Օրվա լրահոսը

Թուրքիայի ուժգին երկրաշարժի հետևանքով քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Դոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով քանդվել է Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը: Գրառմանը կից Մուրադյանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը

Դավիթ Մանուկյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Դավիթ Մանուկյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Աշխատում ենք նաև չինական կողմի հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կազմակերպել մարդկանց վերադարձը․ ԱԳՆ

ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին նոր տիպի կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը նաև նախատեսում է ֆորսմաժորային իրավիճակների դեպքում կասեցում՝ որոշակի ժամկետներով։ Նախնական հարցը քննարկվել է մեր չինական գործընկերների հետ,

Արշակավանը Պապի գերեզմանափոր

Մանիպուլյացիա 1. Քաո՞ս՝ լոգիստիկայի փոխարեն Արձանագրենք, որ ստորեւ ասվելիքն ամենեւին մերժման միտում չունի, այլ քննադատելու, որ «հոգեպես տառապել է նշանակում», ինչպես Գարեգին Նժդեհը կասեր: Թեեւ միանգամայն պատրաստ ենք օրվա տերերի խլշկոտելու եւ թշնամանալու ազատությանը. Ազատությունն, ամեն դեպքում, բարձրագույն արժեք է: Հանրային գիտակցությունը մանիպուլացնում են ամենուր, հատկապես ժողովրդավարական երկարատեւ ավանդույթներ չունեցող երկրներում: Ճշմարտանման սուտն անցկացնելու համար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 2-3-ը, 4-ի գիշերը, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 4-ի գիշերը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 1-ի և 4-ի ցերեկը սպասվում

«Ֆրանսիան կոտորել է իր հայրենակիցներից 5 միլիոնին». Էրդողանն անդրադարձել է Մակրոնի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ հայտարարությանը. Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը: Թուրքիայի նախագահը, հերթական անգամ փորձելով ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ, ասել է. «Ալժիր կատարածս այցի ընթացքում նախագահ Աբդուլմեջիդ Թեբբուն ինձ

ՀՀ ազգային պատկերասրահից հափշտակված կտավը փորձել են իրացնել 60.000 ԱՄՆ դոլարով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Յակուբ Անդրիաս Մելխիոր Բրասաուի՝ «Որսորդ» կտավը  ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1963թ., 1984թ. ՀՀ ազգային

Վահրամ Աթանեսյանը Սեյրան Օհանյանին հարց ունի

«Ուզում է ասել՝ բանակցում էինք բանակցելո՞ւ համար: Եվ որքա՞ն էին մտադիր բանակցել`բանակցելու համար: Սա լուրջ չէ: Մանավանդ, որ Սերժ Սարգսյանը հրապարակային ասել է, որ պատրաստ էր Կազանում ստորագրել փաստաթուղթ, բայց Ալիեւը տապալեց համաձայնությունը». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: – Նախօրեին կայացել է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը

Հունվարի 26-ից փետրվարի 1-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1150 կրակոց

Հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1150 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ

«Գազել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փետրվարի 1-ին, ժամը 09:22-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի սկզբնամասում «Գազել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վլադիկ Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ

Վերաքննիչ դատարանն ամրագրեց՝ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու հիմքեր չկան․ «Փաստինֆո»

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ, մերժեց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ Դատախազության բողոքը։ Վերաքննիչ դատարանն այսպիսով ամրագրեց, որ կալանավորելու համար հիմքեր չկան։ Նշենք, որ Ռ. Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Վճռաբեկ դատարանից հետո պաշտպանը ցմահ ազատազրկվածի գործով ՄԻԵԴ գանգատ է պատրաստում

Վճռաբեկ դատարանից հետո պաշտպանը ցմահ ազատազրկվածի գործով ՄԻԵԴ գանգատ է պատրաստում 20 տարվա ընթացքում ընդամենը 2 կարգապահական տույժերը նույնպես չեն կարող վկայել դատապարտյալի ոչ պատշաճ վարքագծի մասին, հաշվի առնելով նաեւ, որ վերջին տույժը դատապարտյալը ստացել էր 10 տարի առաջ: Կամո Շալունցը 1996թ. փետրվարի 24-ին ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավճռով դատապարտվել է մահապատժի:

Գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման ծառայության աշխարհագրությունը կընդլայնվի

Մեկ տարի առաջ մեկնարկել է «Բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների  թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունների կազմակերպման» ծրագիրը: Եվ այս մեկ տարվա ընթացքում պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն է ստացել 403  քաղաքացի: Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված Կաթվածի համապարփակ կենտրոններում` «Էրեբունի» բժշկական

Լոռու մարզի ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ

Վանաձորում կայացել է գյուղոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետի տեղակալ Հայկ Ղևոնդյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, ոլորտի այլ պատասխանատուներ։ Միջոցառման ընթացքում Իռա Փանոսյանը

Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը․ Գագիկ Սուրենյան

Ունենալու ենք տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումները կանխատեսվում է նորմայի սահմաններում։ Այս տարվա փետրվարը ձեզ կհիշեցնի մարտ ամիսը, տաք եղանակները ժամանակ առ ժամանակ կընդհատվեն ջերմաստիճանի կարճատև անկումներով և ձյան տեղումներով։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԵՏ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/2929263053803591

Ինչ պատահեց «Վայրի խոլորձը» էրոտիկ ֆիլմից հետո

Միքի Ռուրկի ու Քերի Օտիսի խելահեղ սիրո ու բաժանման պատմությունը Բազմաթիվ կինոմրցանակների արժանացած ամերիկացի կինոդերասան Միքի Ռուրկի ու գեղեցկուհի մոդել Քերի Օտիսի միջեւ տարիքային տարբերությունը 25 տարի էր, բայց դա չխանգարեց, որ Զալման Քինգի «Վայրի խոլորձը» էրոտիկ ֆիլմից հետո նրանք սիրեն միմյանց ու չցանկանան բաժանվել: Kurturologia-ն ներկայացնում է, թե ինչ կործանիչ կիրք էր տածում Միքի

Իշխանությունների կողմից հանրության հետ հաղորդակցության խողովակները խցանված են, նորմալ չեն գործում․ «Փաստ»

Իրականում այս իշխանությունները որոշումներն ընդունում և կիրառում են միակողմանի, որից հետո նոր պարզվում է, որ խնդիրներ կան, ինչպես եղավ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու որոշման դեպքում, երբ պարզվեց, որ սպանդանոցների քանակը բավարար չէ։ Այնինչ, կարելի է նախատեսվող ծրագրերը նախ փորձնական կամ պիլոտային տարբերակով գործառնության մեջ դնել, ապա հասկանալ, թե տվյալ տեսքով այն կաշխատի, թե ոչ։ Իսկ

Օգտվելով 12 տարին չլրացած աղջկա անօգնական վիճակից՝ 63-ամյա տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակչի կողմից անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո, ինչպես նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին և

Հայաստանի փրկության միակ ելքը

Թե նորանկախ Հայաստանն ինչ խութերով է անցել եւ այսօր ինչ իրավիճակում է հայտնվել, այսպես, թե այնպես, բոլորին է հայտնի ու ներկայումս հարցերի հարցն այն է, թե ինչպես փրկել իրավիճակը եւ Հայաստանը դուրս բերել այս անորոշ, աղետալի ու անապագա վիճակից, քանզի ծովից ծով Հայաստանից մնացել է այս մի բուռ երկիրը, որտեղ ապրում է տաղանդավոր եւ ստեղծագործ

Դավիթ Բաբայան․ «Ադրբեջանական համայնք» հասկացություն չունենք, ոչ էլ ինքնավար կազմավորում ունենք Արցախի կազմում. «Հրապարակ»

Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը կոշտ ձեւակերպումներով հանդես եկավ՝ ադրբեջանական համայնքը որակելով «ֆեյք համայնք»։ «Հարցն այն է, որ կարող է այդ տեսակի հարց քննարկվել, քանի որ Ադրբեջանն ամեն տեսակի հարց էլ բարձրացնում է։ Հիմա եթե բարձրացնում է, ուզած-չուզած՝ պիտի ինչ-որ անդրադարձ կատարվի, բայց դա չի նշանակում, որ դա ընդունելի է։ «Ադրբեջանական համայնքներ» հասկացություն չկա։ Եվ

Եթե ռուսները համաձայնել են մինչև ապրիլի 1-ը չթանկացնել գազը, սա ընդամենը գազի գնի շուրջ ձախողված քաղաքականության հետևանք է․ «Ժամանակ»

Էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը կարծում է, որ այս տարվա ապրիլից հետո գազի գինն անպայման կբարձրանա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ դրան, ցավոք սրտի, այլընտրանք չկա։ Նրա խոսքերով՝ թեև 2019-ի հունվարի 1-ից հայտարարվեց, որ գազի գինը սահմանին 15 դոլարով թանկանում է, բայց իրականում գազի գինը բարձրացավ 30 դոլարով։ «Խոսքն այն մասին է,

Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններում բուքը շարունակվում է

Շիրակի մարզի մի շարք տարածաշրջաններում բուքը շարունակվում է։ Մարզի ճանապարհները սպասարկող 4 կազմակերպությունները ձյան մաքրման աշխատանքներ իրականացրել են ամբողջ գիշերվա ընթացքում, դրանք այժմ էլ շարունակվում են, ճանապարհներին կենտրոնացված է 36 միավոր տեխնիկա։ Ուժեղ բուք և ցածր տեսանելիություն (մինչև 15-20 մետր) է Քեթիից Վարդաղբյուր, Բագրավան-Անի Պեմզա, Մանթաշ-Ապարան հատվածներում, ինչպես նաև Ամասիա-Շաղիկ ճանապարհահատվածում։ Մարզի գրեթե բոլոր ճանապարհները

