Օրվա լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան. Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ

Որևէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաներին ու լարվածությունն ուղղել այդ կողմ՝ անկախ նրանից պաշտոնյայի ընտանիքի մասին է խոսքը, թե ոչ։

Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական. ԱԺ նախագահի օգնական

Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ:

Սրանից հետո էլ են պնդելո՞ւ, թե ֆեյքերի ու ոչ ադեկվատների հարձակումները սոցիալական ցանցերում իշխանության կողմից չեն համակարգվում․ Արամ Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան «սթորին», որտեղ ավագանու անդամը կիսվել է Սառա Թովմասյան անունը կրող օգտատիրոջ լուսանկարով (որն, ի դեպ, Հրայր Թովմասյանի աղջիկը չէ) և հետևյալ գրառումով․ «Հ․ Թովմասյանի աղջկա ՖԲ-ն է, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»։ Արամ Կարապետյանը նաև գրել

5 ինդեքսներից 2-ում «թավշյա» հեղափոխությունն արձանագրել է հետընթաց, մեկով գործնականում փոփոխություններ չկան և 2-ով էլ գրանցվել է առաջընթաց․ Հրանտ Բագրատյան

Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային բանկ), մրցունակության ինդեքս (Կ. Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Ինովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային զարգացման ինդեքսը (UNDP)։ Այնուամենայնիվ, 5 ինդեքսները կան և հնարավորություն կա դատելու, թե ինչպիսի՞ն է դրանց էվոլյուցիան

Կեսկատակ-կեսլուրջ․ հանրային գործիչների արձագանքը Հրայր Թովմասյանի գրիչի պատմությանը

Հասարակական-քաղաքական գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում լայնորեն քննարկվում է Նիկոլ Փաշինյանի՝ Հրայր Թովմասյանի գրիչի մասին կատարված գրառումը։ Ստորև ներկայացնում ենք մի շարք հանրային գործիչների և ֆեյսբուքյան օգտատերերի արձագանքն այդ պատմության հետ կապված։ https://www.facebook.com/photo.php?fbid=602242450560942&set=a.139680660150459&type=3&theater Էդգար ՄԱՐՈՒՔՅԱՆ «Ռենդերֆորեսթ» ընկերության տեխնիկական ղեկավար Մի «կոմպրոմատ» էլ ինձնից… Հրայր Թովմասյանի դեմ նեկայացրած ահավո՜ր կոմպրոմատներից հետո որոշեցի «ինքնաբացահայտվել»։ Քանի որ այսօր

Նոր կորոնավիրուսի, Հայաստանի՝ վիրուսի ներթափանցումը կանխարգելող միջոցառումների և գրիպից խուսափելու պարզ կանոնների մասին

Շաբաթ երեկոյան Չինաստանը նշում էր Նոր տարին, սակայն տոնական շատ միջոցառումներ չեղարկվել են կորոնավիրուս 2019-nCoV-ի տարածումը կանխարգելելու պատճառով։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հանդես է եկել հայտարարությամբ, որ երկիրը դժվարին իրավիճակում է հայտնվել։ Պեկինում և Շանհայում տեղի իշխանությունները դիմել են վիրուսով վարակված շրջաններ այցելած քաղաքացիներին՝ խնդրելով կամավոր կերպով 14 օրվա ընթացքում խուսափել հանրային վայրեր այցելելուց։ Վերջին

Այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը․ Արթուր Վանեցյան

Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը: Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ

Սուրբ Պատարագ և պարգևաբաշխություն՝ Բանակի օրվա առիթով

Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ

Թե ինչպես է Հրայր Թովմասյանն իր գրիչը տալիս Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը գրիչ տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ https://www.facebook.com/100012906641219/videos/834346690338878/  

Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ․ ԱԳՆ

Հայտնում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց

Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ՝ պաշտոնը պահպանելու դիմաց․ Նիկոլ Փաշինյան

Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին, այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։ Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա կարեւոր նրբություն է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սեփական ծառայությունների մատուցման առաջարկ, պաշտոնը պահպանելու դիմաց։ Իսկ հիբրիդային հեղաշրջման մասնակիցները արդեն

Նոր կորոնավիրուսից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ

Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը․ փաստաբան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Ամրամ ՄԱԿԻՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆ https://www.facebook.com/amram.makinyan/posts/177249476684763 Հիշեցնենք, որ երեկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պնդմանը, որ ինքն ամենօրյա ռեժիմով ծառայություններ է առաջարկել Փաշինյանին, հայտարարել էր․ Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ

Հայաստանի նախագահը կարևոր է համարել, որ Իսրայելն առաջնային դեր ունենա և ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու,

Արագած Ախոյան. Շոշափելի տեղաշարժեր չկան

Տեղի ունեցավ «Հայ արարման հավաք» կուսակցության հիմնադիր համագումարը

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է․ այս գրիչը մնաց մոտս որպես «հավատարմության առհավատչյա»․ Նիկոլ Փաշինյան

Սա Հրայր Թովմասյանի գրիչն է: Երկար ժամանակ մտածում էի՝ այն աղբանոցը նետե՞մ, թե ոչ: Ի վերջո, որոշեցի պահել, որպես իմ տեսած ամենատարօրինակ քծնանքի, շողոքորթության վկայություն: Վարչապետ ընտրվելուց հետո Հրայր Թովմասյանին առաջին անգամ հանդիպել եմ 2018թ. մայիսին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Իմ կողքին էր նստած: Ինձ տարօրինակ թվաց պարոն Թովմասյանի ակնհայտ շողոքորթ պահվածքն

