Օրվա լրահոսը
Երևանում աղքատության մակարդակը նվազել է, մարզերում՝ աճել. ՏԶՆԿ
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է աղքատության մակարդակի փոփոխությանը 2017-2018թթ.-ին: 2018թ.-ին աղքատության մակարդակը 2017թ.-ի համեմատ նվազել է 2.2 տոկոսային կետով՝ կազմելով 23.5%: ՀՀ ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ բնակչության մոտ յուրաքանչյուր չորրորդի (շուրջ 700 հազար մարդ) ամսական սպառումը ցածր է եղել վերին աղքատության գծից՝ 42,621 ՀՀ դրամից: Պարենային աղքատության գծից՝ ամսական 24,827 ՀՀ դրամ ցածր սպառման
Սոցապ նախարարությունն անհիմն դադարեցրել է քաղաքացու կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետբյուջե վերադարձնել ավել վճարված գումարը. ԱԻՊ գրասենյակ
Իրավաբանական օգնության խնդրանքով ԱԻՊ գրասենյակը էր դիմել նախկին ավիատեխնիկ Խ.Շ․-ն՝ տեղեկացնելով, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը անհիմն կերպով դադարեցրել է իր երկարամյա կենսաթոշակի իրավունքը և պահանջել պետական բյուջե վերադարձնել ավել վճարված կենսաթոշակի գումարը, որը կազմում էր 604 580 ՀՀ դրամ: Մեր գրասենյակի իրավաբանական թիմի կողմից վերադասության կարգով բողոք է ներկայացվել ՀՀ աշխատանքի և
Լեւոն Արոնյանը այսօր մեկնարկում է Grand Chess Tour-ում
Այսօր Լոնդոնում մեկնարկում է Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են չորս ուժեղագույն գրոսմայստերներ: Կիսաեզրափակիչներում միմյանց հետ հանդիպում են Լեւոն Արոնյանն ու Դին Լիժենը, Մագնուս Կարլսենն ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Մրցակիցները խաղալու են դասական (հաղթանակը՝ 6, ոչ-ոքին՝ 3 միավոր) եւ արագ (հաղթանակը՝ 4, ոչ-ոքին՝ 2 միավոր) շախմատի 2-ական եւ կայծակնային շախմատի՝ 4 (հաղթանակը՝ 2, ոչ-ոքին՝ 1
Հունվարի 1-ից զինծառայությունից խուսափածները չեն կարող գումարի դիմաց ազատվել քրեական պատասխանատվությունից. Զինվորական դատախազություն
ՀՀ զինվորական դատախազությունը տեղեկացնում և զգուշացնում է, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, համաձայն որի այն քաղաքացիները, որոնց հանդեպ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով հարուցված է քրեական հետապնդում, կարող են օրենքով սահմանված չափով և կարգով ՀՀ պետական բյուջե գումար վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից և կանգնել զինվորական հաշվառման: «Սահմանված կարգի
Ինչպե՞ս տարբերել ՀԴՄ կտրոնն այլ կտրոններից. ՊԵԿ-ը տեղեկատվական հոլովակ է հրապարակել
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ, որը բացատրում է ՀԴՄ կտրոնների տարբերությունն այլ սարքերով տպված կտրոններից: Քաղաքացիները հաճախ մոլորության մեջ են լինում` արդյոք խանութի կամ տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից տրամադրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների, թե՞ այլ սարքերի միջոցով տպված կտրոններ: Դրանք արտաքուստ տարբերվում են «դասական» կտրոնից, սակայն դա դեռ չի նշանակում, որ կտրոնները կեղծ են:
Նախնական վարկածով՝ ժամկետային զինծառայողը մահացել է ադրբեջանցիների հետ փոխհրաձգության արդյունքում
Մահացած զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել հենց իր ծննդյան օրը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը դատապարտում է Պռոշյանի պանթեոնում տեղի ունեցածը, այն գնահատում որպես հարված մեր պետականության մարտունակությանն ու ազգային համախոհությանը
