Օրվա լրահոսը

Մահացել է Արայիկ Խանդոյանի` «Միայնակ գայլի» մայրը

Մայրը ահա այս կինն է: Հայրենիքի համար իր որդիներին զոհաբերելու պատրաստ ու զոհաբերած, իր որդու` Միայնակ Գայլի դիակի կողքին ահա այս հզոր հայացքով կանգնած: Ռիմա մայրիկը մահացավ: Ես երջանիկ եմ, որ ծնկի եմ եկել այս մոր առաջ ու համբուրել եմ կոշտացած, բայց թանկ ձեռքերը: Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ՃՏՊ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhին. կան զոհեր

Հունվարի 2-ին, ժամը 23:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Արծվի թևեր» հանգստյան գոտի տանող ավտոճանապարhին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարhի 2-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ավետիս Ն.) դուրս է

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, որոշ շրջաններում ձյուն է տեղում

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին՝ ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող

Ավտոմեքենաները բախվել, այնուհետև դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ սահել հարակից ձորակը

Բժիշկները Արեն Ն.-ի և Թագուհի Թ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Գրիգոր Գ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Մհեր Բ.-ինը՝ բավարար։

Այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեին պարբերաբար հիշատակել է հայերին, ասելով՝ հայերի շրջանում այսինչ բանն այսպես է

Ուշագրավ է, որ Իրանի հոգևոր առաջնորդը, դատելով հարցերից, բավական տեղեկացված է մեր առաքելական եկեղեցու մասին։

Ծեծի են ենթարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները. shamshyan.com

Վահրամ Մուրադյանը ոստիկանության Սպիտակի բաժին կատարվածի մասին տեղեկացրել է և հայտնել, որ բացի նշված անձանցից, Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ ոմն Գևորգը նույնպես այդ անձանց հետ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր և եղբոր՝ Վահե Մուրադյանի մարմնի տարբեր մասերին։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացուն դուրս են բերել բնակարանից

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարվել՝ 15:19-ին: Մասամբ այրվել է աթոռ և հնամաշ հագուստ:

Կարդացեք ու թե կարող եք, փորձեք չզրկվել վարորդական իրավունքից

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20.000 դրամ և 2 տուգանային միավոր:

Նշել են Գարեգին Նժդեհի ծննդյան օրը

«Վերելք» միությունը երեկ՝ հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ նշել է նրա ծննդյան օրը: https://www.facebook.com/vahram.mekhitarian/videos/2440190252897367/?__xts__[0]=68.ARC37WBxAkzc781RNUaBQmzUYehy3F55VBLUH6EkIbsSNoZtkfb7OLT9cstWroJLjJnR7VZPV5_gpbZTIn2FhUIAe53HLrlba_7RcZYynLReepESGKG0DfleNTQjM3pGhsuQDv1AcyfdTCYP5TRZynZHO5L9P_vDYX6g5XlmmYPyTsikRrIzr0t9f3K0CiUggjA0CtnrdmKrQk-eRdv_hYiv4ijmp9ioRT-CQ8Fr5Ul4fegpDygAYUfZZTI7Mw_6PN3TO5dLwpWEQkPKFecbjMOACHUTJIYHz77mDAo5uvNhiTU&__tn__=H-R

Յուրօրինակ տոնածառեր Հյուսիսային պողոտայում

Լուսանկարները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:  

Վարորդը Dodge-ով մխրճվել է գազատար խողովակի մեջ. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել

Հետախուզվողին հայտնաբերել են բժշկական կենտրոնում

Արմավիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին բժշկական կենտրոնում Հունվարի 1-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Արմավիր» Բ/Կ-ից բաժին բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վարազդատ Հ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 2-րդ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արսեն Թորոսյանի ընկերոջը պատկանող Այրվածքաբանության ազգային կենտրոնում ապօրինի հատվել են «թեղի» և «վիրգինյան գիհի» տեսակի ծառեր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 2-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում ընթերցողներից, ովքեր հայտնում են, անհայտ անձը կամ անձինք մի քանի ծառեր են քոքից կտրել ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների ազգային կենտրոնի տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Այրվածքաբանության ազգային կենտրոնում տեղի են ունենում կապիտալ վերանորոգման աշխատանքներ և այդ աշխատանքների շրջանակում հայտնաբերվել են ապօրինի հատված

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին Վճռաբեկ դատարան բողոք կներկայացնի. Tert.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին ՎՃռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող պաշտպանների

