Օրվա լրահոսը
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տիգրանաշենի ոլորանների վերին հատվածը դժվարանցանելի է: Երևանում, Վարդենյաց լեռնանցքում, Տիգրանաշենի ոլորաններում, Կոտայքի մարզի Եղվարդ, Աբովյան, Հրազդան,
Ահաբեկչություն Փարիզի արվարձանում. Անցորդների վրա հարձակում գործած անձը բացականչել է. «Ալլահու Ակբար»
Միջազգային լրատվամիջոցները հրատապ տեղեկություններ են հայտնում Փարիզի` Վիլժուիֆ արվարձանից, որտեղ դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա: Հարձակման արդյունքում, ըստ տարբեր տեղեկությունների՝ մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել են: Ինքը՝ հարձակում գործած մարդը, սպանվել է ոստիկանական ուժերի կրակահերթի արդյունքում: Ըստ RTL ռադիոկայանի՝ որոշ ականատեսներ հայտնել են, որ հարձակում գործած մարդը բացականչել է՝ «Ալլահու Ակբար»:
Բոստանջյանն ասում է, որ հավասարակշռությունից դուրս է գալիս՝ լիքը խնդիրներ կան, իշխանությունները մտածում են «զուգընկերոջ իրավունքների» մասին
«Բռնությունը որպես այդպիսին գլուխ հանած չէր ՀՀ-ում». Վարդան Բոստանջյանը մտահոգված է, թե նոր իշխանության օրոք ընտանեկան արժեքների դեմ քայլեր են արվում. «Նման իրավական ակտերի մուտքը նշանակում է, որ աստիճանաբար աննկատ ձեւով մենք գնում ենք դեֆորմացման՝ մեր ընտանիքիների, հասարակության դեֆորմացման»:
Հայտնաբերվել է 27-ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած՝ Nissan-ի 45-ամյա վարորդը. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Վաղաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ, 27-ամյա Տարոն Ղազարյանին և նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Մինչ բժիշկները պայքարում էին
Հաբեթնակ Կուրղինյան. «Օլիմպիական վարկանիշ նվաճելը դժվարացել է, բայց ամեն բան անելու ենք»
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը «Հայաստանի 10 լավագույն մարզիկներ 2019» մրցույթի քվեարկության ժամանակ Aravot.am-ի հետ զրուցել էր անցած մրցաշրջանի եւ 2020 թվականի անելիքների մասին: -Մրցաշրջան 2019-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականների համար արդյունքների տեսանկյունից, կարծես, այնքան էլ հաջող չդասավորվեց: Համաձա՞յն եք այս ձեւակերպման հետ: -Շնորհակալ եմ, որ դուք մեր հնարավորություններն
«Ես երեկ իմացա, որ ուսուցիչները եւս պարգեւավճար են ստացել աշխատավարձի 70 տոկոսի չափով». Հովիկ Աղազարյանը՝ իր ու մյուս պաշտոնյաների պարգեւատրման մասին
Մենք հետաքրքրվեցինք, թե անցյալ տարվա ընթացքում որքան պարգեւատրում է ստացել,նա պատասխանեց, որ 1 մլն-ից ավելի ու իր պարգեւատրումը այնքան է եղել, որքան մյուս պատգամավորների, որեւէ տարբերություն չի դրվել, հավասարաչափ պարգեւատրվել են՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով:
Թավրիզն՝ այս պահին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում Թավրիզից նկարներ է հրապարակել, որտեղ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության սգո երթն է ընթանում:
Նիկոլ Փաշինյանի խորհուրդը՝ «տնայնագործ գեոպոլիտիկներին». «Հանգիստ նստեք տեղներդ»
Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր եւ անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին եւ մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, մի խորհուրդ կտամ՝ հանգիստ նստեք տեղներդ: ՀՀ վարչապետ Նիկոլ
2019-ի 11 ամիսներին 4 մլրդ 300 մլն դրամի չափ գումար է վերականգնվել բյուջե. Սասուն Խաչատրյան. «Ազատություն»
2019 թվականի 11 ամիսների տվյալներով 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար է վերականգնվել բյուջե, խոսքը կանխիկ գումարով վերականգնման մասին է: Այս մասին «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ ընդգծելով՝ սա աննախադեպ մեծ թիվ է: «Ազատություն». – Ֆինանսական առումով, ես գիտեմ, որ սովորաբար բյուջե որոշակի գումարներ են վերականգնվում տարբեր քրեական
