Օրվա լրահոսը
«Իմ պատկերացմամբ, Ադրբեջանում շատ շուտվանից կա ընդունված քաղաքական որոշում, որ ինքը գնալու է ռազմական ճանապարհով». Թեւան Պողոսյան
Երբ հարցնում են՝ ժամանակն ում օգտին է աշխատում, պատասխանում եմ՝ նրա, ով այդ ժամանակը ճիշտ է օգտագործում: Այնպես որ, մենք մեր տնային աշխատանքները պետք է անենք առանց կարեւորելու, թե կա՞ հանդիպում, չկա՞ հանդիպում:
Գիտակցում եմ բոլոր այն մարտահրավերները, որոնց դիմագրավում է այդչափ խիզախ նոր Հայաստանը. Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդում ելույթից մի հատված Այդ ընդհանուր պատասխանատվությունն է, որ պետք է մեզ թույլ տա առաջ ընթանալ «Նոր Հայաստանի» հետ, որը փայլուն կերպով դիմագրավում է ժողովրդավարական և տնտեսական վերելքի այդ դժվարին փորձությանը, և որին այստեղ ցանկանում եմ արժանին մատուցել: Երիտասարդ պետություն… /ծափողջույններ/ Կարող եք ծափահարել երկրի ղեկավարներին:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հյուսիսային և կենտրոնական շրջաններում, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Հունվարի 31-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ի
«Բա սա պահվա՞ծք է». Արծվիկ Մինասյանը բողոքում է ոստիկանության անհամաչափ ուժից, հիշեցնում են՝ ո՞ւր էին, երբ Մարտի 1-ին էր ոստիկանությունը ուժ կիրառում
Արծվիկ Մինասյանը նույնիսկ հուշեց ոստիկաններին, թե ինչպես պետք է մոտենան քաղաքացուն, ասեն՝ «բարեւ ձեզ», քաղաքակիրթ ձեւով հրավիրեն ոստիկանություն. «Մինչեւ այս բառերը չհնչեն, որեւէ ձեւով իրավունք չկա քաղաքացուն միանգամից փռել ասֆալտին, սա ոչ այլ ինչ է, քան քաղաքացուն ստորացում»: Նա բորբոքվեց, որ իշխանությունները, փոխանակ դատապարտեն, որ անհամաչափ ուժ է կիրառվել, «հելնում հիմնավորում են, արդարացնում են». «Լավ, ո՞ւր եք գնում դուք սրանով»:
Քոչարյանը դե՞մ է, որ մանկատան ու գիշերօթիկների երեխաները վերադառնան ընտանիք
Հակառակ դեպքում ինչո՞ւ է դժգոհում, որ դրանք բեռնաթափվում են, այլ ոչ թե արդիականացվում եւ եւս հինգ տարի շահագործվում Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տնտեսական-քաղաքական թեմայով տված հարցազրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կառավարության պաշտոնյաների, նրա ձեւակերպմամբ՝ «ահռելի չափերի» հասնող պարգեւավճարներին, «թանկարժեք ճամփորդություններին», «կառավարական ամառանոցների շքեղ վերանորոգումներին», նշել է, որ այդ միջոցները կբավարարեն բոլոր փակվող գիշերօթիկների,
«Պետք է քաղաքական ակցիաներ իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, անբացատրելի՛, հակաօրինակա՛ն ախորժակը». Արծվիկ Մինասյանի կոչը
Նրա խոսքով՝ քաղաքական իշխանությունն ամեն գնով՝ նույնիսկ այս ցածրակարգ մակարդակի գրիչ նվիրելու սկսած՝ ավարտած գրկախառնությունները, ուզում է ազատվել ՍԴ նախագահից. «Պետք է քաղաքական ակցիաներ իրականացվեն, պետք է զսպվի քաղաքական իշխանության ախորժակը, անբացատրելի՛, հակաօրինակա՛ն ախորժակը»: Նա հորդորեց միավորվել այս օրակարգի շուրջ ու թույլ չտալ, որ հերթական անգամ սահմանադրական կարգը տապալվի:
Քննարկվում են Չինաստանի Հուբեի նահանգում բնակվող ՀՀ քաղաքացիների տարահանման հնարավորությունները
Նիստի ընթացքում քննարկվել է Չինաստանի հետ մուտքի վիզայի ազատ ռեժիմի ժամանակավոր կասեցման նպատակահարմարությունը
«Քրիստինե Պողոսյանի արտահայտությունները ակնհայտ նույնիսկ վիրավորական են, դա ԱԺ պատգամավորին վայել պահվածք չէ». Արծվիկ Մինասյան
