Օրվա լրահոսը

Գներն ավելի ցածր են, քան փետրվարին. Երևանում շարունակվում է ալյուրի, կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան. ՏՄՊՊՀ

Հացի գինը դիտարկված  ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՀ վարչապետին հստակ, անվանական նշել այն 99 տոկոս լրատվականները, որոնք, ըստ նրա, պատվերով են աշխատել

Կոչ ենք անում ՀՀ Ոստիկանությանը ականջալուր լինել վարչապետի կոչին և հետևողական զբաղվել այն լրատվամիջոցներով, որոնք առերևույթ դրամաշորթության մեջ են մեղադրվում և փորձել վարչապետից ստանալ այդ լրատվականների անունները։

Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտքն է, որն այս տարի աճել է 3.72%-ով. «Ժողովուրդ»

ՀՀ պետական պարտքը 2019թ. դեկտեմբերի 31-ի նկատմամբ աճել է 3.91%-ով, իսկ 2019 եւ 2018 թթ. մարտի 31-ի նկատմամբ համապատասխանաբար 8.24%-ով եւ 10.42%-ով։

Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից. հայտարարություն

Ծայրահեղ անլուրջ է բարեվարքության ստուգման խիստ սահմանափակ հնարավորությունը, որովհետև բարեվարքության ստուգում իրականացվելու է միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար։ Գործող դատավորների, ինչպես նաև դատախազների, քննիչների համար բարեվարքության ստուգում չի նախատեսվում:

Հայեցողական եւ փաստարկված ճշմարտություններ

Կան գնահատողական դատողություններ, որոնք արտահայտում են մարդկանց կարծիքը: Վերջինիս հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, բայց ինքնին տեսակետը կարող է նաեւ փաստական հիմք չունենալ կամ ապացույցներ չպահանջել: Օրինակ, ես կարծում եմ, որ, թեեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես եւ ցանկացած այլ քաղաքացի պետք է ստանա օրենքով նախատեսված իր պատիժը (եթե հանցագործություն է կատարել), նա, ինչպես եւ ցանկացած

Կայսրինը՝ կայսեր

Եվ ահա, երբ կարդում եմ կատաղած ֆեյսբուքյան մեկնաբանություններն այն մարդկանց, ովքեր դեռ երեկ վարակաբան էին, իսկ այսօր վերաորակվել են աստվածաբանների, ես հիշում եմ Քրիստոսի խոսքերը, որոնք այս սյունակի վերնագիրն են:

Սերժ Սարգ­սյա­նի գո­վազ­դով ոչ ոք այն­քան չի զբաղ­վել, որ­քան Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Իրատես»

Ինչ­քան ժա­մա­նակ պետք է Սերժն ու իր «մնա­ցորդ­նե­րը» քեզ հա­մար հե­րոս լի­նեն։ Իշ­խա­նա­փո­խու­թյուն ա­րե­ցիր` Սերժ Սարգ­սյա­նին ու «մնա­ցորդ­նե­րին» դարձ­նե­լով ազ­գի թշ­նա­մի­ներ, իշ­խա­նա­փո­խու­թյունն ա­վարտ­վեց, ա­մեն ա­միս մի քա­նի ան­գամ է­լի այդ «հե­րոս­նե­րը» դառ­նում են մե­ղա­վոր չհա­ջող­ված այս կամ այն քայ­լի հա­մար։ Տպա­վո­րու­թյուն է, որ ե­թե Սերժ Սարգ­սյա­նը չլի­նի, Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը մեկ օ­րում կտա­պալ­վի, նրա իշ­խա­նու­թյան ա­մե­նաա­մուր հե­նա­սյու­նը Սերժ Սարգ­սյանն է։

Հայոց ցեղասպանության ոգեկոչման շուրջօրյա այլընտրանքային ծրագիրն ԱՄՆ-ում կհեռարձակվի Ապրիլի 24-ին

