Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Կարլ Հայնց Շայդեն նշել է` իր ցանկությունն է շարունակել աջակցել Հայաստանին

Արմեն Սարգսյանի առաջարկը Կարլ Հայնց Շայդեն ոգևորությամբ է ընդունել՝ այն որակելով հրաշալի գաղափար

«Սա այն նույն ատրճանակն է, որով Հայկ Սարգսյանը մարմնական վնասվածք է պատճառել տուժողին». դատախազ

Եթե սա այդ ատրճանակն է, դրա փաթեթը չկա: Սա ինչ-որ անձից են առգրավել, քննիչն էլ փաթեթավորել է եւ ուղարկել դատարան

Չինաստանի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի ազատ ռեժիմը կասեցվում է․ Տիգրան Ավինյան

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ 2020թ. փետրվարի 1-ից մինչ մարտի 3-ը ժամանակավորապես կասեցվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի գործող ազատ ռեժիմը։ Տիգրան Ավինյան փոխվարչապետ  

ՀՔԾ-ն մերժել է Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը. news.am

ՀՔԾ-ն մերժել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին գրառում արած ոստիկանի նկատմամբ քրգործի հարուցումը՝ հանցակազմ բացակայության հիմքով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։ Հիշեցնենք` ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:

«Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա»․ քաղաքապետը մերժել է Աջափնյակի նոր հանքի շահագործման հայտը

Հիմնվելով հանրային լսումների արդյունքների և քաղաքապետարանի բնապահպանության վարչության եզրակացության վրա՝ որոշել եմ մերժել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործման հայտը։ Երևանը պետք է կրկին կանաչ ու էկոլոգիապես անվտանգ միջավայր դառնա։ Հայկ ՄԱՐՈՒԹՅԱՆ Երևանի քաղաքապետ

Ղարաբաղին հաշտեցնում են գնալով ավելի ինտենսիվորեն. «Կոմերսանտ»

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան իր հերթին «Կոմերսանտին» ներկայացրել է այդ հարցում Բաքվի դիրքորոշումը: «Երբ ասում են «Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններ», ես ուզում եմ հարցնել՝ ու՞մ կողմից ընտրված: Այնտեղ եղել է էթնիկ զտում, և ադրբեջանցիները արտաքսվել են իրենց տարածքներից: Ի՞նչ ընտրությունների մասին կարող է խոսք լինել»:

Միխայիլ Միշուստինն ընդգծել է` ռուսական կողմը շահագրգռված է քննարկել ՏՏ ոլորտում կոնկրետ ծրագրերի իրականացման հեռանկարները

Ալմաթիում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նորանշանակ նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ Ձեզ հետ անձամբ ծանոթանալու համար և թույլ տվեք կրկին շնորհավորել Ձեզ` Ռուսաստանի կառավարության ղեկավարի բարձր պաշտոնում նշանակվելու առիթով: Իհարկե, մեր կառավարությունների և

Տարակուսանք է առաջացնում. ՌԴ դեսպանատունը պատասխանել է ռուսական հեռուստաալիքների մասին Տիգրան Հակոբյանի հայտարարությանը

Կցանկանայինք հիշեցնել, որ դեսպանի և Հակոբյանի միջև միակ հանդիպմանը, որը բավականին վաղուց է տեղի ունեցել, նրա կողմից մտադրություններ են հնչել ստեղծել «նվազագույն սոցիալական փաթեթ»՝ առանց արտասահմանյան հեռարձակողների, ինչը ընդունվել է ի գիտություն:

Սերժ Սարգսյանի եղբորորդու պաշտպան. «Ապացույցների համակցությունը չի հաստատում, որ նա Սիմոնյանին սպանելու դիտավորություն է ունեցել»

Սա խոսում է այն մասին, որ պաշտպանը եւս համոզված է՝ գործով առկա ապացույցները հաստատում են՝ Դավիթ Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառել է Հայկ Սարգսյանը

Հայտնի է ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման օրը

ՀԽ-ի անդամները որոշեցին մրցույթն անցկացնել մարտի 23-ին:

ՀՀ նախագահը հավատացած է, որ Իսրայելի չկամությունը՝ կանգնել Հայաստանի կողքին Հայոց Ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում

Հայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին

Արարատի մարզում կան ֆերմերներ, որոնք ցանկություն ունեն սպանդանոցներ կառուցել

Այսօր Արարատի մարզպետարանում մարզի ֆերմերների համար հանդիպում էր կազմակերպվել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և վերջինիս խորհրդական Արթուր Շատվորյանի հետ: Հանդիպման ժամանակ ֆերմերներին ամենից շատ հուզող հարցը՝ սպանդանոցների հարցն է: Հիշեցնենք, որ սպանդանոցային մորթը պետք է պարտադիր դառնար այս տարվա հունվարի 15-ից, սակայն ֆերմերների և մսավաճառների բարձրացրած բողոքից հետո