Ըստ Արծվիկ Մինասյանի, իշխանության առանձին ներկայացուցիչներ, երբ հարձակումներ են գործում ՍԴ նախագահի վրա, տարրական բարոյական նորմերը հաշվի չեն առնում:
Պաշտպանն ընդգծել է` նախընտրելի չէ հատկապես երեխաների կողմից իրենց մեկ իրավունքի հաշվին մյուս իրավունքի իրացման համար պայքարելը
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հունվարի 30-ին այցելել է Քարվաճառ՝ հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանյանի և տեղի դպրոցականների հետ քննարկելու իրենց հուզող հարցերը: Պաշտպանը երեխաների հետ հանդիպմանը լսել է նրանց մտահոգությունները և առաջարկները շրջանի բնապահպանական և մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Անմիջական ու փոխհարգանքի մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ա.Բեգլարյանը կարևորել է աշակերտների քաղաքացիական ակտիվ
Ինչպե՞ս են ՀՅԴ-ականները 98-ին Քոչարյանի օրոք բանտերից դուրս եկել. Արծվիկ Մինասյանը վստահեցնում է բոլոր փաստաթղթերն ու ապացույցներն ունեն
«Ամբողջ հարցը հենց դա է, որ այն, ինչ մարդիկ ներկայացնում են այլ լույսի ներքո, իրականության հետ կապ չունի: Դուք հավանաբար չեք տեսել «Դրոյի» դատավճիռը, խոսքը ցուցմունքների մասին չէ, դատաքննությամբ անցկացված ապացույցներն են, մեղադրանքի այն ծավալը, որը հերքվել, կամ հաստատվել է դատարանում: Եվ քանի դեռ կա այդպիսի դատավճիռ, ուստի մեղադրանքի ծավալները, որոնք ներկայացվել են դատարանում, ուղղակի չեն կարող որեւէ ձեւով լինեն իրական ապացույց, եթե կա դատական վճիռ: Իսկ տվյալ դեպքում կա դատական վճիռ»:
Պայմանագրային զինծառայողի ուսապարկում թմրամիջոց էր հայտնաբերվել
Պայմանագրային զինծառայողների դեմ դատական գործընթացները արագացված ընթացակարգով են սովորաբար լինում, սակայն փաստ է, որ նրանք հաճախ են ներքաշվում քրեական ենթամշակույթի մեջ, քրեական գործերով են անցնում եւ նրանց մասնակցությամբ քրեական գործերի աճ է նկատվում: Ահա դրանցից մեկը, որն օրեր առաջ ավարտվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ն. Օհանյանի նախագահությամբ: Պայմանագրային զինծառայողը երիտասարդ էր, 17 տարեկանից
Արման Բաբաջանյանն ինքը պետք է ապացուցի ՀՅԴ-ի ահաբեկչական անցյալը. «Ուրախ կլինենք Բաբաջանյանի փաստերը լսել դատարանում»
Հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ Բաբաջանյանն ասի, որ ինքը քաղաքական հայտարարություն է արել, հետեւաբար որեւէ իրավական հետեւանք դա չի կարող ունենալ՝ Հայկուհի Սեդրակյանը պատասխանեց, որ եթե նման բան ասի, իրավական նորմերի շրջանակում դրան դատարանում կպատասխանեն: Քանի դեռ չի եղել նման բան, ճիշտ չէ անդրադառնալ: Իսկ Արծվիկ Մինասյանն ասաց, որ չի կարող քաղաքական որակվել այն հայտարարությունը, որը հստակ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելուն է ուղղված:
Ներքնակներ` ափիոնով ներծծված. Կանխվել է ՀՀ տարածքով խոշոր չափի թմրանյութի փոխադրման փորձ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները
Ռուբեն Բաբայան. «Իշխանությունը անբարոյականության մեջ մեղադրում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ իշխանությանը, ինչը հետաքրքիր չէ»
«Տեսակետ» ակումբում հյուրընկալված Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հրայր Թովմասյանի՝ Նիկոլ Փաշինյանին գրիչ նվիրելու պատմությանը եւ հարցին՝ չի՞ պատրաստվում այդ թեմայով որեւէ ներկայացում բեմադրել, նշեց. «Թատրոնում նման բաներով չենք զբաղվում, թատրոնն ավելի լուրջ կազմակերպություն է, քան քաղաքականությունը… Թատրոնն ուսումնասիրում է մարդուն, մարդու կյանքը, ինչի համար է այս աշխարհ
