Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում Փետրվարի 10-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 12-13-ն առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 12-14-ն աստիճանաբար կբարձրանա գիշերը

«Սեպտեմբերին նախատեսվում է 18 նախակրթարան բացել». Արայիկ Հարությունյան

Մինչեւ 2023թ-ը պետք է ունենանք իրավիճակ, երբ մինչեւ վեց տարեկան երեխաների 70%-ը կհաճախեն մանկապարտեզներ

«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղում

Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է եւս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է եւ թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն եւ

Մեր երկրում համատարած են դարձել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետի խախտումները. ՄԻՊ

Դատարանի ծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործերի քննության համատարած խախտումների արդարացում չէ. Մարդու իրավունքների պաշտպան

Օրենքի ընդունման դեպքում մասնավոր մանկապարտեզների համար լիցենզավորումը պարտադիր կլինի

Հայաստանում երեխաների համար նախատեսված զարգացման կենտրոնները փաստացի իրականացնում են նախադպրոցական կրթություն, բայց լիցենզավորման պահանջները չեն անցել

Թոշակառուներն անվճար թատրոն ու թանգարան կգնան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը եւ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստորագրեցին կենսաթոշակառուների` թատերական կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար նրանց անվճար տոմսերի տրամադրման կարգի մասին հուշագիր: Զարուհի Բաթոյանը նշեց, որ նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց եւ կենսաթոշակառուների մշակութային կյանքի հնարավորությունները մեծացնելն է: Կենսաթոշակառուները տարին 3 անգամ անվճար թատրոններ կհաճախեն

«Գիտությունների այն թեկնածուն, որը երկրորդ օրը դիմել է դատավոր դառնալու, ինձ համար գոյություն չունի, ինքը խաբում է կա՛մ իրեն, կա՛մ մեզ». Վլադիմիր Վարդանյանը՝ Բաբաջանյանի նախագծի մասին

Բաբաջանյանն ասաց, որ դատավորների մեծ պահանջարկ կա, թափուր հաստիքները շատ են ու ԱԺ-ն պետք է հնարավորինս օգնի, որ ընդլայնվի այն շրջանակը, ովքեր կարող են դիմել՝ դատավոր դառնալու համար: Վլադիմիր Վարդանյանն էլ պատասխանեց. «Այո, մեզ անհրաժեշտ են նոր որակյալ կադրեր: We need somebody but we needn’t anybody, այսինքն, մեզ պետք են անձինք, բայց ոչ ցանկացած անձ»:

Ձեր ամբողջ կյանքը Դուք նվիրաբերել եք Հայրենիքին անձնվիրաբար ծառայելու վեհ գործին, դարձել եք նրա կենդանի հերոսներից մեկը. Բակո Սահակյանը՝ Զորի Բալայանին

Կանգնած լինելով Ղարաբաղյան շարժման ակունքներում՝ միշտ ապրել եք հարազատ ժողովրդի հոգսերով եւ արել եք հնարավորը նրա նվիրական իղձերի ու երազանքների իրականացման համար:

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է իր առաջին հայալեզու բջջային խաղը եւ ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում

Հեռահաղորդակցությունն այլեւս չի դիտարկվում որպես զուտ ձայնային եւ տվյալների փոխանակման ծառայությունների ոլորտ. այն այսօր ավելին է, քան կապը: Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անունը կրող, իր առաջին հայալեզու բջջային խաղը: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի բազմաթիվ օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացնում է նաեւ ստիկերների եւս մեկ կերպար, այս

«Եթե 10 օրից մեր պահանջները չանեն՝ նորից գործադուլ ենք անելու». տրանսպորտի վարորդները գործադուլը դադարեցրին

Երեւանը սպասարկող մի շարք երթուղիները սպասարկող վարորդներ գործադուլ էին անում: Բողոքի այս ցույցն, ինչպես գազելների եւ ավտոբուսների վարորդներն ասացին, մի քանի պատճառ ունի. «Մի «զապրավկեն» քիչ-քիչ թանկացել է, դարձել է 10 հազար դրամ, ամիսներ առաջ 7 հազար դրամ էր: Կառավարությունը միջին աշխատավարձ է բարձրացնում, ու բարձրացել է մեր օրվա պլանը, որ մեր աշխատավարձն էլ բարձրացնեն:

