Օրվա լրահոսը

Մարտական գլխիկով ական` Գյումրիի տներից մեկի բակում

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը արկը տեղափոխել է զորամաս:

Վիբորգից` Մոսկվա, ապա՝ Հայաստան. 3 անչափահաս երեխաները հայրենիք վերադարձան

Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարչապետ. «Լրատվամիջոցների 99%-ը եւ լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել»

«Ամբողջ լրատվական դաշտը կատաղած է, որ հիմա փող չի ստանում»,-ասում է Նիկոլ Փաշինյանը

Փաշինյան. «Վնգստացող դատավորների հերթն է գալիս. պետք է վեշերը հավաքեն»

Հեսա Սահմանադրական դատարանի հերթն էլ կա.  փրկվեցին, ժամանակ շահեցին կորոնավիրուսի շնորհիվ

«Ժամանակը սպառվել է. պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել». Փաշինյան

Երկու տարի շանս ունեցել են, եւ մեզ որեւէ մեկը չի կարող մեղադրել: Այդ շանսը բոլորն են ունեցել, չեն օգտագործել՝ մեղքն իրենց վիզը։

Վարչապետը՝ ուղիղ եթերից առաջ հազալու եւ կորոնավիրուսի 3-րդ թեստը հանձնելու մասին

Շատ վատ երեւույթ է տեղի ունեցել, բայց այդ վատ երեւույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամենի, ինչը երեւում է կադրում

Ավարտվեց հեղափոխության մեղրամիսը

«Կովիդ 19-ի» ի հայտ գալու հետ մեկտեղ ավարտվում է ժողովրդի և իշխանության քաղաքական մեղրամիսը: Մենք ավելի զգայուն ենք դարձել, բացի դա գարնանային արևի շողերի հետ մեկտեղ ակտիվանում են նախկին ձնծաղիկներն իրենց կորցրած աթոռների ցավով և պատեհ ու անպատեհ առիթներով քաղաքական կրակի վրա յուղ են լցնում՝ աշխատելով շիկացնել իրավիճակը: Եվ այս ամենը արվում է այն մթնոլորտի

Փաշինյան. «Չկա կիսելու գործընթաց, ոչ մեկ «փայ» չի ստանում, դրա համար դժգոհություն կա ՀՀ-ում»

Սովորաբար ընդունված է մարդկանց բաժանել հեղափոխականների եւ հակահեղափոխականների. իհարկե դա շատ պայմանական է, բայց զարմացած եմ, թե «մաֆիոզ» մտածողությունը որքան խորն է նստած մեր մեջ

«Ոլորտի հետհամաճարակային վիճակի մասին պետք է մտածել այսօրվանից»․ բժիշկ-ստոմատոլոգ

«Ոլորտի հետհամաճարակային վիճակի մասին պետք է մտածել այսօրվանից». համոզված է ստոմատոլոգիական ոլորտի բարեփոխման խնդիրներով զբաղվող «Կառուցողական ստոմատոլոգիա» առողջապահական հ/կ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: – Որպես առողջապահության բնագավառի ներկայացուցիչ՝ ինչպե՞ս եք գնահատում մեր երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ մարտի 16-ից ի վեր տարվող պայքարը: – Ես նախ խոնարհվում եմ համավարակի հաղթահարման գործընթացին մասնակից բուժաշխատողների առջև: Նրանց կատարածը

Մեկ անլուրջ նկարահանում ցույց է տալիս ամբողջ անլրջությունը, որ այսօր ունենք պետական կառավարման տարբեր օղակներում․ Էլինար Վարդանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցցանցային հասարակությանը փոթորկած կադրերում որևէ ահասարսուռ բան չկա, իսկ այս պահին մեղավորներ փնտրելն էլ նվազ հետաքրքիր է։ Նույնքան տհաճ է, երբ պետական մարմիններն իրար հերթ չտալով մեղքը բարդում են մեկը մյուսի վրա, իսկ հետո արդեն՝ մեղավորներ փնտրում այլ լրատվամիջոցներում։ Վստահաբար՝ սա դարի իրադարձությունը չէր,  բայց այս պատմությունը և հանրայնացված կադրերը լուրջ խնդիր

Կվերցետինն ու վիտամին D-ն՝ դաշնակիցներ կորոնավիրուսի դեմ պայքարում․ Ջոզեֆ Մարկոլա

COVID-19-ի հարուցիչ նոր կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհով մեկ, հետազոտողները՝ շտապում գտնել արդյունավետ դեղամիջոց հիվանդության դեմ։ «Nature»-ում փետրվարի 15-ին հրապարակված հոդվածում նշվում է՝ անցկացվում են ավելի քան 80 կլինիկական հետազոտություններ՝ սկսած վիտամին С-ի ներարկումներից մինչև ցողունային բջիջների տարանջատում, փորձարկվում են ՄԻԱՎ-ի և մալարիայի դեմ կիրառվող դեղամիջոցները։ Հետազոտում են նաև COVID-19-ից ապաքինված պացիենտներից վերցված շիճուկը՝

