Օրվա լրահոսը
Տարեսկզբի կեղծ լուրերն՝ ամփոփ
Տեղեկատվության ստուգման կենտրոնը ներկայացնում է տարեսկզբի ուշագրավ կեղծ լուրերը, որոնցից մի քանիսը տեղ էր գտել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային մամուլում: Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ նամակը՝ ադրբեջանական և իրանական մամուլում Օգտվելով Իրան-ԱՄՆ լարված հարաբերություններից՝ ադրբեջանական լրատվականները տեղեկություններ էին շրջանառում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման
Բակո Սահակյանն ընդգծել է` Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 12-ին այցելել է մի շարք զորամասեր եւ տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ներկա գտնվել այնտեղ մի շարք ենթակառուցվածքների բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը միշտ եղել է եւ կմնա պետության առաջնահերթ խնդիրներից մեկը: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն
15 կիլոմետր գնալ, վերադառնալը և՛ հոգս է, և՛ նկատելի ծախս. Ավետիք Իշխանյանը՝ Արսեն Թորոսյանին
Ամեն հղի կին մինչ ծննդաբերելը, քանի՞ անգամ պետք է տաքսիով Մարալիկից մեկնի Արթիկ և վերադառնա։
«Ինչ անակնկալ եք տեսնում այդտեղ, մի՞թե մինչև հիմա մեր բնակչության թիվն աճում էր». Ռուբեն Եգանյանը՝ 2019-ին գրանցված ամենացածր թվաքանակի մասին
Ըստ ժողովրդագրի՝ բնակչության՝ այս տարվա նվազումն ավելի քիչ է եղել, քան անցյալ տարվանը:
Նման կենտրոններին առաջարկում եմ զարգացնել շտապ բժշկական օգնության ծառայությունը․ պարզաբանում ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման վերաբերյալ
Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը՝ մի շարք մարզային կազմակերպությունների ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման վերաբերյալ։ Հարգելի քաղաքացիներ, Մի շարք մարզային կազմակերպությունների ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման մասով անհրաժեշտ եմ համարում պարզաբանել ստեղծված իրավիճակը. Բժշկական ծառայությունների, այդ թվում ծննդօգնության ծառայության կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և
Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
Այս անգամ Պատանի հանդիսատեսի թատրոն ենք եկել. դահլիճը կրկին լեփ-լեցուն է: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1895098537477199/2525837257736654/?type=3&theater
Սպանություն, որը երբեք էլ չի բացահայտվի
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո անցել է հինգ տարի, սակայն շատերի համար այդպես էլ անհայտ մնացին բազմաթիվ հարցերի պատասխաններ․ ինչո՞ւ բնաջնջեցին այս ընտանիքը՝ չխնայելով նույնիսկ երեխաներին, ո՞վ կատարեց սպանությունը՝ Վալերի Պերմյակո՞վը, թե ՞ այլ անձինք, եթե Վալերի Պերմյակովն է սպանության հեղինակը՝ արդյո՞ք նա միայնակ կատարեց այս ոճիրը։ Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց․
Արսեն Թորոսյանը՝ ծննդօգնության բարեփոխումների մասին (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով ներկայացնում է ծննդօգնության ծառայությունների սպասվելիք բարեփոխումները։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/2573236919665865/UzpfSTE0NTUwNTA0NjQ3MzYwNzg6MjUzMjEzOTUzMzY5MzgyNw/
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 12-ի երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերը սպասվում է ձյուն, 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց
«Այդ լրատվական միջոցների կայքերը ստեղծվել և վարվում էին ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից». պատգամավորը խուսափեց անուններ տալ
Սարգիս Խանդանյանն ասաց, որ ինքը շփվել է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի հետ, երբ դրանք արդեն միավորված են եղել, ուստի չի կարող մեկնաբանել, թե գործառույթների որ մասն է իրականացրել կառավարության աշխատակազմի ՊՈԱԿ-ը և որ մասը նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ը:
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին
Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդին այն առաջնորդներից էր, ով իր իմաստուն ու հավասարակշռված գործունեությամբ ջանք չի խնայել տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Իմ
Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային
Բանակում զոհերի թվի մասին վարչապետի հրապարակումը հիմնված է պաշտոնական աղբյուրների վրա, իսկ FIP.am-ի տվյալները հակասում են իրար