Գազային ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել օդ

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու: Նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Օհանովի փողոցում գազային ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել օդ: Ատրճանակը հայտնաբերված է: Նշանակվել

Ինչպե՞ս 1997 թ․-ին Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան՝ որպես վարչապետ, ի՞նչ տեղի ունեցավ 1998 թ․-ի ընտրություններում. Մովսես Շահվերդյանը բացահայտումներ է խոստանում

«Մեր ժողովրդին այսօր էլ ճշմարիտ տեղեկատվություն չեն տալիս, նորից ամեն ինչ սուբյեկտիվ, սեփական, անձնական նպատակներից ելնելով են մատուցում»

Ծեծ չի եղել. ՊՆ-ն հերքում է «Մեհրաբների» միջադեպը

Aravot.am-ն ահազանգ էր ստացել, որ 2020 թվականի հունվարի 1֊-ի առավոտյան, «Մեհրաբներ» կոչվող զորամասում տասից ավելի զինվորներ դաժան ծեծի են ենթարկել 18/2 զորակոչի և 19/2 զորակոչի զինվոր եղբայրների

«Opel Astra» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Հունվարի 2-ին, ժամը 11։52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լուսինե Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի

Հյուրասենյակի պահարանից ներկայացրել է ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.07-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մոլդովական փողոցի մի բնակիչ տանը զենք է պահում: Մեկնած օպերատիվ խմբին հիշյալ տան բնակիչներից մեկը հյուրասենյակի պահարանից ներկայացրել է «Բերետա» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով: Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել 53-ամյա տղամարդը և

Նոր Արեշի 41-ամյա բնակիչը դանակի մի քանի հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերին

Հունվարի 1-ին, ժամը 20.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «Էպիգաստրալ շրջանի ձախ կող աղեղի, ձախ ուսահոդի և պարանոցի ձախ կողմնային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 41-ամյա մի բնակչի, ով հիվանդանոցում հայտնել է, որ Սարի թաղում վայր է ընկել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-ի ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Հունվարի 3-4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայտնաբերվել է 56 ոչ սթափ վարորդ, որից 23-ը՝ Երևանում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2020 թ. հունվարի 1-ին հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, որից 23-ը՝ Երևանում: ՀՀ ոստիկանություն

«Նիկո՞լ, սրանց համար էիր գոռում դուխով». Սոնա Աղեկյան

«Նիկո՞լ, սրանց համար էիր գոռում դուխով, Սրանց համար չհնչեցրի՞ր մեր օրհներգը, Նիկո՛լ, գիտես, որ հիմա դու լրագրող չես, այլ` Հայաստանի Հանրապետության վարչապետ, ազնիվ խոսք, հավատա: Հ.Գ. Անմեղության կանխավարկած չկա էս դեպքում, կհանդիպենք դեմ առ դեմ…»: Սոնա ԱՂեԿՅԱՆ Երևանի ավագանու նախկին անդամ «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ

Արարատի մարզում բախվել են Nissan-ն ու եռանիվ մոտոցիկլետը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար. Shamshyan.com

Հունվարի 1-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այթնափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով

Պիտի բոլորովին այլ փաստաթուղթ ստորագրվեր, պիտի ասեին՝ կապիտուլյացիա և Լեռնային Ղարաբաղի անկախություն, քանի որ Ադրբեջանն էր հարձակվել Ղարաբաղի վրա. Նորատ Տեր-Գրիգորյանց. Tert.am

Պարզապես բանակցություններ վարել բանակցելու համար` դա հիմարություն է, անպտուղ բան, այդպես կարող է շարունակվել 100-150 տարի, մինչև մենք բոլորս մահանանք

Հրդեհ է բռնկվել Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ սարալանջին

Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Դեպքի վայր է

Նիդեռլանդները հրաժարվել է «Հոլանդիա» անվանումից

«Հոլանդիա»-ն դադարեց գոյություն ունենալ որպես երկրի անվանում: Այս մասին հաղորդել է նիդեռլանդական NOS ռադիոկայանը: 2020 թվականի հունվարի 1-ից երկրում պաշտոնապես հրաժարվել են «Հոլանդիա» անվանումն օգտագործելուց: Մասնավոր ընկերությունները, դեսպանությունները, նախարարությունները, դպրոցները և համալսարանները կօգտագործեն միայն «Նիդերլանդներ» պաշտոնական անվանումը: Երկրի «իմիջը» փոխելու այս բարեփոխումը պետության վրա «նստել է» 200 հազար եվրո: Այն մասին, որ Նիդեռլանդները հրաժարվել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031