Օրվա լրահոսը
Փաշինյանը՝ Վանեցյանի մասին. «Ովքեր ասում են՝ ամեն ինչ գիտեմ, իրենք ընդամենը սկետչի հերոսներ են»
Նիկոլ Փաշինյանն ասուլիսում խոսեց ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկության մասին: Լրագրողը հետաքրքրվեց՝ այդ ամենը կապ ունի՞ իր նշած հիբրիդային պատերազմի փորձի հետ, եւ արդյոք մտավախություն ունի՞, որ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը կխոսի ու կասի այնպիսի բան, որ պետք է չասեր: «Ես նմա՞ն եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ: Ոմանք այնպիսի հայտարարություն են անում… մի
Վարչապետը՝ «բոնբոներկայով» գնահատական ստանալու եւ ուսանողների հանրապետականացման մասին
«Հինգ, տասը, տասնհինգ տարի առաջ եւ դրանից էլ առաջ Կառավարությունը բուհական համակարգին նայել է հետեւյալ կերպ՝ դե նախարարների երեխեքը պետք է ընդունվեն, պատգամավորների երեխեքը պետք է ընդունվեն, հարուստների երեխեքը պարզ է, որ պետք է ընդունվեն, դե էսքան ընդունող դասախոսներն էլ պետք է կարողանան այս ծառայությունների դիմաց մի երկու կոպեկ աշխատել։ Մեր կրթական համակարգը կոռուպցիայի հենասյուներից
Սարալանջ գյուղում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Հունվարի 25-ին, ժամը 12:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ գյուղում՝ տներից մեկի մոտակայքում, այրվում է գազի բալոնից արտահոսած գազը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սարալանջ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից (20 կգ) տեղի է ունեցել
Փաշինյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին. «Ունենք մի քանի վարկածներ»
Լրագրողներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Զանգեզուրի պղնձամոլիբդային կոմբինատում բաժնետերերի փոփոխության եւ նախկին պաշտոնյաների փոխադարձ կախվածության մասին: «Նման տեղեկատվություն շրջանառվելու պահից հանձնարարել եմ ուսումնասիրել, եւ եթ որեւէ բան պարզվի, կարող են կոռուպցիոն հարցեր ծագել: Մենք ունենք մի քանի վարկածներ ու մի քանի տեղեկություններ, որոնք այն մակարդակում չեն, որ հրապարակենք»,-ասաց Փաշինյանը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Արձագանքում եմ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին․ Արայիկ Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Մեծարգո պարո՛ն վարչապետ, Որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ: Պարո՛ն Վարչապետ, Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման
Կարեն Խաչանովը անհավանական մրցամարտ անցկացրեց, բայց, այնուամենայնիվ, պարտվեց
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն խաչանովը Մելբուռնում Ավստրալիայի բաց առաջնությունում 4 ժամ 26 րոպե անցկացրեց կորտի տերերից Նիկ Կիրյոսի հետ: Խաչանովը երրորդ շրջանում տանուլ տվեց առաջին երկու սեթերը՝ 2:6, 6:7, սակայն հաղթեց հաջորդ երկուսում՝ 7:6, 7:6 եւ միայն թայ բրեքում կրկին անչափ համառ պայքարում 6:7 հաշվով զիջեց սեթը եւ ընդհանուր պարտիան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանաբար, պետք է շնորհակալություն հայտնեմ, որ մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը, և ես մեղավոր ճանաչվեցի ավելի մեղմ հանցավոր արարք կատարելու համար․ Արսեն Բաբայան
Քանի որ վարչապետ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև իմ դեմ հարուցված քրեական հետապնդմանը, նշելով, որ պաշտոնական մեղադրանքի համաձայն օկուպացվել է սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, հիշեցի մեկ այլ քրեական գործ, որը հարուցվել էր 2018թ-ի ապրիլ ամսին: Համաձայն պաշտոնական մեղադրանքի սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավորը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց
Մարուքյանը՝ Փաշինյանի «կոստյումի» մասին. «Փոխաբերական բաներ է ասում, որոնք կապ չունեն 2018թ.-ի իր մտքերի հետ»
«Նա պետք է հետեւողական լինի եւ իր տված խոստումը կատարի, այլ ասելու բան չունեմ»,-նշեց Էդմոն Մարուքյանը
Վարչապետը՝ Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման մասին
Իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով ՀՔԾ-ում իր հարցաքննվելու մասին, նշեց. «2010թ. Կոշ ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել։ Երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին… Պարզվեց, որ վերջերս մի քաղաքացի իր նախաձեռնությամբ այդ կապակցությամբ դիմում է գրել եւ ասել էր, որ գիտի, թե ով է կազմակերպել այդ հարձակումը: Գնացել էր, ցուցմունք
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 20.12.2018թ.-ին հայտ է ներկայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ «EASA»՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Այդ շրջանակներում Եվրոպական ավիացիոն