Փաստերի ստուգման հարթակը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակմանը, որտեղ վերջինս հայտնում է 2019 թվականին հայոց բանակում զոհերի պատմական մինիմումի մասին, գրել է, որ այդ պնդումը սխալ է։ Որպես հիմք, սակայն, հարթակը ներկայացրել է տարբեր աղբյուրներից վերցրած՝ իրար հակասող թվեր։ Վկայակոչելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի և «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալները՝ հարթակը համեմատել է դրանք
Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով
Հարգելի Ուղևոր Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք
Անհրաժեշտ է պահպանել Իրանի հետ միջուկային գործարքը. Մերկելն ու Պուտինը հանդիպել են
Անհրաժեշտ է կիրառել «բոլոր դիվանագիտական գործիքները»՝ պահպանելու համար Թեհրանի հետ միջուկային գործարքի «կենսունակությունը»: Այս մասին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքով՝ Գերմանիան համոզված է, որ «Իրանը չպետք է միջուկային զենք ձեռք բերի»: Մերկելը խոստովանել է, որ Միասնական համապարփակ գործողությունների ծրագրի շրջանակում պայմանավորվածությունները կատարյալ չեն, բայց անհրաժեշտ
Հրդեհ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում
Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության
Ստամբուլում ԵՄ խորհրդի նախագահը հանդիպել է Էրդողանի հետ
Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը հունվարի 11-ին Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Լիբիայում լարվածության թուլացմանն ուղղված հարցեր, ինչպես նաև անդրադարձել են ԵՄ-Թուրքիա հարաբերություններին: Այս մասին ասվում է Եվրամիության տարածած հաղորդագրության մեջ: Նախագահներ Միշելը և Էրդողանը բաց և օգտակար երկխոսություն են ունեցել Թուրքիայի և
Իրանում հակակառավարական ցույցերի ժամանակ դեսպան է ձերբակալվել, հետո ազատ արձակվել
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ իր երկրի դեսպանը Իրանում կալանվել, ապա ազատ է արձակվել: Տիգրան ԴԱՎԹՅԱՆ «Առավոտ». Նշենք, որ Թեհրանում հակակառավարական ցույցեր են ընթանում՝ երկրի ղեկավարների հրաժարականի պահանջով այն բանից հետո, երբ իշխանությունը խոստովանեց, որ իրանցի զինվորականներն են սխալմամբ խոցել ուկրաինական ինքնաթիռը: Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը մեկ ժամից ավելի ձերբակալված
Պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել․ Նիկոլ Փաշինյան
Այսօր կարդում էի կանխատեսումները եւ վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին: Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը: Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2525130377807342?__xts__[0]=68.ARAZ_4gM-P60TfhX0DRFOvjsSlLlbU7dRqr_ACcqTsxPkPcLB5w-gROgCUbZ_i5DiJK22QXhI2k9IWh6wLytcAxyCnKf3SzOnXedpx4lhPAfhp_mP-BhIz-w2wM4ybqowdqf8lXeiMrV2EDOKhCXIQxD9Gi2AEYG1aMPIf7pmFBoHGM0v5IHVdPE3nKAj9ZFPTyaELUlQAVuwO2DD1MsfMdnuxOSrB7ByiVEhOlOJxJIO529f0ogrOy-uR3EykByXlj55SOJQDGwl1yZZzQoXyrSwhG1zmO2fVim3o5tjU01CWiUpXuXieRYtS7DbOd2B2-0XjuorcGCoxXOBbEhaCpF&__tn__=-R
«Ծնունդիս օրը նվեր են ուզում արած լինեն… ես անգամ քրեական պատասխանատվության էի պատրաստ». Շահեն Հարությունյանը՝ վանդալիզմի գործի մասին
Այն, որ տույժ լինելու է, դա պարզ է, ես ուրիշ բան չէի էլ ակնկալում, ուղղակի քրեական բան ես չեմ արել, որ քրեական պատիժ լիներ: Նման գաղափարի համար ինձ եւ ոչ մի հայ մարդու չարժի դատել: Ես իմ բացատրության մեջ նշել եմ, որ արվել է դա հանուն հայ ազգի, հանուն ազգի արժանապատվության եւ մեր հերոսների…
Սեփական օդային տարածքում սեփական զինվորների կողմից այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մեջ իրանացի գեներալը մեղադրել է Միացյալ Նահանգներին․ «Ամերիկայի ձայն»
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդուժի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հայիզադեհը շաբաթ օրն իր հայտարարության մեջ ճանաչել է, որ հենց Իրանի օդուժն է սեփական օդային տարածքում ոչնչացրել 176 մարդ տեղափոխող Ուկրաինայի քաղաքացիական ինքնաթիռը: Սեփական օդային տարածքում սեփական զինվորների կողմից այլ երկրի քաղաքացիական ինքնաթիռ ոչնչացնելու մեջ իրանացի գեներալը մեղադրել է Միացյալ Նահանգներին. «Սա այն գինն է,
Սաթիկ Սեյրանյան․ «Մենք էլ պնդում ենք, որ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»․ Tert.am
