Օրվա լրահոսը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ա. Լ. ՆԱԶԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական
Քայլերից մեկը, որ պատրաստվում է անել ոստիկանությունը` մահացած անձանց տվյալները ցուցակներում բացառելու համար թաղման բյուրոների հետ աշխատանք. «Հայկական ժամանակ»
Քայլերից մեկը, որ պատրաստվում է անել ոստիկանությունը՝ տուն առ տուն այցելությունը եւ ցուցակների տվյալները իրական բնակիչների հետ համեմատելն է ու անճշտությունները հայտնաբերելը։
2019թ. 9 ամիսներին Հայաստան ներմուծվել է մեծամասամբ թուրքական ծագման լոլիկ, մինչդեռ 2018-ի 9 ամիսներին Թուրքիայից լոլիկ չէր ներմուծվել առհասարակ. «Չորրորդ իշխանություն»
Թուրքիայից էժան լոլիկ է Վրաստանը գնում եւ վրացականի անվան տակ Հայաստան է արտահանում։
Քրեական պատասխանատվություն՝ փաստաբանին վիրավորելու, հրապարակային հայհոյանքի համար. ՓՊ-ի առաջարկները
ԶԼՄ-ներում եւ համացանցով ատելության խոսքը, վիրավորանքը, հայհոյանքը հասել են այն աստիճանի, որ առկա կարգավորումները բավարար չեն արդյունավետ պայքարի համար
«Կյանքը վայելել ստացվում է միայն նրանց մոտ, ովքեր չեն սեւեռվում նյութականի վրա»
Հարցազրույց հայտնի հեռուստահաղորդավար Գոռ Հարությունյանի հետ – Ինչո՞ւ որոշեցիր սկիզբ դնել «Շնչիր» մոտիվացիոն նախագծին եւ ո՞րն է նրա նպատակը: – «Շնչիր»-ի մտահղացումը ունեցել եմ մոտ տասը տարի առաջ, սակայն հասկանում էի, որ նմանօրինակ բան սկսելու համար կյանքի բազմաբնույթ փորձառություն է պետք։ Անհրաժեշտ քանակությամբ կուտակումից եւ մասնագիտանալուց հետո հիմա եկել է ժամանակը կիսվելու։ «Շնչիրը» թե դասաժամանցների
Դիմորդների թիվը տարեցտարի նվազում է. «Ժողովուրդ»
Այսպես, եթե 2015-2016 ուսումնական տարիներին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերն ունեցել են 18 հազար 61 դիմորդ, 2016- 2017-ին նրանց թիվը կազմել է 17 հազար 649, իսկ, ահա, 2017-2018 ուսումնական տարիներին ունեցել ենք 8 հազար 266 դիմորդ։
Այդ ի՞նչ ռեսուրսներով պիտի նոր իշխանությունները Հայաստանում բռնապետություն հաստատեն, եթե անգամ նման ցանկություն ունենան. «Հայկական ժամանակ»
Նկատենք միայն, որ զուտ իրավական տեսանկյունից գործող Սահմանադրությունը գուցեեւ օրինական է, բայց փաստացի 2015-ին Սահմանադրություն փոխելն ըստ էության օրենքի շրջանակներում կատարված «շուստրիություն» էր։
«Քրեական պատասխանատվության «դամոկլյան սուրը» կարող է կախվել հենց ԶԼՄ-ի գլխին». փաստաբան
Մենք տեսնում ենք մամուլի ազատության սահմանափակման վտանգ, որը ցանկացած իշխանության ձեռքում կդառնա ԶԼՄ-ի աշխատանքին խոչընդոտելու գործիք:
Իշխանությունը ճիշտ կանի՝ օր առաջ սկսի առավել ագրեսիվ քարոզարշավ. «Չորրորդ իշխանություն»
Հասարակությանը հստակ պետք է բացատրվի ԱՅՈ-ի պարտության հետևանքները։
«Ցանկացած արվեստ ճանապարհ է եւ ոչ թե վերջակետ». Մանե Բաղդասարյան (Մաննե)
Մաննեն իր արդեն չորրորդ ֆիլմն է ավարտում, այս մեկը՝ «Հայկ» կինոստուդիայի հետ, պայմանական անունը՝ «Երազներ»։ Մյուս բոլոր ֆիլմերն իր ընկերոջ՝ պրոդյուսեր Արարատ Գրիգորյանի հետ է նկարել. «Մենք նույն մտածելակերպն ունենք, նույն սկզբունքները»։ 2018 թվականին նախագահի երիտասարդական մրցանակ շահած վավերագրական ֆիլմը՝ Երեւանի մասին պատմող սեւ ու սպիտակ «Ադապտացիան», Մանե Բաղդասարյանի կուրսային աշխատանքն էր։ «Ճայում» (2019, դիպլոմային)
Ես չտեսա իմ աշխատանքի արդյունավետությունը, դրա համար չէի ուզում շարունակել. Ալիկ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից դուրս գալու մասին. «Ժողովուրդ»
