Օրվա լրահոսը

Իշխանության անփոփոխ գեղագիտությունը․ «30+»

«30+» խորագիր – Ներկայացնում ենք նոր հոդվածաշար, որը կրում է «30+» անվանումը՝ 30-ն անց մարդու մտորումները մեր հասարակությանը հուզող խնդիրների մասին: Հեղինակն առայժմ որոշել է հանդես գալ կեղծանունով՝ որեւէ անձնավորումից խուսափելու համար: Սակայն բոլոր տեսակի ենթադրությունները կանխելու նպատակով հայտնենք, որ նա հասարակությանը հայտնի մարդ չէ, ներկա կամ նախկին պաշտոնյա չէ, քաղաքական գործիչ չէ, քաղաքական հավակնություններ

Հայհոյանքի այս մշակույթը, կարծես թե, դուր է գալիս իշխանություններին, նրանք ոչինչ չեն անում ատելության խոսքը նվազեցնելու ուղղությամբ․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ներքաղաքական վերջին իրադարձությունների համատեքստում, կարծում եմ, տեղին կլինի ևս մեկ անգամ հիշել իմ ոչ վաղ անցյալի գրառումն ու որոշակի հետևություններ անել: «Լուսավոր Հայաստանի» հետևորդներն ու համակիրները հաճախ հարցնում են, թե արդյո՞ք տեսնում ենք մեր հասցեին գրված հայհոյախառն մեկնաբանություններն ու վիրավորանքները։ Եվ, եթե տեսնում

Իրանահայությունն Իրանի անկախության և հողային ամբողջականության պահպանման ակունքներում

Իրան-Իրաք պատերազմի ժամանակ հայերը տվեցին ավելի քան հարյուր զոհ

Ժամկետային զինծառայող Վալերի Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2020 թ. փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում: Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ գրանցվել է նրա մահը: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը՝ եթե անզգուշությամբ

Արմեն Սարգսյանը Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ին Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշման ընդունումից և փետրվարի 7-ին Ազգային ժողովի նախագահի կողմից այն Հանրապետության նախագահին ներկայացնելուց հետո, Սահմանադրությամբ Հանրապետության նախագահի գործառույթները սահմանափակվում են միայն հանրաքվեի օրը նշանակելով: Հանրապետության նախագահը, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով ստորագրել է հրամանագիր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հանրապետության նախագահին ուղղված խնդրագիրն այսօր փոխանցվել է հասցեատիրոջը․ կոչին միացել է 132 իրավաբան և իրավապաշտպան․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է․ Տեղեկացնում եմ, որ Լարիսա Ալավերդյանի, Ավետիք Իշխանյանի և իմ նախաձեռնած՝ Հանրապետության նախագահին ուղղված խնդրագիրն այսօր փոխանցվել է ըստ հասցեատիրոջ։ Մեր կոչին միացել է 132 իրավաբան և իրավապաշտպան։ Հիշեցնեմ հայտարարության տեքստը. «Մենք՝ ներքոստորագրյալ իրավաբաններս և իրավապաշտպաններս, խորը անհանգստությամբ հետևելով փետրվարի 6-ին ՀՀ Ազգային

Հանրաքվեի օր նշանակելով կամ չնշանակելով Հանրապետության նախագահը չի արտահայտում իր վերաբերմունքն ու դիրքորոշումը․ պարզաբանում

Հանրապետության նախագահի աշխատակազմը, հետևելով մամուլում հրապարակումներին և ընթացող քննարկումներին, ներկայացնում է պարզաբանումներ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշման առնչությամբ Հանրապետության նախագահի գործառույթների մասին՝ հետագա շահարկումներից, հակասական մեկնաբանություններից և թյուրըմբռնումից խուսափելու նպատակով։ Հանրապետության նախագահին ներկայացված փաստաթուղթն օրենքի նախագիծ չէ, օրենք չէ, այլ Ազգային ժողովի կողմից 2020թ. փետրվարի 6-ի ընդունված

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ մահացել է Ճանշինի աշխատակիցը, որը ողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ

Պարզաբանում մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող գործողությունների վերաբերյալ

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի պարզաբանումը մանկապարտեզներում սննդամթերքի անվտանգության ուղղությամբ տարվող գործողությունների վերաբերյալ. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործում է 21 մանկապարտեզ: Դրանցում իրականացվող հսկողական գործառույթում առանձնահատուկ կարևորություն ունեն երեխաներին տրվող սննդամթերքի քանակի, որակի, անվտանգության պահպանման հարցերը: Տվյալ խնդրի շրջանակներում ակնադիտական ուսումնասիրությամբ ակնհայտ է դարձել, որ որոշ մանկապարտեզների սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման

Սամվել Բաբայանի կուսակցությունը դեռ չի հրապարակում՝ Արցախի նախագահի ո՛ր թեկնածուին է սատարելու

«Միասնական հայրենիք»-ը ընտրություն է կատարում՝ Արցախի նախագահի որ թեկնածուին սատարի

Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական, բայց հերթական կեղծված ընտրությունները․ Տաթև Հայրապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն, անդրադառնալով Ադրբեջանում ընթացող խորհրդարանական ընտրություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական, բայց հերթական կեղծված և ընտրախախտումներով ընթացող ընտրությունները: Արդեն առավոտից ընդդիմադիր լրագրողները ահազանգում են ճնշումների մասին՝ իրենց և վստահված անձանց գործունեությանը խոչընդոտելուն ուղղված: Ընտրատեղամասերում քվեարկում են բազմաթիվ հանգուցյալներ, ոմանք անգամ 2 կամ նույնիսկ 3

Արսեն Թորոսյանի շնորհավորանքը՝ Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորանքը՝ Ստոմատոլոգների միջազգային օրվա կապակցությամբ. «Այսօր Ստոմատոլոգների միջազգային օրն է Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն։ Մեր առողջապահական համակարգում ստոմատոլոգիան ամենակայացած և զարգացած ոլորտներից է՝ շնորհիվ մեր պրոֆեսիոնալ ստոմատոլոգների և երկարամյա ստոմատոլոգիական դպրոցի։ Շարունակեք մարդկանց ժպիտ պարգևել»։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստանի» միջոցառմանը զոլաքարցի գյուղատնտեսը` վարչապետին՝ միայն ՀԴՄ տպելով չի

Գյուղատնտեսները չեն կարողանում արտադրած կաղամբն ու կարտոֆիլն իրացնել

Զինծառայող է հանկարծամահ եղել. մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ

«Սահմանապահ գյուղերում ապրող մարդիկ կյանքի որակ չունեն, մեկը կարա՞ ասի՝ ի՞նչ կապ ունի այս մարդկանց հետ հանրաքվեն». Մարուքյան

Տավուշցիները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին առաջարկում են հաճախ այցելել Շամշադին՝ իրենց խնդիրներին ծանոթանալու

Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում

Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության QTR 285 Դոհա-Երևան չվերթը Երևանում վատ եղանակային պայմաններից ելնելով ս. թ. փետրվարի 9-ին ժամը 03:30 վայրէջք է կատարել Քուվեյթի պահուստային օդանավակայանում և այնտեղից 04:50 ուղևորվել է դեպի Դոհա։ Տեղեկացնում ենք նաև, որ QTR 286 Երևան-Դոհա ուղղությամբ բոլոր ուղևորները կտեղափոխվեն հաջորդ չվերթով, որը կկայանա ս. թ. փետրվարի 10-

Հնդկահավով, սալորաչրով եւ խնձորով աղցան

Այս թեթեւ, շատ համեղ եւ առողջարար աղցանը սովորաբար պատրաստում եմ Ամանորից հետո, երբ սառցախցիկից հանում եմ Ամանորյա ջեռեփ հնդկահավի մնացորդները: Սակայն մի քանի անգամ փորձել եմ նաեւ ապխտած, խաշած կամ տապակած հավի մսով, նույնպես շատ լավ է ստացվել: Այնպես որ՝ կարող եք վերցնել ինչպես հնդկահավ, այնպես էլ հավ՝ պատրաստված ցանկացած ձեւով: Անհրաժեշտ մթերքները Հնդկահավի եփած

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-ին հարավային շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում՝ 17-22 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով, 13-14-ը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Մարուքյանը պատմեց «Լուսավոր Հայաստանի» տապալված նախագծերի ու խմբակցության իրավունքները սահմանափակելու մասին

Մարուքյանը ճիշտ չի համարում, որ պատերազմող երկրում ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը խորհրդարանի վերահսկողությունից դուրս են

«Mercedes W124» մակնիշի ավտոմեքենան բախվել է զորամասի պատին

Փետրվարի 8-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes W124» մակնիշի ավտոմեքենան բախվել է զորամասի պատին. տուժածներ չեն հայտնաբերվել:

Արգելափակումից դուրս են բերել 105 տրանսպորտային միջոց

Փետրվարի 8-9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումները, համագործակցելով պետավտոտեսչության, ճանշինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, սպասարկել է ընդհանուր առմամբ 92 արգելափակման դեպք. արգելափակումից դուրս է բերել 105 տրանսպորտային միջոց, որից 70-ը սպասարկվել է հենակետերի կողմից: Օգնություն է ցուցաբերվել շուրջ 262 քաղաքացու, իսկ 79 քաղաքացու տաքացվող վրանային ժամանակավոր փրկարարական հենակետերում ցուցաբերվել է համապատասխան օգնություն:   ՀՀ

Երնեկ թե այս նոր տարին

Շուրջ մեկ տարի անցավ մեր թավշյա հեղափոխությունից: Չենք կարող ասել թե՝ հետհեղափոխական ժամանակաշրջանն արդարացրեց հեղափոխականների ու հեղափոխությամբ ոգեշնչված մեր քաղաքացիների բոլոր հույսերը: Չիրականացած հույսեր էլ կան. հատկապես սոցիալական հարցերի հետ կապված: Բայց իրական հեղափոխականներն ու հեղափոխությանն իրապես նվիրյալ քաղաքացիները շարունակում են հույսով ու հավատով ապրել: Ավելին. հեղափոխության իսկական նվիրյալները համարում են, որ անձամբ իրենք էլ

Միջպետական և հանրապետական ճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մասին օպերատիվ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 հեռախոսահամարին: Օպերատորները շուրջօրյա ռեժիմով կպատասխանեն ճանապարհների վերաբերյալ ձեր բոլոր հարցերին։ Հարգելի վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   «ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս․ Նիկոլ Փաշինյան

Անկախ փորձագետների կարծիքով 2019 թվականի տնտեսական աճը կկազմի 8.2 տոկոս: Սպասենք պաշտոնական վիճակագրությանը, որը կհրապարակվի փետրվարին: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2551075475212832?__xts__[0]=68.ARC9s57EMzBju_NAU0cc7oGuGzhMuN2HKobyerlzwLkWAROfGhzV9j2v_y2NcHO6kVhipn0uxZP5lCzXq7CybtsaB77LsqWjE9U8cLERhmsexJ9Dz57XuZq3CRY9Egsm-yEFOInCPb6rPdL9MxrN-uQ2mBNrRSY0_3wq1-KKzcRtc3hg7uCK0WvVZjI-7mD_8YGi0dPf0WLkvtjSFWFeVsmcffsAMaVKep-sPuHgUYxQ2Sdy5nSBIoW8CGjshHhT40aEuxLSr2yzBNXXxp5Ikaf6sofuXVnF6tyuIb6EEqlge8J_AVOWYxQ9TSK-s5-KPgg2BLzukMc5lPlh-IharivXW0qr&__tn__=-R

Ժամը 9.30-ի դրությամբ ՀՀ-ում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Փետրվարի 9-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Արարատի, Գորիսի, Վայքի, Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վարդենիսի, Իջևանի, Նոյեմբերյանի, Արագածի, Ապարանի, Աշոցքի և Թումանյանի տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: Ուժեղ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքում (Զանգեր կոչվող հատվածում), Ջերմուկի, Վարդենիսի ավտոճանապարհներին և Վարդաղբյուր-Թորոս ճանապարհահատվածը դժվարանցանելի է: Մեղրու լեռնանցքում և Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է:

Ֆիլիպ Մորրիս Արմենիան կոչ է անում հաշվի առնել այն քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր ընտրել են նիկոտին ստանալու ավելի լավ այլընտրանք ու հրաժարվել սիգարետից

Ծխախոտի տաքացման համակարգերի հավասարեցումը սիգարետին, ըստ երևույթին, ստիպում է ծխողներին մնալ նիկոտին ստանալու ամենավնասակար ձևի՝ սիգարետի սպառողներ

ՀՀ ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում․ Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է

Փետրվարի 8-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի (Զանգեր կոչվող հատված) ավտոճանապարհը փակ է

Ձյան սողանքի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի պաշտպանության նախարարը

Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ

Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի՝ միջազգային ճանաչման գործընթացին, փաստորեն, լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները․ հայտարարություն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին՝ ժնևյան հանդիպման առնչությամբ Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքին՝ ի պատասխան. Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները: Արցախի Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031