Օրվա լրահոսը
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանցի 8 պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են ամերիկյան ռազմաբազայի վրա հարվածի համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը: «Մենք գործողություններ ենք ձեռնարկում 8 իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք մասնակցել են իրավիճակի ապակայունացմանը և ներգրավված են եղել երեքշաբթի բալիստիկ հրթիռներով հարձակման գործում»,- հայտարարել
Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից
Մենք շարունակում ենք հետևել ԱԻՆ-ի մեր գործընկերների աշխատանքներին: Ելնելով մեր հաճախորդների և գործընկերների շահերից՝ Դալմա Գարդեն մոլի ղեկավարությունը միևնույն ժամանակ մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվա քաղաքից օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և Դալմա Գարդեն մոլը շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին
Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, չի համապատասխանում իրականությանը։ Մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։ Լրատվականների փոխանցմամբ՝ Ն. Թուրնավան, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, ասել
Ավստրալիան եւս ունի կասկածներ, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռի հարվածից. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Ավստրալիայի վարչապետ Սկոթ Մորրիսոնն ուրբաթ օրն ասել է, թե իր երկիրը Կանադայի ու Միացյալ Նահանգների պես ստացել է հետախուզական տվյալներ այն մասին, որ Թեհրանի մոտ ուկրաինական օդանավը, հավանաբար, կործանվել է Իրանի կողմից արձակված հրթիռի հարվածից: Մորրիսոնը Կանբերայում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է նաեւ, թե հետախուզությունը «չի պնդում, որ գործողությունը եղել է դիտավորյալ»:
«2019թ. ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել». Նիկոլ Փաշինյան
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին: Աստված պահապան մեր
Հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին
Հարգելի քաղաքացիներ, Շուտով հայկական շուկայում չվերթեր կսկսեն իրականացնել բյուջետային ավիաընկերությունները, որոնց մատուցած ծառայությունները տարբեր են դասական ավիաընկերությունների մատուցած ծառայություններից։ Ուստի, հնարավոր խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք նախքան ավիատոմսերը ձեռք բերելը մանրամասն ծանոթանալ բյուջետային ավիաընկերությունների կողմից առաջարկվող ձեռքի ուղեբեռի և ուղեբեռի չափերին ու կշռին, ճամփորդական փաստաթղթերի անհրաժեշտ պայմաններին, առցանց գրանցման, ինչպես նաև ուղևորներին հատուկ օգնության տրամադրման
Տիգրան Մեծից հետո Հայաստանը Վրաստանից ՀՆԱ-ով չի անցել. Սաակաշվիլիի պատասխանը՝ Փաշինյանին. Aliq.Media
Aliq.Media. Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նույնպես անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը առ այն, որ Հայաստանում 2019 թվականի տվյալներով մեկ շնչին հասնող ՀՆԱ-ի քանակով Հայաստանը առաջ է անցել Վրաստանից: «Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով առաջին անգամ առաջ է անցնում Վրաստանից: Նման բան տեղի չի ունեցել ո՛չ իմ կառավարման տարիներին, ո՛չ
Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Հետագա հնարավոր վտանգավոր զարգացումները կանխարգելելու համար, հրատապ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն հարցին, թե ինչու «պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում» խափանման միջոցը որևէ պարագայում չի կարող կիրառելի լինել Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ։ Ասելիքիս բուն էությունն ամբողջապես հասկանալի կլինի մեր հասարակության իրավաբանական համայնքի համար: Սակայն իրավաբանական այս ակներև իրողությունը կփորձեմ ձևակերպել նաև երկու կարճ պարբերությամբ՝ իրավաբան չհանդիսացող
ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրից հետո Իրան-Հայաստան առևտուրն աճում է. ԱՐՑԱԽՊՐԵՍ
Իրանի և Եվրասիական տնտեսական միության ազատ առևտրի համաձայնագիրը նշանակալի ազդեցություն է ունեցել Իրանի և Հայաստանի առևտրային հարաբերությունների վրա ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին «IRNA»-ին տված հարցազրույցում ասել է Իրան-Հայաստան առևտրական պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանը: «Երկու կողմերը կիրառում են համաձայնագրի հիման վրա առաջարկվող սակագնային նվազեցումներ, և այս առումով որևէ խնդիր չի առաջացել»,-ասել է Յարիջանյանը: Նրա խոսքով՝ համաձայնագրի գործարկումից
Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով
Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանը դարձավ 65 տարեկան: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, լեգենդար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց հայկական ֆուտբոլում ներդրում ունեցած,
Սերենա Ուիլյամսը Օքլենդում մտել է կիսաեզրափակիչ
Ալեքսիս Օհանյանի կինը՝ ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, Օքլենդում ընթացող թենիսի WTA մրցաշարում հասել է կիսաեզրափակիչ: Սերենան այստեղ տարել է չորս հաղթանակ, վերջինը ¼ եզրափակչում՝ գերմանուհի Լաուրա Զիգմունդի նկատմամբ՝ 6:4, 6:3, եւ նախավերջին շրջանում հունվարի 11-ին խաղալու է իր հայրենակից Ամանդա Անիսիմովայի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Խոշոր հրդեհ Վանաձորում. հանրակացարանից տարհանել են 10-ից ավելի ծխահարված քաղաքացու, այդ թվում՝ երեխաների. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար Ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի 14 շենքում հրդեհ է բռնկվել։ Հրշեջ-փրկարարները նշված շենքից տարհանել են 10-ից ավելի բնակիչների, այդ թվում՝ երեխաներ, և բոլորին տեղում առաջին բուժօգնությունն են
Դեսպան Թրեյսին հույս հայտնեց, որ նվիրաբերված գույքը և գործիքները կնպաստեն ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների ավելացմանը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱԻՆ-ին նվիրաբերեց հրդեհաշիջման պարագաներ` 1500 միավոր գույք և գործիքներ (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ)
Զուգարանների պատճառո՞վ են մեծ թվով հայաստանցիներ Ամանորը նշել Վրաստանում. քաղաքագետը՝ Փաշինյանին
Հայաստանում, ի տարբերություն հարևան Վրաստանի և Թուրքիայի, ամեն ինչ թանկ է
Իշխանությունները որպես կառուցողական երկխոսության շղարշ են օգտագործում հիմնականում քաղաքական իշխանություններին հավատարիմ և քաղաքականացված ՔՀԿ-ների ներկայացուցիչներին. Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման և գործունեության միջազգային փորձի կիրառման ու հնարավոր հայեցակարգային մոտեցումների շուրջ հանրային քննարկման վերաբերյալ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ողջունելով ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) ընդունումը, նշեց, որ դա ամբողջովին համապատասխանում է միջազգային փորձին և այդ ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՄ) նախատեսված
Պետության այս քայլը ՀԿ-ների գործունեության նկատմամբ վերահսկողություն է՝ քողարկված հրապարակայնության ապահովման անվան տակ. ՀՔԱՎ
2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարությունը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով, 2019 թվականի դեկտեմբերի 5-ին հավանության արժանացրեց այն: Նախագծով բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պարտավորեցվում են իրենց
Աղքատությունը շարունակում է արմատավորվել՝ հակառակ իշխանությունների հռչակած սոցիալական կարգախոսների. Թադևոս Ավետիսյան
Հիմա էլ գործազուրկներին ու աղքատներին են «հակահեղափոխական» հռչակում
Մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի շախմատային հուշամրցաշարը
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Մեկնարկային տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարել են միջազգային վարպետներ Դավիթ Շահինյանն (նկարում) ու Արթուր Դավթյանը, իսկ կանանց միջազգային վարպետ Աննա Սարգսյանը ոչ-ոքի է արել: Այսօր 2-րդ տուրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
27 լիտր գինու թուրմ, 15 լիտր ոգելից խմիչք, թմրամիջոց. ՔԿՀ-ներում արգելված իրերի դեմ պայքարը շարունակվել է նաև տոնական օրերին
Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներն անշեղորեն պահպանելու նպատակով տոնական և հետտոնական օրերին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է ուժեղացված ծառայություն, ինչի արդյունքում քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և առարկաների ապօրինի շրջանառության մի շարք դեպքեր։ Մասնավորապես 2019 թվականի դեկտեմբերի 31-ին՝ ժամը 07։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով,
