Օրվա լրահոսը
Արփինե Հովհաննիսյան. Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է` պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես կամավոր
Իմ ունեցած տեղեկություններով՝ անցած տարի դեկտեմբերին Վենետիկի հանձնաժողովը հստակ ընդգծել է, որ հանձնաժողովը պետք է հետեւի, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելը լինի իրապես ԿԱՄԱՎՈՐ եւ չօգտագործվի ՀԵՏԻՆ (ԱՅԼ) նպատակներով։ Իսկ նման նպատակների ներքո Հանձնաժողովը ակնհայտորեն նկատի ունի, որ դատավորների վաղ կենսաթոշակի գնալը չպետք է կապված լինի նրանց վարույթում գտնվող գործերի հետ։ Այս մասը առկա
Երկու գրոսմայստեր չի կարող մասնակցել Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությանը (ֆոտոշարք)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը վաղը մեկնարկում են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 80-րդ եւ կանանց 75-րդ առաջնությունները: Երկու առաջնությունների գլխավոր մրցավարներ, միջազգային կարգի մրցավարներ Աշոտ Վարդապետյանը եւ Ջուլիետա Նահատակյանը, մասնակիցներին շնորհավորեցին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, այնուհետեւ ծանոթացրին ՀՇՖ 2020 թվականի առաջին մրցաշարերի՝ հոբելյանական առաջնությունների, կանոնակարգերին եւ ժամանակացույցին: Աշոտ Վարդապետյանը նշեց, որ տղամարդկանց
Ներսիկ Նազարյանը «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց շարունակում է մնալ վկա. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը չի հերքել, որ համագործակցում է ՀՔԾ-ի հետ ու բավական դրական գնահատել քննության ընթացքը
Ոստիկանությունը ՍԴ դատավորների վերաբերյալ տվյալներ չի հավաքում, գաղտնի ժողով չի եղել. Արման Սարգսյան. Tert.am
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Սահմանադրական դատարանի երկու դատավորի նկատմամբ Ոստիկանության 7-րդ վարչությունը անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել: -Պարոն Սարգսյան, ձեր ղեկավարած կառույցը տեղեկություններ է հավաքում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ, ինչո՞ւ: -Ոչ, չկա նման բան, որևէ նմանատիպ գործողություն չի կատարվում, սխալ լուր է, չի կարող նման բան
Ստամբուլում ընթանում է Պոլսի հայոց պատրիարքի գահակալման արարողությունը
Ստամբուլի հայկական պատրիարքանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր՝ հունվարի 11–ին, երեկոյան ժամերգությամբ սկսվել է նորընտիր պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի գահակալության արարողությունը։
«Այնպես չէ, որ առավոտյան արթնացա ու մտածեցի՝ վերջ, լրջանալու եմ». Հայկ Պետրոսյան
Տարեվերջին դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն ամփոփել էր տարին՝ ներկայացնելով նոր՝ «In Gold We Trust» մենաներկայացումը: Նրա խոսքով՝ այս մենաներկայացումը հոգևորի և նյութականի բախման մասին է, ինքը փորձում է հասկանալ՝ արդյոք հոգևորի ու նյութականի բախման ժամանակ հնարավո՞ր է գտնել ոսկե միջինը: «Տարբեր մտորումներ ունեի, բայց շատ պատահաբար ընտրվեց վերնագիրն ու հիմնական գիծը՝ հոգևորի և նյութականի բախում:
Եղեգնուտի նախկին գյուղապետը հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները. ՀՔԱՎ
2019 թվականի դեկտեմբերի 27-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել էր տեսանյութ, որում Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի 89-ամյա բնակիչ Լենտրուշ Կոստանյանը պատմում է նախկին գյուղապետ Միշա Հովհաննիսյանի պաշտոնավարման տարիներին գյուղում տեղի ունեցած չարաշահումների մասին: 2020 թվականի հունվարի 10-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել Եղեգնուտ գյուղի նախկին գյուղապետ Միշա Հովհաննիսյանը և ներկայացրել իր պարզաբանումները։ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի
ԿԳՄՍՆ ղեկավարները իրազեկել են քաղաքացիներին, որ իրենք ապրում են հուշարձան-շենքում և թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն
Առաջարկվում է կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչեւ 23, այլ մինչեւ 26 տարեկան լրանալը
Անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար տրամաբանական է, որ անբարո հնարքներ օգտագործվեն. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է 168.am-ի տարածած տեղեկությանը, թե Սահմանադրական դատարանի դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի: «Ամենևին չեմ զարմանա, թե այս լուրը լիովին համապատասխանի իրականությանը։ Ի վերջո, ակնհայտ անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար շատ տրամաբանական է, որ հենց անբարո, շատ անբարո հնարքներ ու