Վանեցյանը ՔԿ-ում հարցաքննվել է գաղտնալսումների և ՀՖՖ-ում չարաշահումների վերաբերյալ քրգործերի շրջանակներում. «Ազատություն»
«Ազատություն». Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում՝ գաղտնալսումների և Ֆուտբոլի ֆեդերացիայում չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանն «Ազատությանը» փոխանցեց, որ երկու գործով էլ Վանեցյանը վկայի կարգավիճակ ունի։ Գաղտնալսումների գործով հունվարի 15-ին էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հրավիրվել Քննչական
Պայմանագրային զինծառայողին ընդունելով ծառայության՝ պետությունը պարտավորվում է ապահովել նրան ծառայողական բնակարանով
Բաց նամակ ՀՀ վարչապետին Հարգելի պարոն վարչապետ, ցանկանում եմ հիշեցնել Ձեզ այն մասին, որ եթե հարցերի լուծումը չի տրվում, ապա այդ հարցերը ինքն իրենց չեն լուծվում եւ շարունակում են մնալ խնդրահարույց: Ես ու բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ցանկանում ենք իմանալ. Երբ է կարգավորվելու եւ լուծվելու՝ զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց տրամադրվելիք փոխհատուցումների հարցը: Երբ է կարգավորվելու
Առողջապահության նախարար. Հնարավոր է առողջության ապահովագրության հարկը իջնի
Թորոսյանը կառավարությունից գումար է խնդրելու կենսաթոշակառուների առողջապահական հարցերը լուծելու համար
Ինչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Brexit-ը Հայաստանի համար. Արմեն Աշոտյան
Brexit-ն ու Հայաստանը Brexit-ը բախտորոշ իրադարձություն է Եվրամիության պատմության մեջ և ոչ միայն այն պատճառով, որ առաջին դեպքն էր, երբ ԵՄ անդամ երկիրը լքում է այդ վերազգային կառույցը, այլև, որ դա հենց Մեծ Բրիտանիան է: Brexit-ն ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Նոր իրողությունները, իհարկե, մշտադիտարկման և խորքային
Թվիթերում «բլոկ» անող Վանեցյանին դիմավորեցին «կուռ» ցինիկները
Թվիթերում օգտատերերը շատ տարբերվող են, այստեղ փորձագետներ են, այստեղ շատ անարխիստական, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, հայացքներով մարդիկ են եւ իրենց հետ փորձել շփվել այնպես, ինչպես ֆեյսբուքում՝ անարդյունավետ է: Հենց դա էլ բերեց նրան, որ ադմինները, որոնք վարում են Վանեցյանի էջը, իսկ ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ ինքը չի վարում, (Քոչարյանի տղան ինքն է վարում), Վանեցյանի էջի «օֆիցիալ» եւ ֆեյսբուքյան ոճը բերեց լրիվ հակառակ ռեակցիայի, որի դեմ պայքարի միջոց ընտրվեց արգելափակումը,
Նիկոլ Փաշինյան. «Դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները, ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ»
արտահանումն աճել է 13 տոկոսով
Էլիզաբեթ Թեյլոր. «Չկա ավելի լավ օծանելիք, քան հաջողությունը»
Հոլիվուդի թագուհի, եռակի «Օսկար»-ակիր Էլիզաբեթ Թեյլորը կինեմատոգրաֆի պատմության մեջ միակ արտիստն է, որի հոնորարը ֆիլմում նկարահանվելու համար միլիոն դոլար է կազմել: Նա բացառիկ է եղել ամեն ինչում, անգամ բուռն կինոգործունեությունը կինոաստղին չի խանգարել ամուսնանալ 9 անգամ եւ ունենալ 4 երեխա՝ գրում է kulturologia.ru-ն: Այս տարվա փետրվարին Էլիզաբեթ Թեյլորը կդառնար 88 տարեկան: Ի դեպ, Ամերիկյան կինոակադեմիան