Ալեքսանդր Հարությունյանի հանճարը հենց դա է՝ օպերայի ժանրում համադրել Սայաթ-Նովայի աշուղական երաժշտությունը և արևմտաեվրոպական սիմֆոնիկ մտածողությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համատեղ համերգով մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (խոսք՝ Աշոտ Գրաշու‚ էպիգրաֆներ՝ Սիլվա Կապուտիկյանի և Գևորգ Էմինի‚ մենակատարներ՝ Բերճ Քարազյան՝ տենոր‚ Հովսեփ Նշանյան՝ բարիտոն‚ Սամվել Թոփալյան՝ ասմունքող) և

«Դա իմ անձնական որոշումն է եղել… Այսքանը»

Դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը՝ «Արտասահմանյան արտիստների համերգաշարի» մասին եւ ոչ միայն: – Օրերս կոնսերվատորիայի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ բուհը եւ Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»: Միջոցառումը փետրվարի 3-ին բացվեց ճանաչված դաշնակահար, «Steinway»-ի արտիստ, Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) համերգով, որից հետո երաժիշտը ուսանողների հետ անցկացրեց վարպետության դաս: Ի դեպ, այս

Նախարարը` ազատված տեղակալի ու լուծարված ԿԱԻ-ի մասին

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչ ճակատագիր է սպասվում լուծարված Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցներին, որոնք այսօր ցույց են անելու նախարարության շենքի առաջ: Նախարարը հրաժարվեց մեկնաբանել, ընդամենն ասաց, որ այդ հարցին պատասխանել է ԱԺ-ում: «Գործընթաց կա, եւ այդ գործընթացն ընթացքում է»,-ասաց նա: Նաեւ հետաքրքրվեցինք` արդյոք գո՞հ էր իր տեղակալ Արեւիկ Անափիոսյանի աշխատանքից, որ վերջերս ազատվել

Թուրքիայի նախագահը խորհրդարանի hայ պատգամավոր Մարգար Եսայանի տուն է այցելել

Վերջինս երկարատև բուժման կուրս է անցնում:

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը Տիգրան Ավինյանին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Հայ երգի հրեշտակը՝ Ախալցխայից

Հայ ժողովուրդը 1993թ. ձմեռային սառնաշունչ մի օր դեպի հավերժություն ճանապարհեց մի լուսեղեն տեսիլքի, ազնվազարմ երգչուհու, ում երգը պատարագային օրհնության եւ հավատի ակունքներից էր հնչում… Լուսինե Զաքարյան. հոգեւոր երգերի անկրկնելի կատարող, հայոց երգարվեստի երկնակամարի լուսաշող աստղ, ում երգեցողության հմայքի լույսը ապրեցնում եւ դեռ տարիներ պիտի ապրեցնի  ու վայելք հաղորդի նոր սերունդներին: Նա ելույթներ ունեցավ աշխարհի հարյուրավոր

Ցմահ դատապարտյալին կարող են ներում շնորհել՝ հաշվի առնելով տուժողի կարծիքը. Կառավարությունը ԲՀԿ-ի հետ համատեղ օրենք է բերել՝ առաջարկելով ներման խնդրագրի նոր չափանիշներ

Ներում կարող են շնորհել անգամ ցմահ դատապարտյալներին, ովքեր պատժի կեսն արդեն կրել են, բայց դա պետք է առնվազն 15 տարի լինի:

Ակնհայտ շահերի բախում «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթում

2020 թվականի Հունվարի 5-ին Բարձր Տեխնոլոգիաների Արդյունաբերության Նախարարությունը հայտարարեց դրամաշնորհային մրցույթ։ Անձամբ ինձ համար այս լուրը շատ ուրախալի էր, որովհետև բազմիցս խոսվել է առաջատար տեխնոլոգիաների ոլորտին պետական շոշափելի աջակցության պակասի մասին (7 x 2.5 միլիոն դրամը, իհարկե, շատ փոքր գումար է, բայց ամեն դեպքում լուրը ուրախալի էր)։ Սակայն ուրախությունս երկար չտևեց։ Ինգա Վարդանյանի ֆեյսբուքյան էջում