«Չստիկն ու սիգարետը թարգել եմ, տաքսի պե՞տք էր, տղերք ջան». Կարեն Կարապետյանի՝ անթրաշ, չստիկով տաքսու վարորդների դեմ պայքարն ու Փաշինյանի նոր հանձնարարականը
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, «Հայկական ժամանակում» մեկնաբանելով Կարեն Կարապետյանի այդ հայտարարությունը, գրել էր, որ Կարեն Կարապետյանն ինքնահաստատվում է Վլադիմիր Գասպարյանի վրա: Այս դեպքում Փաշինյանը ոստիկանապետի պաշտոնակատարի փոխարեն Պապիկյանի, Տիգրան Խաչատրյանի անուններն էր շեշտում:
Կարեն Սարուխանյանը ներողություն է խնդրում Սոֆյա Հովսեփյանից և նույնը պահանջում է նրանից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով հանրության վրդովմունքը երեկվա դեպքերի հետ կապված, ստիպված եմ նորից անդրադառնալ դրան։ Անդրադառնում եմ, քանի որ չեմ ցանկանում խոսքերս մեկնաբանվեն այնպես, ինչպես ձեռնտու է ոմանց, նաև հարկ եմ համարում նշել, որ հանրային կերպով այլևս այս թեման փակ է ինձ համար: Եվ ուրեմն՝
Արման Թաթոյան. «Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը բացարձակ մերժելի երևույթ է»
Կնոջը քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում վիրավորելը՝ առավել ևս նրա սեռը թիրախավորելով ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի նրա անձնական կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է։ Էլ չեմ խոսում այն մասին՝ որքան անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու
«Գործընկերներս Կարեն Սարուխանյանի հետ արդեն խոսել են, պատշաճ ներողությունը նման դեպքերում միակ արժանապատիվ ելքն է». Լենա Նազարյան
Փաստացի հատկապես տղամարդկանց լսողությունը բավարար նրբանկատ չէ ուրիշի սխալների վրա սովորելու եւ իրենց խոսքը խմբագրելու համար։ Ցավոք, կանանց հակադարձելու եւ լռեցնելու տարածված միջոցը մնում է նրանց անձնական կյանքը թիրախավորելը։
Արմեն Սարգսյանը հանդիպել է առողջապահության նախարարի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է եղել առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, խոսվել է Ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի Պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամների հետ առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ հատկապես նկատի առնելով նախագահ Սարգսյանի արդյունավետ
«Սկզբունքորեն չեմ պատրաստվում էթիկայի հանձնաժողով ձեւավորել, դա պիտի անեն «Իմ քայլի» պատգամավորները, հատկապես գերդոզայով ֆեմինիստուհիները». Նաիրա Զոհրաբյան
Հարցրեցինք՝ այդ դեպքում, եթե հիմա սպասում եք, որ իմքայլական պատգամավորներն արձագանքեն, ինչո՞ւ այն ժամանակ, երբ ձեր թիմակիցը՝ ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն էր նման արտահայտություն արել, կանանց ասել էր դինոզավր, այդ գործիքից էլի չօգտվեցիք՝ Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես խոսել եմ Գեւորգ Պետրոսյանի հետ: Այսինքն, ի՞նչ գործիքից օգտվեի, նպատակահարմար գտնեի՝ կօգտվեի: Նպատակահարմար չենք գտել՝ չենք օգտվել»:
Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀՐԱՄ ԿԱԺՈՅԱՆԻՆ ԿԱՄԲՈՋԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայկ Մարությանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը
«Ամուսնացիր՝ կանցնի». Զարուհի Հովհաննիսյանը հորդորում է «Իմ քայլի» պատգամավորի վարքը, վիրավորանքը քննարկել ԱԺ էթիկայի հանձնաժողովում
«Մեկ տարի անց ունենք մի ԱԺ, որը ոչնչով չի տարբերվում նախորդ ԱԺ-ից կնատյացության ու սեքսիստական արտահայտությունների տեսանկյունից»: Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ Նաիրա Զոհրաբյանին, Մարիա Կարապետյանին ոչինչ չի խանգարում ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել ու քննարկել Կարեն Սարուխանյանի վարքը: Այն անձինք, ովքեր ժամանակին բավական խոսում էին, բավական բացասական էին գնահատում նախկին ԱԺ պատգամավորների վարքը, հիմա զիջում են այդ արժեքները հանուն խմբային շահի:
Հայաստանի Գրողների միության շնորհավորանքը Լևոն Տեր-Պետրոսյանին
Մեծարգո պարոն Լեւոն Տեր-Պետրոսյան, Հայաստանի Գրողների միության բոլոր անդամների անունից, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 75-ամյակի առթիվ։ Դուք Ձեր կյանքի ընթացքում գիտնականի, մանկավարժի, ազգային-պետական գործչի փառավոր ու բեղմնավոր ճանապարհ եք անցել։ Ձեր կենսագրության լավագույն տարիները համընկել են մեր ժողովրդի անկախության եւ Արցախի ազատագրության համար պայքարի դժվարին շրջանի հետ։ Մշտապես լինելով այդ պայքարի բովում, Հայաստանի
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան
Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, որում Մարկոսը մանրամասն ներկայացնում է պատճառները: Շնորհակալություն ենք հայտնում Մարկոսին և մաղթում հաջողություններ:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցը ԱԱԾ է հրավիրվել Նիկոլ Փաշինյանին «գործակալ» անվանելու համար. News.am
Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանին հունվարի 9-ին հրավիրել են ԱԱԾ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին իր ֆեյսբուքյան հրապարակումների համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արմեն Մինասյանը։ «Գրել էի, որ Նիկոլ Փաշինյանը գործակալ է, որ արտաքին քաղաքականության մեջ չի կողմնորոշվում, չի կողմնորոշվում լուրջ տարածաշրջանային հարցերում, խառնվում է դատական համակարգի աշխատանքին։ Կանչել, ասում էին՝ կարո՞ղ եք փաստ
Ապօրինի ծառահատում Նոյեմբերյանի անտառտնտեսությունում
Հունվարի 10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կոթի բնակավայրի վարչական տարածքում շրջագայություն կատարելիս Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մի բնակչի տան բակում հայտնաբերել են 2.30 մ երկարությամբ, տարբեր տրամաչափի սոճի տեսակի ծառի 3 գերան: Տղամարդը հայտնել է, որ գերանները ձեռք է բերել 2019 թ. հոկտեմբերին «Հայանտառ ՊՈԱԿ» Նոյեմբերյանի անտառտնտեսության «Դովեղի» անտառպետության 7-րդ պահաբաժնից, հետագայում մանրացնելու և վառելու
Առևտրի կենտրոնում խուլիգանություն կատարած անձը նաև գողություններ էր արել
Հունվարի 8-ին, ժամը 16.30-ի սահմաններում, փաստաբանական գրասենյակից ոստիկանության Մալաթիայի բաժին գրություն էր ստացվել, որ հունվարի 7-ին, ժամը 20.30-ին անհայտ անձը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկում, ցուցադրաբար շպրտել է խանութի հագուստները, անպատվել աշխատակիցներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ` խաթարելով խանութի բնականոն աշխատանքը: Հունվարի 8-ին, քրեական հետախույզները համապատասխան միջոցառումների արդյունքում, պարզել էին, որ նշված արարքը
Ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող
«Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»: ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյան
Մեղադրանքը՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը
Հունվարի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Հարավ-արևելյան թաղամասում հայտնաբերել և նույն օրը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի Ընդհանուր իրավասության դատարան են բերման ենթարկել Ագարակ գյուղի 19-ամյա մի բնակչի, որը 2019 թվականի դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով՝ դատաքննությունից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Երեկ արձանագրվել է գրիպից մահվան դեպք. հիվանդը բժշկական օգնության է դիմել ծայրահեղ ծանր վիճակում, շնչահեղձությամբ՝ հիվանդության 10-րդ օրը
Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում, դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից, շրջանառում են գրիպի Ա H1N1 և Բ տեսակները, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս):
ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ. Սկզբունքների մեջ առաջնահերթություններ սահմանելու կամ դրանցից մի քանիսն առավել հիմնարար կամ հիմնական համարելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
ԼՂ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին է – նրանց ֆիզիկական գոյատևման, իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի և մնացած բոլոր մարդու իրավունքներից օգտվելու մասին է: Հայաստանը քաջալերում է ալբանական նախագահությանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ համագործակցաբար, ուղղակի կապ հաստատել ԼՂ ժողովրդի և նրանց կողմից ընտրված ներկայացուցիչների հետ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք. Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը
Նախագահ Սարգսյանը նորանշանակ դատավորներին հորդորել է մշտապես հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու օրենքներին. «Անգամ ամենափոքր, գուցե՝ թվացյալ ոչ այնքան կարևոր գործը քննելիս մի՛ մտածեք, որ այդ խնդիրը կարևոր չէ: Քաղաքացիները պետք է վստահություն ունենան, որ իրոք արդար լուծում է տրվել՝ օրենքին և Սահմանադրությանը համապատասխան»:
Հրանտ Բագրատյան. 2005-2009թթ, երբ Սահակաշվիլին ղեկավարում էր Վրաստանը, ՀՀ-ն Վրաստանից առաջ էր
Այնպես որ ՄՍ-ն պարզապես անտեղյակ է։

















































