Օրվա լրահոսը
Կորոնավիրուսից 33-ամյա քաղաքացի է մահացել. Արսեն Թորոսյան
418 ծանր վիճակում գտվող քաղաքացի եւ 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի ունենք
Ձեռնոցը կարող է ավելի տարածել վարակը, այն չպետք է ալկոգելով մաքրել. Բժիշկները ՝ կորոնավիրուսի միֆերի ու սխալ մոտեցման մասին
Ձեռնոց կրելը ստեղծում է լրացուցիչ կեղծ պաշտպանվածության զգացում ու մարդը դրանով խորշում է ձեռքերի հիգիենայից: Սա լրացուցիչ ռիսկն է ավելացնում՝ վարակի տարածման առումով: կարճաժամկետ օգտագործել՝ հպումից խուսափելու նպատակով, կիրառելի է, բայց երկարատեւ նույն ձեռնոցը կրելը նպաստում է թե՛ նրան, որ մաշկի խորանիստ շերտերից միկրոֆլորան դուրս գա մակերես քրտինքի հետ միասին, ե՛ւ նպաստում է ձեռնոցի թափանցելիության մեծացմանը՝ կորցնելով նրա պաշտպանիչ նշանակությունը:
«Ինքս էլ վարակվել եմ նոր կորոնավիրուսով, հետեւաբար, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան այնպես չեմ արել». Նիկոլ Փաշինյան
«Երբ տեսնում եմ ընդհատակյա «վերջի զանգ» կազմակերպած տնօրենի, ինքս ինձ հարց եմ տալիս` իսկ ի՞նչն է սխալ արել կառավարությունը». վարչապետը կրկին զերծ չմնաց նախկինների «բոստանը քար նետելու» գայթակղությունից
Չիպավորվելուց մինչեւ Կավասակիի սինդրոմ, 5G աշտարակներից մինչեւ դիմակների կրում. Բժիշկները ջարդում են կորոնավիրուսի հետ կապված միֆերը
Հարցին՝ ժամանակին ասում էին, որ բաց տարածքներում մարդիկ չեն հիվանդանա, դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, հետեւաբար ի՞նչը փոխվեց, որ հիմա պարտադրում են՝ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը պատասխանեց. «Կար լոգիստիկայի խնդիր, կար դիմակների պակաս, այն տրվում էր բժշկական հիմնարկներին, բժիշկներին, որպեսզի կրեն, հետո, երբ քանակը արդեն բավարարեց, դրան միացավ նաեւ հետաքրքիր գիտական մոտեցումը:
Այսուհետ պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Տավուշ տեքստիլ» և «Արվենդինգ» ՍՊԸ-ների համագործակցության շնորհիվ այսուհետ քաղաքացիները կարող են պաշտպանիչ դիմակներ ձեռք բերել նաև հանրային վայրերում ինքնաշխատ տաղավարների միջոցով մատչելի գնով: Այսօր դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև մայրաքաղաքի այլ հանրային վայրերում գտնվող թվով 50 ապարատների միջոցով: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ
Այլ անձի անվամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է այլ անձի անվամբ խարդախությամբ ձևակերպված վարկի գումարը բանկից հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ խարդախության մեխանիզմը: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ 2019
Սենատոր Բոբ Մենենդեզը պաշտոնապես պահանջել է մանրամասն հաշվետվություն ներկայացնել՝ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ
Ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեզը պաշտոնապես դիմել է Կառավարության հաշվետու գրասենյակ (GAO)՝ խնդրելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին տրամադրել մանրամասն հաշվետվություն՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության վերաբերյալ, որի չափը վերջին 3 ֆիսկալ տարում գերազանցել է 120 միլիոն ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Սենատորը GAO-ին խնդրել է անդրադառնալ մի շարք
