Օրվա լրահոսը
«Զարգացումները վերահսկելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել հանրության համախմբման համար». «Փաստ»
Պետք է պատրաստ լինել ճգնաժամային իրավիճակի վատագույն զարգացման տարբերակին, այլ ոչ թե զբաղվել էժանագին դիվիդենտներ շահելով
Ստեփանակերտը ծանր բեռը վերցրեց իր ուսերին
Ինչպես 2016թ. ապրիլյան պատերազմից հետո, այնպես էլ հիմա Ալիեւը պետք է դժգոհի, որ՝ «Ադրբեջանի վրա ճնշում է գործադրվում, որպեսզի ճանաչի Արցախը»: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանրահայտ հայտարարություններից հետո, երբ Մոսկվան հրապարակայնացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշ դետալներ եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանից հետո կարելի է արձանագրել մեկ հստակ իրողություն՝ Մոսկվան եւ Բաքուն ամեն
Ռուբեն Հակոբյան. Ռուս-ադրբեջանական հարաբերություններն այս պահին շատ ավելի ռազմավարական են և ջերմ, քան հայ-ռուսականը
Քաղաքական գործիչը մանրամասն անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին՝ այն որակելով որպես վտանգավոր։ Փաստորեն, Փաշինյանն ինչպես ընդդիմության ժամանակ, այնպես էլ իշխանության գալով՝ իր գործողություններով չի թաքցնում իր բացասական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Եվ ըստ էության՝ մենք այսօր ստանում ենք այդ վերաբերմունքի պատասխանը։
«Ինչքան օպերատորների քանակի ավելացում ունենանք, այնքան ավելի կայունությունը բարձր է». բջջային օպերատորների նվազումը տեղեկատվական անվտանգության լրջագույն խնդիր. «Ժամանակ»
«Շուկայում կապի երկու օպերատորի մնալուց հետո, կապի որակի ու գնային փոփոխությունների պետք է սպասել»
«Կորոնավիրուսի այս իրավիճակից իշխանությունը դուրս է գալու շատ բարձր վարկանիշով». Կարեն Սարուխանյան. «Հրապարակ»
«Հանրաքվեի անցկացման վերաբերյալ թիմում քննարկում չեն ունեցել»
ՀՀ տարածքում դեռ շարունակվում է պահվել նվազագույնը 12-18 գորշ արջ՝ ռեստորաններում ու հանգստյան տներում. «Հայկական ժամանակ»
Գորշ արջը սակայն գրանցված է Կարմիր գրքում՝ չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի», ինչը նշանակում է, որ տեսակը պահպանվում է ՀՀ օրենսդրությամբ, իսկ վերջինիս որսալը կամ ազատությունից զրկելը քրեորեն պատժելի արարք է:
«2018թ.-ից առաջ և դրանից հետո Հայաստանում մեծ պրոգրես տեղի չի ունեցել». «Փաստ»
«Քաղաքականության իրականացման որակական փոփոխություն չկա, խնդիրը նաև երկխոսության բացակայությունն է»
«Հեքիաթներ է պատմել ոսկու 7 ձուլակտորներից 4-ը վերադարձնելու մասին». Ոսկու շուկայի սեփականատերը համաձայն չէ քննչական մարմինների կողմից իրենց վնասի գնահատման հետ. «Ժամանակ»
Ինչ 67 մլն դրամ, $550 հազար ոսկի է տարել ու պետք է ամբողջը վերադարձնի. ոսկու շուկայի Վաղարշը՝ տնօրենի կողմից իրենց թալանելու մասին
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 134 նոր դեպք, ևս 2 մահ
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 և 69 տարեկան:
Ինչո՞ւ են մինչեւ հիմա պարգեւավճարները շրջանցում ուսուցիչներին. Նունե Ամիրյան
Ուսուցիչների մեծ մասն այս օրերին զբաղված են որակյալ ուսուցման գործիքներն ինքնուրույն յուրացնելու գործով, որոնց համար կամ չեն վճարվել կամ էլ շատ փոքր աջակցություն են ստացել։ Պայմանագրային հիմունքներով շատ ուսուցիչներն էլ ահազանգում են՝ աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են։
«Խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունը 2 տարի շարունակ զբաղված է նախկիններին հայհոյելով, չարություն տարածելով». «Հրապարակ»
«Երկու տարի շարունակ մենք հույսով սպասում ենք, որ երիտասարդ իշխանությունները կհասունանան, կհասկանան, թե ինչ մեծ պատասխանատվություն է իրենց ուսերին դրված»
«Ես շատ բան ունեմ ասելու ու իմ ասածները շատ հեշտ ապացուցելի են». Արմեն Բեգոյան. «Ժողովուրդ»
«Ես պատրաստվում եմ ապացուցել, որ Հայկ Մարությանը ստում է։ Բազմաթիվ մարդիկ կան, ում տեռորի են ենթարկել և իրենք ստիպված լքել են պաշտոնը»:
COVID-19-ից բուժվել և դուրս է գրվել 94-ամյա բուժառուն
Բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց COVID-19 դրական
Կումուլյատիվ էֆեկտ