Գոհար Մելոյան. Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը

Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը:

Մեդիան իրավունք չունի ներքաշված լինելու դեզինֆորմացիայի տարածման, քարոզչության համ հիբրիդային պատերազմների մեջ. Սոս Ավետիսյանը` ԵԽԽՎ-ում

Երբ մեդիան ֆինանսի ազդեցությամբ ենթարկվում է թելադրանքների, այն այլևս վստահելի մեդիա չէ: Իսկ մեդիան, որի հիմնական առաքելությունը հասարակությանը տեղեկացված պահելն է, չի կարող վստահություն չվայելել: Քանի որ մեդիան ու վստահությունը դրանք կայուն ժողովրդավարական հասարակարգում հոմանիշներ են: Այսօր, երբ տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են անհավանական արագությամբ, երբ կա ցանկացած խոսք արտահայտելու ազատություն ու այն տարածելու լայն հնարավորություններ,

Թեւան Պողոսյան. «Եկեք պահանջատեր լինենք, թե նոր իշխանություններին ինչի համար ենք քվե տվել»

Իսկ նրանք խոստացել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: Դե եկեք պահանջատեր լինենք: Խոստացել են, որ ցանկացած բան անելու են առավելագույնս թափանցիկ եւ հաշվետու: Ուրեմն պետք է այդ պահանջատիրության խնդիրները դնենք եւ հասկանանք:

Գուդաուրի-Կոբի ավտոճանապարհը փակ է ձնահյուսի վտանգի պատճառով. ՏԿԵՆ

Հունվարի 31-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային

Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, ուղղված ԵԱՏՄ էներգետիկ և տրանսպորտային ընդհանուր շուկաների ստեղծմանը՝ գնագոյացման, սակագների,  ոչ խտրական մոտեցումների հիման վրա. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն: Վարչապետն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Լուսանկարման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի վարչապետները: Որպես ԵԱՏՄ-ում դիտորդ պետության ներկայացուցիչ, ընդլայնված կազմով նիստին մասնակցել է նաև Մոլդովայի վարչապետ Յոն

Նաիրի Հունանյանի նամակը՝ ուղղած Նիկոլ Փաշինյանին, փոխանցվել է ԱԱԾ. «Ա1+»

«Հոկտեմբերի 27»-ի գործով առանցքային դատապարտյալ, լրագրող Նաիրի Հունանյանի նամակն՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ գլխավոր դատախազությունից է ուղարկվել Ազգային անվտանգության ծառայություն։ «Այո, ուղարկվել է, հիմա ուսումնասիրման փուլում է»,- «Ա1+» հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հարցին, թե կարո՞ղ են նամակի բովանդակությունից ինչ-որ մաս փոխանցել, պատասխանեցին՝ ոչ։ «Վարչապետն ուղարկել է Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրման, իսկ դատախազությունը՝ ԱԱԾ։ Բայց

Թող ռասիզմը ռասիզմի զոհ չդառնա. Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին. Ermenihaber

Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Իոանիս Լագոսի արարքը: Նշենք, որ հունվարի 30-ին Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի գլխավոր ասամբլեայի նիստում հույն պատգամավոր Իոանիս Լագոսը ի նշան բողոքի պատռել էր թղթից պատրաստված Թուրքիայի դրոշը: Կարո Փայլանն այս մասին գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում:

«Ընտիր վիճակում է». եղբայրը տեսակցել է «Ֆրանկլին Գոնսալես»-ին

«Ոչ մի բան չեմ կարող ասել: Դատավարությունից ուշանում եմ»,-ասաց Հայկ Սարգսյանն ու շտապեց հեռանալ լրագրողներից

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն. ՀՔԱՎ

Զինծառայողների կյանքի իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունները կրում են անմիջական պատասխանատվություն՝ ապահովելու համար նրանց անվտանգ և արժանապատիվ ծառայությունը: 2020 թ.-ի հունվարին ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում արդեն  գրանցվել է 4 մահվան ելքով դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակված, 1-ը առողջական խնդիրների եւ 1-ը դժբախտ պատահարի հետեւանքով: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 8 զինծառայողի վիրավորում ստանալու դեպք, մասնավորապես՝ հրադադարի

«Քոչարյանն ինչ ջանք էլ գործադրի, եղանակ  չի ստեղծելու քաղաքական դաշտում, առավելագույնը կարող է եղանակ փչացնել» 

