Օրվա լրահոսը
Հայի հայրենասիրությունը արտաքին պատվեր համարելն անարգանք է մեր ազգային տեսակին և ամենից առաջ հայրենյաց համար իրենց կյանքը չխնայած բոլոր հին ու նոր նահատակներին․ Տեր Արարատ քահանա Պողոսյան
Այսօր իշխանությունների քաղաքական դիսկուրսում հերթական անգամ շրջանառվեց այն կեղծ, սնոտի, հակագիտական պնդումը, թե ժամանակակից հայի հայրենասիրության մոդելը ձևավորվել է խորհրդային կայսրության կողմից 1940–1980-ական թվականներին։ Այս տեսակետը պատմականորեն ոչ միայն գռեհիկ սխալ է, այլև վտանգավոր խեղաթյուրում, քանի որ փորձ է արվում նենգափոխել իրողությունը և հայրենասիրությունը՝ որպես հայի ինքնության հազարամյա երևույթ, ներկայացնել զուտ խորհրդային գաղափարախոսության մնացորդ կամ
Մեր հայրենիքի փլատակների վրա նա կառուցելու է ամորֆ մի կազմավորում, թուրք-ադրբեջանական վասալ մի վարչական միավոր․ Արթուր Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Դեռ 3 տարի առաջ, երբ Փաշինյանը սկսեց խոսել «հայրենասիրության սոցիալ-հոգեբանական ընկալման» մասին, ես ԱԺ-ում, կարծեմ կառավարության ծրագրի 2021 թվականի կատարողականի քննարկման ժամանակ, իրեն ուղիղ ասացի, որ իր հայտարարությամբ ինքը նոր՝ 4-րդ հանրապետություն է ստեղծում՝ կործանելով Հայաստանի 3-րդ Հանրապետությունը՝ պետություն, որը ստեղծվել էր արցախյան շարժման արդյունքում, որի գաղափարախոսությունն արտացոլված
Մոլորակի վրա չկա մի վայր, որտեղ չիմանան, թե ինչ տեսք ունի Արարատը, որովհետև մենք աշխարհին պարտադրել ենք պատմության և բիբլիական լեռան մեր տեսանկյունը. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Արարատը հազարամյակներ շարունակ եղել և մնում է մարդկության ամենահայտնի լեռը։ Բիբլիական սարը հույսի, նոր սկզբի և նոր կյանքի ամենաճանաչելի խորհրդանիշն է։ Քչերը գիտեն, որ աշխարհն Արարատը պատկերացնում է այնպես, ինչպես այն երևում է ՀՀ տարածքից․ Մեծ Մասիսը՝ աջ կողմում, Փոքր Մասիսը՝ ձախ։ Մարդիկ բարձրանում են Արարատ
Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել մասնակցել կուսակցության 7–րդ համագումարին անդամավճարի գումարը «չնստելու» պատճառով․ News.am
News.am – ԱԺ փոխնախագահ, ՔՊ–ի ակունքներում կանգնած Հակոբ Արշակյանին թույլ չեն տվել մասնակցել կուսակցության 7–րդ համագումարին։ NEWS.am–ի հարցին ի պատասխան վարչության փոխնախագահ Գեւորգ Պապոյանը հայտնել է. «Համագումարի հաստատման պահին չպետք է անդամավճարի պարտք լինի։ Կան մարդիկ, որոնք վճարել են օգոստոսի 31–ին, սակայն գումարը մինչեւ սեպտեմբերի 1–ը չի նստել, այսինքն չեն հաստատվել նրանց մասնակցությունը։ Պարոն Արշակյանի
Արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք․ հայտարարություն
Հարգելի՛ հայրենակիցներ, Ինչպես արդեն գիտեք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը։ Վերջին մեկամսյա դադարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի մեր հետագա գործունեությունը։ Այս ընթացքում մարզերից բազմաթիվ հայրենակիցներ դիմել են մեզ հանդիպումների խնդրանքով։
Հրդեհ է բռնկվել Շիրակի փողոցում գտնվող արտադրամասում
Սեպտեմբերի 20-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Արարատյան փողոցում գտնվող արտադրամասի պահեստային հատվածի տանիքից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունը սեպտեմբերի 20-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի
Բաքուն կրկին հայտարարում է՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը
«Ազատություն» – Պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ վերացնելու «տարածքային պահանջները»։ «Վաշինգտոնյան հանդիպման արդյունքները վերահաստատեցին Ադրբեջանի կողմից առաջ քաշված խաղաղության օրակարգը: Խաղաղության այս պատմական հնարավորությունից օգտվելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար պետք է վերացվեն Հայաստանի Սահմանադրության տարածքային պահանջները», – մասնավորապես ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «պետական
«Չորրորդ Հանրապետության հռչակումը» Նիկոլ Փաշինյանի կողմից ընդամենը փորձ է հանրության գիտակցության մեջ ջնջելու այն պատասխանատվությունն ու մեղավորությունը, որն ինքն ու իր ղեկավարած ՔՊ-ն կրում են մեր ժողովրդի գլխին բերած աղետների համար․ Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Հռչակելով «Չորրորդ Հանրապետությունը»` Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ կատարում է տգիտության և դատարկախոսության անհեթեթ մի քայլ: Ընդհանրապես, պատմական հանրապետությունները թվարկելու ավադույթը դրել են ֆրանսիացիները՝ առանձնացնելով Ֆրանսիայի պատմության մեջ հանրապետական (ոչ միապետական) կառավարման հետևյալ ժամանակաշրջանները. 1. Առաջին Հանրապետություն (1792-1804), որը ծնվեց Ֆրանսիական Մեծ հեղափոխության արդյունքում և վախճանվեց, երբ Նապոլեոնը հռչակեց Առաջին
«Ես ու իմ թիմը պորտալարով ենք կապված մեր ժողովրդի հետ»․ Փաշինյանը՝ 2026-ի ընտրությունների մասին
Նա նաեւ հայտարարեց, որ վարչապետի պաշտոնը չի պատրաստվում արտապատվիրակել։
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ,
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին իրեն քաղաքական մրցակից չի համարում
«Ձեր նշած անձը չի կարող քաղաքական օպոնենտ լինել։ Քաղաքական օպոնենտ, առավել ևս ընտրությունների համատեքստում, պետք է լինել առնվազն պատգամավորի թեկնածու։ Նա չի կարող լինել պատգամավորի թեկնածու»,- ՔՊ համագումարի ընթացքում կայացած ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով կալանքի տակ գտնվող գործարար-բարերար Սամվել Կարապետյանի թիմի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու մասին հարցին։ Հարցն այսպիսինն էր՝ իր գործողություններով Նիկոլ
ՀՀ Անկախության հռչակագրի վերանայումը, ՀՀ պետականության հիմքերի վերանայումը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանին միջանցք հանձնելու նպատակով գործընթացը կոչվեց «թրիփ», և հանձնվեց միջանցքը։ Հիմա Ադրբեջանի հաջորդ պահանջը պետք է կատարել՝ քանդել գործող, այսօրվա եղած, իրական Հայաստանի իրավական հենքը, պետության իրավական ողնաշարը, այն է՝ Անկախության հռչակագիրը։ Ինչպե՞ս դա անել, ինչպե՞ս այդ հաջորդ ստորացումը որպես հաղթանակ վաճառել… Ահա՝ այն պետք է կոչել «Չորրորդ Հանրապետություն»,
Անընդհատ կրկնվող «խոնարհվել» բառը Նիկոլի գիտակցումն է սեփական սխալների ու կործանարար մեղքերի․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Անընդհատ կրկնվող «Խոնարհում» բառը կործանարար աղետներ բերելու և անպատիժ մնալու համար է: Իսկ «Խաղաղություն» բառը՝ որը թերևս հում և դե յուրե իրականությունից հեռու, բայց ժողովրդին կրկին խաբելու հարմար թեմա է: Սա է ՔՊ համաժողովի «քաղաքական» ողջ բովանդակությունը: Ոչ մի հպարտություն, ոչ մի ձեռքբերում, իրական
Բազմազավակ ընտանիքի Սերոբը․ 2023 թ․ սեպտեմբերյան Հերոս-մարտիրոսներից
Քաջերի յարութիւնն է մահը: Գարեգին Նժդեհ Հաճախ եմ անդրադառնում Քաշաթաղի շրջանում ծնված ու հասակ առած երեխաներին, երիտասարդներին՝ նրանց ներկայացնելով ԼԱՎԱԳՈՒՅՆ մակդիրով։ Այդ երիտասարդներից էր Սերոբ Մարատի Մազուլյանը՝ բազմազավակ ընտանիքից, ով իր հայրենասիրությամբ աչքի էր ընկնում դեռևս մանկուց։ Քաշաթաղի վերահայացման սկզբում Սերոբի՝ արդեն բազմազավակ ծնողները վերաբնակվեցին շրջանի հյուսիսային հատվածի Զորախաչ գյուղում, որն ընկած է Բերձոր-Քարվաճառ ճանապարհի
Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությունը բարձր եմ գնահատում․ Նիկոլ Փաշինյան
Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում
Լեզուափոխութիւնը Ուղեղի Ճկունութի՞ւն, թէ՞ Մտահոգութիւն
Լեզուական փոքրամասնութիւններու մշտնջենական գոյութիւնը մեծամասնութիւն կազմող տեղական ընկերութիւններու մէջ, որ օրէ օր աւելի կը շեշտուի համաշխարհային զանգուածային տեղափոխութիւններու եւ համաշխարհայնացումի տնտեսական եւ մշակութային լայնածաւալ տարածումով, զուգահեռ կ’ընթանայ այդ փոքրամասնութիւններուն դիմագրաւած լեզուական եւ գաղափարախօսական մարտահրաւէրներուն հետ: Լեզուափոխութեան նիւթը մեծ մտահոգութիւն է շատերու համար, որոնք նաեւ յաճախ «սխալ» կամ «կտրուկ» կամ «խառն» հայերէն խօսողները կ՚այպանեն եւ այսպէս
«Չորրորդ Հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցով»․ Փաշինյանը՝ ՀՀ 3–րդ հանրապետության էջը փակելու մասին
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ 2026-ի ընտրություններից հետո Սահմանադրության փոփոխության մասին, մասնավորաբար Սահմանադրության նախաբանը հանելու մասին, քանի որ այնտեղ Արցախի մասին ամրագրում կա։
Քանի էլ ավելի ուշ չէ, պետք է կանխել մեր երկրի ապագայի հաշվին արկածախնդիր մենամարտը՝ գործի դնելով նիկոլափոխության սահմանադրական մեխանիզմը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Կարիք չկա այս պահին մաս-մաս անդրադառնալու Փաշինյանի այսօրվա ծրագրային ելույթի հրեշավոր թեզերին։ Նա վաղուց է խաղում բաց քարտերով, եւ չկա իր կողմից հնչեցված, նորմալ հայի համար խայտառակ գեթ մեկ թեզ, որը կանխատեսելի չէր դեռ ամիսներ առաջ։ Ավտորիտարիզմի, նեոբոլշեւիզմի եւ հակահայկականության կոկտեյլ՝ որն առանց վարանելու կարելի է կոչել Bloody Nikol։
«Այսպես շարունակվի, ապա հարյուր տարի հետո ոչ Նիկոլին են հիշելու, ոչ էլ որ ինչ-որ ժամանակ Հայաստան անունով պետություն է եղել»
«Մենք կամ նոր՝ իրապես ազգային պետություն կերտելու հավաքական կամք կդրսեւորենք մոտ ապագայում, կամ կմիանանք պատմությունը լքած մյուս ազգերի ցանկին։ Ու սա բոլորովին էլ գույների խտացում չէ, ոչ էլ զգացականի վրա ազդելու հնարք». «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» նախաձեռնության համակարգող Արմեն Աղայանը: -Կառավարության որոշմամբ Արարատի պատկերը դուրս է գալիս սահմանահատման կնիքից, իսկ քննարկման դրված նախագծով իշխանությունն
Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարները
Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Յովիտա Նելյուփշենեի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։ ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Մենք կաթողիկոսին կհամոզենք, որ Աստված կա, և ժողովուրդն էլ իշխանություն ունի իր վրա․ Փաշինյանը՝ Վեհարանն ազատելու մասին
Իր մատուցմամբ՝ Կաթողիկոսը պետք է հեռանա ու ցանկալի է, որ դա անի ինքնակամ
Հակասահմանադրական են ճանաչվել կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները
Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն ու երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն ունեցող անձանց համար դատավորի պաշտոնում նշանակվելու բացարձակ արգելքը սահմանող իրավական կարգավորումները։ Որոշումը հրապարակվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում՝ 2025 թ. սեպտեմբերի 16-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական և անվավեր է ճանաչել ՀՀ կառավարության