«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է ասել այն, ինչ ուզում է, մենք էլ պնդում ենք, որ 168.am-ի հրապարակած՝ ՍԴ դատավորների դեմ հավաքվող դոսյեների մասին ինֆորմացիան հավաստի է»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներից երկուսի մասին ոստիկանության կողմից դոսյեներ հավաքելու տեղեկությանն ու ոստիկանապետի ժ.պ. Արման Սարգսյանի հերքումներին: Դիտարկմանը, թե ՀՀ
Զելենսկին ակնկալում է, որ Իրանը պատասխանատվության կենթարկի մեղավորներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին հույս է հայտնել, որ Իրանը պատրաստ կլինի պատասխանատվության ենթարկել ուկրաինական օդանավի ավիավթարի մեղավորներին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում: «Մենք Իրանից սպասում ենք հավաստիացումներ, որ պատրաստակամ է լիարժեք և բացահայտ քննության՝ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին, վերադարձնելու զոհերի մարմինները, փոխհատուցում վճարելու, պաշտոնապես դիվանագիտական խողովակներով ներողություն խնդրելու»,- ընդգծել է նախագահը: Զելենսկին հույս
Նշված աշխատանքներով զբաղվելը որևէ կերպ չի ազդում նպաստի իրավունքի վրա․ Զարուհի Բաթոյան
Վերջերս կառավարության որոշմամբ սեզոնային բոլոր տեսակի աշխատանքով զբաղվողներին տրվեց արտոնություն. այն է՝ նշված աշխատանքով զբաղվելը որևէ կերպ չի ազդում նպաստի իրավունքի վրա։ Աշխատանքների ցանկը՝ ստորև. Շահագործման մեջ գտնվող երթուղային գծերի, մերձատար և կայարանային ուղիների ձյունամաքրման աշխատանքներ, Ճանապարհների կառուցման հողային և ասֆալտապատման աշխատանքներ, Էլեկտրական կայանի կառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ` ա) քաղաքային հեռախոսային ցանցերն օդայինից ստորերկրյա
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում խաղացվել է երեք տուր
Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր կայացել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 10-րդ միջազգային մրցաշարի երրորդ տուրը: Հայաստանի ներկայացուցիչներից երեքը՝ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանն ու Շանթ Սարգսյանը վաստակել են հավասար՝ 2,0-ական, միավոր եւ բաժանում են 3-ից 5-րդ հորիզոնականները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տեղի է ունեցել «Վերնատուն» ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը
Տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի «Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների» հանձնաժողովի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել են ակումբի անդամներն ու փորձագիտական լայն շրջանակները։ Թեման՝ «Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի անվտանգային համակարգի վրա»։ «ՎԵՐՆԱՏՈՒՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Սերենա Ուիլյամսը Օքլենդի WTA մրցաշարի եզրափակչում է
Ամերիկացի թենիսիստուհի, 38-ամյա Սերենա Ուիլյամսը Օքլենդում ընթացող WTA մրցաշարում մտել է եզրափակիչ: Նա նախավերջին մրցափուլում առանց որեւէ դժվարության պարտության է մատնել Ամանդա Անիսիմովային՝ 6:1, 6:1 եւ վճռորոշ խաղում հանդիպելու է նույնպես ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գագիկ Շամշյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ «Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը»․ Shamshyan.com
Shamshyan.com – Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչների խնդրանքով Ձեզ եմ ներկայացնում գյուղի՝ տասնամյակներով չլուծվող խնդիրը: Դեռ խորհրդային տարիներից Երևանի մոտ գտնվող Այգավանը մշտապես ջրի խնդիր է ունեցել: Գյուղի բնակիչները տասնամյակներ շարունակ նախնադարյան ճանապարհներով են ջրի հարցը լուծում: Մարդիկ կիլոմետրերով ճանապարհ են կտրում՝ այլ վայրերից
Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները,
Նման ժողով, առավել ևս ՀՀ գլխավոր դատախազի մասնակցությամբ, չի եղել. Գոռ Աբրահամյանի արձագանքը
Երեկվանից որոշ լրատվամիջոցներ անանուն աղբյուրներին արվող հղումներով տեղեկություններ են տարածում իրավապահ մարմինների ղեկավարների, այդ թվում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությամբ ՀՀ վարչապետի կողմից հրավիրված ինչ-որ գաղտնի ժողովի անցկացման մասին, որի ընթացքում, իբր, վարչապետի կողմից հանձնարարություն է տրվել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահից և մյուս դատավորներից «ազատվելու» մասին։ Ավելի ուշ այլ տեղեկություններ սպրդեցին լրատվադաշտ այն մասին,

















































