Օրվա լրահոսը

«Սպասում են, որ գա կացնահարի, նո՞ր քրեական գործ հարուցեն»

«17 տարի բռնության եմ ենթարկվել, միշտ մտածել եմ՝ իրենից ազատվելը հեշտ չի լինի: 17 տարի չէի կարողանում ազատվել նրանից, վախենում էի, կսպաներ»,-«Առավոտ»-ին պատմում է 42 ամյա Ն.Բ.-ն: Ասում է՝ ամուսինը դաժանաբար ծեծում էր, սկզբում՝ ամիսը մեկ, հետո՝ավելի հաճախակի. «Վերջում արդեն համարյա ամեն օր ծեծում էր: Ձեռքի տակ եղածը նետում վրաս, մի անգամ պատի նկարը կոտրեց

Հեղափոխության օրերին խուլիգանություն արած քաղաքացին դատարան չէր ներկայացել

Այսօր դատարանում շարունակվեց Մասիսի նախկին քաղաքապետի ու ընկերների գործով նիստը

Նա մարդ էր, ով ուներ բարձր արժեհամակարգ, գիտեր, որ ամենադժվարը մանուկների սրտեր ներթափանցելն ու գրավելն է.

Նրան հաջողվեց հասնել այդ դժվարին ասպարեզում հաղթանակի: Փորձեց ու տեսավ, որ տիկնիկներին լեզու տալով մանուկների դեմքին ժպիտ ու խինդ է երևում: Հենց դա՛ էր նրա համար հրաշքը, հենց դա՛ էր իր երիտասարդության գաղտնիքը:

«Ալիեւը նույնպես պատրաստ չէր եւ չարձագանքեց Փաշինյանի 2 կոպիտ սխալներին». Քաղաքագետ

Երկրորդ սխալը Փաշինյանի, որին չարձագանքեց Ալիեւը, այն է, որ Շահումյանի շրջանը 100%-ով բնակեցված է եղել հայերով: 1989թ.-ի մարդահամարի տվյալներով՝ Շահումյանի շրջանի 20 000 բնակչությունից 17 000-ը հայեր էին, իսկ 3000-ը՝ ադրբեջանցիներ:

«Այսօրվա Փաշինյանը արդեն 2018-ի ապրիլ-մայիսի Փաշինյանը չի»

«Մեզ նոր Փաշինյան է պետք» ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանը հայտնի է «Առավոտում» հրապարակած մի շարք հոդվածներով. «Իշխանափոխությունը չի դառնա հեղափոխություն, եթե սահմանադրական կարգը մնա անփոփոխ», «Թավշյա հեղափոխությունը, դեռ չսկսված, կպարտվի, եթե…», «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում՝ ըստ Աճեմօղլուի»: Ներկայացնում ենք հերթականը: Ի՞նչ սահմանադրություն ենք ուզում ՆԱԽԱԲԱՆ: Եթե դատավորը կամ պետական չինովնիկը չի հասկանում Սահմանադրությունը ու մի

3 միլիարդ 447 միլիոն դրամ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 2 միլիարդ 553,049.0 հազար դրամ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը չի կայացել. ուսանող անդամների բացակայել են՝ որպես բողոքի նշան՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի դեմ

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը շատ կարևոր է բուհի կառավարմանը, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականցնեն՝ ի նշան բողոքի:

Ուսուցիչները ցածր են վարձատրվում, բայց աշխատում են քննադատության մեծ ալիքի տակ. Սերոբ Խաչատրյան. «168 ժամ»

Բոլորը քննադատում են ուսուցիչներին, բայց աջակցողներ գրեթե չկան։ Նման միջավայրում աշխատող ուսուցիչների զգալի մասը ժամանակի ընթացքում դառնում է անտարբեր։ Արդյունքում շատ ուսուցիչներ բավարարվում են իրենց առարկան դասավանդելով՝ անտեսելով դաստիարակության խնդիրները։

Արման Բաբաջանյան. Գլխավոր շտաբը, առնվազն շտաբի պետի մակարդակով, իրեն մեղավոր եւ պատասխանատու չի համարում տեղի ունեցած սարսափելի դեպքերի համար. «Հայկական ժամանակ»

Եթե անկեղծ, ապա Արտակ Դավթյանի հետ հանդիպումից ես խիստ հիասթափված եմ, ինչպես եւ, կարծում եմ, իմ մյուս գործընկերները»,- ասաց պատգամավորը

«Հաճախ երեխայի անհանգիստ վարքի ու ագրեսիվության հետեւում թաքնված է լինում ծնողի եւ ուսուցչի անուշադրությունը»

