Օրվա լրահոսը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հորդորում է մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ օդանավակայանում գտնվելուց և առաջիկա չվերթին սպասել այլ վայրերում

Հայտնում ենք, որ մեծ թվով մեր քաղաքացիներ այս օրերին շարունակում են նախընտրել մնալ «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ առաջացնելով նաև կուտակումներ, որոնք ՌԴ կառավարության կողմից ներդրված առողջապահական անվտանգության միջոցառումների խախտում են։ Այս առնչությամբ այսօր դեսպանությանն է կրկին դիմել «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը՝ արձանագրելով, որ քաղաքացիների՝ օրեր շարունակվող կուտակումներն արդեն իսկ խնդրահարույց իրավիճակ են ստեղծել օդանավակայանի տարածքում՝ խախտելով ք․ Մոսկվայում

«Կառավարությունը պետք է ճկուն լինի, որպեսզի ողջ մնանք». չաշխատող բիզնեսից հարկ են ուզում

Սփյուռքահայ գործարար Սեւակ Դավիդյանը վրդովված է, ասում է՝ անելանելի վիճակում է: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում ինչ հայտարարվել է արտակարգ դրություն, Սեւակն իր բիզնեսը դադարեցրել է, ավելի ճիշտ, պարերատան պահանջով ռեստորանը փակել է: Սկզբում մեկ ամիս էր՝ մարտի 16-ից ապրիլի 14-ն էր արտակարգ դրությունն ու դրանից բխող պահանջը, հետո այն երկարացվեց մինչեւ մայիսի 14-ը: Aravot.am-ի հետ

«Որոշ պատասխաններ սպառիչ էին, որոշները՝ ոչ». Արմեն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի պատասխանների մասին

Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ես ապրիլյան հանձնաժողովի քննության արդյունքների մասին դեռեւս չեմ հայտնի, որոշ ժամանակ անց կամփոփվի, ամփոփելուց հետո բոլորին պարզ կլինի, թե որ կասկածներն են փարատվել, որոնք՝ ոչ, եթե պետական գաղտնիք չպարունակի»:

Թեստավորված 5 աշխատակցի մոտ արդյունքը բացասական է եղել. ԲԴԽ

Երեկ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրի տեխնիկական անձնակազմի աշխատակիցներից մեկի մոտ թեստավորման արդյունքում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել և որ տվյալ աշխատակիցն իր ընտանիքի հետ արդեն իսկ գտնվել է մեկուսացման մեջ՝ պայմանավորված ընտանիքի անդամներից մեկի մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված կորոնավիրուսային հիվանդության պատճառով: Հայտնել էինք նաև, որ աշխատակցի զանգից

Անդրանիկ Քոչարյանը՝ իր որդու՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո երկու անգամ զորակոչը բաց թողնելու մասին

Հետո Անդրանիկ Քոչարյանը հավելեց. «Իմ զավակների ամեն ինչն արվում է օրենքի շրջանակում, ուրիշ բան ման չգաք…Ի՞նչ էին գրել, թե իմ որդին …ամո՛թ է»:

Քննարկվել են սոցիալական և տնտեսական աջակցության միջոցառումների ընթացքն ու տնտեսության խթանման հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանին նախ զեկուցվել է հաստատված 13 միջոցառումների ընթացիկ արդյունքների մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով  հաստատված վարկերի քանակը կազմում է 224, ծավալը՝ 10

«Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր». Անդրանիկ Քոչարյան

Հարցին՝ նոր բացահայտումների հանգեցրե՞ց Սերժ Սարգսյանի այսօրվա գալը եւ հարցերին պատասխանելը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինչ-որ չափով այո. «Սերժ Սարգսյանը բավականին պատրաստված էր եւ ինքը մինչեւ մեր աշխատանքի սկսվելը ներածական խոսքով հանդես եկավ, որը կկցվի եզրակացությանը»: Դա եղել է վերլուծություն, որը կարեւորել է Սերժ Սարգսյանը:

«Այդ պիցցաներից Նիկոլ Փաշինյանը կերե՞լ է, թե ոչ՝ չգիտեմ…». Աղվան Վարդանյան

«Գնանք 2008 թվական։ Մարտի 1-ի ողբերգությանը նախորդած փետրվար ամիս։ Բացենք «Առավոտ» օրաթերթի փետրվարի 26-ի համարը։ Կարդանք Ազատության հրապարակից արված մի ռեպորտաժ։ Հիմա «Առավոտը» թողնենք այստեղ, վերադառնանք 2020 թվական։ Բացենք Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթի ապրիլի 11-ի համարը։ Կարդանք-մեջբերենք «2 միլիոն դրամ կամ 800 պիցցա» վերնագրով հոդվածը․ «Եւ այսպես, Ռոբերտ Քոչարյանը «հրապարակայնորեն արտահայտված զրպարտության համար» դատի

