Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

Զարթոնք գյուղում բախվել են էլեկտրագնացքը և ավտոմեքենան

Հունվարի 1-ին, ժամը 22:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են էլեկտրագնացքը և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան: Փրկարարները

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները գնացել են ԱԱԾ՝ շնորհավորելու նրան և Արմեն Թավադյանին

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարազատներն ու աջակիցներն այսօր հավաքվել էին ԱԱԾ շենքի դիմաց և շնորհավորում էին Ռոբերտ Քոչարյանի ու իրենց ընկեր Արմեն Թավադյանի Նոր Տարին։ Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ

Արսեն Թորոսյանը կոչ է անում՝ իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից

Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։ Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում. 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր), 49 դեպքում

Ըստ Ալիևի՝ 2019-ին Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Անցած տարում Ադրբեջանը հասել է իր առջև դրված բոլոր նպատակներին՝ հայտարարել է երկրի նախագահը ամանորյա ուղերձում: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի կարգավորմանը՝ Իլհամ Ալիևը պնդել է, թե Բաքվի դիրքորոշումը չի փոխվել. – «Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է, և բոլոր միջազգային նորմերով՝ Ադրբեջանի անքակտելի մասը»: «Ադրբեջանի տնտեսական հզորությունը, ռազմական ուժը, ժողովրդագրական աճը ամրապնդում են մեր դիրքերը:

ՊԲ զինծառայող է մահացել՝ հիվանդության պատճառով․ Արցախի ՊՆ

Հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության  հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:   ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

19-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ, 19-ամյա Նշան Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի 31 FF 555 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել նշված հասցեում գտնվող տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին:

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

2019 թվականը Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջընթացի և հաջողությունների տարի էր. Զարեհ Սինանյան

Այս ճանապարհին հայկական սփյուռքը և ընդհանրապես Հայաստան-սփյուռք հարաբերությունները նշանակալի տեղ և դերակատարություն ունեն:

Երեք նախարարներ հունվարի 1-ին այցելել են թատրոն

Նոր տարում առաջինը հյուր գնացինք Հայաստանի պատմության թանգարան, որտեղ երեխաները ծանոթացան մեր հազարամյա պատմությանը։

Շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա տղամարդու դին

Հունվարի 1-ին, ժամը 14:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզ փողոցի տներից մեկի տանիքում քաղաքացին փորձում է կախվելով ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տան տանիքում հայտնաբերվել է Սմբատ Ա.-ի (ծնված 1982 թ.)

Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ

2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության:

Մի քանի տասնյակ մարդ այցելել է Սարյանի տուն-թանգարան հունվարի 1-ին

Իսկ շատերն ասում էին` չեն գա մարդիկ

Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփը վարկաբեկել է ամերիկյան ժողովրդավարությունը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Թեև խիստ անհավանական է, որ հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը 2020 թվականին պաշտոնանկ կանի Դոնալդ Թրամփին, իմփիչմենթի գործընթացի շուրջ օրենսդիրների պայքարը հանգեցրել է կուսակցական խորը պառակտումների, որոնք նոր երանգ են հաղորդել քաղաքական դիսկուրսին Միացյալ Նահանգներում։ Ներկայացուցիչների պալատի թերևս ամենալուրջ քվեարկությանը Դոնալդ Թրամփից առաջ բախվել են ԱՄՆ-ի միայն երկու նախագահներ։ «Փաստերը անվիճելի են: Նախագահը չարաշահել

ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր հայտարարեց, որ Հայաստանում ավելի քան 105 երեխա կծնվի Նոր տարվա առաջին օրը

2020թ-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում երկրների ղեկավարներին ավելի շատ ներդրումներ ուղղել բուժաշխատողների վերապատրաստմանն ու համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը, որպեսզի հնարավոր լինի փրկել յուրաքանչյուր նորածնի կյանքը։

Սա իմ վերջին Ամանորն է այստեղ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. փորձեմ ի մի բերել անցած 2019 թվականը. Արմենակ Դավթյան