Հոգեբան Սվետա Պետրոսյանը` դպրոցում հոգեբանի ներկայության կարեւորության մասին – Ինչպիսի՞  նշանակություն ունի հոգեբանը կրթական հաստատությունում, մասնավորապես՝  դպրոցում: – Ինչպես գիտենք, վերջին տարիներին ուսումնական հաստատություններում եւ հատկապես դպրոցներում ընդունված է ունենալ հոգեբանի հաստիք։ Այժմ հոգեբանի դերը շատ է արժեւորվում հասարակության կողմից։ Ինչ վերաբերում է դպրոցներում հոգեբանի ներկայության նշանակությանը, թերեւս այն է, որ հոգեբանը փորձում է լուծել

Թեեւ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճում է, բայց գյուղատնտեսությունը անկում է ապրում. «Ժողովուրդ»

Ըստ մասնագետների՝ անցյալ տարին գյուղատնտեսության համար այդքան էլ բարենպաստ չի եղել։ Պատճառներից մեկն էլ այն է եղել, որ կառավարությունը գյուղացիներին պետական աջակցության շրջանակներում չի տրամադրել վառելանյութ, սերմացու, խորհրդատվություն։

Եկամտահարկի գծով ավելցուկն իրենց գրպանն են դնում գործատուները. «Հրապարակ»

Փաշինյանը նաեւ խոսում էր քաղաքացիների ծանր հարկային բեռը նվազեցնելու մասին, սակայն, ինչպես տեսնում ենք, աշխատավարձի հարկման նոր մեխանիզմի սոցիալական էֆեկտը ձգտում է զրոյի։

Հայաստանում իրականացված աննախադեպ ծավալի ճանապարհաշինությունն անմիջական կապ ունի հանրաքվեի հետ. «Հայկական ժամանակ»

Ընդ որում՝ այնպես չէ, որ նախկինների օրոք Հայաստանում որեւէ ճանապարհ չի նորոգվել կամ ընդհանրապես շինարարություն չի իրականացվել։ Իհարկե, իրականացվել է, բայց՝ շատ ավելի փոքր ծավալներով, ու կոռուպցիոն համակարգն էլ այդ ամենն ընկալել է որպես «կթու կով» ու «քերել»՝ ինչքան պետք է եղել (ապացույց՝ հարուցված քրեական գործերը)։

Էդգար Ղազարյան. Դատարանն է ապաքաղաքական կառույց, ես դատարանի անունից չեմ հանդես եկել. «Ժողովուրդ»

Իմ պաշտոնը «Հանրային ծառայությունների մասին» օրենքով համարվում է վարչական պաշտոն, եւ ես ՍԴ-ի դիրքորոշումն արտահայտելու իրավունք չունեմ ու չեմ էլ պատրաստվում դա անել։

Հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ. ԲԿ-ի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարի սխալն առաջացրել է 37-ամյա տղամարդու մահը

չհետազոտելով 12-մատնյա աղին՝ նրա մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը, ինչի հետևանքով հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող նույն բժշկական կենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով հանգել են սխալ հետևության և հիվանդի բուժօգնությունը ցուցաբերել են ոչ լրիվ ծավալով

Չինական հին առասպելների եւ լեգենդների ուղերձները

Գրախոսության փոխարեն «Էդիթ պրինտ» հրատարակչությունը ընթերցողին է հասցրել «Չինական առասպելներ եւ լեգենդներ» գիրքը, որը ընդգրկում է բարեկամ ժողովրդի դիցաբանության լավագույն նմուշները։ Գուցե զուգադիպություն է, բայց ժողովածուն վկայում է այն մեծ տոկունության ու ամուր հոգեկերտվածքի մասին, որը թույլ է տվել դարերի ընթացքում հաղթահարել ամենատարբեր դժվարություններ եւ արհավիրքներ։ Հնարավորությունը օգտագործենք եւ մեր զորակցությունը արտահայտենք մեր բարեկամ ժողովրդին,

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար

Որպես ամերիկահայ, ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից, եւ ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ես ընդգծում եմ՝ այժմ լավագույն ժամանակն է օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել

Հայամետ գործչին արդարացրած դատավորների դեմ Թուրքիայում հետաքննություն է սկսվելու. Ermenihaber

Թուրքիայում հետաքննություն կսկսվի այն դատավորների դեմ, որոնք Գեզի այգու գործով մեղադրյալների, այդ թվում՝ հայամետ գործիչ Օսման Քավալայի նկատմամբ արդարացրած վճիռներ են կայացրել: Հաղորդվում է, Թուրքիայի Դատավորների ու դատախազների խորհուրդը թույլտվություն է տվել հետաքննություն սկսել Գեզի այգու գործով որոշում կայացրած Ստամբուլի 30-րդ ծանր հանցագործությունների դատարանի նախագահ Գալիփ Մեհմեթ Փերքի, դատարանի անդամներ Ահմեթ Չիֆթիօղլուի ու Թալիփ Էրգենի

2018 թ.-ից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև. Ստեփան Դանիելյան