Արցախում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։ Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել

Ինչ է ասել Սերժ Սարգսյանը քննիչ հանձնաժողովում՝ Յուրի Խաչատուրովի, «Հաղթանակի ապրիլ» ֆիլմի, հետախուզական տվյալների մասին

«Հաղթանակի ապրիլ» ֆիլմում հայտնած տվյալների հետ կապված նույնպես հանձնաժողովում հարցեր են ուղղել: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, իսկ ֆիլմը, որպեսզի դառնա վավերագրական, պետք է ֆիլմը նկարահանողն առնվազն տիրապետի այն, ինչ եղել է այն պատերի հետեւում: Ֆիլմի փաստերը փորձել ենք ճշտել, պարոն Սարգսյանի պատասխանը եղել է այն, որ դա ֆիլմ էր ու իրենք հարցազրույցներ են տվել»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն

2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և

Սերժ Սարգսյանը՝ դավադրությունների ու 800 հա տարածք կորցնելու մասին. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը գալ հանձնաժողովի նիստին ամբողջովին արդարացվեց»

Հարցին՝ դավադրությունների տեսության հետ կապված ի՞նչ կասեք՝ նա պատասխանեց. «Ես որեւէ կերպ այստեղ չեմ ներքաշվելու հարցուպատասխանի մեջ, ուղղակի ասեմ, որ երբեք որեւէ պարագայում ես չեմ ղեկավարվել ո՛չ դավադրությունների տեսություններով, ո՛չ ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ: Չկա՛ այդպիսի բան:

Dasaran-ը հանդես է եկել ամենաօպտիմալ տեխնիկական լուծումով` ի նպաստ 34,721 ուսուցչի ծանրաբեռնվածության թեթևացման

Երեկ ուսուցիչներն իրենց անհանգստությունն էին հայտնել ԿԳՄՍՆ կողմից Էլեկտրոնային մատյաններում գնահատականների մուտքագրման պահանջի վերաբերյալ: Անդրադառնալով վերոնշյալին` Dasaran-ը հանդես է եկել ամենաօպտիմալ տեխնիկական լուծումով, ինչը կնպաստի այս օրերին 34,721 ուսուցչի ծանրաբեռնվածության թեթևացմանը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ` անցնելով հետևյալ հղումով

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը պատասխանում է Փոքր և միջին բիզնեսին տրամադրվող արտոնյալ վարկերի  վերաբերյալ օգտատերերի հարցերին

Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում հանդես է գալիս LIVE հարցազրույցով և պատասխանում է  Փոքր և միջին բիզնեսին տրամադրվող արտոնյալ վարկերի  վերաբերյալ օգտատերերի հարցերին: https://www.facebook.com/141165425920193/videos/905884703185202/  

Ucom-ում նոր տնօրեն չի նշանակվել, կազմակերպությունը շարունակում է բնականոն աշխատանքը Հայկ Եսայանի ղեկավարությամբ

Հարգելի գործընկեր, Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ Գալաքսի գրուփի հաղորդակցության բաժնի կողմից լրատվամիջոցներին է ուղարկվել հաղորդագրություն, որով իրավական ուժ չունեցող փաստաթղթեր են ներկայացվել, ըստ որոնց, իբր ապրիլի 14-ին տնօրենների խորհուրդը նշանակել է Ucom ընկերության նոր տնօրեն: Հայտնում ենք հանրությանը, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, Հայկ Եսայանը շարունակում է մնալ ընկերության տնօրեն և ներկայացնում ենք

Մոսկվայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30-ամյա Հրաչյա Սաղաթելյանը. Sputnik

«Հրաչյան անչափ բարի ու լուսավոր մարդ էր․․․ Բոլորիս համար սա մեծ ողբերգություն է։ Բոլորս վշտի մեջ ենք…»

«Եթե կորոնավիրուսը մահացած օրգանիզմում չի ապրում, ինչո՞ւ եք հայտարարում, թե մենք պետք է մտածենք հերձում կատարող մեր բժիշկների առողջության մասին». Գրիգոր Գրիգորյան

«Մեկ առողջության» առաջնորդ Գրիգոր Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց կորոնավիրուսի հետ կապված հարցադրումների մասին: «Ի՞նչ է կատարվում մեր մոտ այսօր: Մարդիկ պետական մակարդակով հայտարարություններ են անում, որոնք հակասում են միմյանց: Օրինակ, հայտարարում են, թե դիակների մեջ վիրուսը չի ապրում, վիրուսին հարկավոր է կենդանի օրգանիզմ, կենդանի բջիջ: Բայց դրա հետ մեկտեղ հայտարարում են նաեւ, որ

Արարատի մարզում կորոնավիրուսով 210 վարակակիր կա, 61՝ առողջացած, 4՝ մահ

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Արարատի մարզպետարանի էջում նշվել է. «Նորից ու նորից հորդորում և խնդրում ենք լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, հայ ժողովրդի միասնականության շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնց կարող են բախվել հայկական երկու հանրապետությունները. Արթուր Վանեցյան