«Ես պնդում եմ, որ Փաշինյանի այս մոտեցումը սխալ է ու պետք է ուղղակի աշխատավարձերը բարձրացվեն». Դանիել Իոաննիսյան
Նախորդ կառավարության օրոք, մի կողմ դնենք այն խոսակցությունները, որ պաշտոնյաները նաեւ ծրարով էին աշխատավարձ ստանում, պարգեւավճար բոլորը ստանում էին, նույնիսկ կառավարության գաղտնի որոշումներ էին կայացվում, էդ գաղտնի որոշումներով էլ էին ստանում պարգեւավճար: Ավելին՝ կար տրամաբանություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները, եթե իրենք իրենց բիզնեսն ունեին, իրենց բիզնեսով բավականին մեծ եկամուտ էին իրենց համար ապահովում, եթե իրենց բիզնեսը չունեին, ծրարով էին պարգեւատրվում: Արդյունքում ստանում էին շատ ավելի բարձր աշխատավարձ, քան ստանում են հիմիկվա պաշտոնյաները:
Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք և Երեւան – Սալոնիկ
Եթե մինչ «Օդի տուրքի» մասին օրենքի փոփոխությունները դեպի Եվրոպա սպասարկվում էր 5-6 ուղղություններ, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտեր են ներկայացվել հետևյալ ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար:
Ամստերդամում բացվել է Լույսի փառատոնը. urbanlab.am
Ամստերդամում բացվել է Լույսի փառատոնը: Մինչև հունվարի կեսերը երեկոյան և գիշերային Ամստերդամում կշարունակվի լույսի հեղեղը. բացվել է Լուսային արվեստի ամենամյա 8-րդ փառատոնը։ Քաղաքի ջրանցքները փայլատակում են տեղացի և օտարերկրյա արվեստագետների՝ լույս և գույն ճառագող ստեղծագործություններով։ Շատ դեպքերում օգտագործված է նաև ջրի մակերևույթը։ Ամստերդամում տարվա այս եղանակին մութը տևում է մոտ 16 ժամ, և փառատոնային գործերը
«Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանն այսօր դարձավ 70 տարեկան, «Ա1+»-ը՝ 29-ը
«Առավոտը» շնորհավորում է Մեսրոպ Մովսեսյանին, իսկ «Ա1+»-ին մաղթում շուտափույթ վերադարձ հեռուստաեթեր
«Վերջը չդիմացար էլի առանց բլինչիկի, մեր հզոր վարչապետ». օգտատերերը՝ «երկրի թիվ 1 բլինչիկի» մասին
Վարչապետ ջան, էնքան եմ ուզում, մի հատ ձեր բլինչիկից համտեսեմ, աշխարհ մեռնել կա, զաթո կասեմ վարչապետի բլինչիկ էլ կերանք:
Աշտարակում բախվել են մեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Kuga» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Նորիկ Գ.-ն (ծնված 1956 թ.), Շողիկ Գ.-ն (ծնված 2010 թ.) և Էմմա Մ.-ն (ծնված 1986 թ.) հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ, որտեղ Նորիկ Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր և տեղափոխել «Արմենիա» ՀԲԿ, իսկ մյուսներինը՝ բավարար:
Արայիկ Հարությունյան. «Ընթացիկ տարում սպասվող նոր սպառազինությունների ձեռքբերումն ավելի հաստատուն կդարձնի տարածաշրջանի կայունությունը»
Հայոց երկնքի պաշտպանությունն այսօր ավելի հուսալի է, քան երբևէ, և չգնահատել այս փաստն ուղղակի չենք կարող:
Հայաստանի երեքական շախմատիստներ ՖԻԴԵ-ի տղամարդկանց եւ կանանց Top 100-ում են
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է համաշխարհային վարկանիշային դասակարգման 2020 թվականի առաջին վարկանիշային ցուցակները: Տղամարդկանց աղյուսակում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 6-րդն է: Լավագույն 100-յակում են նաեւ Գաբրիել Սարգսյանը՝ 44-րդ հորիզոնական եւ Հրանտ Մելքումյանը՝ 76-րդ: Կանանց վարկանիշային ցուցակում Լիլիթ Մկրտչյանը մեկ քայլ շրջանցել է Էլինա Դանիելյանին եւ հանգրվանել 64-րդ հորիզոնականում: Էլինան 65-րդն է, իսկ Աննա
«Ինչքան էլ պարադոքսալ հնչի, բայց Սոլեյմանիի սպանությունն ամերիկյան նվեր էր Իրանում գործող վարչակարգի համար». փորձագետների գնահատականներ
Որքան էլ պարադոքսալ թվա, իրանցի զորահրամանատարի սպանությունը լարելու է ոչ միան Իրան-ԱՄՆ առանց այն էլ շիկացած հարաբերությունների մթնոլորտը, այլ նաև հանգեցնելու է Իրաք-ԱՄՆ հարաբերությունների ծայրաստիճան սրման։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում Հունվարի 3-ի ցերեկը, 4-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում Հունվարի 3-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Վերջին 10 օրերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է շմոլ գազից թունավորման 12 դեպք, ինչի հետևանքով տուժել է 32 և մահացել 4 քաղաքացի