2019 թվականին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, կարելի է ասել, հասավ նաեւ կալանավայր։ Փոխվեցին ճաշատեսակները՝ կիսահում ու անհասկանալի կերակուրները փոխարինվեցին նորմալ ճաշատեսակներով։ Դեկտեմբերի 31-ին տոնական ճաշ էր՝ խոզի խորոված, բաստուրմա, սուջուխ, «սալ», բանան ու մանդարին, շոկոլադ ու թխվածք:

Թոյլ տանք ծառայեն՝ առանց իշխանութեան գլուխ գալու այլոց փափաքը խանգարելու

Զիրար խաչաձեւող ամբաստանութիւններ, զրպարտութիւններ, հնարքներով ծածկուած դիմատետրեան տխեղծ ազդեր, բռնազբօսիկ գործողութիւններ, այս բոլորը հայրենական լրատուական հրապարակը խիտ կերպով հագեցուցած են:

Վարուժան Ավետիսյան. «Հեղափոխությունը առաջնորդելու վիճակված թիմը Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իշխանության ղեկը ստանձնելու պահից, նույնիսկ դրանից առաջ հրապարակում հրաժարվեց  հեղափոխությունից»

«Սասնա Ծռեր» համահայկական շարժման մասնակիցները Ամանորի գիշերն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ: «Թող զարմանալի չթվա, որ մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ այն, ինչ վերջին մեկուկես տարիների ընթացքում տեղի է ունենում Հայաստանում, որեւէ տերմինով հնարավոր չէ անվանել: Հեղափոխությունը շատ բուռն սկսվեց ամբողջ ազգի մասնակցությամբ եւ մեծ ոգեւորությամբ: Բայց հենց հեղափոխությունը առաջնորդելու վիճակված թիմը

ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան․ Արմեն Սարգսյանը՝ թոռնիկների հետ

ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և իրենց թոռնիկների ամանորյա լուսանկարներն են հրապարակվել՝ հետևյալ գրառումով․ Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր  ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ամանորի գիշերը հրավառ նյութերից ստացված վնասվածքների զանգվածային դեպքեր են գրանցվել

Մխիթար Հերացու անվան համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար եւ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանն Aravot.am-ին փոխանցեց. «Մեր մասնագետները դեկտեմբերի 31-ի ժամը 22:30-ից աշխատել են լրիվ ծանրաբեռնվածությամբ եւ հիմա էլ շարունակում են նույն տեմպով: Ամանորի գիշերը միայն մեր բաժանմունքում իրականացվել է 14 վիրահատություն, որից 12-ը՝ հրավառ նյութերից ստացված վնասվածքների եւ այրվածքների: Համոզված

Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում այրվել են տան տանիքը, գազօջախը, սառնարանը

Հունվարի 1-ին, ժամը 06:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Առաքելյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 07:00-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան: Դեպքի վայր

Ինչ վտանգավոր հետևանք կարող է ունենալ շատ քնելը

Մարդիկ, որոնք քնում են օրական 11 ժամից ավելի կամ 4 ժամից պակաս, ավելի շատ են հակված թոքերի ֆիբրոզի, քան նրանք, ովքեր քնում են մոտ 7 ժամ:

Պայմանագրային զինծառայողը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 38-ամյա Կարտուշ

Թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության. Հենրիխ Մխիթարյան

Իմ սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ: Թող որ

Իշխանամերձ լրատվամիջոցներ են փակվում Թուրքիայում. Ermenihaber

Վերջին շրջանում ի հայտ եկած ֆինանսատնտեսական խնդիրների պատճառով փակվում են թուրքական «Star» և «Güneş» թերթերը: «Türk Medya» հոլդինգին պատկանող հիշյալ երկու թերթերը հայտնի են որպես իշխանամերձ լրատվամիջոցներ: Նշվում է, որ ֆինանսական դժվարությունները ծագել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո: Ստամբուլի քաղաքապետ ընտրված ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուի պաշտոնավարման ընթացքում նվազել են վերոնշյալ թերթերի գովազդային պատվերներն ու եկամուտները:

Բաղրամյան պողոտայում բախվել են մոտոցիկլետն ու Opel-ը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 84 շենքի մոտակայքում բախվել են «Kawasaki» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ` Էդուարդ Ա., ծնված 1996 թ.)

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031