Օրվա լրահոսը

Տուրիստական գործակալության տնօրեն. «Փակուղի եմ տեսնում առաջիկա մեկ տարում»

Զբոսաշրջիկը չի ցանկանում հուլիս-օգոստոս ամիսներին դուրս գնալ, որովհետեւ հոգեբանորեն տրամադրված չէ

«Պարզապես տեղ չունեն՝ նավթը պահելու». ինչ է նշանակում նավթի գների անկումը՝ պարզաբանում է պատգամավորը

Դժվար է հավատալ, որ նույնիսկ նավթի առաջարկի կրճատմանն ուղղված քայլերը կկարողանան փոխհատուցել պահանջարկի անկումը

Ռուսաստանի դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է. ԱԳՆ փոխնախարար

դրա պատճառը եղել են այդ անմիջական շփումները, երբ Հայաստան վերադառնալուն պես եւ կարանտինային շրջանն անցնելով պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանց մոտ թեստերի արդյունքները դրական են

«Նա վիրավորեց լրագրողներին՝ իր գործընկերներին». բլոգեր

Ես գիտեմ առնվազն երկու լրատվամիջոց, որոնք իշխանությունից փող չէին ստանում, ստանում էին արտասահմանյան գրանտներ, եւ նրանք հաստատ այդ մեկ տոկոսն են:

Ավետ Ադոնց. «Հայաստան կբերվեն կորոնավիրուսի՝ նոր տիպի, ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված թեստեր»

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Հայաստանին կտրամադրի կորոնավիրուսի նոր տեսակի թեստեր: Փոխնախարարի ներկայացմամբ, այս աջակցությունն իրականացվում է 6 միլիոն դոլար բյուջե ունեցող օգնության ծրագրով՝ ՄԱԳԱՏԷ-ի կողմից, որի շրջանակներում Հայաստան կբերվեն կորոնավիրուսի նոր տիպի 2000 թեստեր. «Դրանք ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված թեստեր են, որոնք

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ

Մարտի 14-ից 22 հազար ՀՀ քաղաքացի է վերադարձել Հայաստան

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով մարտի 14-ից մինչ այսօր Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի աշխարհի տարբեր երկրներից, նույնիսկ Անգոլայից: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը: Նրա ներկայացմամբ՝ ապրիլի 21-ի դրությամբ արտերկրում գտնվող 1283 հայ դիմել է Հայաստան վերադառնալու համար: Ավետ Ադոնցը վստահեցրեց՝ լինում են դեպքեր, երբ մեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս»

«Հայ ժողովուրդը չի կարող հանդուրժել մեկին, ով ուղիղ եթերում սպառնում է «սամասուդով». Վահան Բաբայան

Այս երկու տարվա արդյունքները հաշվի առնելով՝ իշխանությունն ունակ չէ խնդիրներ լուծել, որոնք առաջիկայում են սպասվում

Կառավարությունը ոչ թե աջակցում է, այլ հավելյալ բեռ է ստեղծում. Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյան

«Մենք գիտենք, որ մեր երկիրը դժվար վիճակում է գտնվում եւ մենք չենք պահանջում բաներ, որոնք անկարելի են, մաքսիմալիստական են: Ինչ-որ հիմա արվելու է, արվելու է, որպեսզի ոլորտը գոյատեւի, ոչ թե շահույթ ապահովելու մասին է խոսքը»

Նպատակը ոչ թե ոլորտին օգնությունն է, այլ պետական բյուջեի մուտքերի ապահովումը. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա

«Ներել զբոսաշրջային ընկերությունների հարկային պարտավորությունները և պարտադիր վճարները». «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա»

Դավիթ Տոնոյանը հարգանքի տուրք է մատուցել Թաթուլ Կրպեյանի հիշատակին

Դավիթ Տոնոյանը այցելել է ազգային հերոսի անունը կրող զբոսայգի, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու մոտ

Ազգային գրադարանային շաբաթն իր առցանց ձևաչափով անցավ հետաքրքիր, հագեցած ծրագրով` ուշադրության կենտրոնում պահելով ընթերցանությունը

Տեղի ունեցավ առցանց հանդիպում «Հետնատունը» գրքի թարգմանիչ Աննա Մարիա Մատտաարի հետ ուղիղ եթերի միջոցով։ Առցանց քննարկումներ կազմակերպվեցին «Կոնֆլիկտների խորացում» և պատանիների ձայնը լսելի դարձնելու թեմաներով։

Արարատի մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը` 233. Գարիկ Սարգսյան

«Փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք»

«Հայանտառի» Ճամբարակի անտառտնտեսությունը նոր ղեկավար ունի

Անտառտնտեսության առաջին կին ղեկավարը․ նոր նշանակում ՇՄՆ Անտառային կոմիտեում

«Տարվա համար նախատեսված 4․9 % տնտեսական աճը իրատեսական չէ». «Ժամանակ»