Ինչո՞ւ «Մարտի 1»-ի գործի նյութերը ամբողջությամբ չեն տրամադրվում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին. պարզաբանում է դատախազը
Հովհաննես Խուդոյանը չի ընդունում դատախազի հիմնավորումները
Գտնում ենք, որ նման հիմնարար փոփոխությունները չպետք է կատարվեն արտահերթ ընթացակարգով. Էդմոն Մարուքյան
Սիրելի՛ քաղաքացիներ, Հարգարժա՛ն գործընկերներ, Լուրեր են շրջում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փետրվարի 06-ին նախաձեռնում են արտահերթ նիստ։ Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում նախագծերի մեկ փաթեթ է՝ «Ազգային ժողովի կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Այս մասին Ազգային ժողովի պաշտոնական կայքում երեկ դրված տեղեկատվությունը հանվել է,
«Խոսքը ձեր սուբյեկտիվության մասին է». Արամ Վարդեւանյանն` Արմեն Դանիելյանին. պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկ հայտնեց
Վերաքննիչ դատարանում քննվում էր «Մարտի 1»-ի գործի նյութերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին ամբողջությամբ տրամադրելու դեմ դատախազության բողոքը
«Տավուշը և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով մի փոքր ավելի լիարժեք դարձավ». Աստվածամոր հարթաքանդակը վերադարձավ Հաղարծին
Հունվարի 30-ին Աստվածամոր հարթաքանդակը վերադարձավ Հաղարծին։ 2007թ․ հարթաքանդակը տեղափոխվել էր Ֆրանսիա, իսկ Հայաստան հետ բերվելուց հետո՝ Հայաստանի պատմության թանգարան։ Շուրջ 13 տարի բացակայած Աստվածամոր հարթաքանդակը դիմավորում էր ողջ Տավուշը։ «Այսօրվանից Տավուշը և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով մի փոքր ավելի լիարժեք դարձավ։ Մեր մասունքներից մեկը, աշխարհ շրջելով, վերադարձավ իր ծննդավայր։ Այսօրվանից նա ոչ միայն մեր պատմության,
Ինչու է Արսեն Թորոսյանը նախապատվությունը տվել Վիլեն Գաբրիելյանին
Արսեն Թորոսյանը Վիլեն Գաբրիելյանը մրցույթից առաջ չի հանդիպել
Կրկին հայոց այբուբենի մասին կամ ծավալուն նախաբան
Ինչպես հայտնի է բոլորին, 405 թվականին ստեղծված հայոց այբուբենի հեղինակն է Մեսրոպ Մաշտոցը։ Սակայն, որ մեր պետության տարածքում հայոց լեզվի համար ներկայումս հիմնականում գործածվող այբուբենը այնքան էլ Մեսրոպ Մաշտոցի հեղինակածը չէ, քաղաքացիների մեծագույն մասը չգիտի։ Բանն այն է, որ աշխարհի ամենակատարյալ այս այբուբենի մեկ եւ կես հազարամյա գրեթե անփոփոխ գործածումից հետո (այդ ընթացքում դրան ընդամենը
Երբ կվճարվեն փետրվար ամսվա կենսաթոշակները
Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են, որ 2020 թվականի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 3-ից:
«Գրանդ Հոլդինգը» շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առաջատարը
Արտահանման ծավալով, վճարած հարկերով, աշխատողների քանակով «Գրանդ Հոլդինգը» դարձյալ առաջատարն է և 2019թ.-ը ևս ամփոփում է առաջընթացով: Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով. 2019թ.-ին վճարվել է 93 մլրդ դրամի հարկ, 2019թ.-ին աշխատողների քանակը կազմել է 9828 մարդ, 2019թ.-ին արտահանվել է 252 մլն ԱՄՆ դոլարի սիգարետ և 4600 տոննա շոկոլադե արտադրանք: «Գրանդ Հոլդինգի» շնորհիվ աշխարհի տասնյակ միլիոնավոր
«Կարեւոր է արձանագրել, որ բանակցային սեղանին որեւէ փաստաթուղթ չկա». քաղաքագետ
Հայտարարվել է նաեւ, որ հայկական կողմն այս պահին կարեւորում է հիմնարար սկզբունքների հստակեցման խնդիրը


















































