Օրվա լրահոսը
Գիտության և տնտեսական աճի փոխառնչությունները. հայաստանյան մարտահրավերներ
2018թ․ Համաշխարհային տնտեսական համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբը Դավոսում կայացած համաժողովին իր ելույթում ևս մեկ անգամ կարևորեց «Չորրորդ արդյունաբերական հեղաշրջում» եզրույթը: Համաշխարհային տնտեսությունն այժմ թևակոխել է մի նոր՝ ժամանակակից փուլ, որն առանձնահատուկ է մարդկային ռեսուրսների՝ որպես առանցքային դերակատարի շեշտադրմամբ: Պատահական չէ, որ դարերի ընթացքում Հայաստանի զարգացման, ինչու ոչ նաև պահպանման և ճանաչելիության բարձրացման հիմնական ռեսուրսը համարվել
Գյումրիում օրը սկսվել է աչքալուսանքով․ հայտնի են հիվանդանոցի 29 բուժաշխատողների թեստերի պատասխանները
Գյումրի բժշկական կենտրոնի 29 բուժաշխատող, որոնք շփվել էին Մարալիկի 68-ամյա բնակչի հետ՝ չիմանալով, որ նա վարակված է կորոնավիրուսով, առավոտյան դուրս են եկել մեկուսարանից։ Օրը բուժաշխատողների համար սկսվել է աչքալուսանքով։ Նրանք թեստավորվել էին երեկ, բոլորի թեստերի պատասխանները եղել են բացասական։ Այս մասին Aravot․am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։ Նրանք մեկուսացել էին Գյումրու հյուրանոցներից մեկում,
Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին հետեւյալ սկզբունքով. Նիկոլ Փաշինյան
Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին, հետեւյալ սկզբունքով. 1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի եւ օրդինատուրայի 90 եւ ավել ՄՈԳ ունեցող եւ ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100 տոկոսով։ 90 եւ ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը կվճարվեն 75 տոկոսով։ Ավարտող ուսանողները, ովքեր ուսվարձի
Վճռական մենմենակը
Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո մեր կյանքը էական փոփոխություններ կրեց: Այդ փոփոխություններից մեր հայրենակիցների մի մասը չափազանց գոհ է, մի մասը՝ չափազանց դժգոհ: Քոչարյանի ու քոչարյանականների դժգոհ լինելը միանգամայն հասկանալի ու բնական է, եւ Ռոբերտ Քոչարյանից ու Հայաստանի նախկին իշխանություններից դժգոհ մեր հայրենակիցների հեղափոխական փոփոխություններից, Նոր Հայաստանի իշխանություններից ու անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից գոհ լինելն էլ
Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի 30-ին: Օրենքները կառավարության կողմից նախաձեռնվել են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ: Այս համատեքստում, օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ:
Գյումրու ԲԿ-ի՝ մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի անդամների թեստերը բացասական են եղել․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գյումրու բժշկական կենտրոնի՝ մեկուսացման մեջ գտնվող անձնակազմի բոլոր 28 ներկայացուցիչների մոտ թեստի արդյունքները բացասական են։ https://www.facebook.com/tigranpetrosyanN10/photos/a.321171472054598/666059464232462/?type=3&theater Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու բժշկական կենտրոնի աշխատակիցները, որոնք բուժօգնություն էին ցուցաբերել Մարալիկի՝ կորոնավիրուսով ախտահարված բնակչին՝ չիմանալով, որ վերջինս վարակակիր է, ստիպված ինքնամեկուսացել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Լուսանկարը՝
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 նոր դեպք, ապաքինվել է ևս 22 մարդ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության պատկերը 19.04.2020թ․ ժամը 11։00-ի դրությամբ. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը –1291 Առողջացածներ – 545 Փաստացի բուժվողներ – 726 Ընդհանուր թեստեր – 12680 Մահվան ելքեր – 20
Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար․ Մանե Գևորգյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի գործընկերներ, Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից
Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել․ պարզաբանում
Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները. Արմենիա ԹիՎի Շանթ Միր Հ2 ԱՐ Կենտրոն Երկիր Մեդիա 5-րդ ալիք: Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները
2018 թ.-ի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որպեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին. այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞. Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ես չեմ կարող ընդունել ու հանգիստ նայել, թե ինչպես են քաղաքական և պետական գործիչները ըստ նպատակահարմարության վարվում որևէ կառույցի, այդ թվում նաև եկեղեցու հետ։ 2018 թվականի երթերի ժամանակ առջևից քայլում էին հոգևորականները, որպեսզի բախումներն ու բռնությունները բացառվեին։ Կարծես թե այդ ժամանակ որևէ առարկություն չունեիք, չէ՞․ «հոգևորականը մերն