Ինչպե՞ս է այսօր աշխատում պարետատունը, ինչպե՞ս են ծախսվում պետական միջոցները՝ այս ամենը պետք է դառնա մանրամասն ուսումնասիրման առարկա․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արդեն մեկուկես ամիս Արտակարգ դրության մեջ ապրող ժողովուրդը օրեցօր առերեսվում է նոր խնդիրների՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական, հոգեբանական։ Ավաղ, կորոնավիրուսի հարվածն անխուսափելի էր նաեւ Հայաստանի համար։ Բնականաբար, ցանկացած իշխանության դեպքում այն մեծ հավանականությամբ կհայտնվեր մեր երկրում։ Բայց… Բոլորս ենք հիշում, թե որքան ոչ ադեկվատ էր ստեղծված իրավիճակին

Որևէ պատասխանատու օղակ չի՞ կարող ասել՝ լավ չի, որ նման բացթողում է եղել, ներողություն խնդրել ու անցնել առաջ․ Լուսինե Մարգարյան

«Մեկ Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակի ղեկավար Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ուղիղ եթերը և առհասարակը, աշխատանքն առանց թերությունների, վրիպակների չի լինում։ Դա մենք գիտենք։ Գիտենք, քանի որ մշտապես աշխատել ենք և արվածի ու չարվածի համար էլ պատասխանատվություն կրել։ Ինձ պարզապես զարմացնում է փաստացի կատարվածից, ասվածից հետո պաշտոնական մեկնաբանություններ թողնելու ու պարզաբանումներ տալու այս

«Այնքան վատ վիճակի մեջ եմ». «Կադրից դուրս»-ի արտահոսքը՝ 2009-ին

Մամուլում այդ ժամանակ տեղեկություններ կային, որ «կադրից դուրս»-ի արտահոսքի հեղինակը Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ է կապված

Ինչպե՞ս հայ դյուցազն Սերգո Համբարձումյանը կատարեց ընկեր Ստալինին տված խոստումը եւ հաղթեց Հիտլերի սրտի ծանրորդին

Երբ 1936 թվականի օլիմպիական խաղերում գերմանացի գերծանր քաշային ծանրորդ Յոզեֆ Մանգերը նվաճեց չեմպիոնի կոչումը՝ ճանաչվելով աշխարհի ամենաուժեղ մարդը, դա Ադոլֆ Հիտլերին հիմք տվեց  նրանով հպարտանալու եւ ամենուրեք հայտարարելու, որ դա արիական ազգի առավելությունն է մյուսների նկատմամբ: Այդ իրողությունը խիստ վիրավորել էր Իոսիֆ Ստալինի ինքնասիրությունը: «Ժողովուրդների հոր» համոզմամբ, դա արդար չէր. Խորհրդային Միությունը պետք է առաջատարը

Եթե ուսանողների խնդիրը էությամբ սոցիալական է, ինչո՞ւ ենք աջակցությունը թիրախավորում ըստ կրթական առաջադիմության․ ԵՊՀ ՈւԽ

ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը պետական օժանդակության 14-րդ ծրագրի մասին Այսօր ՀՀ վարչապետը հայտարարեց, որ պետությունը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն կցուցաբերի: Աջակցության մեխանիզմը լինելու է հետևյալը՝ • Ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ՄՈԳ, կստանան ուսման վարձի 100% փոխհատուցում, • Ոչ ավարտական կուրսի ուսանողները, ովքեր ունեն 90+ ՄՈԳ, կստանան ուսման վարձի 75% փոխհատուցում, • 80+ՄՈԳ

Մահվան նոր դեպք Մարալիկում․ 90-ամյա տղամարդը մահացել էր՝ նրա մոտ կորոնավիրուս հաստատվելուն պես

Գիշերը Մարալիկում 90-ամյա տղամարդ է մահացել, որը մոտակա Սառնաղբյուր համայնքի բնակիչ էր և գտնվում էր դստեր խնամքի տակ։ Նրա դուստրը Մարալիկի առողջության կենտրոնի բուժաշխատող է, որի մոտ ևս ախտորոշվել էր կորոնավիրուս։ Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ծերունական հիվանդություններ ունեցող 90-ամյա տղամարդու վիճակը լավ չի եղել, սակայն հրաժարվել էին նրան հոսպիտալացնելուց։ Նա, ըստ մարզպետի,

Առաջին ալիքի թիմը պատրաստ է մասնագիտական պատասխանատվություն կրել միայն իր գործառույթների համար․ հայտարարություն

Հանրային հեռուստաընկերության աշխատակազմը խորապես ցավում է համացանցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ հոլովակի տարածման կապակցությամբ: Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հանրային հեռուստաընկերությունը, ՀՀ կառավարության հորդորով, նույն բաց կապուղով, նույն պայմաններով, չափանիշներով և ընթացակարգերով ապահովել է 50-ից ավելի անխափան ուղիղ միացումներ: Այս հանգամանքն արդեն իսկ փաստում է հեռուստաընկերության արհեստավարժ և համակարգված աշխատանքի