«Այսպիսի ռեցեսիոն բնույթի պայմաններում կառավարության անմիջական հակազդեցությունը շատ կարևոր է, և այս առումով պետք է ասեմ, որ մեր կառավարությունը բավականին օպերատիվ արձագանքեց»

Կառավարության ղեկավարի ելույթը գնահատում ենք որպես բարեվարքության՝ օրենքով սահմանված պահանջների կոպիտ խախտում, անթաքույց ոտնձգություն դատական իշխանության անկախության, մամուլի ազատության նկատմամբ. «Իրավական ուղի»

Իրավասու մարմինների անպատասխանատու անգործությունը հանգեցնելու է պետական ինստիտուտների անվերապահ ապալեգիտիմացմանն ու աստիճանական ինքնաոչնչացմանը։

Հայերին հանել են «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքից. Ա1+

Նրանք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն այս օրերին չվերթ չի նախատեսվում։

Թրամփը մտադիր է ժամանակավորապես արգելել ներգաղթը ԱՄՆ

Թրամփը Twitter-ում գրել է, որ նման որոշում կայացրել է «անտեսանելի թշնամու հարձակման» պատճառով, ինչպես նաև ելնելով «հրաշալի ամերիկացի քաղաքացիների աշխատատեղերը պաշտպանելու» անհրաժեշտությունից:

«Մնում է ընտրել քավության նոխազի, որովհետև իրենք երբեք չեն ընդունի, որ պետական կառավարումից կիլոմետրերով հեռու են ու չեն կարողանում ճիշտ կառավարում իրականացնել». «Փաստ»

«Վարչապետն ինքն իր էությամբ հակապետություն է. երբ երկար տարիներ, մարմնավորելով հակապետությունը, գալիս ես իշխանության ու չունես երկրի ղեկավարման հստակ ծրագիր, հայեցակարգ ու մոտեցումներ, տրամաբանական է, որ ունեցած պատկերացումները, բախվելով իրականության հետ, անընդհատ կոնֆլիկտներ են առաջացնելու»:

«Այս հարցում վարչապետն իրավունք ունի դժգոհելու բացառապես իր այսօրվա շրջապատից». «Հրապարակ»

«Սեւ-սպիտակի պարզունակ մեխանիզմը միշտ գործողության մեջ պահելը ձեռնտու է բացառապես իշխանությանն ու նախկիններին, դրանով մշտապես ամայի կպահվեն Հայաստանի քաղաքական, տնտեսական, գաղափարների ու մտքերի դաշտերը»

«Պետք է կառուցել ջրամբարներ, այն բոլոր հարմար տեղերում, որտեղ հնարավոր է գարնանային ձնհալի ջրերը պահել». «Ժամանակ»

Հայաստանի ջրամբարներում ապրիլի 17-ի դրությամբ 1,5-2 անգամ ավելի քիչ ջուր է կուտակվել, քան անցած տարի. ահազանգում է Հայկական բնապահպանական ճակատը։

Ստեղծվում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»: Որոշման համաձայն՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարության ներքո ստեղծվում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ: Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղադաշտում շփվելիս փակում բերանը

Ամեն անգամ, երբ հեռուստախցիկները խոշոր պլանով «որսում» են իրար հետ խոսող ֆուտբոլիստներին եւ մարզիչներին, տեսնում ենք, որ նրանք ծածկում են բերանը ձեռքով, արմունկով, ձեռնոցով կամ այդ պահին հասանելի միջոցներով: Նրանց, ովքեր մեր ժամանակներում չեն պահպանում չգրված այս կանոնը, «պատիժ է սպասվում»: Իսպանական կլասսիկոյի հանդիպումից հետո «Բարսելոնայի» մարզիչներից մեկը ստիպված էր ներողություն խնդրել ակումբի ղեկավարությունից, խաղացողներից

«Միսս Արմենիա» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Գոհար Հարությունյանի տնից իրեր են գողացել. Shamshyan.com

Գողացել են Գ. Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին։

«Վարչապետը փորձեց իր ձախողումները պարտակել նախկիններին հետ համեմատվելու միջոցով՝ այդպես էլ չգիտակցելով, որ պետք է ընդմիշտ անցյալում թողնել անցյալը և նայել առաջ». «Փաստ»

Սամոսուդ անել, սատկացնել, վեշերը հավաքել, դուրս շպրտել, վնգստացող դատավորներ, փայ, կորոնավիրուսային դատարան: Ահա այն բառապաշարը, որ օգտագործեց երկրի ղեկավարը իր «լայվի» ժամանակ:

«Հեղափոխությունը չհասկացած մարդիկ պետք է հեռանան». «Ժողովուրդ»

Փաշինյանի խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկինները ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը նրանց զտելու:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031