Ներքին հակառակորդի ձեռքը դարձյալ հասել է մեր արժեքներին, մեր սրբություններին: Այս գիշեր վանդալի, ներքին թշնամու թունավորված ու մթագնած ուղեղն ու ձեռքը չեն երերացել` պղծելու Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի Պանթեոնը: Սա այն Պանթեոնն է, ուր հանգչում են մեր հերոսները. մեր արժանապատիվ գոյության, մեր ազգային հավաքական իղձերի, մեր անվտանգության ու անխտիր բոլորի խաղաղ երկնքի համար, մեր արդար
Խաչատուր Սուքիասյան. «Սերժ Սարգսյանը վատ ղեկավար էր, նաեւ շատ վատ ընկեր է, ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ»
Այսօր գործարար Խաչատուր Սուքիասյանը Աբովյանում «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդագործական ընկերության բացման արարողությունից առաջ պատասխանելով՝ լրագրողների հարցերին, անդրադարձավ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԺԿ ամբիոնից ՀՀ իշխանությունների հասցեին արած քննադատություններին: Սուքիասյանի խոսքերով. «Ես հարգում եմ ցանկացած պաշտոնյայի, ով նախկինում գործել է: Եվ Սերժ Սարգսյանն է շատ դրական գործել, որովհետեւ ունեցել ենք Սահմանադրություն, ինչ-որ սահմաններ պահել է:
Հարուցվել է քրեական գործ ժամկետային զինծառայող Ա. Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու և ժամկետային զինծառայող Դ.Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ
2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հայկ Մարությանը պատճառ չունի Դավիթ Խաժակյանի`ուղիղ եթերում բանավեճի առաջարկը մերժելու. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» ստորագրահավաք է նախաձեռնել`Երեւանի քաղաքապետարանի աշխատանքն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու համար:
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին, թագաժառանգին և վարչապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանին՝ Ազգային տոնի կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքս և լավագույն բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Բարձր եմ գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործակցության առկա մակարդակը և կարևորում տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումն ու
Իջեւանում խախտվում է օրենքը – 2. ի՞նչ սցենար է խաղարկում իշխանությունը
Իջեւանի քաղաքապետի ընտրությունները կկայանան եկող տարի՝ 2020 թվականի մարտի 15-ին՝ աննախադեպ խոշորացման արդյունքում Դեկտեմբերի 8-ին Հայաստանի մի շարք համայնքներում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ են նախատեսված: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություն պետք է կայանար նաեւ Տավուշի մարզի Իջեւան համայնքում: Դրանք դեռ սեպտեմբեր ամսին պետք է կայանային, սակայն, նշանակվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ հարցը
Մնացականյանի պատասխանը Չավուշօղլուին. «Ցյուրիխյան արձանագրությունները մերժել է հենց Թուրքիան»
Թուրքիայի՝ սպառնալիք լինելու փաստը բխում է նրա քաղաքականությունից եւ արտահայտվում նրա գործելաոճով եւ հռետորաբանությամբ
Պետպատվերի որոշ ծառայությունների համար գումարները բուժհիմնարկներին կհատկացվեն ոչ թե նախօրոք, այլ հետո. Առողջապահության նախարար
Ծննդօգնության, սրտի անհետաձգելի ստենտավորման եւ զինվորականներին մատուցվող ծառայությունների համար նախարարությունը գումար կհատկացնի ծառայությունը մատուցելուց հետո
«Առաջին արձագանքը պետք է գա Թուրքիայից». ԱԳ նախարարը՝ ՀՀ-ի դեմ հարձակման թուրքական պլանի մասին
Չեմ կարող հաստատել կամ հերքել այդ հրապարակման իսկությունը: Եթե նման պնդում կա, թուրքական կողմն առաջին հերթին պետք է հայտարարություն անի
Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանին. «Մեծ-մեծ խոսում էր, թող հիշի իրեն 90-ականների սկզբին»
