Օրվա լրահոսը
Կարևորվել է համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության, նորարարության ոլորտներում. Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի նախագահի հետ
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ։ Բարձր գնահատելով Հայաստանի նախագահի հետ հանդիպումը՝ Ինդոնեզիայի նախագահն անդրադարձել է հայ-ինդոնեզական պատմական առնչություններին՝ մասնավորապես հիշատակելով Սարգիս ընտանիքի մասին: Կարևորելով ավանդույթների շարունակումը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ իր նպատակն է քաջալերել երկու երկրների փոխգործակցության ընդլայնումը, առկա ներուժի
Գեղասահքի հայաստանյան զույգը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում
Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը Լեհաստանի Տորուն քաղաքում անցկացված գեղասահքի միջազգային մրցումում կարճ եւ կամավոր ծրագրերի կատարումից հետո 173,93 միավորով արժանացել է բրոնզե մեդալի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։ Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ բաժանվելով խմբերի,
Սերենա Ուիլյամսը առաջին տիտղոսը նվաճեց մայրանալուց հետո
Լեգենդար թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն Օքլենդում վճռորոշ մրցափուլում 1 ժամ 36 րոպեում 6:3, 6:4 հաշվով հաղթեց իր հայրենակից Ջեսիկա Պեգուլային ու նվաճեց հաղթողի տիտղոսը: Սա Ուիլյամսի 73-րդ տիտղոսն է կարիերայի ընթացքում եւ առաջինը՝ Ալեքսիս Օհանյանի հետ ամուսնությունից հետո լույս աշխարհ բերած երեխայից հետո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Նոր տարի չես արե՞լ, ինչի՞ ես այսքան շուտ գրել օրինագիծ». Տարոն Սիմոնյանին զարմացրել է գործադիրի վերաբերմունքը
«Մի հատ էլ շնորհակալություն պետք է հայտնեք, որ ուշի ուշով հետեւում եմ, որ հակասահմանադրական դրույթ չմնա»,-ակնարկեց Տարոն Սիմոնյանը:
Ավելի լավ կլիներ՝ ես էլ օդանավում լինեի, քան կրեի այս ամոթը. իրանցի բարձրաստիճան գեներալ
Իմ ամբողջ կյանքում ես երբեք այսքան ամոթ չեմ զգացել: Երբե՛ք:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝
Տաթևիկ Ռևազյան. «ՌայնԷյր»-ի Երևանից չվերթները հետաձգվել են»
Ռևազյանը վստահեցրեց՝ Երևան-Հռոմ, Երևան-Միլան այսօրվա չվերթը հետաձգվել է, բայց այն չի չեղարկվի։
Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հղի կինը կորցրել է երեխային. Shamshyan.com
Shamshyan.com -ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է՝ հունվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Պարզվել է, որ Mitsubishi Pajero-ն վարել է Չարենցավան քաղաքի բնակիչ, 59-ամյա Մհեր Բաղդասարյանը, իսկ Opel-ը վարել է Արզական գյուղի բնակիչ, 25-ամյա
Կադրերի հարցում Փաշինյանը սխալվել է․ Կարեն Քոչարյան. Ա1+
ասել՝ ամեն ինչ լավ է, սխալ կլինի կամ ասել՝ ամեն ինչ վատ է, սխալ է. քաղտեխնոլոգ
Պերմյակովը դատապարտվեց, բայց հանցագործությունը չբացահայտվեց. երկու պետությունները չեն իրականացրել իրենց պոզիտիվ պարտականությունները. ՀՔԱՎ
Հունվարի 12-ին լրացավ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության 5-րդ տարելիցը։ Հանցագործության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը 2016 թ․ օգոստոսի 23-ին դատապարտվեց ցմահ ազատազրկման, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։ Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի տարածքում։ Նախաքննության ընթացքում էլ մեղադրյալ Պերմյակովը
Նիկոլ Փաշինյան. Հայերի բնաջնջման կամ բռնագաղթեցման նոր փորձերի հնարավորություն չենք տալու
Դեպքերից 30 տարի անց Ադրբեջանում գոյություն չունի Բաքվի հակահայկական ջարդերի զոհերի հանդեպ որևէ հարգանք և կարեկցանք:
Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառք առաջարկելու մասին օրենք գոյություն չունի. Արսեն Բաբայան
Ինչպես և խոստացել էի` ՍԴ դատավորներին կաշառելու կուլմինացիան. Եվ այսպես, այս օրերին մանրամասն ներկայացրեցի բոլոր այն խախտումները, որոնք կատարվել են ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքի ընդունման ամբողջ գործընթացում: Այդ ապօրինություններն արդեն բավարար են հաստատելու, որ այդ օրենքը պարզապես չի ընդունվել: Բայց հիշեցնեմ, որ դեկտեմբերի 30-ին առաջին անգամ գրելով այս մասին, ակնարկեցի, որ այդ օրենքի քվեարկությունը
Արարատ Միրզոյանը հերքում է, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում
«Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ մեղսագրվող իրեն հանցագործությունը օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ երբևէ նախկինում ունեցած պաշտոնի հետ այն առումով, որ որևէ զբաղեցրած պաշտոն չի ենթադրում, որ հիմա մենք որևէ գործողություններ ենք անում, այսինք քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող», – Ծիծեռնակաբերդում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակի հարգման
Հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ
Հին Նոր տարին՝ ամանորյա տոնական ռիթմերով. Հայաստանի պետական ջազ նվագախումբը հունվարի 12-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում ներկայացրեց տոնական ծրագիր։ Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Նվագախումբը ինքնատիպ տոնական համերգով էր ազդարարում նոր տարվա մեկնարկը՝ նպատակ ունենալով տարվա հենց
Հրթիռարձակումներ Հալէպի միջազգային օդակայանի եւ այլ վայրերու ուղղութեամբ. Եռագոյն
Եռագոյն. Զինեալ ահաբեկչական խմբաւորումներ, երէկ, Հալէպի արեւմտեան եւ արեւելեան շրջաններուն, ինչպէս նաեւ Հալէպի միջազգային օդակայանին, Նէյրապի զինուորական օդակայանին, բնակարաններուն եւ ծառայողական հաստատութիւններուն ուղղութեամբ հրթիռարձակումներ կատարած են: Այս մասին կը հաղորդէ «Գանձասար»-ը՝ վկայակոչելով ՍԱՆԱ լրատուական գործակալութիւնը։ Ահաբեկչական խմբաւորումները հրթիռակոծած են նաեւ Հալէպի արեւմուտքը գտնուող Մընիէն գիւղի բնակարանները: Հրթիռակոծումներուն ի պատասխան պետական կողմը իր կարգին պատասխանած է,
Չե՞նք կարծում, որ որևէ մեկ մարդու անարդարացիորեն ունեզրկումը կարժեզրկի այս ամբողջ համակարգը և որևէ կերպ չի նպաստի հանրային համերաշխության հաստատմանը. Արկադի Խաչատրյան
ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասն անդրադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Ինչպես գիտեք, արդեն իսկ ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Եւս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ այս նախագծին: Ի սկզբանե պետք է ասել, որ նախագծի
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կընդգրկվի նաև 6 իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների
Սամվել Բաբայանը ներկայումս դիտարկում է նախագահի երեք թեկնածուների առաջարկներ
Սամվել Բաբայանի մամուլի ծառայության պատասխանը ԶԼՄ-ների հարցումներին Հարգելի´ գործընկերներ, ի պատասխան 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական և պառլամենտական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի և ներկայացուցիչների հետ Սամվել Բաբայանի հնարավոր համագործակցության մասին ձեր հարցումների, հայտարարում ենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Ս. Բաբայանը չի բացառում համագործակցությունը Արցախում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ: Ընդ
