Օրվա լրահոսը

Իրավական պետությունում ինքնադատաստանը տեղ չունի. Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

«Եթե իրավապահ մարմինները բավարար լուրջ մոտեցում չցուցաբերեն այս երևույթի նկատմամբ և դրա պատասխանատուները չպատժվեն, ապա հավատացած եղեք, որ դա հանգեցնելու է հասարակության, ինչպես նաև պետության ներքին անվտանգության լուրջ սպառնալիքի»

«Ամբողջ Հայաստանում խնդիրներ առաջացան, իսկ մենք փորձությունն անցանք»

ՊԵԿ պաշտոնյան՝ արտակարգ դրության օրերին էլեկտրոնային գործարքների մասին COVID-19 համավարակի ու մեկուսացման այս պայմաններում պետական կառավարման մարմինների գործունեությունը փորձում են կազմակերպել օնլայն տարբերակով: Ոմանց մոտ դա ստացվում է, ոմանց այնքան էլ չի հաջողվում: «Առավոտն» այս առնչությամբ զրուցեց Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանի հետ՝ պարզելու, թե այս օրերին ՊԵԿ-ում էլեկտրոնային կառավարման համակարգերն ինչպե՞ս,

«Հիասթափեցնեմ որոշ քաղաքական ուժերի. մենք որեւէ հաղորդում կամ հեռուստաալիք չենք փակելու». Մխիթար Հայրապետյան

Երբ ասում ենք, որ եթերը պետք է մաքրվի, իրապես խնդիր ենք դրել: Թող հեռուստաալիքներն ավելանան, բայց նրանց առաջ պետք է լինեն որոշակի խաղի կանոններ

«Մեր մեծագույն խնդիրը տնտեսվարողների, անհատ քաղաքացիների վարքագծային նոր կանոնների հաստատումն է». Փաշինյան

«Վարակի սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ, որ, օրինակ,  կարծում եմ՝ ակնհայտ է, որ առնվազն մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսը մենք ունենալու ենք դեպքեր և, հետևաբար, չենք կարող մեկ տարի ուղղակի փակված ռեժիմով ապրել». Փաշինյան

«Բուսաբանական այգու» վարձակալության տրված տարածքների վարձավճարը մոտ 12մլն դրամի չափով պակաս է գանձվել. գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե

Այսինքն տվյալ դեպքում ևս, չնայած հողատարածքը չի օգտագործվել պայմանագրով նախատեսված՝ «բուսաբանական այգի կազմակերպելու» գործառնական նշանակությանը համապատասխան, ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք այս դեպքում էլ միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը լուծելու ուղղությամբ:

Հեռուստաեթերի բովանդակությունը կհսկվի. օրինագիծը շրջանառության մեջ է

Օպերատորներն են ստանում լիցենզիա եւ որոշակի պարտավորություններ են ստանձնում չհամագործակցելու այն մեդիա ծառայությունների հետ, որոնք օրենսդրությանը հակասող նյութեր կարող են տարածել

Կառավարությունները COVID-19-ի ճգնաժամը չպետք է օգտագործեն լրագրողներին լռեցնելու համար. ԵԽ գլխավոր քարտուղար

Մամուլը պետք է ազատ լինի՝ ճգնաժամի բոլոր բնագավառները լուսաբանելիս: Լրագրողներն առանցքային դեր և հատուկ պարտավորություն ունեն՝ հասարակությանը ժամանակին, ճշգրիտ և հուսալի տեղեկատվություն տրամադրելու գործում»,-ասվում է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:

Մի քանի անգամ վիրահատություններ տարածի նկատմամբ դատարանը մեկ միլիոն դրամ գրավ է կիրառել, փոխել կալանքը

