ «Լուսավոր Հայաստան» խմբակցության գրասենյակ է զանգահարել մեկ անձ՝ նշելով նրան նույնականացնող տվյալներ, որն իր, ինչպես նաև խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ,
«Քանի որ սկսել եք, պետք է ավարտին հասցնեք. հանձնաժողովը պետք է գնահատական տա այս դավադիր վարքագծին». Էդուարդ Շարմազանով
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր 2016թ.-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ դիրքերում մեր զինուժը սպառազինության, վառելիքի, սննդի խնդիր չի ունեցել: Ըստ այդմ, արձանագրենք, որ տարիներ շարունակ պետականաքանդ շրջանակները՝ գրանտակերները, ապազգային իբր ընդդիմադիրները, իբր իրավապաշտպանները, գործող իշխանության հետ սերտ առնչվողները դավաճանական քարոզ են
Թիվ 40 մանկապարտեզում երեխաներից մեկի տատիկն է ու դաստիարակի օգնականի տան անդամն է վարակակիր
Քաղաքապետարանից հերքում են, որ թիվ 40 մանկապարտեզում կորոնավիրուսով վարակված երեխաներ կան
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վիրտուալ հանդիպում են ունեցել
Այսօր տեղի է ունեցել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վիրտուալ հանդիպումը, որի ընթացքում գնահատական և կարծիքներ են փոխանակվել ԵՄ-ում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի վարակով (COVID-19) պայմանավորված ճգնաժամի մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ: Դեսպան Վիկտորինը բարձր է գնահատել այս դժվար օրերին Հայաստանի առողջապահության մարմինների, առողջապահական ոլորտի աշխատակիցների և հիվանդանոցների անձնակազմի կողմից
Հուզիչ տեսարան․ հորաքույրը հիվանդանոցից տարավ բռնության ենթարկված գյումրեցի աղջկան
Գյումրիում դաժան ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի խնամատարությունը ստանձնել է հորաքույրը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի անձնակազմն այսօր հրաժեշտ է տվել լիարժեք առողջացած Նազելիին: Երեք դժվար ամիսներից հետո աղջնակը վերադառնում է հայրենի Գյումրի: Աղջկա հորաքույրն իր շնորհակալությունն է հայտնել բժշկական ողջ թիմին ու անձնակազմի մյուս անդամներին` Նազելիին երկրորդ կյանք նվիրելու համար: Հիշեցնենք, որ Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քննարկել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարման ընթացքը: Գործը վերաբերում է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին: Նախարարները փաստել են, որ դատարանն արձանագրել էր Սաղաթելյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում, մասնավորապես՝ 3-րդ, 5-րդ 6-րդ, 11-րդ և 13-րդ: Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, ապա նախարարներն ի գիտություն են
Իսրայելում կրկին փորձարկել են LORA հրթիռներ. հնարավոր է Ադրբեջանի համար. «Ռազմինֆո»
«Ռազմինֆո». Հունիսի 2-ին իսրայելական ռազմարդյունաբերական IAI ընկերությունը հայտնել է, որ փորձարկել են օպերատիվ-մարտավարական LORA երկու հրթիռ: Այս հրթիռային համակարգից իսրայելական կողմը վաճառել էր Ադրբեջանին: Արտադրող ընկերությունը նաև հրապարակել է փորձարկման տեսանյութը: Փորձարկման համար հրթիռային համակարգը բեռնել են նավի վրա և, ըստ IAI-ի՝ «օվկիանոսում ինչ-որ տեղ» արձակել հրթիռները, որոնք խոցել են ջրային տարբեր թիրախներ՝ 90 և
Հայաստանում հուլիսից «Կալաշնիկով» ինքնաձիգներ կհավաքեն
Հուլիսից Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ (ԱԿ-103 տարբերակ) կհավաքեն, արտադրության լիցենզիան նախատեսված է 10 տարվա համար: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի խոսնակ Մարիա Վորոբյովան: Արտադրական ծավալը կկազմի տարեկան մինչև 50 հազար միավոր: Վորոբյովան նաև հայտնել է, որ Հայաստանում ԱԿ-103 ինքնաձիգների փուլային հավաքման համար Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային
«Եթե կառավարությունում կան համակարգիչներ, որոնք աշխատում են ոչ լիցենզիոն Windows XP-ի վրա, մենք չենք կարող խոսել անձնական տվյալների պատշաճ պաշտպանության մասին». Սամվել Մարտիրոսյան
Ըստ նրա՝ անձնական տվյալների արտահոսքեր շատ են եղել:
Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 4-ի դրությամբ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վիճակագրությունը ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան. Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած: Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել
Անակնկալ գյումրեցի տնտեսվարողներին․ ոստիկանների ուղեկցությամբ դադարեցվեցին կահույքի խանութի, դեղատան աշխատանքներ. (Տեսանյութ)
Այսօր Գյումրիում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից կասեցվեց 9 տնտեսվարողների գործունեություն։ Նրանց այցը սկսվեց Գյումրու «Դեկոր» կահույքի խանութից։ Ոստիկանների ուղեկցությամբ մտնելով խանութ՝ նրանք պարզաբանեցին․ «Պատճառը մշտադիտարկման արդյունքներն են, չեք ունեցել ջերմաչափման մատյան, ինչպես նաև չեք ունեցել փակցված, որ ժամը 10-12-ը կենսաթոշակառու մարդիկ
Նիկոլ Փաշինյանը`սահմանափակումների խստացման մասին
«Մենք այսօր քննարկում էինք, որ նույնիսկ այդ հաշվարկների արդյունքներով մենք կարող ենք գալ այն եզրակացության, որ տնտեսապես այդ բեռը կլինի անտանելի եւ մենք ստիպված լինենք այլ ճանապարհ գտնել»
«Եթե կալորիականությունը միշտ հստակ չէ, ուրեմն դուք խաբում եք մարդկանց». ՀԽ անդամն ու «Գազպրոմ Արմենիայի» տնօրենը վիճեցին
«Գազպրոմ Արմենիայի» տնօրենը գտնում է, որ Հանրային խորհրդի անդամը «անգրագիտություններ է տարածում»
Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. Արսեն Թորոսյան
418 ծանր վիճակում գտվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի ունենք
Ձեռնոցը կարող է ավելի տարածել վարակը, այն չպետք է ալկոգելով մաքրել. Բժիշկները ՝ կորոնավիրուսի միֆերի ու սխալ մոտեցման մասին
Ձեռնոց կրելը ստեղծում է լրացուցիչ կեղծ պաշտպանվածության զգացում ու մարդը դրանով խորշում է ձեռքերի հիգիենայից: Սա լրացուցիչ ռիսկն է ավելացնում՝ վարակի տարածման առումով: կարճաժամկետ օգտագործել՝ հպումից խուսափելու նպատակով, կիրառելի է, բայց երկարատեւ նույն ձեռնոցը կրելը նպաստում է թե՛ նրան, որ մաշկի խորանիստ շերտերից միկրոֆլորան դուրս գա մակերես քրտինքի հետ միասին, ե՛ւ նպաստում է ձեռնոցի թափանցելիության մեծացմանը՝ կորցնելով նրա պաշտպանիչ նշանակությունը:
«Ինքս էլ վարակվել եմ նոր կորոնավիրուսով, հետեւաբար, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան այնպես չեմ արել». Նիկոլ Փաշինյան
«Երբ տեսնում եմ ընդհատակյա «վերջի զանգ» կազմակերպած տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս` իսկ ի՞նչն է սխալ արել կառավարությունը». վարչապետը կրկին զերծ չմնաց նախկինների «բոստանը քար նետելու» գայթակղությունից
Չիպավորվելուց մինչեւ Կավասակիի սինդրոմ, 5G աշտարակներից մինչեւ դիմակների կրում. Բժիշկները ջարդում են կորոնավիրուսի հետ կապված միֆերը
Հարցին՝ ժամանակին ասում էին, որ բաց տարածքներում մարդիկ չեն հիվանդանա, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, հետեւաբար ի՞նչը փոխվեց, որ հիմա պարտադրում են՝ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը պատասխանեց. «Կար լոգիստիկայի խնդիր, կար դիմակների պակաս, այն տրվում էր բժշկական հիմնարկներին, բժիշկներին, որպեսզի կրեն, հետո, երբ քանակը արդեն բավարարեց, դրան միացավ նաեւ հետաքրքիր գիտական մոտեցումը:
Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ» և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով մատչելի գնով: Այսօր դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ


















