Ես ընդհանրապես որեւէ գործունեություն չեմ ծավալի, առայժմ իմ՝ որպես հանրային դեմքի պահանջարկը չկա, հանրությունը առանձնապես չի զգում, դե, նշանակում է, որ ժամանակներն են այդպիսին, որ իմ պահանջը չկա։
Եթե փակ ձեւաչափով էլ է անցնում այն, ինչ մենք տեսանք, դա սարսափելի է, ուրեմն. Անժելա Էլիբեգովան՝ Փաշինյան-Ալիեւ բանավեճի մասին. «Հրապարակ»
Նշանակում է՝ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի, առհասարակ։ Բայց ես չեմ կարծում, որ այդպես է փակ դռների հետեւում, որովհետեւ, եթե նկատեք, մյունխենյան հանդիպման ընթացքում բանակցային սեղանի շուրջ դրված որեւէ հարց չբարձրաձայնվեց գրեթե։
Հայաստանն ունի պատմական առաքելություն կանխարգելելու մարդկության դեմ կատարվող հանցագործությունները. Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում
Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում ցեղասպանությունների, էթնիկական և կրոնական խմբերի վրա ճնշումների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով. ԱԺՄ հայտարարությունը
կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար
Նիկոլ Փաշինյանի երկրորդ քայլին խիստ են հետեւելու
Մերկելը շեշտում է ՀՀ-ի հետ երկկողմ հարաբերությունների խորացումը Փետրվարի 13-15-ը աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք հանդիպումներ ունեցավ: Այդ հանդիպումների ուղերձների մեխը Փաշինյանի համար իշխանությունների կողմից կատարվող գործողությունները, Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն որպես օրինաչափ գործընթացներ ներկայացնելն է, այդ հարցում եվրոպացի գործընկերների աջակցությունը ստանալն ու եվրոպական երկրներից տնտեսական ոլորտում աջակցության մեծացման ակնկալիքն է:
Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից. ԱՀ ոստիկանությունն իրազեկում է
ԱՀ ոստիկանությունը կրկին հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող եք դիմել ԱՀ վարչական դատարան: Վերոհիշյալ
2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունը աճելով 12%-ով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12.1% կշիռ: Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է եւ զարգանում: ՀՀ տնտեսության մեջ ամենաարագ աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտում
Արցախի ՄԻՊ ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված
մի խումբ քաղաքացիներ քաղաքական կոչերով ուղեկցվող ավտոերթ են իրականացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու: Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտում բերման ենթարկված քաղաքացիներին
Ստեփան Մնացականյան. «Եթե չկա քննադատություն, ուրեմն դուք արթնացել եք Հյուսիսային Կորեայում». «Հրապարակ»
«Թե մեր երկրում տնտեսությունը ոնց է զարգացել, 15 րոպեից կիմանաք, որովհետեւ տնտեսական աճի ցուցանիշը, համախառն ներքին արդյունքի ցուցանիշը պետք է հրապարակվի ժամը 12-ին, եւ պետք է խոստովանել, որ ոչ մեկը մինչեւ էս պահը չգիտի, կամ էլ պարոն Մնացականյանը գիտի, բայց մեզ չի ասում, որ տրամադրություններս շատ չբարձրանա»,- ասաց վարչապետը։ 15 րոպե անց հրապարակվեց թիվը՝ 2019
Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա. Ermenihaber
Սիրիայի Իդլիբ նահանգում կրկին թուրք զինվորականներ են սպանվել: Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ Սիրիայի կառավարական բանակի ավիահարվածների հետևանքով փետրվարի 20-ին Իդլիբում 2 թուրք զինվորական է զոհվել 5-ը՝ վիրավորվել: Թուրքական կողմը պատասխան հարված է հասցրել Ասադի ուժերի հենակետերին: Այդ միջադեպից հետո Թուրքիան նոր ստորաբաժանումներ ու զինտեխնիկա է ուղարկել թուրք-սիրիական սահման: Դրանք պիտի
Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են. Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձը հայտնի դիրիժորի մահվան կապակցությամբ
Հայտնի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել դիրիժորի ընտանիքին: «Յուրի Դավթյանի գործունեությունը և վաստակը մեր մշակույթի անբաժանելի մասն են: Հանդիսանալով մեր ժամանակների լավագույն դիրիժորներից մեկը՝ նա, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր լինելուց բացի, ղեկավարել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրվել է իրավախախտման 48 դեպք. պետբյուջե մուտքագրվել է 1.296.700 դրամ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի հունվարի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 37 դեպքով հաշվարկվել է 4.496.340 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 13 դեպքով նշանակվել է 1.500.000 ՀՀ
Եթե Արցախի բնակչության և իշխանությունների կարծիքը ևս տարբերվի Ձեր մոտեցումից, ինչպե՞ս եք պատրասվում լուծել հակասությունները. Ավետիք Չալաբյանի հարցերը՝ Նիկոլ Փաշինյանին
Արդյոք այս մտքից հետևո՞ւմ է, որ խնդրո առարկա տարածքները Ձեր համար ընդամենը անվտանգության գոտի են, և Դուք պատրաստ եք նրանցից հրաժարվել, եթե Ձեզ «անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիք» առաջարկվի։
Առավել հաճախ խախտվում են անձնական ազատության, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները. ոստիկանության վարքագիծն արմատական փոփոխության չի ենթարկվել. ՀՔԱՎ
դատարանների մուտքն ու ելքը փակելը որակվում է որպես ինքնաբուխ հավաք, այլ դեպքերում՝ մուտքի մոտ ոստիկանական ուժերի կուտակումը հիմնավորվում ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությամբ
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 08:24-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Շիրակի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ,
Հոգեբանական անցումը չի ավարտվել
Չնայած մոտ երեք տասնամյակ ապրում ենք անկախ պետության եւ շուկայական հարաբերությունների պայմաններում, որոշ հարցերում մենք այդ պայմաններին դեռեւս հոգեբանորեն պատրաստ չենք: (Ինչը զարմանալի չէ՝ 30 տարին պատմական չափազանց կարճ ժամանակահատված է): Որպես փոփոխությունների անպատրաստ լինելու գուցե ոչ այնքան կարեւոր, բայց չափազանց ցայտուն, հատկանշական օրինակ, անդրադառնամ հայաստանցիների վարքին, որը դրսեւորվում է ինքնաթիռով ճանապարհորդելու հետ կապված: Ինչի՞ն
ՍԴ-ն ինչո՞վ էր խանգարում, որ քաղաքացին ավելի լավ ապրի, չարտագաղթի, աշխատատեղ, որակյալ կրթություն, սոցիալական արժանապատիվ կյանք ունենա. «Իրատես»
Անկախ դատաիրավական համակարգ ստեղծելու ճանապարհին այդ ի՞նչ խնդիր փորձեց լուծել իշխանությունը, որին ՍԴ-ի այսօրվա կազմն ընդդիմացավ։ Այլ խոսքով, սոցիալ-տնտեսական, արդարադատության հարցերում եղե՞լ է մի բան, որին Հրայր Թովմասյանն իր գործընկերներով խանգարել է։
«Երբ դրամական միջոցները շատանում են, շատանում են նաեւ բազարները». Վարչապետը՝ բանակում մահվան 13 դեպքերի մասին
Մենք զինվորների փողն ավելացրել ենք լավ նկատառումով, բայց քանի որ քրեական ենթամշակույթի նկատմամբ պայքարն այս ընթացքում չի եղել այնպիսին, ինչպիսին ես հանձնարարել եմ, որ պետք է լինի, դրա համար այդ ուղղությամբ երկու պատասխանատուներ ազատվել են աշխատանքից:


















