Հարավային Կալիֆորնիայի՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանն ու ճանաչմանն ուղղված միջոցառումները կազմակերպող կառույցները՝ Լոս Անջելեսի Հայ Միացյալ Մարմինը, Միացյալ Հայ Երիտասարդները և Հայոց ցեղասպանության հանձնախումբը, հաշվի առնելով ներկայիս թագավարակի սպառնացող վտանգը, ինչպես նաև մասսայական հավաքներն արգելող տեղական և նահանգային հրահանգները, հանդես են եկել ոգեկոչման այլընտրանքային ծրագրերով։ Ամենամյա հավաքների փոխարեն, որոնց թվում էին ուխտագնացությունը Մոնթեբելլոյի Հայոց ցեղասպանության զոհերի

WTI տեսակի նավթի գինը պատմության մեջ առաջին անգամ իջել է 0-ից

Ամերիկյան WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները ռեկորդային գնանկում են գրանցել: Ինչպես հաղորդում է BBC-ն, պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի նավթի գինը 0-ից ցածր է եղել, մասնավորապես, Երևանի ժամանակով ժամը 22:15-ի դրությամբ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են մինչև  -7.5 դոլարի` մեկ բարելի դիմաց: Երբ մոտենում է մատակարարման ժամկետը, թրեյդերները պետք է որոշեն` կամ

Թուրքիայում դժգոհ են ռուսական եթերով ցուցադրված Արևմտյան Հայաստանի քարտեզից. ermenihaber.am

Թուրքիայում նոր-նոր էին հանդարտվել բարկության կրքերը՝ կապված Չինաստանի կողմից Արարատ լեռը որպես Հայաստանի խորհրդանիշ հիշատակելու փաստի հետ, հիմա էլ դժգոհության նոր ալիք է բռնկվել։ Ռուսական «HTB» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ ցուցադրվել է Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի սահմանները, ինչպես նաև «Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն» կազմակերպության կողմից օգտագործվող Արևմտյան Հայաստանի դրոշը։ Թուրքիայից առաջինն արձագանքել է զավեշտալի

Դեկտեմբերի 25-ին լրանում է Արմենակ Դավթյանի ազատազրկման ժամկետը

Ուղիղ 5 տարի առաջ՝ ապրիլի 20-ին ձերբակալվեց լրագրող Արմենակ /Արմեն/ Դավթյանը։ 5 տարի է՝ նա անազատության մեջ է։  Մեր գործընկերը կալանավայրում ստեղծագործում է եւ ինչպես ինքն է գրել դեռեւս անավարտ  գրքի նախաբանում՝ երբեք չի մոռանա գարնանային, բայց ձյունախառը անձրեւոտ օրը։ Արմեն Դավթյանը պարբերաբար հոդվածներ է ուղարկում մեր կայքին, մասնակցել է լրագրողական մրցույթների, անգամ արժանացել մրցանակների։

Թուրքիայում ժամանակին քննարկվել է հայկական այբուբենից օգտվելու հարցը. ermenihaber.am

Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ իրականացված մի շարք բարեփոխումների շրջանակներում Թուրքիայում մինչ այդ օգտագործվող արաբատառ այբուբենը փոխարինվեց լատինականով։ Դա տեղի ունեցավ 1928-ին, իսկ դրանից առաջ բազմաթիվ քննարկումներ են ծավալվել առ այն, թե որ այբուբենը առավել հարմար կլինի արաբականի փոխարեն։ Այդ քննարկումների ժամանակ հնչել են նաև մեսրոպյան այբուբենը գործածելու առաջարկներ։ Մասնավորապես

Այն, ինչ թաքնվում է թավիշի հետեւում, հիմքեր է տալիս կասկածելու այս ու նախորդ իշխանությունների պայմանավորվածության մասին. Նինա Կարապետյանց

Երկու տարի անց վարչապետի խոսքը կարող էր մի փոքր ավելի իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան լինել. իրավապաշտպան

Վարչապետ. «Ասում են՝ բա մենք քայլել ենք, դրա փոխարժեքն ի՞նչ է»

Ոմանք մերժվել են ու հայտնվել են նախորդ իշխանության տանիքի ներքո

Վարչապետ. «Շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ տեսնում ենք քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից բխող գործունեություն»