Կրտսեր պարեկը կստանա 250-270 հազար դրամ աշխատավարձ. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարարը`ոստիկանության բարեփոխումների եւ պարեկային ծառայության մասին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ոստիկանության բարեփոխումները, մասնավորաբար, ստեղծվելիք պարեկային ծառայության մասին մանրամասն տեղեկություններ տվեց: Նախարարը հորդորեց քաղաքացիներին ակտիվ լինել եւ դիմել ոստիկանության նոր ծառայությունում աշխատանքի անցնելու համար: Ասաց` մոտ 400 հետաքրքրված անձ կա պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու, թեեւ դեռ ընդունելության մասին հայտարարությունները
ՀԾԿՀ-ն առաջարկում է կրճատել «Գազպրոմ Արմենիայի» աշխատավարձերն ու աշխատակիցներին
ՀԾԿՀ-ի հաշվարկներով գազամատակարար ընկերության աշխատավարձային ֆոնդը պետք է կազմի 14,7 միլիարդ դրամ՝ 5383 աշխատակցի դեպքում
Կոտայքի մարզպետարանի պարզաբանումը նոր հարցեր է առաջացնում. նկատելի է նախկինում տրամադրած տեղեկությունների սրբագրման փորձ
ՍԱՏՄ պաշտոնական կայքի և Կոտայքի մարզպետարանի ներկայացրած տվյալների համադրական վերլուծության արդյունքում ակնհայտ հակասություններ կան։
«Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության». ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունների առնչությամբ Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ
«Այսօր արտահոսել է մահացած մարդկանց ցուցակը, վաղը կարող է ոչ մահացած հիվանդների կամ այլ հիվանդություն ունեցող մարդկանց ցուցակ լինել». Դավիթ Սանդուխչյան
ՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը տեղեկացրեց՝ գործակալությունը միջոցներ էր ձեռնարկել տվյալների հրապարակման իրավաչափությունն ու օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Վրաց քաղաքական ու հասարակական գործիչներն առաջարկում են օգնել Հայաստանին. aliq.ge
gopetition.com կայքում ստեղծվել է ստորագրահավաք՝ Հայաստանին օգնելու կոչով:
«Սեւանի ճահճացումը ակտիվ շարունակվում է եւ խիստ մտահոգիչ է». «Արարում» նախաձեռնության անդամ Կարինե Դանիելյան
Առողջապահության նախարարի զավեշտալի եզրահանգումը`«ուրեմն, Լոռիում շատ են ծխում»
«Պարետի որոշումը մի քիչ էլ մարդկային պիտի լինի»․ Գյումրիում մեկ օրով փակվեցին սրճարաններ, խանութներ. (Տեսանյութ)
Եթե հիմա փակեք, ամբողջ ապրանքը ստիպված ենք թափել, գոնե վաղը դադարեցրեք, ապրանք չենք հանի, որ գոնե չտուժենք
Աջափնյակի թիվ 40 մանկապարտեզի սաներից մեկի մոտ օրերս հաստատվել է կորոնավիրուսային վարակ
Երեխայի հաճախած խումբը փակ է եղել, աշխատակիցները աշխատանքի չեն ներկայացել։ Այստեղ արձանագրվել են նաև հակահամաճարակային կանոնների և գրանցամատյանի վարման հետ կապված խախտումներ։
«Ո՞նց, բա 8 տարի ղեկավարել ես ամենակարեւոր ռազմական կառույցը, ի՞նչ է նշանակում չեմ գալիս». Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործն ավարտվեց, Խաչատուրովի մասին կասկածն ամրապնդվեց
Սեյրան Օհանյանը կարող էր ասել, Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը, ասեր՝ ես ընդհանրապես կապ չունեմ: Նա բառեր էր ասել, մենք էլ հարցնում ենք՝ արի ասա որտեղի՞ց ես ասել, չէ՞ որ քո ասածից հետո հասարակության մոտ տպավորություն կա, որ իրոք զինվորը եղել է առանց փամփուշտի, անորակ վառելիքով: Դա հարված էր, չէ՞, մեր զինված ուժերին: Եվ հիմա այդ հարվածը հասցնելուց հետո ասեր՝ ես կես դրույք վարչապե՞տ եմ աշխատել, չէ՛:
Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի նախկին տնօրենը հանձնարարել է բուժօգնություն ստանալու նպատակով դիմած քաղաքացիների հիվանդության պատմագրերում ներառել իրականությանը չհամապատասխանող տվյալներ. ՔԿ
«Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել
«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն. «Այսպես անհնար է պահել համակարգը»
Գազամատակարար ընկերության տնօրենը պնդում է՝ եթե սակագինը չբարձրանա՝ կլինեն գազամատակարարման խնդիրներ
ՊԵԿ նախագահը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործակցության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։
Ժամանակավորապես կասեցվել է Նորք-Մարաշի թիվ 122 եւ Արաբկիրի թիվ 24 մանկապարտեզների գործունեությունը
Կասեցման հիմքը ավելի վաղ՝ այս մանկապարտեզներում արձանագրված հակահամաճարակային կանոնների խախտումներն են։
«Բժշկությունը չպետք է վերածեն ցինիզմի». Արմեն Մուրադյանը ապշում է՝ ռեանիմացիաները լեփ-լեցուն են, իսկ բժիշկներ կան, որ ասում են՝ սա թատրոն է
Հարցին՝ տարբեր գիտնականներ ասում են, որ համավարակ չկա, վիճակը ծանր չի, ստո՞ւմ են այդ մարդիկ՝ Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Երբ ռեանիմացիաները լեփ-լեցուն են եւ մեր բուժաշխատողները 2 ամիս տառապանքով, քրտինքով կարողանում են արդյունք ձեւավորել, չեմ կարծում, որ կարելի է սա քննարկման առարկա սարքել ու ասել՝ գիտեք, սա թատրոն է ու ռեանիմացիաներում այդպիսի վիճակ չկա, կամ շտապօգնության բրիգադները գիշեր-ցերեկ չեն փորձում հասնել օգնության»:
«Արարումը» իշխանության հրաժարականը չի պահանջելու. Լարիսա Ալավերդյան
Մի խումբ մտավորականներ մտահոգ են Հայաստանի ազգային հարցերով եւ պատրաստ են աջակցել դրանց լուծմանը
ՀԾԿՀ-ն գտնում է, որ բնակչությանը վաճառվող գազի սակագինը պետք է մնա անփոփոխ
ՀԾԿՀ-ն քննարկում է «Գազպրոմ Արմենիայի» կողմից հանձնաժողով ներկայացրած բնական գազի սակագնի հայտը
Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար
Նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Սիրան Ավետիսյանին Արցախի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ակտիվ է մանրէների շատ տեսակների համար. հայ գիտնականների ստեղծած ախտահանիչը` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ միջոց
«Չի գունավորում շրջապատը, բնապահպանական տեսակետից անվտանգ է և ոչ տոքսիկ, չի ազդում մարդու առողջության վրա, չի քայքայում իրերը, չունի հոտ»
Բակո Սահակյանը սպառիչ է պատասխանել ապրիլյան հանձնաժողովի հարցերին
«Պարոն Սահակյանին ուղղված ութ հարց ունեինք, բոլորին պատասխանել է: Հրապարակման ենթակա մանրամասները չեմ կարող ասել»,-ասում է հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը:
Պետական կառավարման համակարգը վերջին շրջանում հետևողականորեն թուլացվում է. որն է օրակարգը և ինչով ենք զբաղված. Գարեգին Մելքոնյան
Անընդհատ հասարակությանը, այսպես ասած, «թոփ» լուրերով զբաղեցնելն իրական խնդիրները չի լուծում, ավելին՝ խնդիրներն ավելի են շատանում»
«Վանեցյանը թող «Սասնա ծռեր»-ի, ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ քննարկի իր առաջարկը». Ալեն Սիմոնյան
Խոսք եմ տալիս՝ այդ առաջարկը հնարավորության դեպքում կհնչեցնեմ ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ
Մամուլի ազատության վերաբերյալ կանխատեսումները մշուշոտ են COVID-19 համավարակի պայմաններում. CPJ
CPJ-ն աշխարհի մի շարք երկրներում փաստել է մամուլի ազատության ոտնահարման դեպքեր կորոնավիրուսի համավարակի ժամանակ և պայմանականորեն առանձնացրել է 10 տարածված դեպք:


















