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը  – Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությունը հիմնական փուլ դեռ չի մտնում: Գործով ամբաստանյալների պաշտպանների բացակայության պատճառով նիստերը հետաձգվում են: Երկրորդ փաստաբանների թիմը շարունակում է պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին անհիմն են պահում կալանքի տակ, ուստի ամեն ինչ անելու են, որպեսզի փոխեն նրա խափանման միջոցը: Օրերս «Էրեբունի պլազա» ներխուժած ահաբեկչի

«Իմ պատկերացմամբ, Ադրբեջանում շատ շուտվանից կա ընդունված քաղաքական որոշում, որ ինքը գնալու է ռազմական ճանապարհով». Թեւան Պողոսյան

Երբ հարցնում են՝ ժամանակն ում օգտին է աշխատում, պատասխանում եմ՝ նրա, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում: Այնպես որ, մենք մեր տնային աշխատանքները պետք է անենք առանց կարեւորելու, թե կա՞ հանդիպում, չկա՞ հանդիպում:

Գիտակցում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնց դիմագրավում է այդչափ խիզախ նոր Հայաստանը. Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդում ելույթից մի հատված Այդ ընդհանուր պատասխանատվությունն է, որ պետք է մեզ թույլ տա առաջ ընթանալ «Նոր Հայաստանի» հետ, որը փայլուն կերպով դիմագրավում է ժողովրդավարական և տնտեսական վերելքի այդ դժվարին փորձությանը, և որին այստեղ ցանկանում եմ արժանին մատուցել: Երիտասարդ պետություն… /ծափողջույններ/ Կարող եք ծափահարել երկրի ղեկավարներին:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի

«Բա սա պահվա՞ծք է». Արծվիկ Մինասյանը բողոքում է ոստիկանության անհամաչափ ուժից, հիշեցնում են՝ ո՞ւր էին, երբ Մարտի 1-ին էր ոստիկանությունը ուժ կիրառում

Արծվիկ Մինասյանը նույնիսկ հուշեց ոստիկաններին, թե ինչպես պետք է մոտենան քաղաքացուն, ասեն՝ «բարեւ ձեզ», քաղաքակիրթ ձեւով հրավիրեն ոստիկանություն. «Մինչեւ այս բառերը չհնչեն, որեւէ ձեւով իրավունք չկա քաղաքացուն միանգամից փռել ասֆալտին, սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացուն ստորացում»: Նա բորբոքվեց, որ իշխանությունները, փոխանակ դատապարտեն, որ անհամաչափ ուժ է կիրառվել, «հելնում հիմնավորում են, արդարացնում են». «Լավ, ո՞ւր եք գնում դուք սրանով»:

Քոչարյանը դե՞մ է, որ մանկատան ու գիշերօթիկների երեխաները վերադառնան ընտանիք 

Հակառակ դեպքում ինչո՞ւ է դժգոհում, որ դրանք բեռնաթափվում են, այլ ոչ թե արդիականացվում եւ եւս հինգ տարի շահագործվում   Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տնտեսական-քաղաքական թեմայով տված հարցազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաների, նրա ձեւակերպմամբ՝ «ահռելի չափերի» հասնող պարգեւավճարներին, «թանկարժեք ճամփորդություններին», «կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումներին», նշել է, որ այդ միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների,

«Պետք է քաղաքական ակցիաներ իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, անբացատրելի՛, հակաօրինակա՛ն ախորժակը». Արծվիկ Մինասյանի կոչը

Նրա խոսքով՝ քաղաքական իշխանությունն ամեն գնով՝ նույնիսկ այս ցածրակարգ մակարդակի գրիչ նվիրելու սկսած՝ ավարտած գրկախառնությունները, ուզում է ազատվել ՍԴ նախագահից. «Պետք է քաղաքական ակցիաներ իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, անբացատրելի՛, հակաօրինակա՛ն ախորժակը»: Նա հորդորեց միավորվել այս օրակարգի շուրջ ու թույլ չտալ, որ հերթական անգամ սահմանադրական կարգը տապալվի:

Քննարկվում են Չինաստանի Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների տարահանման հնարավորությունները

Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը

«Քրիստինե Պողոսյանի արտահայտությունները ակնհայտ նույնիսկ վիրավորական են, դա ԱԺ պատգամավորին վայել պահվածք չէ». Արծվիկ Մինասյան

Ըստ Արծվիկ Մինասյանի, իշխանության առանձին ներկայացուցիչներ, երբ հարձակումներ են գործում ՍԴ նախագահի վրա, տարրական բարոյական նորմերը հաշվի չեն առնում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031