Երկու օրվա ընթացքում տեղի են ունեցել մի քանի մանր, ընթացիկ իրադարձություններ, ինչպես նաեւ մեկ լուրջ միջադեպ: Նախ՝ մանրերի մասին: Վարչապետի մամուլի խոսնակը քրեական մեղադրանքներ է առաջ քաշել նախկին իշխանավորների ներկայացուցիչների դեմ, Երրորդ նախագահի գրասենյակը պատասխանել է, որից հետո խոսնակը երկու անգամ պատասխանել է պատասխաններին: Ազգային ժողովում պատգամավորները վիճեցին՝ օգտագործելով ոչ պառլամենտական արտահայտություններ, իսկ հետո ներողություն
Գնել Սանոսյանի խոսքով՝ հիվանդանոց ներխուժելով՝ դանակի հարվածներ են հասցրել երկու հոգու, որոնց առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երեւան. «ՀԺ»
Գնել Սանոսյանի խոսքով՝ կատարվածը կապ չունի Նորատուսի եւ Գավառի միջեւ տեւական ժամանակ շարունակվող թշնամանքի հետ, սա մոտ 20 օր առաջ երկու երիտասարդների միջեւ տեղի ունեցած վեճի շարունակությունն է
«Ադեկվադ». Ալեն Սիմոնյանն առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե տեսագրություններում, թե ականատեսների կողմից
Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը, որում մենք ապրում ենք:
Ալեն Սիմոնյան. «Ես կատարվածը գնահատում եմ ինքնապաշտպանություն»
«Ես ասացի` բարև, Արթուր, որին ի պատասխան, ես ներողություն եմ խնդրում, լսեցի հետևյալը` բարև, բ..ի տղա»
«Կրիմինալի մեջքը չենք կոտրել, օրենք ընդունելով չի կրիմինալի մեջքը կոտրելը». Վլադիմիր Գասպարյան. News.am
Ես չեմ կարծում, որ երեկ Գավառի հիվանդանոցում այն իրավիճակն է եղել, որ պետք է ոստիկանները կրակեին։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով ողջ հանրապետությունը ցնցած միջադեպերին։ «Ոստիկանությունը պետք է արհեստավարժ լինի, իմանա՝ երբ պետք է ուժ գործադրել, պետք է ի նկատի ունենալ, որ բորբոքված մասսա կա, մարդիկ են սպանվել,
«Հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ հասցնելը, որն առաջացրել է մարմնական վնասվածքներ, քրեական օրենսգրքով նախատեսված արարք». Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» հայտնել է, թե Արթուր Դանիելյանն իրեն հայհոյել է, որին ի պատասխան սկսվել է ծեծկռտուք: Նաև նշել է, որ Արթուր Դանիելյանի հետ եղած երկու անձինք փորձել են դադարեցնել ծեծկռտուքը: Սրան զուգահեռ վնասվել է Արթուր Դանիելյանի քիթը: Նշեմ, որ հայհոյելը հանցանք չէ, իսկ ի պատասխան հարվածներ
Վարդաբլուր համայնքի ղեկավարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Լոռու մարզի Վարդաբլուր համայնքի ղեկավար Ռուսլան Օհանյանը տեղեկացնում է աշխատանքից ազատվելու մասին։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ վարդաբլուրցիներ, անհրաժեշտ եմ համարում ինձ համար կարևոր այս պահին դիմելու Ձեզ, կիսվելու Ձեզ հետ այն խնդրի մասին, որի առաջ ստիպված կանգնած եմ ես ու պետք է կայացնեմ համապատասխան որոշում: Թե՛ որպես ընտրված գյուղապետի, թե՛ որպես նշանակովի
1.232.748.000 ՀՀ դրամ (2 մլն 580 հազ. դոլար) պարգևավճար՝ վարչապետի աշխատակազմին. Yerkir.am
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի վարչապետության օրոք: Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ նշված շրջանում (20 ամիս) ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին վճարված պարգևավճարների
Աւստրալիոյ Պատգամաւորները Կը Խոստանան Այսուհետեւ Աջակցիլ Երկրի Կողմէ Հայոց Ցեղասպանութեան Ճանաչման Ջանքերուն
Այս տարի Աւստրալիոյ դաշնային խորհրդարանականները միացած են Հայոց Ցեղասպանութեան հանդէպ երկրի դիրքորոշումը փոխելու կոչին, կը նշէ Աւստրալիոյ Հայ Դատի գրասենեակը (ANC-AU։ Հայ Դատի գրասենակին համաձայն՝ Հայոց Ցեղասպանութեան հարցով Աւստրալիոյ դիրքորոշումը 2020-ին մնացած է անփոփոխ: «Սակայն դաշնային խորհրդարանականներ Թրենթ Զիմերմանի, Ճոէլ Ֆիթցկիպընի, Թիմ Ուիլսընի, Քրիստինա Քէնիլիի, Ատըմ Պանտթի եւ Ռեքս Փաթրիքի, ինչպէս նաեւ Նոր Հարաւային Ուէյլս նահանգի վարչապետ Կլէտիս Պերեջիքլեանի, ստուերային գանձապետ Ուոլթ Սեքորտի եւ Օրէնսդրական ժողովի խօսնակ Ճոնաթան Օտիի՛ պատգամները, որոնք ճիշդ կը բնորոշեն 1915-ի
Հայաստանը ճանապարհ կբացի Եվրոպայից Վրաստան վերադարձող քաղաքացիների համար. aliq.media