Տավարի մսով աղցան

Այս աղցանը կարող եք պատրաստել ինչպես տապակած, ջեռոցում պատրաստած, այնպես էլ՝ ուղղակի խաշած տավարի մսով, պարզապես կարեւոր է, որ միսը լինի փափուկ եւ հեշտ ծամվող: Ես այս աղցանը սովորաբար պատրաստում եմ, երբ ավելանում է մեկ-երկու կտոր լանգետ, սթեյք կամ ռոստբիֆ: Շատ գեղեցիկ է ստացվում, շատ համեղ եւ նաեւ՝ օգտակար: Անհրաժեշտ մթերքները Տավարի տապակած, եփած կամ

Ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի․ Հայաստանը ցավակցել է Թուրքիային․ Ermenihaber.am

Ermenihaber.am – ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում հրապարակված հայտարարությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիային։ «Խորապես ցավակցում ենք Էլազըղում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»։ Նշենք, որ Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հնդկաստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։ «Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու

Կառաջարկեի պարոն վարչապետին, լինել մինչև վերջ անկեղծ և սահմանադրական փոփոխություններով, ընդհանրապես վերացնել դատական համակարգը․ Ավետիք Իշխանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր երեկվա ասուլիսում շատ հարցերի ինքնավստահ պատասխաներ տվեց։ Կփորձեմ անդրադառնալ առայժմ վարչապետի դատաիրավական ոլորտին առնչվող պատկերացումներին։ Փաստորեն, ըստ վարչապետի  պատկերացումների, որևէ երկրի պետական կառուցվածքը նշանակություն չունի տվյալ երկրի ժողովրդավարական, իրավական լինելու հետ, այլ ամեն ինչ կախված է պետության ղեկավարի՝ ժողովրդի կողմից ընտրված լինելուն և վե՛րջ։ Եվ եթե, այսպես կոչված «սուպերվարչապետական» համակարգը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Սքոթ Մորիսոնին՝ Ավստրալիայի ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ավստրալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Ավստրալիայի օրվա կապակցությամբ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանն ու Ավստրալիան զարգացրել են երկկողմ բարեկամական կապեր: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր լիցք կհաղորդենք մեր

«Այն արժեքները, որ մենք կերտել ենք Երուսաղեմում, բացարձակ են և ոչ միայն մերն են, այլ համաշխարհային մշակույթինը»․ Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Երուսաղեմի հայ հոգևոր ժառանգության կենտրոն՝ Սիոն լեռան բարձունքի վրա խոյացող փառահեղ Սուրբ Հակոբեանց Մայր տաճար: Նախագահ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել տաճարի հարևանությամբ կանգնեցված ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Սուրբ Հակոբեանց Մայր տաճարում Հանրապետության նախագահին են ներկայացվել տաճարի պատմությունը, պատմամշակութային արժեքները: Նշվել է,

Մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը հարթվել է

Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը։ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ https://www.facebook.com/yermetro/posts/2315861705325956

10 փաստ, որոնց մասին չի խոսվել․ Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, ուսումնասիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված 100 փաստը, առան10ձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին անդրադարձ չի կատարվել: 5% տնտեսական աճի մեջ առյուծի մասը բաժին է ընկել առևտրի ու ծառայությունների ոլորտին, որին նպաստել են վարկավորման ծավալների աճը, ֆինանսական (ներառյալ ապահովագրական), բուքմեյքերական և խաղատնային գործունեությունը: Ի հեճուկս գյուղատնտեսության ոլորտում իրականացվող միջոցառումների, ոլորտի

Սահմանային անցակետի փշալարերի տակով արգելված վայր են անցել 2 զինված քաղաքացի․ Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են: Ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար

Հունվարի 26-ից արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության

Արա Մալիկյանի կյանքի մասին պատմող ֆիլմը ճանաչվել է «Գոյա» մրցանակաբաշխության լավագույն վավերագրական ֆիլմ

Իսպանահայ վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի կյանքի մասին պատմող «Արա Մալիկյան. կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմը հունվարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում: ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1360207617511770?__xts__[0]=68.ARCU2G9ZkjFvXhIT9yZSF9iekiW8NP2qplpA189mlbCpul1TWSVzxuKt4g4hvAKxtZliPeBnkpisbdFChqJoFOrwvLdO4D7ASAGHcQvZaiY2VXTHtfKdb0Z-FJoVipIsv3L9PLbQx-SnxoKUuEtK7QeIzlKKZnpd4qpSsQjOU3i5xDvsP5dmLg-s7b4hpCDNSvM94AcIZsy0-Idc0hNOfFY0xG72jgJqZQdpsePN3UzaMWLgKgLj1tyJSPZZJVbeEq78_ZhwjkdzoogbtT9uoKvpx8Be00ibPpNT3bWzyO12T4vzYEdVPfi4ogFGOD8yVZI_n87q5Bknjh5yf50u8g3EVg&__tn__=-R

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նարենդրա Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031