«Առավոտը» բազմաթիվ բողոքներ է ստանում համավարակի հետ կապված քրեական գործերով կալանքի տակ գտնվողների նկատմամբ դատարանների կողմից կիրառվող այլընտրանքային խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Դրան հիմնականում ընդդիմանում է տուժող կողմը: Սակայն մեր ներկայացրած դատական գործերով նկատելի է առավել ծանր սոցիալական, առողջական խնդիրներ ունեցողների նկատմամբ դատարանների որդեգրած մարդասիրական մոտեցումները: Ա. Հովակիմյանի գործով կներկայացնեմ պաշտպանական կողմի իրավական հիմնավորումները, եւ

Վարչապետ. «775 հազար մարդ օգտվել է հակաճգնաժամային ծրագրերից»

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում այս պահի դրությամբ բաշխվել է շուրջ 54,9 միլիարդ դրամ, միջոցառումներից օգտվողների թիվը 22 հազար է: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա վստահեցրեց՝ միջոցառումներից օգտվող շահառու ֆիզիկական անձանց թիվը 775 հազար է. «Այսինքն, 775 հազար մարդ այս պայմաններով օգտվել է մեր հակաճգնաժամային ծրագրերից որեւէ մեկից»: Այսօր կառավարությունն ընդլայնեց հակաճգնաժամային

Դանիել Իոաննիսյան. «Ոստիկանությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ իրենց ձեռքը հրազեն տալը վտանգավոր է»

Օրինակ, ՊՊԾ գնդում այդքան հրազեն կար, բայց «Սասնա ծռերը» հրազենը խլեցին, գերեւարեցին Հայաստանի փոխոստիկանապետին եւ Երեւանի փոխոստիկանապետին:

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները ենթակա են արմատական փոփոխության. Արկադի Խաչատրյան

Որտեղի՞ց հայթայթել 100 մլրդ դրամ. Կառավարության աջակցության ծրագրերի, ֆինանսական միջոցների հնարավոր աղբյուրների և «Լուսավոր Հայաստան»-ին «պոպուլիզմի» մեջ մեղադրելու մասին Երեկ և այսօր իշխանական խմբակցության մեր գործընկերները կոչ էին անում Լուսավոր Հայաստան խմբակցության տնտեսագետ պատգամավորներին հուշել, թե որտեղից հայթայթել 100 մլրդ դրամ՝ հակաճգնաժամային անհատույց աջակցության համար: Սիրով ուզում եմ անդրադառնալ այս և ոչ միայն այս թեմային:

Գերմանաբնակ օպերային սոպրանոն դիրիժոր Թոփչյանի հետ «գծում» է երեւանյան իր պլանները

Հարցազրույց արեւմտյան թատրոնների ցանկալի հյուր Լիանա Ալեքսանյանի հետ – Ապրիլի 23-ին ցեղասպանության զոհերի հիշատակին ձեր մեկնաբանմամբ հնչեց «Արի իմ սոխակ»-ը Հ1-ի ուղիղ հեռարձակմամբ, իսկ հաջորդ օրը այն հեռարձակվեց CNN -ով եւ Euronews-ով։ Ապրիլի 24-ին էլ հայաստանցի արվեստագետների հետ մասնակցեցիք ավելի քան 6 ժամ տեւած ոգեկոչման համերգին։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս «հայտնվեցիք» Հայաստանում, դա կապվա՞ծ էր համավարակի

«Ես գիտեի, թե Բրազիլիան հայտնի է միայն ֆուտբոլով ու իր պորտապարերով, դու մի ասա՝ կարգին Քրեական օրենսգիրք ունեն». Գեւորգ Պետրոսյան

Վլադիմիր Վարդանյանը Պետրոսյանին առաջարկեց նախագիծը նորից մշակել: Պետրոսյանը պնդեց, որ այն դրվի քվեարկության՝ հորդորելով ինչ-որ հրաշքով այն ընդունել: Վլադիմիր Վարդանյանը պորտուգալական ասացվածքը հիշեցրեց՝ հրաշքներ լինում են այնտեղ, որտեղ դրանց հավատում են:

Քրեական արդարադատության փորձագետ. «Եթե 2016-ին մեր երեխեքը զենք չունեին կրակելու թշնամու վրա, հիմա որտեղի՞ց այսքան զենք մեր քաղաքացիներին»

Արդյոք ունե՞նք զենքերի ընդհատակյա առեւտուր, թե՞ զենքը ձեռք ենք բերում զինված ուժերից եւ հարակից կառույցներից:

50-ական դրամ՝ յուրաքանչյուր ուռենու կտրոնի պատրաստման և տնկման համար. տնտեսական հետևանքները կմեղմվեն ուռենիների միջոցով

Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր կմասնակցեն Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին, որի արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։

Տնօրենի և ընկերության միակ բաժնետիրոջ հանցավոր գործողությունների արդյունքում «Փարկինգ Սիթի Սերվիս»-ից հափշտակվել է  1.598.490 ԱՄՆ դոլար. տնօրենին մեղադրանք է առաջադրվել

2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ 3-րդ նախագահի հանձնարարությամբ և հետագայում նաև` կառավարության նիստում ՀՀ նախկին վարչապետի առաջարկությամբ` 2016 թվականի նոյեմբերի 10-ին բանակցությունների արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատերը համաձայնվել է ընկերության 100 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ հանձնել Երևան համայնքին:

Ինչպես հաղթեցի կորոնավիրուսին՝ իմ «Արտաժամանակը» գրքով

«Վան Արյան» հրատարակչությունը լույս է ընծայել երկու գրքերիցս մեկը՝ «Արտաժամանակը»: Փաստորեն հաղթեցի կորոնավիրուսին, քանի որ գիրքը տպարան մտնելու հաջորդ օրն արտակարգ դրություն հայտարարվեց, ու այն չավարտված էլ՝ տպվեց: Գրքում ներառված են տարբեր ժամանակներում գրած չորս վիպակ, վերջին շրջանում գրածս միստիկ պատմություններից մի քանիսը, մանր պատումներիս մի մասը (դրանք մեր օրերի տրամադրությունները փոխանցելու հնարավորություն են), երկու

Տիգրան Ավինյան. «Կարող ենք վերադառնալ ամենակոշտ, ամենակոշտից էլ կոշտ ռեժիմի»

«Գիտեք, ես երեկ ընտանիքիս հետ դուրս էր եկել զբոսանքի, փողոցում ահագին մարդ կար»,-այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով երկրում համաճարակային իրավիճակը, նշեց՝ վարակի նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել, փոխվարչապետ Ավինյանն էլ հավելեց`որոշումը չի փոխվել, մայիսի 4-ից տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը վերագործարկվելու է: «Շատ դժվար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան

«Սա ո՞ւմ դեմ է ուղղված». Գեւորգ Պետրոսյանն առաջարկում է սահմանադրական կարգի տապալման համար պաշտոնյային պատժեն՝ անկախ վաղեմությունից

«Սա արվում է ապագայի համար, որ որեւէ պաշտոնյա, անկախ իր կարգավիճակից, վիճակից, իր այդ պահի ինքնազգացողությունից, իսկ առանձին դեպքերում նաեւ ինքնախաբեությունից, մի պահ սառնասրտորեն հետ կանգնի ու հասկանա՝ եթե ինքը հանդգնի խախտել սահմանադրական կարգը, այդ դեպքում եթե ոչ իր իշխանությունը, ապա գալիք իշխանությունը հնարավորություն ունենա քննարկել նրանց վարքագիծը»:

Կառավարությունն ընդլայնեց 8-րդ հակաճգնաժամային ծրագիր շահառուների ցանկը. Զարուհի Բաթոյան

Նախարարն ամփոփում է կառավարության մշակած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերը

Կամավորական խմբերի կազմում հիմնականում ապագա բժիշկներն են

«Սկզբում ընտանիքիս անդամները դեմ էին, սակայն բազմաթիվ խնդրանքներից հետո թույլատրեցին»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Ալեն Նալբանդյանը: Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում տարածված կորոնավիրուսի  կանխարգելման  շրջանակներում Հայաստանի պետական եւ ոչ պետական հիմնարկներում եւ  հաստատություններում իրականացվում են պաշտպանական մի շարք միջոցառումներ: Երկրի համար օրհասական իրավիճակում ստեղծվել են մի շարք կամավորական խմբեր, որոնց կազմում հիմնականում ապագա բժիշկներն

1 օրում 2․936 նոր դեպք. Թուրքիայում առայսօր արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 117.589 դեպք. Ermenihaber

Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 44․022 հիվանդ

Արթուր Սաքունցը՝ Նորադուսի դեպքերի մասին. «Ոստիկանությունը պատրաստ չէ ապահովելու մարդկանց անվտանգությունը»

Ոտնձգություն է կատարվել ոստիկանության պահպանության ներքո գտնվող անձանց նկատմամբ:

Արսեն Թորոսյան. «Հավանաբար շուտով շատ թեթեւ հիվանդներին չհոսպիտալացնենք»

Կորոնավիրուսի վարակման նոր դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել: Այս մասին այսօր կառավարության նիստի օրակարգին անցնելու առաջ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, երբ վարչապետն այս հարցով դիմեց նախարարին: «Վատ իմաստով, երեկ ռեկորդային թիվ ենք ունեցել՝ 134 նոր դեպք: Եվ այսպիսով, ընդհանուր դեպքերի թիվը ստացվում է 2066, բուժվածների թիվը՝ հավելյալ 29-ը բուժվածներով՝ ընդհանուր 929 բուժված: Եվ այս

«Օրէնսդիր մարմինը լեցուած է փողոցի պատահական մարդոցմով». «Եռագոյն»

«Հիասթափուած չեմ 2018ի «յեղափոխութեամբ», որովհետեւ ինծի եւ շատ շատերու համար եղածը ուրիշ բան չէր, եթէ ոչ աշխարհաքաղաքական դաւադրութիւններու շղթային մէկ օղակը (գունաւոր յեղափոխութիւն, Վրաստանի, Ուքրանիոյ, Սերպիոյ եւ վերջերս ալ… Լիբանանի մէջ կատարուած փորձին նմանողութեամբ)»

Ինչպես ջերմացնել խոցելի խմբերի երեխաներին

Երեխայի համար անհոգ մանկություն ապահովելը ծնողի մեծագույն պարտականություններից է: Այսօր, ցավոք,  շատ ու շատ երեխաներ ուղղակիորեն զրկված են ծնողական հոգատարությունից: Հանգամանքների բերումով մանկատներում եւ  խնամքի կենտրոններում հայտնված երեխաներն ամենաշատն են զգում ջերմության կարիք, եւ անգամ ամենափոքր ուշադրության ժեստը կարող է երջանկացնել նրանց: Տեղեկացանք, որ նման կենտրոններից մեկը  6-18 տարեկան ծնողազուրկ երեխաներին ապահովում է խնամքով, կացարանով,

Փոփոխված էկոհամակարգերը ծնում են վիրուսների փոփոխված շտամներ, ինչով և բացատրվում է նոր հիվանդությունների հարուցիչների անընդհատ ​​առաջացումը. առաջարկ կառավարությանը` դառնալ ՄԱԿ-ում համատեղ նախագիծ մշակելու նախաձեռնող

«Homo sapiens»-ը պետք է փոխակերպվի «Homo sapiens and Moral»-ի, ընդ որում բարձր բարոյականությունը պետք է դրսևորվի ոչ միայն իր տեսակի ներսում մասնավորապես, այլ, նախևառաջ, բնության հետ բազմակողմանի հարաբերություններում ընդհանրապես:

Պետռեգիստրի տվյալները ԶԼՄ-ներին հասանելի կլինեն անվճար հիմունքով. հայտի լրացման ձևը հաստատվել է

Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031