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ թվարկելով հետհեղափոխական շրջանում հիասթափվածներին, նշեց նաեւ հոգեւորականությանը. «Ինչու հիասթափվելու պատճառ ունի հոգեւորականությունը ժամանակակից Հայաստանում: Ինչքան  Հայաստանում ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ավելի ակնհայտ է դառնում  հոգեւոր կյանքի սակավությունը: Այսինքն՝ ինչքան Հայաստանում կա իշխանություն, որը արժեքներ է փորձում սերմանել, այդքան ակնհայտ է դառնում, որ հոգեւոր կյանքը՝ արժեքների

Կայացել է տեսակոնֆերանս ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս անցկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձ կատարեց Արցախում անցկացված համապետական ընտրություններին։ Կողմերն ընդգծեցին նոր տիպի

ՀՀ վարչապետ. «Շուտով նախկին իշխանությունները փող չեն ունենալու, որ ֆինանսավորեն ԶԼՄ-ներին»

Լրատվամիջոցների կյանքը առաջիկա տասը տարվա համար պլանավորված է եղել եւ դա փլուզվել է:

BarevlaFrance խորագրով մշակութային օրերի մեկնարկը տեղի կունենա առցանց

Մեկուսացման այս ժամանակաշրջանում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը աշխատում է մշակույթը տնից հասանելի դարձնելու ուղղությամբ

«Նեղացած են ընդդիմությունը, արեւմտամետները, ռուսամետները, օլիգարխիան, որոնց հետ առեւտուրների անհրաժեշտություն չկա». Նիկոլ Փաշինյան

Արեւմտամետները հիասթափվել են, որ արեւմտամետ ուժ Հայաստանում իշխանության չի եկել, ռուսամետներն էլ՝ որ չենք կիսել իշխանությունն իրենց հետ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: «Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավա­րակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին: Խնդրում եմ

Հարգելով ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները՝ COVID-19-ի առողջապահական ճգնաժամի շրջանակում: Գործիքակազմ անդամ պետությունների համար. coe.int

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է փաստաթուղթ, որի նպատակն է կառավարություններին տրամադրել գործիքակազմ՝ պայքարելու ներկայիս աննախադեպ և մեծամասշտաբ առողջապահական ճգնաժամի դեմ՝ հարգելով ժողովրդավարության հիմնական արժեքները, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները։ Փաստաթուղթը անդրադառնում է արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության գործիքակազմին։ Ներկայացնում ենք փաստաթղթի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը՝ ԱՅՍՏԵՂ (ՀՔԱՎ-ի թարգմանությամբ)

Նիկոլ Փաշինյան. «Մտածում են՝ հեսա էս հեղափոխական խնջույքը շուտով կավարտվի»

Գյոզալ կոռուպցիոն համակարգը այլեւս գոյություն չունի, փեսա-աներ օպերացիան էլ չի կայացել

«Հակաճգնաժամային անելիքների համատեքստում շատ կարևորում ենք գյուղատնտեսության ոլորտը». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անցկացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Քննարկման թեման գյուղատնտեսության աջակցությանը միտված ընթացիկ ծրագրերն էին և ոլորտի երկարաժամկետ զարգացման հեռանկարները։ Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ԱԺ պատգամավորներ, բանկային համակարգի, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներ։ Դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, այս ձևաչափով մենք ավանդաբար քննարկում

ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ բնապահպանության նախարարությունում առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես  կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ: Պարզվել

Կառավարությունը պետք է առանձնացնի ներգնա կազմակերպված զբոսաշրջությունը. Սահմանափակումները հանելուց հետո էլ, այս ոլորտը դեռ մեկ տարի ուշքի չի գալու. Արմեն Գրիգորյան

Միջոցառումների ծրագրով զբոսաշրջության ոլորտին ընդհանրացված մոտեցում է ցուցաբերվում, ինչը, տուրոլորտի մասնագետների կարծիքով, ճիշտ չէ:

«Մեծ հիասթափության» մոդելավորումը. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդես է գալիս ելույթով:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031