Օրվա լրահոսը

Արցախի ԱԱԾ-ն Մարտակերտի շրջանում տեղակայել է 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագիրը և դրա հիման վրա Պարետի կողմից ընդունված արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին որոշումը, ինչպես նաև ղեկավարվելով Ազգային անվտանգության ծառայության

«Փաշինյանը թող բարի լինի պարզաբանի՝ իր թերթը մտե՞լ է իշխանությունից գումար ստացածների մեջ». «Yerevan.Today»-ի խմբագիր

Կարծում եմ՝ մարդն ինքն ինչ-որ բան ակնկալած եւ ստացած պետք է լինի, որ դա հիմա բոլորի վրա վերագրի ու ասի…նման հայտարարությունները պարզապես հարիր չեն պետության ղեկավարին:

«Երբ որ մենք բողազներս պատռում էինք ու ենթարկվում էինք այլանդակ հարձակման՝ ժամանակին դրա մասին էր պետք մտածել». Մարուքյան

Մարուքյանը նաեւ ասաց, որ նրանք, ովքեր վարչապետին կոչ են անում թավիշը դադարեցնել եւ բիրտ մեթոդներ կիրառել, նրանք վարչապետի թշնամիներն են ու իշխանությանը տանում են կործանման. «Նրանց այդ հայտարարությունները միտված են նրան, որ իշխանությունը օրենքից շեղվի եւ հանցագործություններ կատարի: Հաջորդ իսկ օրը այն մարդիկ, ովքեր պնդում էին, որ թավիշը դադարեցրեք, նրանք մենակ մեղադրելու են իշխանությանը: Մենք այդ մարդկանց, այդ «ուժեղ հեղափոխականներին» լավ գիտենք, հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանն էլ գիտի»:

«Եթե Փաշինյանը փաստեր ունի, թող տանի իրավական դաշտ. չի կարելի անընդհատ ԶԼՄ-ներին թիրախավորել». «5-րդ ալիք»-ի գլխավոր տնօրեն

Երեւի ինքն է ժամանակին վերցրել, դրա համար այդպես է պատկերացնում, չգիտեմ, չեմ ուզում մեղադրել: Բայց եթե նա արդեն քանիերորդ անգամ վստահորեն դա ասում է, թող իրավական դաշտ տանի ու ասի, որ այս-այս լրատվամիջոցներն այսքան տարի փող են վերցրել, իսկ հիմա ինքը նրանց չի տալիս:

Կառավարությունը մտադիր է թույլ տալ բիզնեսի որոշ տեսակների գործունեությունը

Կառավարությունը մինչ այժմ ընդունած ծրագրերով ծախսել է 12,5 մլրդ դրամ, այն վերաբերել է 460 հազար քաղաքացիների: Այսօր այս մասին կառավարության մամուլի կենտրոնում ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա նաեւ տեղեկացրեց՝ աշխատանքը կորցրած անձանց, տուժած ոլորտներում վարձու աշխատողներին հասանելիք աջակցության ծրագրով 90 հազար քաղաքացու տրամադրվել է աջակցություն, աշխատանք չունեցող, բայց անչափահաս երեխաներ ունեցող 70 հազարից

«Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինքն իր մասին». Սաթիկ Սեյրանյան

Մենք՝ իր սերնդակիցները, դեռ կենդանի ենք եւ շատ բան ենք հիշում, իսկ իր հույսն այն էր, որ դիմացինները բարոյական կլինեն ու չեն հիշեցնի

«Կարո՞ղ է Հովիկ Աբրահամյանի օգնական Ժորիկը դուրս է եկել պարետատնից ու տվյալները տվել Հովիկ Աբրահամյանին». Էդմոն Մարուքյան

Մարուքյանը պատասխանեց. «Իրապես այդ կադրերի հրապարակումը դա խայտառակ բանի բերեց: Դրա հիմքով փորձել ձեռ առնել կամ ծաղրել՝ դատապարտում ենք միանշանակ: Կադրերի արտահոսքը մեզ բերում է նախկին համոզմանը, որ կառավարությունը չունի այնքան կարողություններ, որ զգայուն ինֆորմացիան ինքը պահպանի»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին

Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային Ժողովը Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:

Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից կարգելվի ԱՀ քաղաքացիների ելքը

«Արցախ/Տեղեկատվական շտաբ» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ԱՀ Պարետի 20.04.2020թ. N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով:

Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Ապրիլի 2020, 468 – Ա ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

Անդրանիկ Քոչարյանը պարզաբանում է, թե ինչու Նիկոլ Փաշինյանին չեն կանչելու քննիչ հանձնաժողով ու ինչու պետք է Յուրի Խաչատուրովն իր մեջ ուժ գտնի ու գա

Մեր աշխատանքը շատ ավելի լիարժեք կլինի, եթե համար մեկ զինվորականն իր մեջ ուժ գտնի գա հանձնաժողով: Եթե ինքը իր մեջ ուժ է գտել եւ գնացել է ինչ-որ ֆիլմում տեսակետներ է ասել, իսկ այդ ֆիլմը իրավական առումով որեւէ արժեք չի ներկայացնում, եթե կարողացել է ֆիլմում նկարագրել իրողություններ, պետք է կարողանա նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել եւ թեկուզ այդ նույն բաները գա հանձնաժողովում ասի:

Լուսինե Քոչարյանը՝ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Ապրիլի 2020, 469 – Ա ԼՈՒՍԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Լուսինե Բորիսի Քոչարյանին նշանակել առողջապահության

Հրազենային վնասվածքով դիակ է հայտնաբերվել Մարտակերտի շրջանում

Մարտակերտի շրջանի Գառնաքար համայնքի «Սվքարե» կոչվող տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 1961թ ծնված բնակչի դին՝ հրազենային վնասվածքով։

Մակունցի արձագանքը՝ Հ1-ի, կադրերի արտահոսքի ու վարչապետի մամլո խոսնակի պատասխանատվության մասին

Ես այդ կարծիքը չեմ կիսում, վարչապետի մամլո խոսնակն ունի հստակ պատասխանատվությունների ցանկ, որի մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը: Եվ տեխնիկական նրբությունների մասին տեղեկացնում է հենց այն անձնակազմը, խումբը, որը դա իրականացնում է: Յուրաքանչյուր հաստիք, յուրաքանչյուր պաշտոնյա ունի պատասխանատվության իր եզրերը, եւ յուրաքանչյուրը հենց այդ գծով է պատասխանատու:

Եվ դեռ ինչքան ճանապարհ ունի ԵԱՏՄ-ն եվրոպական լավագույն փորձը յուրացնելու համար. ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի տարբերությունը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

«Եվրամիությունն արդեն հասցրել է ոչ միայն իր անդամ երկրներին օգնելու ծրագրեր մշակել, այլև ձեռք մեկնել միջազգային հանրությանը»

«Ինձ իսկապես կուրախացներ, եթե բարթենդերներն ավելի շատ գիտելիքներ ունենային ազգային մթերքների, համեմունքների, բաղադրիչների կամ խոտաբույսերի, քան ալկոհոլի մասին»

Իր կոկտեյլի համար Գեղամն ընտրել է 1887 թվականը: «Սա այն թվականն է, երբ Սարգիս ազգանունով հայազգի չորս եղբայրներ՝ Մարտինը, Տիգրանը, Ավետն ու Արշակը, Սինգապուրում հիմնեցին աշխարհահռչակ Raffles հյուրանոցը:

Միքայել Մելքումյանը կասկածներ ունի կորոնավիրուսի հետ կապված, որ բլեֆ է. «Սա կարող է ունենալ արդյունաբերական բնույթ»

ԲՀԿ պատգամավորներին այսպիսի հարց ուղղեցին, թե խնդիր չկա՞ քննիչ հանձնաժողով ստեղծել ու այդ հարցն ուսումնասիրել:

Բացառված է, որ այսօր իշխանության մեջ չլինեն մարդիկ, որոնք հասկանում են` կապրիզապետությամբ երկար ճանապարհ չկա. «Այլընտրանքային նախագծեր»

Կապրիզի քույր գաղափարը, մշտական ուղեկցողը պատկերացումների պարզունակությունն է։ Դրանք միշտ զույգով են։ Սա շատ վտանգավոր, կործանարար համակցություն է։

«Տալ եթերից առաջ երկրի առաջին դեմքի նախապատրաստական փուլը, անընդունելի է՝ լինի դա ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, թե սաբոտաժ». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իր համար անհասկանալի ձեւակերպում է, թե ի՞նչ է նշանակում թավիշը չարաշահել են: Նա ասաց, որ պետք է կարեւոր չլինի՝ թավշյա՞ պաշտոնյա են, թե՞ ոչ թավշյա, ելակետը պետք է լինի այն՝ դուք պրոֆեսիոնա՞լ եք, թե՞ ոչ պրոֆեսիոնալ, որովհետեւ թավշյա այնքան պրոֆեսիոնալներ կան, ինչի արդյունքում էլ տեսնում ենք արտահոսքը:

Կովկասի բնության հիմնադրամը 285 000 եվրո է հատկացրել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին

Նշված գումարից  103 հազար եվրո հատկացվել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93  հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան» ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին:

Հրաձգություն՝ Կանադայում. ոստիկանական համազգեստով անձը սպանել է 16 մարդու

Ոստիկանությունում հայտնել են, որ նա ծանոթ էր զոհերից մի քանիսի հետ:

Կոչ ենք անում վարչապետին՝ հրապարակել այն լրագրողների և լրատվականների անունները, որոնք գումար են ստացել. «Մեդիա պաշտպան»

«Կրկին հիմք է դրվում լրատվականները յուրայինների ու ոչ յուրայինների, սպիտակի ու սևի բաժանման քաղաքականության շարունակության համար։ Կոչ ենք անում նախահարձակ չլինել լրատվականների վրա և կանխակալ և ուղղորդված մոտեցում չցուցաբերել այս կամ այն լրատվականի նկատմամբ»

«Իսկ դուք ի՞նչ գիտեք, կամ որտեղի՞ց գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Արայիկ Հարությունյանին». ԲՀԿ-ի պատասխանը

Ես ձեզ վստահեցնում եմ, որ ԱՀ նախագահի ընտրությունների ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը եւ Արայիկ Հարությունյանը ունեցել են զրույց եւ ԲՀԿ նախագահը շնորհավորել է Արցախի հանրապետության նորընտիր նախագահին:

Կալանավորված անձանց տեսակցության արգելքը օրենքի 48-րդ հոդվածում նշված անձանց վրա տարածելը եղել և մնում է կամայականության արդյունք. Դիտորդների խմբի դիրքորոշումը

Մինչև օրս որևէ կառույց հիմնավորված պատճառաբանություն չի ներկայացրել, թե ինչու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածում նշված անձինք չպետք է այցելեն կալանավորված անձանց:

«Այն կեղտոտ, անմակարդակ արշավը, որ սկսվել է Հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ես համարում եմ կազմաքանդող, չի՛ կարելի, կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ չի կարելի վիրավորել որեւէ մեկին, ցանկացած անհամաձայնություն կարելի է հայտնել գրագետ, կոռեկտ: Հայհոյում է նա, ով հայհոյանքից բացի ուրիշ որեւէ փաստարկ չունի:

Եթե պետությունը հիմա բիզնեսին իրական օգնություն չցուցաբերի, որոշ ժամանակ անց ավելի բարձր գին կվճարի. «Ազգային օրակարգ»

Իշխանությունները պետք է լինեն պրոակտիվ,  նաև օգտագործեն իրենց հնարավորությունները ԵԱՏՄ-ում և այլ կառույցներում հայկական ապրանքների արտահանման հովանավորչության համար, իսկ Հայաստանի ներսում նախատեսեն «կանաչ միջանցք»՝ սկսած հարկումից և վերջացրած լոգիստիկայով պետության վրա վերցնելով ծախսերի մի մասը։

Եթե Վեհափառը հապաղեր, ապա հետեւանքները կարող էին անդառնալի լինել

Վեհափառի միաբաններիս շտապ կանչելու պատճառը Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունն էր, որին կարող էր հետևել ցուցարարների և ոստիկանների բախումը, իրավիճակը ծայրահեղ լարված էր և ակնհայտ էին անդառնալի հետևանքները։

Արցախի խնդիրն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, իսկ նման դեպքերում գաղափարախոսությունները երկրորդական նշանակություն ունեն. Ստեփան Դանիելյան

Տեր-Պետրոսյանը նույնպես համոզված էր, որ գաղափարախոսությունները կեղծ կատեգորիաներ են, Հիսուսը բարոյախոս էր, որը վատ է ավարտել, իսկ ազգայնականությունը բացասական երևույթ է։ Դա կաղապարային, ոչ ճկուն մտածողություն է, բայց բնորոշ էր ժամանակին՝ այդ շրջանի մտածողության մեյնստրիմային դրսևորումն էր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031