Օրվա լրահոսը
Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. «Հետք»
«Հետք». Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, քրեական հետապնդումը՝ դադարեցվել: Այս մասին «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից: Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մեղադրվում էր պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատման մեջ: Վերջինիս նկատմամբ հարուցված
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին է կոչ է անում չխոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը
ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովում Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ռոջեր Գեյլը մտահոգված են Ադրբեջանում վերջին զարգացումների կապակցությամբ: Այս մասին ասվում է համազեկուցողների տարածած հայտարարության մեջ: «Խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ»,-հայտարարել են համազեկուցողները՝ նկատի ունենալով փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ակցիաների մասնակիցների դեմ կիրառված ճնշումները: Համազեկուցողների խոսքով՝
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգման և վերազինման գործընթացը մեկնարկել է
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում էր, որտեղ աշխատանքային հանդիպում և շրջայց է ունեցել հաստատության տնօրենի պաշտոնակատարի ուղեկցությամբ: Տեղեկացնենք, որ մարտի սկզբից ծննդօգնության բաժանմունքում կսկսվեն շինարարական աշխատանքներ, այժմ ընթանում է նախագծահաշվային փաստաթղթերի կազմման գործընթաց: Արդյունքում, հիմնովին կվերանորոգվի ծննդօգնության բաժանմունքը՝ այդ թվում բաժանմունքի առանձին մուտքը, կանանց կոնսուլտացիոն հատվածը, ծննդօգնության հարկաբաժինները, որից հետո բաժանմունքը
«Որոշ լրատվամիջոցներ փորձեցին Հայկոյի անունը շատ հոլովել, որ youtube-ով մի քանի կոպեկ վաստակեն». Սպիտակցի Հայկոյի պրոդյուսեր
Մանրամասն քննություն կատարվեց, ամեն ինչ ջրի երես դուրս եկավ. Նորայր Ստեփանյան
«Պետք է հրավիրվի համահայկական համաժողով, որտեղ համահայկական քննարկման կդրվի Արցախի հիմնահարցը». Լարիսա Ալավերդյան
«Ուզում եմ հիշեցնել, որ այս տարի Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է, բայց Հայաստանը չունի որևէ նորմատիվային իրավական ակտ, որով կճանաչի զոհերին և նրանց ընտանիքներին որպես ջարդերից տուժած»-այս մասին «Բլից ինֆո» մամուլի ակումբում խոսեց Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության (ՀԿ) գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Ըստ ՀԿ տնօրենի՝ Զարմանալի է, որ Մարտի
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին
Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ: Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են
Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին: Նոր Նորքի նոր ղեկավարը Հովհաննես Մանուկյանն է, որը մինչև այժմ զբաղեցնում էր Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը: Վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նշել է, որ մայրաքաղաքի ամենաշատ բազմաբնակարան շենքերն ունեցող շրջաններից մեկում հատկապես արդիական են վերելակային տնտեսության, մուտքերի և տանիքների
Ա. Բուդաղյանը զորակցություն է հայտնել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին
4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով մահացած
«ՍԴ նոր դատավորների թեկնածուները պետք է հայտնի լինեն մինչեւ հանրաքվեն». Միքայել Նահապետյան
«Մինչեւ հանրաքվեն անունների հրապարակումը ցույց կտա, որ նոր ՍԴ-ն չի համապատասխանելու քաղաքական թիմի ցանկությանը»,-ասում է Միքայել Նահապետյանը
Արման Նավասարդյանը հիշեցնում է, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է
Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկման բանախոսներից մեկն էր ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։ Անդրադառնալով վերջերս տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններին՝ պարոն Նավասարդյանը նշեց. «Բանակցությունը՝ անկախ նրանից թե ինչ ելք և արդյունքներ կունենան, դասական ճշմարտություն է, որ ավելի լավ է, քան պատերազմը։ Իհարկե, վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։ Բայց ես դժվարանում եմ հիմա ասել,
Զորակոչիկների հարազատներից պահանջել և մաս-մաս ստացել է 13.700 ԱՄՆ դոլար. ԱԱԾ
ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք
«Ես միայն հայկական լուծում եմ տեսնում». Թևան Պողոսյան
Մեդիա կենտրոնում այսօր տեղի ունեցած քննարկմանը «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը անդրադառնալով Արցախի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններին ու Մյունխենում Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպմանը՝ նշեց. «Բնականաբար այս հանդիպումից հետո մեր մոտեցումներն ավելի կոշտացան, ավելի ամրապնդվեցին այն խնդրի վրա, որ որևէ լուծում ակնկալել կամ սպասել խաղաղ բանակցություններով Ադրբեջանի կողմից հնարավոր չի, ինչի
«Հանրաքվե քարոզող պատգամավորներ կան, որոնք գաղափար չունեն սահմանադրական դատարանից»․ քաղաքագետ
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, կարծիք հայտնեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքան էլ սիրված ու ընդունված լինի հասարակության կողմից, դա չի նշանակում՝ ինչ ուզի, պիտի անի։ «Այդ նույն ժողովրդի անվան տակ եկեք բոլորին կախաղան բարձրացնենք, լավ կլինի պարոն Փաշինյանն ու համախոհները վերջ տան ժողովրդի անունից խոսելուն։ Այն, ինչ այս պահին
«Ճնշել են». «Սասնա ծռերի» գործով անձը խոստովանեց՝ ցուցմունքը գրել է ճնշման ներքո, բռնության ենթարկվել
Վարուժան Ավետիսյանը հայտարարեց. «Էդգար Սողոմոնյանին վտանգ է սպառնում: Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի՝ նրա անվտանգության ապահովման համար»
Բագրատ Ասատրյան. «Մասնավոր տրանսֆերտների արտահոսքն ավելի մեծ է եղել, քան ներհոսքը»
2019-ին արդյունաբերությունն աճել է առաջընթացիկ տեմպերով, բայց դա ի հաշիվ հանքարդյունաբերության է եղել, ինչն այնքան էլ լավ չէ: Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ներկայացնելով նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներն ասաց՝ արդյունաբերությունում հենց հանքարդյունաբերությունը մոտ 24% աճ է գրանցել, մինչդեռ մշակվող արդյունաբերությունը՝ 7.6%, այսինքն՝ ավելի ցածր, քան տնտեսական աճի տեմպերը. «Հանքարդյունաբերությունն այն
ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպք: Փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»
Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում
Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախաձեռնությամբ եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 27-ից 29-ը Երևանում տեղի կունենա սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն: Միջոցառմանը կմասնակցեն պարարվեստի շուրջ 600 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լեհաստանից, Վրաստանից, Ռումինիայից , Իտալիայից, Հայաստանից ու Արցախից: Կլինեն նաեւ արտերկրից միջազգային կարգի 11 մրցավարներ: Միջոցառման շրջանակներում վարպետության դասընթացները կվարեն պարահանդեսային պարերի աշխարհի ու
Նկատվում են մարզպետների, կառավարության և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի քարոզչության դեպքեր»․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս
Արմեն Բիլյանի կրակոցների հետքով. «անսպասելի» հայտնված անձն ուշագրավ խոստովանություն արեց դատարանում
«Նրան զենքով չեմ տեսել: Նա արդար է, ոչ մի բան չկա, ուղղակի վախ է եղել իմ մեջ, ամեն օր տանջվել եմ»,-ասաց Էդգար Սողոմոնյանը
«Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է». Նիկոլ Փաշինյան
Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն
«Ամստերդամի կենտրոնական գրադարանում բացվելու է հայկական հավաքածու»․ Հրաչյա Սարիբեկյան