aliq.media. Վրացական կողմի խնդրանքով՝ Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային սահմանը Եվրոպայից վերադարձող Վրաստանի քաղաքացիների համար: Հայտնում է newsgeorgia.ge-ն՝ հղում անելով Վրաստանի արտաքին գործերի նախարարության վրա: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ «Ալիք մեդիան» տեղեկացրել էր եվրոպական մի քանի երկրից վերադարձող քաղաքացիների մասին, ովքեր օդային ճանապարհով հասել էին Երևան, որտեղից էլ Հայաստանում Վրաստանի դեսպանության
Զոհրաբ Մնացականյանը և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային զարգացումներ
Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Զրուցակիցները քննարկեցին նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված մարտահրավերները և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային վերջին զարգացումներին: Արցախում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրությունների համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախում ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրությունների կարևորությունը մարդու
«Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ» Թուրալ Գյանջալիեւը ընդգրկվել է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի «Եվրանեսթի» պատվիրակությունում. Նաիրա Կարապետյան
Ադրբեջանի «Եվրանեսթի» խորհրդարանական պատվիրակության կազմում ընդգրկվել է նաեւ «Ղարաբաղ ադրբեջանական համայնք» ՀԿ-ի նախագահ Թուրալ Գյանջալիեւը: Նա նաեւ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմում է ընդգրկված: Ի՞նչ նպատակ է հետապնդում հասարակական կազմակերպության ղեկավարին կարգավիճակի նման ամրագրումը`արցախյան խնդրի շուրջ ընթացող զարգացումների ֆոնին`Aravot.am-ի հարցին ԱԺ նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին անդամ Նաիրա Կարապետյանը այսպես պատասխանեց. «Թուրալ Գյանջալիևի
Ալեն Սիմոնյանը ձախ քունքային շրջանում սալջարդ և արյան զեղում ունի. armtimes.com
armtimes.com. Այսօր «Մալիբու» այգում հարձակման ենթարկված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Նաիրի» ԲԿ է դիմել ժամը 19:00-ի սահմաններում, անցել է բոլոր հետազոտությունները, գտնվում է ընդհանուր բաժանմունքում, բժիշկների հսկողության ներքո: Սիմոնյանը որևէ վիրահատական միջամտության կարիք չունի: Ընդհանուր վիճակը կայուն է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին: «Անցկացվել են հետազոտություններ, ոսկրատրավմատիկ
«Սաղ Սերժի մարդիկ են նստած, համայնքապետը մնացել է փողոցներն առնի, պրծնի»․ Կառնուտի ֆերմերներ
Շիրակի մարզի Կառնուտի ֆերմերներից մի քանիսն այսօր մեկնել էին մայրաքաղաք՝ կառավարության դիմաց նստացույց անցկացնելու, սակայն ոստիկանները չէին թույլատրել՝ հորդորելով բողոքը ներկայացնել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։ Ինչպես մանրամասնեց ֆերմեր Յուրա Գրիգորյանը, բողոքի պատճառն Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանի խտրական վերաբերմունքն է, որն արտահայտվել է Կառնուտում ամռան ամիսներին տեղացած կարկտահարության դիմաց իրենց վնասի փոխհատուցում չհաշվարկելով ու
«Հիշեցնեմ՝ Ալեն Սիմոնյանը ևս եղել է լրատվական կայքի գլխավոր խմբագիր և թերևս որեւէ բարձրաձայնում անելիս նկատի ունի նաեւ հենց իրեն». Քնար Մանուկյան
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրն ասաց՝ նախընտրում է խոսել փաստերով. երբ կներկայացվեն կոնկրետ փաստեր, թե որ լրատվամիջոցը, որ լրագրողը կամ գլխավոր խմբագիրն ումից, ինչքան գումար, երբ, որտեղ, ինչ հանգամանքներում է ստացել, այդ ժամանակ արժե անդրադառնալ այս թեմային:
Կատերինա Մաթերնովա. Լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության դերը այս ճգնաժամի ընթացքում շատ կարևոր է
«Կարծում եմ՝ նույնիսկ պանդեմիայի ժամանակ մենք կարողացանք արագ մոբիլիզացվել»
«Մենք շարունակում ենք պնդել մեր տեղեկության հավաստիությունը». «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիրը՝ Գավառի իրադարձությունների մասին
«Ժողովուրդ»-ի խմբագրի պնդմամբ՝ ոստիկանությունը իրենց չի հերքել. ընդամենը լրացրել է իրենց ինֆորմացիան պաշտոնական որոշակի ձեւակերպումներով՝ կտրող, ծակող գործիքով հասցված վնասվածքներ, ուրիշ ոչինչ:


















