Ոստիկանները փաստաբանի ցուցումով 70-ամյա քաղաքացուն բռնի ուժով, քաշքշելով բնակարանից դուրս են հանել․ ՀՔԱՎ
Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը: Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա
Դանիել Իոաննիսյան. «Լրջագույն խնդիրներ կային, որոնք կարող էին ազդել Արցախում ընտրությունների արդյունքների վրա»
Իոաննիսյանի դիտարկմամբ՝ բոլոր առումներով Արցախի ընտրությունները շատ ավելի լավն էին, քան Ադրբեջանինը. «Այս առումով, ցանկալի կլիներ, որ միջազգային դիտորդներ ներկա լինեին, ու իրենց մոտեցումներով փաստեին այդ հանգամանքը: Բայց, հնարավոր չեղավ կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Վեդիի ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից․ Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արարատի մարզ՝ հետևելու Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանը, ջրային ոլորտի պատասխանատու աշխատակիցներ։ Ջրամբարի շինաշխատանքները վերսկսվել են ապրիլի 13-ից՝ հետևելով պարետի կողմից տրված հրահանգներին և ցուցումներին‚ պահպանելով սահմանված
«Հեղափոխությունը կհասնի Արցախ, եթե Արայիկ Հարությունյանին չհաջողվի արժեքային փոփոխություններ անել»
«Այս պայմաններում ընտրություններ անցկացնելն, իմ կարծիքով, ընդունելի չէր: Դեռ չգիտենք, թե որքան կաճի վարակվածների թիվը, բայց այն համայնքներում, որտեղ կորոնավարակի դեպքեր էին արձանագրվել, այդտեղ նույնպես ընտրություններ են անցկացվել»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը, որը որպես լրագրող Արցախում հետեւել է նախագահի ընտրություններին, եղել մի շարք տեղամասերում: Խառատյանի կարծիքով, այն փաստը,
Վաղվանից մինչև ապրիլի 25-ը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են սահմանափակումներ․ Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի հայրենակիցներ, Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝ ա) Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու
«Նշված վարքագիծը ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին․ դատավորն ու դատարանի նախագահը թույլ են տվել սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու
Գյումրու ինֆեկցիոնի տնօրենը պարզաբանում է, թե ինչո՞ւ չեն կարողացել ընդունել Մարալիկից տեղափոխված հիվանդին
Մարալիկի շտապօգնության բուժքույր Իրինա Սմբատյանը երեկ Aravot.am-ին դժգոհել էր, թե իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե կորոնովիրուսից մահացած Մարալիկի 68-ամյա բնակչին հետազոտել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նոր տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ Հիշեցնենք, որ նրա հետ շփված 29 բուժաշխատողներ Գյումրի բժշկական կենտրոնից մեկուսացվել են Գյումրու հյուրանոցներից մեկում։ Եվ ինչպես այսօր տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, նրանք
Սպանության կասկածանքով որոնվող 53-ամյա տղամարդուն հայտնաբերել են կախված. Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցի 14/7 հասցեում բետոնե սյունից տաղամարդու դի կա կախված։ Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում պարանով կախված վիճակում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։ Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Հ. Պողոսյանի որոշմամբ
«Կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին»․ վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ
Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատվածում բռնկված հրդեհը մարվել է
Ապրիլի 18-ին, ժամը 07:15-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Լոռու մարզի Թեղուտ գյուղի «Մրջան» կոչվող հանդամասին հարակից հատված են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և 12 փրկարար ծառայող: Հրդեհը մարվել է ժամը 18:32-ին: Այրվել են մոտ 4 հա խաշամ և մոտ 150 ծառի կոճղ: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին, ժամը 13:49-ին Ճգնաժամային կառավարման
Ինչո՞ւ ֆուտբոլիստները եւ ընդհանրապես մարզիկները, որպես կանոն, բանակում չեն ծառայում
Այս երեւույթն ավելի շատ բնորոշ էր խորհրդային տարիներին, հիմա մասամբ նաեւ հետխորհրդային երկրներին: Պատճառները մի քանիսն են: 1․ ԽՍՀՄ-ում որոշ ֆուտբոլային ակումբներ կցված էին այս կամ այն գերատեսչությանը. ԲԿՄԱ-ն, տարբեր քաղաքների ԲՄԱ-ները՝ պաշտպանության նախարարությանը, «Դինամոն»՝ ՆԳՆ-ին: Այդ ակումբներում խաղալը հավասարեցված էր բանակում ծառայելուն: Այսինքն, ֆուտբոլիստը շարունակում էր ֆուտբոլ խաղալ, իսկ ծառայությունն ինքն իրեն ընթանում էր:
Արցախի 28 քաղաքացուց նմուշառում է իրականացվել․ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել. Արցախի ԱՆ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ: Հետազոտության արդյունքում 28 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, այսինքն՝ նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ, Արցախում արձանագրվել է նոր կորոնավիրուսի վարակման 7 դեպք, որից երկուսը բուժվել են: Կեղծ
Կբարելավվեն Գյումրու ինֆեկցիոնի պայմանները․ հարցը քննարկվել է նախարարի հետ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն այս պահին պատրաստ է առողջապահական ծառայություններ մատուցելու 100-ից ավելի հիվանդների։ «Մեր կողմից արդեն դիտարկվում է ինտենսիվ թերապիայի, թթվածնային ապարատ տեղադրելու և շենքի որոշակի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու հարցը։ Այսինքն՝ նախարարի այցի ընթացքում մենք նաև այդ հարցն ենք քննարկել, հնարավորության դեպքում նաև բարեկարգել հիվանդանոցային
Համավարակը չպետք է դառնա մամուլը գրաքննության ենթարկելու պատրվակ. ԵԽԽՎ համազեկուցող
Մամուլի ազատության հարցերով ԵԽԽՎ համազեկուցող Շտեֆան Շեննախը մտահոգված է մամուլի ազատության սահմանափակումներով` կորոնավիրուսի համավարակի համատեքստում: Նա ընդգծել է, որ առողջապահության ներկայիս ճգնաժամը հարվածել է ամբողջ աշխարհին, այդ թվում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ուստի ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր է մամուլի դերը: «Համավարակի զարգացումների վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և հուսալի և անհապաղ ներկայացվի հանրությանը… Այսօրվա
Ջոկովիչը, Նադալը եւ Ֆեդերերը հանդես են եկել համատեղ կոչով
Թենիսի մեծ եռյակը կօգնի կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած իրենց գործընկերներին: Նրանց կոչը հրապարակել է Sport Illustrated-ի խմբագիր Ջոն Վերտհեյմը: Նովակ Ջոկովիչը, Ռաֆայել Նադալը եւ Ռոժե Ֆեդերերը Top 100-ի մարզիկներին առաջարկում են վարկանիշի հակառակ համամասնությամբ գումար ներդնել կորոնավիրուսի պատճառով ֆինանսապես տուժած թենիսիստներին աջակցելու համար ստեղծվող հիմնադրամին: Ըստ այդմ, ուժեղագույն հնգյակի թենիսիստները կնվիրաբերեն $ 30 հազարական, 6-ից
Կորոնավիրուսը լակմուսի թղթի նման նաև այլ տխուր բացահայտումներ արեց…
Այսօր բազմաթիվ հրատապ թեմաներ կան, որոնց մասին արժե հիշատակել, սակայն դրանք բոլորն էլ ինչ-որ իմաստով ածանցյալ են կորոնավիրուսի թեմային և այդ իսկ իմաստով, առաջին հերթին պարտադրված ենք տարբեր տեսանկյուններով բարձրաձայնել այդ չարաբաստիկ վարակի և դրանից պաշտպանվելու ուղիների մասին: Այն, ինչ այսօր կատարվում է աշխարհում՝ կապված կորոնավիրուսի հետ, այլ անուն չունի, քան համընդհանուր համաճարակ, որը սրբելով
Լուկաշենկոն, կորոնավիրուսը, օղին եւ ախտահանումը
Կորոնավիրուսը շարունակում է մոլեգնել աշխարհում՝ ամեն օր խլելով տասնյակ հազարավոր կյանքեր: Մինչ երկրները զբաղված է մահաբեր այս վիրուսի տարածումը կանխարգելելով եւ արդյունավետ բուժումը գտնելով, մի քանի երկրների ղեկավարներ կորոնավիրուսի, դրա դեմ պայքարի եւ աշխարհը փրկելու իրենց յուրատեսակ պատկերացումներն ունեն: «Եղբայր, ի՜նչ ենք անընդհատ բացասական ու վատ բաներից խոսում: Վիրուսին այդպես չես հաղթի: Հարկավոր է կյանքով
Կորոնավիրուսի խրոնիկան
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հայտնեցին 2019-ի դեկտեմբերի 31-ին։ Կորոնավիրուս տեսակի վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1965 թվականին: Նոր տեսակի կորոնավիրուսը կարող է ախտահարել շնչառական համակարգը և հասցնել մինչև մահվան: Մինչ օրս գրանցված մահերի մեծամասնությունը բաժին է ընկել 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց: Հունվար ամսվա ընթացքում հայտնաբերված վարակը
«Ոստիկանությունում ծառայությունը պետք է դարձնել գրավիչ և համակարգն ապահովել բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով»․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության նախագիծը: Վարչապետին մանրամասն ներկայացվել են բարեփոխումների շրջանակում 2020-2022 թվականներին նախատեսվող գործողությունները: Բարեփոխումների առանցքում են լինելու Ներքին գործերի նախարարության ու պարեկային ծառայության ստեղծումը: Ռազմավարությամբ առաջարկվում է բարեփոխումների հետևյալ առաջնահերթ ուղղությունները. ոստիկանության համակարգում կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում, պարեկային ծառայություն և օպերատիվ
Արցախյան հակամարտության հարցով աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Զախարովա
Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղված աշխատանքը շարունակվում է` չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Այս մասին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, կողմերը քննարկել են նաև հարցեր` կապված հակամարտության կարգավորման հետ: Զախարովայի խոսքով` կողմերի հետ


















