Սամվել Կարապետյանը կալանավորված է ՝ միայն Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար. New York Post-ի անդրադարձը
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՆ-ի ամենաշատ կարդացվող չորս օրաթերթերից մեկը՝ New York Post-ը (օրական շուրջ 800 հազար ընթերցող), որը հիմնադրվել է դեռ 1801 թվականին: Թերթը գրել է․ «Սամվել Կարապետյանը արդեն մոտ երեք ամիս է՝ կալանավորված է ՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար»։
Կատարել է հիմնականում Ֆրանսիայի եւ ԱՄՆ քաղաքացիների կողմից հայազգի երեխաների որդեգրում
Տարիներ առաջ` 2019թ. 73 հատորանոց աղմկահարույց քրեական գործ հանձնվեց դատարան: Տասնմեկ հոգի մեղադրվում էին ապօրինի որդեգրումների գործով, մասնավորապես, քսան երեխա Իտալիա են ուղարկվել, որդեգրվել: Այդ գործը բացահայտել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Մի քրեական գործ էլ կա, որի դատաքննությունը շարունակվում է, հոկտեմբերին նշանակված է հերթական դատական նիստը: Դ. Գ.-ն մեղադրվում է 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված
Դավիթ Ղազինյան․ Եթե միջազգային հեղինակավոր կազմակերպությունը համարեր, որ պետությունն ավելի լավ պետք է կառավարի, գոնե վարկանիշը կթողներ նույնը, այլ ոչ թե կիջեցներ․ «Հրապարակ»
Մի քանի օր առաջ Мoody’s-ը, որն աշխարհի ամենահեղինակավոր վարկանիշային ընկերություններից է, նվազեցրեց Հայաստանի էլեկտրական ցանցերի վարկանիշը եւ ընկերության հետագա գործունեության կանխատեսումը «կայունից» դարձրեց «բացասական»։ Ըստ այդմ, ՀԷՑ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3» է իջեցվել, իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից՝ «Ba3-PD»: Հեղինակավոր կազմակերպության կանխատեսմամբ՝ ՀԷՑ-ի վարկանիշն առաջիկա 12-18 ամիսներին, ըստ ամենայնի, չի բարձրանա։
Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ի ազգայնացման երկու սցենար ներկայացրեց
Նիկոլ Փաշինյանը կռացավ, ամբիոնի տակից հանեց մուրճն ու հայտարարեց, որ պողպատե մանդատն ու մուրճը տեղում են
Դավիթ Տոնոյան․ «Ես իրավունք ունեմ ծանոթանալու ե՛ւ զեկույցին, ե՛ւ արձանագրություններին», սակայն ԱԺ նախագահը ո՛չ պատասխանում, ո՛չ մերժում, ո՛չ էլ տրամադրում է․ «Ժողովուրդ»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ԱԺ նախագահին` 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նրստում հնչեցրած իր խոսքերի սղագրությունները ստանալու համար: Սակայն ամիսներ շարունակ ԱԺ նախագահը ոչ պատասխանում, ոչ մերժում, ոչ էլ տրամադրում է դրանք նախկին նախարարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է հենց ինքը՝ Դավիթ Տոնոյանը: «Ես դիմել եմ
Պատասխանս մշտապես նույնն է եղել, եւ ես ճիշտ էի
2023 թ. օգոստոսին պատահաբար տեղեկացա, որ հաշիվներիս վրա առկա է 6.000.000 ՀՀ դրամի արգելանք։ Հետո բացահայտեցի, որ ոմն Դանիել Իոաննիսյան իրեն զրպարտված է համարել իմ եւ Նաիրի Հոխիկյանի կողմից, եւ մեր երկուսի դեմ հայց է ներկայացրել, յուրաքանչյուրիցս պահանջելով 6.000.000 ՀՀ դրամ։ Ես այդ անձին ճանաչում էի բացառապես դատական պրոցեսի շրջանակներից, իսկ մասնավորապես, հանդիսացել էի Նաիրի
ՔՊ ռազմավարական ծրագիրը ՀՀ երրորդ հանրապետությունը լուծարելը եւ չորրորդ հանրապետությունը հռչակելն է․ Փաշինյանը ներկայացրեց ՔՊ հռչակագիրը
Դահլիճը կատարեց հրահանգը՝ երեք անգամ «կեցցե» գոռալով հաստատեց այն


















