Հայ փախստական աղջկա դիմանկարը մրցանակ է ստացել

Լուսանկարիչ Թոմեկ Կաչզորը «World Press Photo» մրցանակն է ստացել ՝ դիմանկար կատեգորիայում։  Նրա լուսանկարում 15-ամյա Եվան է՝ հայ աղջիկ՝ Լեհաստանի փախստականների կենտրոնում։ Նա նոր է ապաքինվել հրաժարականի համախտանիշից, որն ազդում է տրավմայի ենթարկված երեխաներին։  Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը. այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ վարչապետի ուղերձի ոչ եթերային կադրերը ծաղրելու նպատակով օգտագործելու թեմային՝ արձանագրելով, որ պետք է բարձր հարգանքով առաջնորդվել պետության ու ժողովրդի խոհրդանիշների նկատմամբ՝ Նախագահից ու Վարչապետից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց ու Վեհափառ Հայրապետից սկսած։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Հակաբարոյական, մարդկային առումով բացարձակ անընդունելի եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի

Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը յաջողութիւն կը մաղթէ Արցախի Հանրապետութեան յաջորդ նախագահ Արայիկ Յարութիւնեանին եւ ձեւաւորուող իշխանութիւններուն

Արցախի համապետական ընտրութիւններու աւարտին, մրցակցային պայմաններու մէջ Արցախի ժողովուրդը ընտրեց իր նոր նախագահը եւ խորհրդարանի անդամները: Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը, իր Արցախի կառոյցի կազմած դաշինքի ընդմէջէն որպէս ընտրութիւններուն մասնակից կողմ, կ’ողջունէ մրցակցային եւ ժողովուրդի աշխոյժ մասնակցութիւն ապահովող պայմաններու մէջ կայացած ընտրութիւնները: Միաժամանակ, մեծապէս կ’արժեւորէ ՌԱԿ-ի Արցախի միաւորի դրական ներկայութիւնը եւ ընտրութիւններու մասնակցութիւնը, վստահեցնելով, որ ՌԱԿ-ը իր

Նշով իտալական թխվածքաբլիթ «Ռիչարելի»

Նշով եւ սպիտակուցով թխվածքաբլիթներից ամենահայտնին այսօր, թերեւս, ֆրանսիական «մակարոն»-ն է: Սակայն նրանք, ովքեր երբեւէ փորձել են իտալական ռիչարելիները, հաստատ երբեք չեն մոռանա դրա համը: Եթե մակարոնը (չշփոթել «մակարունի» հետ, որը կոկոսով թխվածքաբլիթ է) նուրբ եւ հարթ մակերես ունի, ապա ռիչարելին հակառակը՝ անպայման պետք է խորդուբորդեր ու ճերմակ փոշի ունենա երեսին: Իտալիայի Սիենա քաղաքի հայտնի աղանդերը,

Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք․ Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է․ Այսօրվա դրությամբ Լոռիում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածության 12 դեպք, որից 2-ը նոր դեպքեր են: Նրանցից 7-ն արդեն առողջացել ու վերադարձել են տուն, 5-ը շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/3600029390067747

Համաշխարհային աստղերն առցանց համերգ են տվել՝ հանուն բժիշկների. Эхо Москвы

Համերգի ժամանակ կատարված հանգանակությունը կուղղվի տարբեր երկրներին՝ բուժաշխատողների անձնական պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով

Ucom-ի թիմը հաղթանակ է տարել

Ապրիլի 18-ին ուշ երեկոյան, Արմենիա Թի Վի-ի հեռուստատեսային եթերում հեռարձակվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստանախագծի հերթական հաղորդումը: Այս անգամ ինտելեկտուալ խաղի էլիտար ակումբում մրցում էր Ucom ընկերության աշխատակիցների թիմը, որը 6:2 հաշվով հաղթանակ տարավ: Նշենք, որ նկարահանումը կատարվել է փետրվար ամսին, իսկ այսօր արդեն Ucom-ի 865 աշխատակիցներ ազատման դիմումներ են ներկայացրել։ Նրանց թվում են այս խաղին

Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մանկապարտեզների պայմանագրային աշխատողներին չվարձատրելու առնչությամբ

Մի՞թե մանկապարտեզները ֆոնդ չունեն, որ կարողանան այս իրավիճակում իրենց աշխատողներին օգնել, չէ՞ որ ամեն երեխա 1000-ական դրամ վճարում է

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել․ Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է, և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։ Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում, անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»․ Վարդան Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ես ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն եմ եղել Հանրային հեռուստաընկերության կողմից։ Անձամբ եմ ներկա եղել այն բոլոր նախապատրաստական աշխատանքներին, որոնց հրավիրվել եմ, ապահովել եմ ուղիղ եթերում տեխնիկական անխափան աշխատանքը։ Հանրային հեռուստաընկերությունը դեռ չի արձագանքել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 20-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031