Օրվա լրահոսը
Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից չարտերային երկու թռիչքներով Հայաստան է ժամանել 200 քաղաքացի
Պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցներ, Արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ: «Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում: Շնորհակալություն ենք
Հնարավոր «Սերժի մնացորդ»-ները չեն մեկնաբանում Նիկոլ Փաշինյանին
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ Սյունիքի մարզպետ Հունան
Պողոսյանը տեղավորվո՞ւմ են վարչապետի դասակարգման մեջ
«Ոստիկանը պարտավոր է սոցիալական հեռավորության պահանջները խախտող քաղաքացիներին տարանջատել». Հայկ Մհրյան
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, վերջին օրերին Երեւանում քաղաքացիների տեղաշարժի զգալի աճը , իսկ դրան զուգահեռ նվազել է ոստիկանների արդյունավետ վերահսկողությունը, փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում պատասխանեց. «Ինչպես ամբողջ աշխարհում Հայաստանում նույնպես ոստիկանությունը չէր կարող կանխատեսել, որ կորոնավիրուսի նման համաճարակ կարող է լինել: Այս պայմաններում ոստիկանության ուժերն ու միջոցները մնացել են նույնը
Կիսում եմ կատարվածի պատասխանատվությունը՝ ներկայացնելով աշխատանքից ազատման իմ դիմումը. Մարգարիտա Գրիգորյան
Հանրային հեռուստաընկերություն գործադիր տնօրեն՝ Մարգարիտա Գրիգորյանի պաշտոնական հայտարարությունը Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ ու հեռուստադիտողներ, Ինձ համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և անկեղծորեն վրդովված եմ գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման էժանագին այս քայլից։ Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երկու եղբայրների կողմից թմրամիջոցների առերևույթ ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա համայնքի 28-ամյա բնակիչը, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու և վերամշակելու լիցենզավորված գործունեություն իրականացնելու իրավունք, իրացման նպատակով ապօրինի ձեռք
Հալեպում ՀՀ մարդասիրական խմբի մշտական ուշադրության կենտրոնում են մանկատան սաները և միայնակ ծերերը
Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելեց մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ:
Թմրանյութ՝ կոշիկներում. «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողը` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի «առաքիչ»
Կոշիկներում հայտնաբերվել է 120,29 գրամ ընդհանուր քաշով, թմրամիջոցների նմանվող նյութերով 7 փաթեթ, այդ թվում՝ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 6 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման հատիկավոր զանգված, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 6,1, 44,79 և 49,54 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ, 6,64 և 6,39 գրամ քաշերով անհայտ ծագման սպիտակ, կլոր 70 դեղահաբ, ինչպես նաև հաշիշի յուղի նմանվող, 10,7 գրամ քաշով շագանակագույն, քսուքանման զանգված։
Ավելացել են ընտանեկան բռնության թեժ գծերի հեռախոսազանգերը. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների և աղքատության պատճառով։
Հայկ Մհրյան. «Ոստիկանության հոսպիտալում ապրիլի 20-ի դրությամբ բուժման մեջ է 106 վարակակիր»
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում ներկայացրեց օպերատիվ տվյալներ: «Ոստիկանության ծառայողների կողմից հնարավոր վարակակիր քաղաքացիների գտնվելու եւ բնակության վայրի, վերջիններիս շփումները եւ տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ սահմանվել է հսկողություն 2348 ինքնամեկուսացված անձանց նկատմամբ: Արտակարգ ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 10 հազար 378 արձանագրություն: Ինքնամեկուսացման կանոնները խախտելու եւ ինքնամեկուսացվածների հետ աշխատանքները կանոնակարգելու կապակցությամբ ոստիկանությունում ստացվել է
2654 ախտահանում՝ 5 օրում. ԱԻՆ-ը շարունակում է վարակազերծում իրականացնել
Ախտահանվել են Ազգային ժողովի, ՀՀ դատախազության, մարզային քննչական վարչությունների շենքերը, Արարատի երկաթուղային կայարանը, ինչպես նաև բազմաթիվ այլ տարածքներ։