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում բացվել է «Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը» խորագրով գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրությունը։ «Այսօր Հայաստանի ազգային գրադարանի համար տարվա ամենակարևոր տոներից մեկն է՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրն է։ Այնպես է ստացվել, որ և՛ մենք ենք մեր ընթերցողների համար անակնկալներ պատրաստել և նվերներ տալիս, և՛
Դատարան են ներկայացվել հայցադիմումներ՝ մոտ 160 մլն ՀՀ դրամ հօգուտ պետբյուջե բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են
Տնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ. համեմատությամբ 2019թ. ընթացքում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների իրականացրած աշխատանքների, այս բնույթի հանցագործությունների նախնական և դատական քննությունների ընթացքում դատախազական գործառույթների իրականացման արդյունքները: Ըստ
«Տիգրան Մեծի ժամանակներից աշխարհի չգրված կանոնները չեն փոխվել. Post-Մյունխեն». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետևելով միջազգային քաղաքական, լրատվական և քաղաքագիտական շրջանակների գնահատականներին Մյունխենյան reality-show-ի վերաբերյալ՝ արձանագրեմ ևս մի քանի իրողություն, որոնք լրջորեն մտորելու առիթ պետք է հանդիսանային այս իշխանության համար: Սակայն քանզի նրանցից բանիմաց և խորը անալիտիկայի հույս այլևս վաղուց չկա, փաստերը թողնում եմ հանրային քննարկումներին: Ագրեսիվ պահվածքով Ալիևի կողքին
Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հեռանկարները: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով
Օլիմպիական խաղերի համար մարզչական խորհուրդը Կարապետ Չալյանի ու Արսեն Ջուլֆալակյանի միջեւ ընտրել է առաջինին
Հունահռոմեական ոճի ըմբիշներն առայժմ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի երկու ուղեգիր ունեն՝ 77 եւ 97 կգ քաշային կարգերում: Կասկածից վեր է, որ 97 կգ քաշային կարգում օլիմպիական երկրորդ ոսկու համար Տոկիո մեկնելու է Արթուր Ալեքսանյանը, իսկ ահա 77 կգ քաշային կարգի պարագայում մարզիչները երկընտրանքի առջեւ էին: Նրանք պետք է ընտրություն կատարեին Արսեն Ջուլֆալակյանի եւ Կարապետ Չալյանի
Զոհրաբ Մնացականյանը միացել է Գիրք նվիրելու տոնին (Տեսանյութ)
ԱԳ նախարար Զոհրաբ #Մնացականյանը միացել է Գիրք նվիրելու տոնին և մասնագիտական ու գեղարվեստական գրականության մի շարք գրքեր է նվիրաբերել Արմաշ գյուղի գրադարանին, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջից:
Ալիեւը Մյունխեն եկել էր շոուի համար. Տարոն Հովհաննիսյան
Դա, ըստ, փորձագետի, խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խնդրի կարգավորմանը
«Հայաստանում ռաֆթինգը զարգանալու մեծ հեռանկար ունի». Դանիլո Բարմազ
«Հայաստանում, հատկապես հյուսիսային շրջաններում, ռաֆթինգը զարգացնելու հիանալի պայմաններ կան եւ ուրախալի է, որ այդ գործով հաջողությամբ զբաղվում է Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիան»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռաֆթինգի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ, իտալացի Դանիլո Բարմազը, որը կարճատեւ ճանաչողական այցով ժամանել է Հայաստան: Բարմազը տպավորված է Դեբեդ գետով: Նա հանդիպել է ՀԱՕԿ-ի ներկայացուցիչների, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներին, Լոռու մարզի
ԵՄ-ն առաջարկել է Ադրբեջանին նոր համաձայնագիրը նախաստորագրել 2020թ. հունիսին
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը փետրվարի 18-ին Բրյուսելում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի նախագիծը, որը կսահմանի իրավական հիմք հետագա համագործակցության համար: Վարհելին նշել է նոր համաձայնագրի հարցով բանակցությունների ինտենսիվացման կարևորությունը և առաջարկել է


















