Նիկոլ Փաշինյան. «Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, իմ գրպանում միլիարդներ չկան»
«2018թ. մայիսի սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո՝ ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով, որ քանի որ ես եմ Սահմանադրության էս տեքստի հեղինակը, ես ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին, եւ մենք կարող ենք իրար հետ չգիտեմ ինչեր անել: Սակայն նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է համապատասխան տեղը»,- Կապանում
Հունվարի 19-ից 25-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց
Հունվարի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և վստահորեն իրականացնում մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին․ վատառողջ քաղաքացուն տեղափոխում են Մարտունի քաղաքի ԲԿ
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին: Ժամը 14:31-ին փրկարարները
Կրթության օրվան նվիրված սեմինար-հանդիպում ԵՊԼՀ-ում
Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում հունվարի 24-ին տեղի ունեցավ սեմինար-հանդիպում, որը նվիրված էր Կրթության օրվան։ Սեմինար-հանդիպումը տեղի ունեցավ ԿՄՄՖ ՈՒԽ նախագահ Լարիսա Գևորգյանի և ՈՒՈԲ հանձնաժողովի նախագահ Գոհար Հակոբյանի ղեկավարությամբ։ Տեղի ունեցան թեժ քննարկումներ։ Պարզաբանվեցին և վեր հանվեցին կրթության ոլորտում առկա մի շարք խնդիրներ։ Սեմինարի երկրորդ մասում բանախոսեց Ծովինար Սարգսյանը։Սեմինարի վերջում տրվեցին հավաստագրեր:
Նիկոլ Փաշինյանը՝ մշակույթի գործիչների ազատագրման, շաբաթ-կիրակիները Հռոմում ու Միլանում անցկացնելու մասին
Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ փաստերի, նշեց, որ ուսուցիչների նվազագույն աշխատավարձը մեկ դրույքի համար սահմանվել է 108000 դրամ, իսկ որոշ դպրոցներում այն ավելի բարձր կլինի: Նա ասաց, որ այսուհետ ամեն ինչ կանոնակարգված է լինելու մշակույթի ոլորտում։ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների
Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ, որը դեռ պաշտոնական չէ․ Արծրուն Հովհաննիսյան
Երեկ շատ քննարկվեց այս թեման։ Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակ։ Եթե մի կողմ թողնենք մեր անձնական կարծիքները, ապա այստեղ կարևոր է մի քանի հանգամանք։ 1. Սա նախագիծ է, պաշտոնական չէ, վերջնական չէ։
Վարչապետը՝ հիբրիդային հեղաշրջման, կոնսպիրատիվ հանդիպումների, որոշ սուտ լուրերի մասին. «Ինձ ազատեք որոշ անուններ տալու տհաճությունից»
Կապանում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադարձավ Քննչական կոմիտեում իր հարցաքննությանը, սելֆիին եւ դրա վերաբերյալ արձագանքներին: Տարակուսանք հայտնեց, որ այդ ամենը որոշ շրջանակների կողմից թատրոն է որակվել: Լրագրողի հարցին, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերջերս խոսել էր հեղաշրջման փորձի կանխման մասին, ովքե՞ր են այդ փորձի հեղինակները եւ արդյոք նրանք ձերբակալված են, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Արմեն
Սոված չլինես կամ բանալի բառեր
Արդեն թերահավատ եմ, թե քրեական ենթամշակույթից մեր հանրությանը հետ կանգնեցնելու օրենքն անկեղծ է ներդրվում. չէ՞ որ հենց այդ օրենքը նախագծողներն են լայնորեն օգտվում քրեական բառամթերքից: Իսկ Լեզուն արձանագրում է այն, ինչ արտադրում է Միտքը: Մինչեւ բուհերի ոչ հումանիտար բաժիններում հայոց լեզվի դեմ, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ, բայց պետական մակարդակով արշավանքը, ինքս խուսափել եմ իշխանական լուրջ
Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի «գյոզալ» ժառանգության եւ Արցախի հարցի շահարկումների մասին
«Ոմանց երեւակայության մասշտաբը հասել է այնտեղ, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կապված ցավալի դեպքից հետո հայկական համացանցում նյութ է հայտնվում, ասում են՝ իրանցի գեներալի պորտֆելի մեջ թուղթ են գտել վարչապետի եւ նրա ընտանիքի անդամների հարաբերությունների մասին: Պլանն այն է, որ ցածրացնեն վարչապետին, նրա ընտանիքի անդամներին եւ իշխանության մյուս անդամներին, որից հետո գործի մեջ մտնի կամ
«Սուտ էիր ասում». կապանցին՝ վարչապետ Փաշինյանին
Հանցախմբերը ՀՀ քաղաքացիների սպանություններով են զբաղվում, իսկ դուք արհամարհում եք քաղաքացիներին
Կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների դրական բարելավումները հավաքական ձեռքբերում են․ հայտարարություն
2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի և 180 երկրների շարքում զբաղեցրել է 77-րդ տեղը։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան
Վարչապետին հորդորում են ԱԱԾ նոր պետ, ոստիկանապետ ընտրելիս 3 անգամ ստուգել, ընտրել մեկին, ով սաբոտաժ չի անի
Ինչու Փաշինյանը արդեն 4 ամիս է՝ չի նշանակում ԱԱԾ պետ ու ոստիկանապետ, պարզվում է՝ ընտրությունը մեծ չէ Հայաստանում այն իրավիճակն է, որ երկրի վարչապետն անընդհատ խոսում է հակահեղափոխականների նկրտումների մասին, երկրի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի դին է հայտնաբերվում իր բնակարանում, Մարտի 1-ի գործով կարեւոր վկաներն էլի տարօրինակ հանգամանքներում մահանում են կամ փախուստի են դիմում
Խնդիրը ոչ միայն Հրայր Թովմասյանի իրավունքների խախտումն է, այլ ՍԴ-ի և պետության հեղինակազրկումը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հանդեպ ռեպրեսիվ միջոցները շարունակվում են եւ նոր թափ առնում։ Պետական ամբողջ մեքենան, բոլոր օրինական և անօրինական միջոցներով, օգտագործվում է ՍԴ դատավորներից ազատվելու, Սահմանադրական դատարանը իշխանություններին հպատակեցնելու ուղղությամբ։ Քննչական գործողություների կատարումը, զուգորդված Հ. Թովմասյանի իրավունքների խախտումներով, անհիմն խուզարկությունը, խուզարկության տեսանկարահանման արգելքը, ապագայում քրեական գործերի հիմք են դառնալու։ ՍԴ դատարանի նախագահից օր
Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, որը հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար․ Արմեն Աշոտյան
Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար: Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով` հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է: Սերժ Սարգսյանի օրոք
«Մեկ զինծառայող ինքն իր վրա է կրակել». Տոնոյանը՝ Արցախի ՊԲ զինծառայողի մասին
Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է: Շատ քիչ թվով կրակոցներ կան, բայց դրանք թիրախավորող չեն
Մի՞թե համոզիչ չեն Ֆրանսիա 12 օրով մեկնելու թույլտվությանը սպասող կենսաթոշակառու հայ ամուսինների փաստարկները
Մենք՝ հայաստանցիներս, հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր երկիր են գալիս այլ երկրների քաղաքացիներ, որոնց մենք պատշաճ հյուրընկալում ենք՝ մեզ համարելով հյուրընկալ, հյուրասեր, նրբանկատ: Սակայն, արդյոք, այլ պետություններ գնալիս, հարգվում են նույնպես, հաշվի են առնվում մարդկային որոշ գործոններ: Կենսաթոշակառուներ Ռոլանդ Ավետիսյանն ու նրա կինը անցյալ տարվա օգոստոսից սպասում էին, թե իրենց կարձագանքի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գլխավոր
Հունան Պողոսյանն ընդունել է Քաջարանի ԲԿ-ի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներին ու նրանց ծառայություններից օգտվող մի խումբ հղիների
Հունվարի 24-ին Սյունիքի մարզպետարան էին եկել Քաջարանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներն ու նրանց ծառայություններից օգտվող մի խումբ հղիներ։ Նրանց ընդունեց ու ներկայացված մտահոգությունները լսեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։ Այցի ու անհանգստության առիթը տարեկան 150 ծնունդ չապահովող ծննդատան պետպատվերի վերացումն ու Քաջարանի հղիների ծննդալուծումը Կապանում իրականացնելու հնարավոր որոշումն է։ Հունան Պողոսյանը, ներկայացնելով պետական քաղաքականության տրամաբանությունն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 2-3, իսկ 27-29-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Երևան-Աշտարակ ճանապարհին «ՎԱԶ-21015» ավտոմեքենայի 38-ամյա վարորդը, վթարի ենթարկվելով, մահացել է
Հունվարի 25-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 16-րդ կմ-ին՝ Պռոշյան գյուղի հատվածում, Օշական գյուղի բնակիչ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանն իր վարած «ՎԱԶ-21015» ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բաժանարար գոտում գտնվող ծառին, ապա դուրս եկել հանդիպակած երթևեկելի գոտի և ճանապարհից դուրս գալով՝ կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով մահացել է,
Իշխանությունները կայացնում են չմտածված որոշում, որը նախապես չի քննարկվել այս գործընթացի մասնակից օղակներում՝ հասարակ ագարակատիրոջից մինչև սպանդանոցների տերերը․ Իգոր Զարգարյան
Նիկոլ Փաշինյանը ստիպված չէր լինի խորհրդարանում անձամբ առաջարկել լուծում սպանդանոցների խնդրի վերաբերյալ, եթե իշխանությունները ժամանակին ուսումնասիրեին իրավիճակը, և նրա թիմը մշակեր տարբեր լուծումներ՝ առանց ագարակատերերի «թավշյա» խթաններին սպասելու: Հունվարի 21 «Novostink.net»-ին տված հարցազրույցում ես խոսեցի այս խնդրի բնույթի, առաջանալու պատճառների և հնարավոր լուծումների մասին: Հարցազրույցը կարող եք կարդալ նշված հղումով։ Իսկ այս հոդվածում ես կներկայացնեմ


















