Հավատում եմ՝ Արցախի Հանրապետությունը ժողովրդավարության, միասնականության, հանդուրժողականության և առաջընթացի վառ օրինակ է լինելու շատ շատերի համար. Արթուր Վանեցյան

Մինչեւ 300 000 դրամի վարկ վերցնելիս քաղաքացին կպարտավորվի ձեռագրով հաստատել վճարելիք տոկոսի չափը

Ֆինանսական կազմակերպություններն այս օրինագծով պարտավորվում են կատարել անձի վարկունակության լրացուցիչ վերլուծություն

Գրիգոր Գրիգորյան. «Կորոնավիրուսը կարող է երկրորդական, խթանիչի դեր խաղալ, որ այլ ինֆեկցիաները անեն իրենց սեւ գործը»

«Սկզբնական շրջանում քանի որ հիվանդությունը անհայտ էր, հիվանդության մասին տվյալներ չկային, ցանկացած մասնագետ պարտավոր էր բոլոր հնարավոր պաշտպանական եւ կանխարգելիչ միջոցները ձեռնարկել, ինչը մենք Հայաստանում չտեսանք: Մարդիկ անպատասխանատու հայտարարություններ էին անում, որից հետո այդ անպատասխանատու հայտարարությունները մերժում են եւ հայտարարում, թե որեւէ խնդիր չունեն այդ անպատասխանատու հայտարարությունները մերժելու մեջ: Դա պատիվ չի բերում»,-այսօր «Հայելի» ակումբում

Մարտին Հուրիխանյան. «Ես ինձ վրա թքած կլինեմ, եթե շարունակեմ աշխատել կինոկենտրոնում»

Ես չգիտեմ, գուցե Գեւորգ Գեւորգյանը ֆինանսական անհրաժեշտ միջոցներ չի ունեցել, ստիպված դիմել է նախագահին, որ մի երկու կոպեկ տա, «Կինոաշունն» իրականացնեն: Անձամբ ես ոսկերչական կենսագրությամբ մարդ եմ, իմ կյանքն անցել է իմ խելքով, իմ քրտինքով ու ինձ ոչինչ չի կարող կպնել…

«Մեզ պետք չեն հզոր ցնցումներ։ Մեզ պետք են հզոր, անվտանգ ու բարեկեցիկ Հայաստան և Արցախ». Անդրանիկ Թևանյան

Ապօրինության դեմ պայքարը չպետք է վերածել կուլակաթափության և բիզնեսի կենտրոնացման գործընթացի։

Գյուղատնտեսական վարկերի հայտերը կընդունվեն միայն օնլայն տարբերակով

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով և իրականացնել մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Գործընթացը հաճախորդների համար առավել հարմարավետ ու արդյունավետ դարձնելու, ինչպես նաև մասնաճյուղերում կուտակումներից խուսափելու և առողջապահական անվտանգության նորմերը պահպանելու նպատակով, Բանկը պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի ստացման համար հայտերն այսուհետ կընդունի միայն առցանց տարբերակով: Գյուղատնտեսական վարկի դիմումը

Բուհերը և գործատուները մշտապես «խոսում են տարբեր լեզուներով». Սիրանուշ Համբարձումյան

ւսանողների գերակշռող մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ ուսումնառության տարիներին ստացված մասնագիտական գիտելիքներն անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար մասնագիտական աշխատանքով զբաղվելու համար:

«Ուրախ ենք, որ Արայիկ Հարությունյանին շնորհավորել է նաև նրա մրցակիցը». Նարինե Դիլբարյան

Արցախում հեղափոխություն եղել է 1988 թվականին, և այդ հեղափոխության ուժն ու նպատակները կանխորոշել են Հայաստանի Հանրապետության անկախացումն ու ինքնիշխանությունը փլուզվող Խորհրդային կայսրության վերադասավորումներում: Հավատում եմ, որ այդպիսի հեղափոխությունից հետո հակահեղափոխություն չի կարող լինել, ցանկացած քաղաքական ուժ, որը կփորձի մեզ շեղել 1988-ի ազգային-պետական նպատակներից, դատապարտված է ձախողման:

3 ամսում 33 հավաք՝ Երևանում. Հելսինկյան կոմիտեի դիտարկումները

Արտակարգ դրության հայտարարումից հետո էլ դիտարկվել է 2 հավաք՝ մարտի 20-ին՝ «Փեթակ» տոնավաճառի առջև վերջինիս աշխատակիցների և մարտի 21-ին ազգությամբ հայ մի խումբ ՌԴ քաղաքացիների կողմից Վրաստանի հանրապետության դեսպանատան առջև կազմակերպված հավաքները։

Հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ ԱՀԿ-ն, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031