«Հարցրեք Արման Բաբաջանյանին՝ բա Ստեփան Սաֆարյանի վարքագիծը Ձեզ չի՞ անհանգստացնում, որ այդ նախագիծն առաջ տանեք ԱԺ-ում, ինչը Վազգեն Մանուկյանի դեպքում էիք անում». Արծրուն Պեպանյան
Արծրուն Պեպանյանն ասաց, որ կաթողիկոսի հասցեին հնչած հայտարարությունից հետո Ստեփան Սաֆարյանի հետ կարճ երկխոսության ընթացքում պնդել է՝ այլ վարք էր պետք՝ կողմերի հետ երկխոսության տանել, ոչ թե ինչ-որ մեկի առաջամարտիկը դառնալ:
Կարանտինի ընթացքում ոստիկանությունը հսկողություն է սահմանել սգո 1606 արարողության ընթացքում եւ դրսից եկած 28 փակ դագաղների հուղարկավորության կարգի նկատմամբ
Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք համակարգը կատարել է կարանտինի ընթացքում: «ԻԻՀ-ից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների քանակը այս ժամանակահատվածում 1271-ն է, որը իրացվել է 1197 կարգախմբերի կողմից: ՃՈ ծառայության կարգախմբերի կողմից համավարակի կանխարգելման շրջանակներում ՀՀ տարածքում 136 կարգախմբերի միջոցով իրականացվել են 106 տրանսպորտային միջոցների ուղեկցումներ: ՃՈ
«Բարդ և աննախադեպ իրավիճակ է, բայց վստահ եմ՝ գիտությունը կգտնի լուծումը». Կանադայի գեներալ-նահանգապետն ուղերձ է հղել ՀՀ նախագահին
«Մենք չենք կարող ընտրել, թե երբ են դժվարությունները գալիս, բայց կարող ենք ընտել ինչպես պատասխանել դրանց ճգնաժամի ժամանակ»
ԽՍՀՄ-ում կորոնավիրուս չկա. ով և ինչու է Հյուսիսային Օսիայում բողոքում ինքնամեկուսացման ռեժիմի դեմ. BBC
Այն դեպքում, երբ Ռուսաստանի մի շարք շրջաններ խստացնում են կարանտինը, Հյուսիսային Օսիայի բնակիչները բոյկոտում են ինքնամեկուսացման ռեժիմը, ցույցեր անում և հրաժարվում հավատալ, որ կորոնավիրուսն իրական է: Ինչպես հաղորդում է BBC-ն, երկուշաբթի Վլադիկավկազի կենտրոնում մի քանի հարյուր մարդ դուրս էր եկել բողոքի ցույցի՝ ինքնամեկուսացման ռեժիմի դեմ: Նրանք շարժվել են դեպի Հյուսիսային Օսիայի կառավարության շենք և պահանջել
Հայկ Եսայանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ
Հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր «Յուքոմ»-ի փոքր բաժնետեր, նախկին տնօրեն Հայկ Եսայանը հանդես է եկել հերթական տեսաուղերձով՝ հայտնելով, որ ինքը դադարեցնում է ընկերության կառավարումը և իր թիմով պատրաստվում է հիմնել կապի նոր օպերատոր։ Ucom
Ծովինար Խաչատրյանը բուժաշխատողների՝ իրավիճակային դափնիների ու ոչ անվճար կամավորության մասին
Մի բան կարող եմ ասել, շատերն այսօր զօր ու գիշեր պայքարում են վիրուսի դեմ, ի դեպ նաև դասական իմաստով շատ կամավորներ, ոմանք էլ իրենց են վերագրում այլոց հասանելիք փառքը, ինչը հատուկ է բոլոր ձևերի պատերազմներին:
Շորժա տանող ճանապարհին որսորդական հրացանով կրակել էր ավտոմեքենայի ուղղությամբ. սպանության համար մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդու
Ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչը իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանով կրակել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
«Հավատում եմ Արցախի ծաղկուն ապագային. մենք այն տեսանելի կդարձնենք միասին». Արայիկ Հարությունյան
Արցախում այգիների ամբողջ քանակն ավելի քիչ է՝ 6.800 հա (դրանից 1700 հա-ը՝ խաղող, 2150 հա-ը՝ նուռ), որի զգալի մասը տնկվել է 2008-2019թթ.-ին: Եթե, օրինակ, 2007թ.-ին հանրապետության ողջ տարածքում տնկվել է ընդամենը 50 հա այգի, միայն 2019թ.-ին այն կազմել է 1210 հա, որից 790 հա-ը՝ նուռ:
«Մեր ռազմավարական խնդիրն է՝ մարդկանց առողջության ապահովումը». քննարկվել է Առողջապահական համակարգի հնգամյա զարգացման ռազմավարության նախագիծը
«Մեր քայլերով մաքսիմալ պետք է խթանենք ծնելիությունը, ըստ տարիքների վեր հանենք առողջապահական խնդիրները, իրականացնենք դրանց լուծման համապատասխան գործողություններ, նպաստենք մարդկանց երկարակեցությանն ու աշխատունակությանը»
«Գրեթե յոթ դար շարունակ մեր նոր հայրենիք հանդիսացող Լեհաստանը, ինչպես միշտ, չի հիասթափեցնում հայերիս». 15 տարի առաջ Լեհաստանի Խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