Գեւորգ Կոստանյան․ «Սահմանափակում են հանրապետության նախագահի գործառույթը՝ հետեւել Սահմանադրության պահպանմանը»․ «Հրապարակ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ձեռամբ երեկ նախագծերի մի փաթեթ է դրել շրջանառության մեջ, որով ուզում են ազատվել օրենքների ընդունման հարցում Սահմանադրական դատարանից ու ՀՀ նախագահից կախվածությունից։ Այսինքն՝ դեմ են գնում Սահմանադրության 168-րդ հոդվածին, որի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշում է ԱԺ-ի, կառավարության որոշումների, նախագահի հրամանագրերի, այլ

Ինքնասպան եղած զինծառայողի հետ մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ էին ունեցել․ «Ժողովուրդ»

ՊԲ զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը՝ Վ. Ավագյանը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղավ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս, հայհոյանքներ տալով, զինվորներից մեկին է փնտրել, որից հետո զինակիցների առաջ կանգնելով՝ իրեն սրտից կրակել է: Նա ապրում էր Էջմիածին քաղաքում: Նրա հետ զորամասի մի խումբ տղաներ էջմիածնի մասին «տղայական» խոսակցություններ են ունեցել: Դրան մասնակից է եղել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական

Աշոցքի և Արթիկի ավտոճանապարհներին բուք է, Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար

Փետրվարի 1-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գավառի, Մարտունիի, Մասիսի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Առատ ձյան և քամու պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար։

Հայաստանի հետ առաջին կոնտակտը մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «100 փաստ՝ Հայաստանի մասին» ձեռնարկում առանձնացրել էր հանրապետությունում զուգարանների թեման: «Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարեւոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետեւ 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում»,

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղում

Փետրվարի 1-ին, տեղական ժամանակով ժամը 07:58-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 03:58-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.060 և արևելյան երկայնության 45.400 աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Ղազախ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է

Վահագն Հովակիմյանն առաջարկում է ոչ պարտադիր դարձնել ԱԺ կողմից սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ուղարկելու դրույթը․ «Հայկական ժամանակ»

Սահմանադրության փոփոխություններին ընդառաջ՝ մտահոգություններ են հնչում այն մասին, որ երբ փոփոխությունների նախագիծն ուղարկվի Բարձր դատարան՝ դրա սահմանադրականությունը պարզելու նպատակով, այս կազմով ՍԴ-ն, ամենայն հավանականությամբ, այն կճանաչի Սահմանադրությանը հակասող։ Այս մտավախության համար, ըստ ամենայնի, առիթ է հանդիսանում հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններով հնարավոր է՝ լուծվի Սահմանադրական դատարանի ճգնաժամը։ Այս քննարկումների ֆոնին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները․ Նիկոլ Փաշինյան

Առատ ձյունը մեծացնում է բարենպաստ տնտեսական տարվա մեր սպասումները: 2020-ը բերքառատ տարի է լինելու եւ ոչ միայն գյուղատնտեսական իմաստով: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2543962912590755?__xts__[0]=68.ARAqHNoWtefHbIJB3FlKKrWnpWC16mjxKjbuyzDVnYyqW1iOyJhUJ6sHulEWhQ9NNnrvfv5TAU5Ggtk2tbOX45EGq1XjnR00SXHbpJk3-1NvFSe1UCoq0sbej5V1PRtuyoTirjJ5RI2P5oY-pNB2OeLN849pysa_tNnuiNlRTP4U0MbhM9eGTkljwdWMomxg_qyzzLWTvMxykzr6mJT1Fn32pHUYHR_fIrqhit_XuHfs6uhVelQrnbV3OcjOqsza0szNiKdKcf1JdVt_tocC4LWjmyLX7Co8tn6yofipe7tMDgwx42cYOcDUuAc6FKPFTYEqNuQmesg3lawgKudSAK-M&__tn__=-R

Գոռ Հարությունյան․ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը քաղաքական է եւ քիչ աղերս ունի բարձրացված հարցերի հետ․ «Ազգ»

ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականության եւ մասնավորապես «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զրուցել եմ ժամանակակից գրող, Bohem գրական-երաժշտական խմբի անդամ, մանկավարժ Գոռ Հարությունյանի հետ: – Գոռ, ԿԳՄՍ նախարարության կողմից անցյալ տարեվերջին շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ի՞նչ կարծիք ունեք: – Առաջին իսկ օրից իմ բացասական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031