Օրվա լրահոսը

Համարձակ նորություն Գյումրու թատրոնում․ կճշտեն, թե տվյալ դերասանն ունի՞ իր հանդիսատեսը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյանի փոքր բեմում մարտի 5-ից սկսած՝ ներկայացվում է «Հասմիկ» մոնոներկայացումը։ Այն հերոսուհու մանկության հուշերն են, հույզերը, ծանր ապրումներն իր «անսիրտ ու չոր» թվացող հոր մասին, որի «յուրահատուկ սիրո խորությունը» սկսում է հասկանալ ավելի ուշ՝ իր մեջ հոգեբանական բարդույթը հաղթահարելուց հետո։ Մոնոներկայացումը բեմադրվել է Աստղիկ Սիմոնյանի «Ճշմարտության հովտում» պիեսի

Հրապարակվել են վարկանիշային մրցաշար մեկնող ըմբիշների անունները

Հայտնի են Տոկիոյի օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարին, որն անցկացվելու է մարտի 19-ից 22-ը՝ Բուդապեշտում, մասնակցող ազատ եւ հունահռոմեական ըմբիշների անունները: Ազատ ոճայիններից Բուդապեշտ կմեկնեն 57 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ՝ Հրայր Ամիրխանյանը, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ՝ Հաջիմուրադ Գացալովը, 125 կգ՝ Լեւան Բերիանիձեն: Հունահռոմեականներից վարկանիշային մրցաշարին կմասնակցեն Գեւորգ Ղարիբյանը՝

ԱԱԾ-ն վաճառում է մեր քաղաքացիների անձնական տվյալները․ Վահագն Խաչատրյան. «Ա1+» (Տեսանյութ)

«Ա1+». Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ նավթի գնի անկումը աշխարհին կանգնեցրել է տնտեսական նոր ճգնաժամի առաջ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին, մեծ ճգնաժամի սկիզբն է։ Այդ ցնցումներն իրենց բացասական ազդեցությունը կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա։ Եվ այս տարի ՀՀ իշխանությունների համար դժվար կլինի պահպանել տնտեսական աճի տեմպը։ Տնտեսագետը, սակայն, չի կարծում,

Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են քարոզչական այսպիսի վահանակներ

Դիմում եմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Բաղրամյան 1 նոտարական տարածքի բնակելի հատվածի շքամուտքերում տեղադրված են քարոզչական այսպիսի վահանակներ։ Քարոզչական պաստառներ կարող են փակցվել միայն օրենքով նախատեսված և թույլատրելի վայրերում, որն ըստ էության չի ներառում մատնանշված տարածքը։ Խնդրում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին քայլեր ձեռնարկել այս խախտումները անհապաղ վերացնելու և քարոզչական պաստառներ ներառող վահանակները տեղադրողներին պարզելու ուղղությամբ։

«Մեծ կասկածներ ունենք՝ տեղի ունեցածը ինքնասպանություն չէ». Մահացած զինվորի գործով փաստաբանի դիտարկումները

Ես չեմ կարող կալանավորվածների մեղավորության աստիճանը մեկնաբանել. փաստաբան

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի» հետ

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է, այսպես կոչված` «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիևի հետ: Այս մասին վկայում է դեսպանի թվիթերյան գրառումը: «Այսօր ճանաչողական բնույթի հանդիպում եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար, պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ: Հանդիպմանը քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները և այն ներդրումը, որ կարող է ունենալ

«Պապանձվեցի, խոսքերս դուրս չեկան». կուրթանցին, որին հանդիմանել էր վարչապետ Փաշինյանը. NEWS.am

Լոռու մարզի Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը, որին մարտի 7-ին բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հանդիմանել էր այն բանի համար, որ նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու եւ տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում, իրականում առողջական խնդիրներ ունի, որոնց պատճառով արդեն մի քանի տարի է՝ չի կարողանում աշխատել։ «Հիվանդ տղա եմ ես։ Ողնաշարիս երկու գրիժա

Կոռնիձոր գյուղում հայտնաբերվել և վնասազերծվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ

Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ

«Առաջարկում եմ հավաքագրվող գումարներ փնտրել ուրիշ հիմնադրամներում». Վիկտոր Սողոմոնյան. 168.am

168.am. «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։ 168.am-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձեց ճշտել, թե որքանո՞վ  են թերթի տեղեկությունները համապատասխանում իրականությանը: «Ես շատ մանրամասներ չգիտեմ, բայց խոսքն այն մասին է,

«ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել: Չի ստացվելու». Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի վերջո, ամեն ոք սովորելո՞ւ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար: Երևի հիշում եք, որ դեկտեմբերի 24-ին Ոստիկանության աշխատակիցները ինձ ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ տարածքից: Հիշում եք նաև, որ որոշել էի փաստաբանիս հետ բողոքարկելու ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ ոստիկանները ակնհայտորեն

«Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի քայլերը կրում են միտումնավոր բնույթ». ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ

Հարգելի´ հայրենակիցներ, Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային հասցեով, (+33) 753380239 հեռախոսահամարով կամ

Էրդողանը եւ Պուտինը փորձում են «կրկնել» պատմությունը

Միասնական Ազատ Եվրոպայի գաղափարի ճգնաժամն է, որ ծնեց ավտորիտար դուրսպրծուկների, որոնց սկսեց թվալ, թե նրանք «անբարոյական» Արեւմուտքի այլընտրանքն են, ավելին, որ ահա եկել է ժամանակը «վերջին հարվածի»։ Եվ այսօրվա Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմաքաղաքական «դեֆիլեն» եվրոպացիների նյարդերի հաշվին հնարավոր է դարձել հենց դրա՛ «շնորհիվ»։ Թե՛ Մոսկվայում, թե՛ Անկարայում վերածնվել են նեոկայսերապաշտ գաղափարները, որոնց իրականացման մարմաջն է

Աշտարակում դանակահարության դեպք է բացահայտվել

Մարտի 8-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի Լինչի թաղամասում վիճաբանություն և դանակահարություն է եղել: Նույն օրը, ժամը 23.35-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, միջին անրակային գծով 8-9-րդ միջկողային պրոյեկցիայով ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Աշտարակ քաղաքի 34-ամյա մի բնակիչ։ Հիվանդանոց

Հույս ունեն, որ շուտով կվերականգնվի 1630թ. ի վեր չգործող Լեհահայոց պատմական թեմը

Լեհաստանի Հանրապետությունում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարները հանդես են եկել շնորհակալական նամակով՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենային Հայոց Կաթողիկոսին և Ծայրագույն պատրիարքին Լեհաստանում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցին՝ ծայրագույն վարդապետ Հովսեփ Նաումովիչի առաջնորդությամբ իրենց երախտիքի խոսքն են հայտնել Ամենային Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Լեհաստանի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Հայր

«Երբ դեպքի հաջորդ օրը մարդիկ ցուցմունք են տվել Հարութի դեմ, իմ անունը չի եղել». սպային ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյան

Նա նշեց, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ հեռավոր բարեկամական կապ կա:

Գյումրու փոխքաղաքապետը շրջում է խղճուկ մեքենայով․ ստիպված են նոր ծառայողական մեքենա գնել

Այսօր Գյումրու ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր երկրորդական շուկայից ծառայողական մեքենա ձեռք բերելուն։

Ձերբակալված կամ կալանավորված փաստաբանին տեսակցելու՝ Փաստաբանների պալատի նախագահի առաջարկը չի ընդունվել

Քննարկում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում Մարտի 10-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ-ում փաստաբանական գործունեության ոլորտին առնչվող խնդիրների եւ հանրային պաշտպանության շրջանակներում հանրային պաշտպանի գրասենյակի կողմից անձանց տրամադրվող՝ անվճար իրավաբանական օգնության աշխատանքների իրականացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի

Տիգրան Ավինյանը Զվարթնոց օդանավակայանում ծանոթացել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքներին

Մարտի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել Զվարթնոց օդանավակայանում: Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք

Ադրբեջանի կորուստները 2020թ. փետրվարին. Razm.info

2020թ․ փետրվարին բաց աղբյուրների ուսումնասիրումից Razm.info-ին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների 5 կորուստ, որից 2-ը մարտական է, 2-ը՝ ոչ մարտական, իսկ 1-ի մահվան հանգամանքներն անհայտ են։ ՄԱՐՏԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ Փետրվարի 15-ին՝ Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման օրը, Ադրբեջանի ՊՆ պնդմամբ, հայկական գնդակից սպանվել էր 1990թ․

Ryanair-ը դադարեցնում է դեպի Իտալիա թռիչքները

Ryanair բյուջետային ավիաընկերությունը նոր հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Իտալիայի ամբողջ տարածքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով: Հաղորդագրության համաձայն՝ ավիաընկերությունը մարտի 11-ից դադարեցնում է թռիչքները Իտալիայի ներսում, իսկ մարտի 13-ից՝ դեպի Իտալիա և  Իտալիայից բոլոր միջազգային չվերթները:  Ավիաընկերությունը նախատեսում է թռիչքները վերսկսել ապրիլի 8-ից: Նշվում է, որ բոլոր ուղևորները ստացել են համապատասխան ծանուցումը: 

Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը

Մարտի 9-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ կենտրոնակայանում, ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ նստաշրջանի բացման նիստը, որին ելույթ ունեցան ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ Թիջջանի Մուհամմադ Բանդեն, ՄԱԿ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երիտասարդության և քաղաքացիական հասարակության պատվիրակներ։ Կանանց հարցերով 4-րդ համաշխարհային համաժողովի՝ Պեկինի հռչակագրի և

Սիսիանի մի պահեստարանից գողացել են 20 միլիոն դրամի իրեր

Մարտի 5-ին ոստիկանության Սիսիանի բաժնում գողության դեպք արձանագրվեց։ Սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրենի հաղորդման համաձայն՝ մտել են Սիսիանի Լալայան փողոցի պահեստարաններից մեկն ու գողացել պղնձյա և բրոնզե իրեր, այդ թվում՝ հնագիտական նշանակության։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր մոտ 20 միլիոն դրամի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Ոստիկանության Սիսիանի բաժնի տարբեր ստորաբաժանումների

««Ոչ»-ի հաղթանակի դեպքում նախկինների ռևանշի հնարավորությունը կմեծանա». Անդրանիկ Գրիգորյան

«Քարոզարշավի առաջին քառորդը անցավ, բայց «Ժառանգություն» կուսակցության տեսակետում ոչինչ չի փոխվել, մենք դեռ այն կարծիքն ենք, որ ապրիլի 5-ը նոր Հայաստանի ընտրության օրը չէ»,- «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 դատավորի լիազորությունները։ Հանրաքվեի քարոզչական

«Հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը». Վահագն Չախալյան

Ըստ Բոյկոտ նախաձեռնության շտաբի ներկայացուցիչ Հմայակ Մկրտչյանի՝ «ոչ» ասողները լեգիտիմացնում են հանրաքվեն:

Ո՞ւմ կտա իր ձայնը Սամվել Բալասանյանը՝ սահմանադրական հանրաքվեին

Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քաղաքի տարբեր խնդիրների շուրջ հարցազրույց անցկացնելիս, նաև հետաքրքրվեց՝ «Այո», թե՞ «Ո՛չ» կքվեարկի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։ «Ես՝ որպես անձ, բնականաբար, ունեմ իմ դիրքորոշումը։ Ես «Այո»-ի կողմնակից եմ, և այսօր եթե արդեն իսկ որոշվել է հանրաքվե անցկացնել, դա, բնականաբար, ժողովրդի ձայնն է, որովհետև Սահմանադրության 2-րդ հոդվածով, գիտեք, որ իշխանությունը պատկանում

Հուշ ցերեկույթ՝ նվիրված Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին

Մարտի 10-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ գրող, արձանագիր, հրապարակախոս Սասունիկ Թորոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթը։ Հուշ ցերեկույթը բաղկացած էր երկու մասից՝ առաջին մասում Սասունիկ Թորոսյանի կյանքի գործունեության, անձնական հատկանիշների և նրա կյանքում պատահած դեպքերի մասին հուշեր և հիշողություններ էին ներկայացնում նրա հարազատները, ընկերները և բոլոր նրանք, որոնք երբևէ առնչություն են

«Բոլոր հարազատները հրաժարվեցին, վաղը մենք կթաղենք սպանված կնոջը»․ Սամվել Բալասանյան

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Տեքստիլագործների թաղամասում մի քանի օր առաջ իր տան մեջ 28-ամյա տղամարդու կողմից 43-ամյա կնոջը ծեծելով դաժանաբար սպանելուն ու նրա 12-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելուն, ասաց․ «Դաժան բռնությունները կարծես Գյումրու հետ են կապվում, մեկ այս պատմությունը, որ կնոջը սպանեց, երեխան էլ կյանքի ու մահվան կռիվ է

Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ., Արարատի զ/կ): Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Զոհրաբ Սիանոսյանի ընտանիքի

«Ես հիմա շատ ավելի մաքուր եմ, քան վարչապետ լինելուց առաջ». Նիկոլ Փաշինյան

Իշխանությունը մաքրվելու ճանապարհ է, որովհետեւ իշխանությունը ծառայություն է, իսկ ծառայությունը նրա համար է, որ մենք մաքրվենք ժողովրդի առաջ, հայրենիքի առաջ, Աստծո առաջ, որովհետեւ մենք ոչ մեկս անմեղ չենք…Ես հպարտ եմ, որ այ էն երեխու աչքերի մեջ կարող եմ նայել ու ասել՝ ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայելու, հանկարծ չկասկածես:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031