Ընդդիմությունն Աբխազիայում հաղթել է․ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարելու է նախագահական նոր ընտրությունների մասին, խորհրդարանն օր է նշանակելու. Jam-News
Որոշումն ընդունել է Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան հունվարի 10-ի երեկոյան արտակարգ նիստի ժամանակ՝ զանգվածային ցույցերի ֆոնին
Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի (բացառությամբ Ջերմուկ քաղաքի) և Սյունիքի մարզերում ձյուն է տեղում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց
Հայ-վրացական հարաբերությունները պետք է ձերբազատվեն զգացմունքային բաղադրիչից
Հակահայկական տրամադրությունները Վրաստանում կործանարար են ոչ միայն Վրաստանի այլ նաեւ Հայաստանի համար, քանզի այս երկու ազգերը իրար միացրած քանակական առումով մեկ մահմեդական Ադրբեջան էլ չկան, որն էլ իր հերթին տաս անգամ փոքր է մեր մյուս հարեւան Թուրքիայից, էլ չենք խոսում Դաղստանի, Չեչնիայի կամ Հայաստանի հարավային հարեւան Իրանի մասին։ Վերոնշյալ երկրների բնակչության թիվը հանգիստ գերազանցում է հարյուր հիսուն միլիոնը։ Իսկ որտե՞ղ ենք մենք այս մարդկային օվկիանոսում։ Արդյոք նայե՞լ ենք քարտեզին։
Էներգետիկ գնդիկներ
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնակատարությունների ժամանակ գրեթե բոլորս էլ այնքան քաղցրավենիք ենք կերել, որ ոչ միայն քաշ ենք ավելացրել, այլեւ հագեցել ենք տարբեր տեսակի խմորեղեններից ու կոնֆետներից: Այսօր առաջարկում եմ պատրաստել այս էներգետիկ կոնֆետները, որոնք բավականին սննդարար են, միեւնույն ժամանակ՝ ոչ այնքան վնասակար, որքան թխվածքները: Այս էներգետիկ կոնֆետները կարող են փոխարինել նախաճաշը, ինչպես նաեւ՝ դառնալ
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն շարունակում է հետևել Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացմանը՝ այդ թվում սույն թվականի հունվարի 8-ին Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի հետ կապված նոր հանգամանքներին։
Մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն «մաքրել» օրգանիզմը տոնական ճոխ ճաշկերույթներից հետո
Տոնական սեղանների շուրջ ուրախ հավաքույթները բարձրացնում են մեր տրամադրությունն ու բազմաթիվ դրական լիցքեր փոխանցում՝ պարգեւելով մտերիմների հետ շփվելու ու անչափ համեղ սնվելու հաճույքը։ Սակայն աղցանների, ընդեղենի, մսեղենի, գազավորված ու ալկոհոլային ըմպելիքների «շքերթը», այնուամենայնիվ, կարող է բացասաբար անդրադառնալ մեր ինքնազգացողության ու քաշի վրա, և քանի որ տոնական օրերից հետո, այնուամենայնիվ, մենք ստիպված ենք վերադառնալ մեր առօրյա
Հովիկ Հայրապետյանը միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը
Միանգամից չորս շախմատիստներ՝ Արթուր Դավթյանը, Պլատոն Գալպերինը (Ուկրաինա), Դավիթ Շահինյանը եւ Զուրաբ Ստուրուան, վաստակել են 2,5-ական միավոր:
Կանայք առաջնությունում մեկնարկեցին առանց անակնկալների
Աննա Խաչատրյան-Սիրանուշ Ղուկասյան եւ Վերոնիկա Խաչատրյան-Մարիա Կուրսովա պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի:
Միայն Թրամփին է հայտնի, թե այդ պահին որքանով էր նպատակահարմար իրագործելու այդ սպանությունը
Գաղտնիք չէ, որ արդեն տասնյակ տարիներ ի վեր ԱՄՆ-ի և Իրանի ջրերը մի առվով չեն հոսում: Կարծում եմ, նրանց կոնֆլիկտային հարթության վրա որոշակի այլ հարցերի կողքին, Թրամփի հինգշաբթի օրվա հայտարարությունն առ այն, որ Ղասեմ Սոլեյմանին փորձում էր պայթեցնել Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, լրիվ փաստեց այս ենթադրության հավաստիությունը: Ամեն դեպքում, եթե իրոք այդ վտանգը կախված էր ԱՄՆ


















