Լինենք իրազեկ․ ի՞նչ է շմոլ գազը, ինչպե՞ս ճիշտ պաշտպանվել և ինչպե՞ս կարելի է օգնել շմոլ գազով թունավորվածին
Գագիկ Սուրենյան. Այսօր կարող է հրաշք կատարվի
Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա սպասված։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ
Արմեն Պետրոսյան. Թեհրանի պատասխանը լինելու է նաև ռազմական հարթությունում
Իրանին և դաշնակիցներին հասցված վնասը չափազանց մեծ է և՛ մարդկային, և՛ հոգեբանական, և՛ քարոզչական տեսանկյունից
Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է. Սուրեն Սարգսյան
Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: Իրանը պատասխան հարված կհասցնի: Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների բախումներ կլինեն: Իսրայելը կներգրավվի: Սաուդյան Արաբիան կաջակցի ամերիկացիներին: Իրանի հրթիռների համար
Բաղդադում իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունը տարածաշրջանը դեռ երկար ժամանակ լարված կպահի
Ամերիկյան դեսպանության վրա կատարված հարձակումն այն կարմիր գիծն էր, որ թե լցրեց Թրամփի համբերության բաժակը և թե նախագահ Օբամայի օրոք Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության շենքի վրա կատարված տխուր ավարտով հարձակման խայտառակությունը – նկատի ունենալով, առիթ տվեց Սպիտակ Տանը ամերիկյան հանրային կարծիքի մոտ բարձրացնելու իր հեղինակությունը:
Շաաաաատ վատ կինոյի սկիզբ. Սուրեն Սարգսյանը՝ իրանցի գեներալի սպանության մասին
Շաաաաատ վատ կինոյի սկիզբ: Սուրեն Սարգսյան քաղաքագետ Հիշեցնենք` Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով իրանցի գեներալ է զոհվել
Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծման հետևանքով զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ ու կրել է պաշտպանական բնույթ, քանի որ նպատակ է ունեցել ապահովել Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկացի զինծառայողների անվտանգությունը։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ
Արմավիրի մարզում շմոլ գազից թունավորմամբ մի ամբողջ ընտանիք է հոսպիտալացվել. Shamshyan.com
Հունվարի 2-ին շմոլ գազից թունավորման հերթական դեպքն է գրանցվել հանրապետությունում։ Ժամը 20:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղից ընտանիքի 6 անդամ է հոսպիտալացվել, այդ թվում` երեխաներ, hայտնում է Shamshyan.com-ը: Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ շմոլ գազից թունավորվել են 4-ամյա Լիլիթ Երոյանը, 13-ամյա
Հակոբ Արշակյան. Թող լինենք ամուր ու խրո՛խտ, սահմանին գիշերող մեր զինվորների՛ պես
Սիրելի՛ հայրենակիցներ, Թող այս տարին լինի մեր ամենանվիրական երազանքների իրականացման տարի, Թող այս տարին լինի միասնականության տարի, Թող ազնվության, վեհության, սիրո ու հաղթանակի տարի լինի, Թող լինի հավատքի ու հնարավորության տարի, Թող սիրենք ու սիրվենք անմնացորդ ու առանց հաշվարկի, Թող անկեղծությունը չդիտվի միամտություն, ու թող սրիկայությունը չդիտվի որպես հաշվարկ, Թող գնահատենք մարդկանց՝ անկախ սեռից ու
Վանաձորում ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Հունվարի 2-ին, ժամը 23:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Կոնգո» թաղամասի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Վահան Ք., ծնված 1991 թ.) և «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Սուրեն Գ., ծնված 1963
Շիրակի փողոցում քաղաքացու ինքնավնասման փորձը կանխվել է
Հունվարի 2-ին, ժամը 23:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Լիվա» սուպերմարկետի մոտակայքում, քաղաքացին սպառնում է ածելիով վնասել իրեն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2ա շենքի բնակիչ Հարութ Հ.-ն (ծնված 1984 թ.) գտնվում է ոչ սթափ


















