Վարչապետի որոշմամբ Գառնիկ Աթանեսյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 7 Փետրվարի 2020, 160 – Ա ԳԱՌՆԻԿ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գառնիկ Աթանեսյանին 2020 թվականի փետրվարի 12-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան

Հրդեհ է բռնկվել Երևանի թիվ 104 մանկապարտեզում. տուժածներ չկան

Փետրվարի 10-ին, ժամը 00:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 2/2 շենքի մոտակայքում գտնվող մանկապարտեզի սենյակներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մոլդովական փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող թիվ

Հայտնի են «Օսկար 2020»-ի հաղթողները

«Մակաբույծ»-ը օսկար է ստացել ներկայացված վեց անվանակարգերից չորսում, այդ թվում՝ օրիգինալ սցենարի ու լավագույն ռեժիսուրայի համար:

Թմրամիջոցներ՝ էլեկտրական սղոցի մեջ պատրաստված թաքստոցում․ ԱԱԾ բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն` Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացին, Երևանում բնակվող 2 ծանոթի

9 դատավորից միանգամից 7-ին պաշտոնազրկելը կառաջացնի մի իրավիճակ, երբ փաստացի ՍԴ Հայաստանում գոյություն չի ունենա, ինչն անթույլատրելի է. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստորև մեր կողմից հրապարակվում են այն խախտումները, որոնց հիմքով ՀՀ Նախագահը կարող էր չստորագրել հանրաքվեի դրվող նախագիծը և, համաձայն Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների, դիմել Սահմանադրական դատարան։ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկման կարգում խախտում է տեղի ունեցել, քանի որ բացակայում է ԱԺ

Ադրբեջանի իշխող կուսակցությունը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին: Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել կուսակցության ղեկավարի տեղակալ Ալի Ահմեդովը՝ վկայակոչելով էքզիթ փոլի արդյունքները: Կանխատեսումների համաձայն՝ իշխող կուսակցությունը խորհրդարանում ստանում է 125 տեղից 69-ը՝ ապահովելով բացարձակ մեծամասնություն: Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 47.81 տոկոս: Ընտրություններին մասնակցել է 1314 թեկնածու՝

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը կոչ է անում համատեղ պայքար սկսել Հայաստանում սահմանադրական կարգի և օրինականության վերականգման համար

Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը ներկայացնող 44 պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցվեց ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որը առաջին ընթերցման ժամանակ չստանալով ընդունման համար բավարար ձայներ, անմիջապես դրվեց քվեարկության, շրջանցելով ՀՀ Սահմանադրության, ՀՀ ԱԺ կանոնակարգ և ՀՀ Հանրաքվեի մասին սահմանադրական օրենքների համապատասխան դրույթներով սահմանված՝ նախագիծը ՀՀ Սահմանադրական դատարան

Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում թեկնածու է առաջադրվել Արտաշես «Արդի» Քասախյանը

ԱՄՆ–ում գործող արցախյան պատերազմի և ԱՄՆ բանակի վետերանների ՀԱՅԴՈՒԿ կազմակերպությունը և ԱՄՆ գեոպոլիտիկ ակումբը հանդես են եկել նրան աջակցող հայտարարությամբ.

Կոտայքի տարածաշրջանի Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի Զանգերի հատվածում բուք է. ՏԿԵՆ

Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Կոտայքի տարածաշրջանի՝ Չայնիի հատվածում և Սարավանի լեռնանցքի՝ Զանգերի հատվածում բուք է։ Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի ևԳորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ

Ուռուցքային հիվանդությունների դեմ մի շարք միջոցների ձեռնարկումը թույլ կտա 7 միլիոն մարդու կյանք փրկել․ ԱՀԿ

Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի  համաշխարհային օր: Այս տարի եւս աշխարհի շատ երկրներում կազմակերպվեցին միջոցառումներ, որոնց նպատակը ոչ միայն ուռուցքային հիվանդությունների վիճակագրության, կանխարգելիչ միջոցառումների մասին բարձրաձայնելն էր, այլև այս մեծ տարածում ունեցող խնդրի վրա ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը։ Այս տարի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հատկապես կարևորել է օնկոլոգիական

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Վահագն Հայրապետյանի մենահամերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի մենահամերգին։ Համերգային երեկոյի ընթացքում հնչել են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ Վահագն Հայրապետյանի ջազային մշակումներով։   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031