«2005 թ. Լեհաստանը միացավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող երկրների շարքին»
Fitch-ը վերանայել է Երևանի էմիտենտ դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «կայունից» «բացասական»
Երևան քաղաքի վարկանիշի հաջորդ վերանայումը նախատեսվում է մայիսի 22-ին, Fitch-ն ակնկալում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջիկա ամիսներին իրավիճակը կարող է վատանալ՝ տնտեսական ակտիվության թուլացման, կառավարության կողմից սահմանափակող միջոցառումների պահպանման կամ երկարաձգման ֆոնին:
Ավտոմեքենայի պահեստամաս՝ անգործության դիմաց. ոստիկանները միջոցներ չեն ձեռնարկել փայտանյութի ապօրինի տեղափոխումը կանխելու. դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել
Վերոնշյալ դեպքերը վկայում են, որ առկա է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի նպատակով հատկապես Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում գործող ոստիկանական հենակետերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարքագծի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:
Խայտառակ վիճակ բանկերի մոտ
Այն բանկերը, որոնք սպասարկում են կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերը եւ քաղաքացիներին տրամադրում են կառավարության աջակցության գումարները, այս օրերին խայտառակ վիճակում են: Այս պահին, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցի վրա տեղակայված մի շարք բանկերի մոտ ահռելի՝ 70-80 հոգանոց հերթեր են: Մարդիկ գալիս են, հերթագրվում են, ողջ օրը սպասում ու հերթն այդպես էլ չի հասնում: Հաջորդ
Ծեծկռտուքի ժամանակ անչափահասը դանակահարել է համագյուղացուն. որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը
Լոռու մարզի գյուղերից մեկում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու եղբայրների և նույն գյուղի 42-ամյա բնակչի ու վերջինիս 15-ամյա որդու միջև, որի ժամանակ առաջացած փոխադարձ ծեծկռտուքի ժամանակ անչափահաս տղան իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացի եղբայրներից մեկին՝ նրա առողջությանը առերևույթ դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած, թափանցող վերքերի ձևով:
«Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից և կձգվի 103 հեկտարով». Արմեն Սարգսյանը ներկայացրել է «Հայ պարկ» հիմնելու իր գաղափարը
«Հիմա մեր քաղաքի օդը 2-3 անգամ ավելի մաքուր է, քան կորոնավիրուսից առաջ: Ուրեմն ինչո՞ւ չմտածել այն մասին, որ մենք մաքուր օդ միշտ ունենանք»
Բակունցի փողոցում հրազենի գործադրմամբ կատարված սպանությունը բացահայտվել է․ հետախուզվում է Երևանի 34-ամյա բնակիչ
Երևանի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ Նոր Նորքի բաժին, կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
3-րդ մահվան դեպքը Անիում․ կորոնավիրուսից մահացել է 62-ամյա ձորակապցի գործարար
Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում մահացել է Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի 62-ամյա բնակիչ, որի սիրտը օրեր առաջ ստենդավորել էր և որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Այս տեղեկությունն Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը՝ նշելով, որ տղամարդը բիզնեսմեն էր՝ առույգ, աշխույժ։ Նա ավտոպահեստամասերի խանութ ուներ, զբաղվում էր պարարտանյութերի վաճառքով։ Հիշեցնենք, որ սա երրորդ մահվան դեպքն է
Կորոնավիրուս է հաստատվել գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ․ «Ա1+»
«Բուժում է ստանում, վիճակը լավ է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նրա մոտ ջերմություն և այդ վիրուսին բնութագրվող լուրջ ախտանշաններ չեն եղել»
Գրանցվել է 249 դեպք, որից 157-ը՝ արտակարգ, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի. ԱԻՆ-ն ամփոփում է շաբաթը
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 11 մահ:
Բախվել ենք մի իրողության, երբ պետությունն իր առողջապահական խնդիրը լուծելու համար, պարտադրված զրկել է քաղաքացիների գերակշիռ մասին տնտեսվարելու և վաստակելու իրավունքից
Տառապել սովից ու կարիքի՞ց, թե՞ կորոնավիրուսից


















