Հայաստանի քաղաքական դիսկուրսը հայտնվել է Կարպմանի եռանկյունու մեջ։ 2018 թվականից ի վեր քաղաքական գործընթացներն ընթանում են «սևերի», ըստ Ստիվեն Կարպմանի՝ Չարագործի, Զոհի՝ ժողովրդի, և Փրկչի՝ «ժողովրդի առաջնորդ» Նիկոլ Փաշինյանի եռանկյան միջև։ 1968-ին Ստիվեն Կարպմանը գրում է «Fairy Tales and Script Drama Analysis» աշխատությունը, որտեղ նկարագրում է «Կարպմանի եռանկյան» կամ այլ կերպ՝ «Ճակատագրի եռանկյան» մոդելը, որը

Մեզ պարտադրված պատերազմի արդյունքում մենք ձեռք բերեցինք մեր հայկական հայրենիքի պատմաիրավական տարածքների միայն ու միայն մի մասը. Վիտալի Բալասանյան

Արցախյան շարժումը ազգային զարթոնք էր, որը հայ ժողովրդի համախմբվածության և միասնականության շնորհիվ՝ ազատագրեց մեր Արցախը, հնարավորություն տվեց լռեցնել կրակակետերը և այսօր կառուցել ազատ և ժողովրդավար Արցախի Հանրապետություն:

Վարչական ռեսուրսն Արայիկ Հարությունյանի վրա է աշխատելու, որպեսզի այն, ինչ որ կատարվելու էր, շարունակվի. Արցախի նախագահի թեկնածու. «Հրապարակ»

Բալայանն աշխատելու է մարդկանց իրավագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ. «Այստեղ մի քանի տեղ արդեն լսել եմ, թե ասում են՝ Արայիկը կանցնի, ինձանա հինչ ա՞ կախված։ Մենք այնպես պիտի անենք, որ մարդիկ հասկանան, որ հենց իրանցից է կախված, իրենց քվեով է որոշվելու»։

JTI ընկերությունը կրկին ճանաչվել է որպես Լավագույն գործատու Հայաստանում

JTI (Japan Tobacco International) ընկերությունը պաշտոնապես ճանաչվել է որպես 2020 Լավագույն գործատու Հայաստանում, Եվրոպայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և համաշխարհային մակարդակով: Լավագույն գործատու ճանաչված ընկերությունները հանձնառություն են ստանձնում իրենց աշխատակիցներին առաջարկել գերազանց աշխատանքային պայմաններ՝ շնորհիվ անձնակազմի կառավարման առաջադեմ փորձառության. «առաջին տեղում մարդիկ են»։ JTI-ն հավաստագրվել է որպես Լավագույն Գործատու 2014 թվականից սկսած յոթերորդ տարին անընդմեջ: Ի՞նչ է

Հատուկ ուշադրության ներքո են լինելու ատելության խոսքի հետ կապված հարցերը, առանձին դիտարկման է ենթարկվելու լրագրողների նկատմամբ վերաբերմունքը. ՄԻՊ

Հաշվի առնելով Պաշտպանի իրավասության սահմանները՝ սույն հայտարարությունը նպատակ չունի գնահատական տալու հանրաքվեի անցկացման սահմանադրականության հարցին կամ նպատակահարմարությանը կամ դրա հետ կապված դիրքորոշումներին:

Բաքվում բողոքի ակցիայի մասին կատակ–տեսանյութի հեղինակն ասում է, որ իրեն վախեցրել են ոստիկանությունում. Jam-news

Ըստ Ռասուլ Հասանի, իրեն հարցաքննել են ընդդիմադիր հայացքների վերաբերյալ և այդ ամենի մասին բարձրաձայնելու դեպքում սպառնացել են «ավելի խիստ մեթոդներ» կիրառել

Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը ՀՀ ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ: «Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղն զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով

Այսօր կրթության մակարդակի, որակի և աշխատատեղերի ու աշխատավարձերի միջև կա խզում. Միքայել Մելքումյան

Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհը պետություն-մասնավոր համագործակցության մեջ է:

Դա պայքար էր, որի համար ոտքի էր ելել համայն հայությունը՝ Ղարաբաղում, մայր Հայաստանում եւ սփյուռքում. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ին, Ստեփանակերտում  տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը, որն իրավական ուժ հաղորդեց մեր ժողովրդի բազմամյա նկրտումներին եւ ազդարարեց

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միակողմանի երթևեկելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է: Կոտայքի մարզի Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան,

Լեւոն Ղասաբօղլյանը` Ղազախստանի «Ontustik» ակադեմիայի գլխավոր մարզիչ

Շեմկենթ քաղաքի «Ontustik» ակադեմիան այս մրցաշրջանում հանդես է գալու Ղազախստանի առաջին խմբի առաջնությունում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031