ՊԵԿ Հյուսիսային մաքսատունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, 2020 թվականի հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթով, ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ կկազմակերպվի հերթապահության՝ ժամը 10:00-14:00-ն: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Կկայանա Պոլսի հայոց պատրիարքի գահակալության արարողությունը. Regionmonitor
Հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները: Գահակալության արարողությունը
«Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել էր «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է
Հայաստանի ազատ ոճային ըմբիշները Իրանում մասնակցում են Թախթիի գավաթի խաղարկությանը
Թեհրանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի գավաթի ավանդական խաղարկությունում մրցակցային առաջին օրը Հայաստանի ըմբիշներից Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգում արժանացել է արծաթե պարգեւի, իսկ Միհրան Ջաբուրյանը դարձել է բրոնզե մրցանակակիր: Aravot.am-ի տեղեկություններով` այսօր` երկրորդ օրը, գորգ մտած մեր ըմբիշներից 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը մտել է եզրափակիչ, իսկ Արման Անդրեասյանը նույնպես 70
Արթուր Վանեցյանն իր հրաժարականով քաղաքական հայտ է ներկայացրել. Վիգեն Հակոբյան. Ա1+
Վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մի քանի ընդդիմադիր բևեռ է դիտարկում այս տարվա քաղաքական խմորումների ընթացքում։ Ըստ նրա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր հրաժարականով և «Հայրենիք» հիմնադրամի ստեղծումով քաղաքական հայտ է ներկայացրել և կարող է լինել ընդդիմադիր բևեռ։ Մեկ ուրիշ բևեռ վերլուծաբանը դիտարկեց նաև հասարակական այն սեգմենտին, որոնք մասնակցել են 2018 թվականին ապրիլ-մայիսյան իրադարձություններին՝
«Որ պահին ինձանից կարծիք հարցնեն, կներկայացնեմ»․ Շիրակի մարզպետը՝ ոստիկանապետի ժ/պ-ի մասին
Aravot.am-ը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանից իր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հետաքրքրվել էր, թե ինչպե՞ս է պատկերացնում համագործակցությունը Շիրակի ոստիկանապետի ժ/պ Վահրամ Ենգոյանի հետ, առավել ևս, եթե նրան որոշեն նշանակել ոստիկանապետ։ Մենք հարցրել էինք՝ արդյոք կարծիք կհարցնե՞ն իրենից։ Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին Տիգրան Պետրոսյանն ու իր ընկերները, նրանք էին առաջնորդում
«Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես ասվում է «Մաուգլիում»` славной вам охоты «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար»: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված Armtimes.com-ի հարցմանն ի պատասխան ահա այսպիսի պատասխան են տվել ԱԱԾ-ից: Փաստորեն, չի
Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտմանը
Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները կմեկնեն Մոսկվա. Ermenihaber
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը հունվարի 13-ին մեկնելու են Մոսկվա: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` ռուսական կողմի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու է Սիրիայի Իդլիբ նահանգի և Լիբիայի հարցերը: Նշենք, որ Լիբիական բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարը մերժել է հունվարի 12-ից հրադադար հաստատելու՝ Թուրքիայի և Ռուսաստանի առաջարկը: Հաֆթարի գլխավորած
Քննարկել են ՀՀ ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպման ընթացքում
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 10-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր։ Էդուարդ Մարտիրոսյանը պատասխանել է ԼՀ խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի կառույցների
Ուկրաինայում կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել
Ուկրաինայի Ռովենսկայա տարածաշրջանի Օստրոժկի համայնքում ծննդյան տոների նախօրեին կապույտ հազից մեկ ամսական երեխա է մահացել: Մահվան նախնական պատճառը կապույտ հազի ծանր ձևն է: Փոքրիկը բազմազավակ ընտանիքի վեցերորդ երեխան էր: Մայրը հրաժարվել է բոլոր երեխաների պատվաստումներից: Բժիշկներն արձանագրում են, որ մահվան դեպքը տեղի չէր ունենա, եթե մայրը չհրաժարվեր երեխաների պատվաստումներից: Երեխան ծանր վիճակում հոսպիտալացվել է մանկական

















