Նախկինում, մինչեւ 1998 թվականն այնպիսի քաղաքական համակարգ է եղել, որն ունեցել է դրական ցանկություններ, բայց նաեւ թույլ է տվել բավականին մեծ սխալներ։
Մեկ ամսում չես կարող զինվոր պատրաստել․ Վազգեն Սիսլյանը՝ Հայկ Սարգսյանի օրինագծի մասին. Ա1+
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է, որ այն քաղաքացիները, որոնք 2 տարի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափել են և արտագաղթել, հնարավորություն կունենան վերադառնալ Հայաստան, բյուջե կվճարեն 10 մլն ՀՀ դրամ, որից հետո կծառայեն մեկ ամիս՝ արագացված ընթացակարգով: Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի
«ԲՀԿ-ի եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի շահերը չեն համադրվում»
Սերգեյ Բագրատյանը ՍԴ-ի՝ հրաժարական տված անդամների համար կենսաթոշակ սահմանելու հարցով մտահոգված է՝ հարկատուներն ինչո՞ւ պետք է վճարեն մարդկանց, որոնք չեն աշխատելու: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր: Նշենք, որ հաջորդ շաբաթ խորհրդարանը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը: Նախագծում
Ինչպե՞ս Հենրիխ Մխիթարյանը վերջ դրեց «Վերանայի» հույսերին
Ֆուտբոլի Իտալիայի «A» սերիայի 14-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Վերոնային» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ վնասվածքից նոր-նոր է սկսել ապաքինվել եւ «Ռոմայի» գլխավոր մարզչի խոսքով դեռ պատրաստ չէ խաղադաշտում 90 րոպե անցկացնել, փոխարինման մտավ հանդիպման 67-րդ րոպեին: «Վերոնան» հարազատ հարկի տակ ամեն գնով ձգտում էր
ԱՄԷ պետնախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել սննդի անվտանգության ոլորտում Հայաստանը տարածաշրջանային հարթակ դարձնելու ուղղությամբ
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄԷ սննդի անվտանգության պետնախարար Մարիամ Ալ-Մուհեյրի հետ։ Մարիամ Ալ-Մուհեյրը Հայաստանի Հանրապետության նախագահին է ներկայացրել սննդի անվտանգության ոլորտում ԱՄԷ հայեցակարգը և փորձը, ինչպես նաև ոլորտի զարգացմանն ուղղված՝ ԱՄԷ-ում իրականացված քայլերը։ Նախագահ Սարգսյանը, կարևորելով Հայաստանում սննդի անվտանգության կառավարման համակարգերի զարգացումը, նշել է, որ անհրաժեշտ է
Ալիեւը նսեմացնում է սեփական ժողովրդի արժանապատվությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս Սումգայիթ քաղաքի հիմնադրման 70-ամյակի միջոցառումների ժամանակ հայտարարեց, թե սումգայիթյան ջարդերը «հայ ազգայնականների սադրանքն» են եղել: ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով փաստերի նման խեղաթյուրմանը՝ շեշտեց՝ սա հերթական ապացույցն է, որ Ադրբեջանի նախագահն իրականում իր ժողովրդին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ չի շարժվում: «Նա հակառակն է անում՝ շարունակում է
Թորոսյան. Վստահ չեմ, որ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի կամ կներդրվի մոտակա 3-4 տարիներին
Կառավարության ֆինանսական ոլորտի պատասխանատուների սրտով էլ չէ առողջության պարտադիր ապահովագրության մոդելը
ԼՂ կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջնորդական ջանքերում: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը տարածվել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարվելիք այցի նախօրեին: Ռուսաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Ադրբեջանում կլինի դեկտեմբերի 2-3-ին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում է և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում:
«Ես ապշած եմ, որ էդ գիտելիքներով մարդը նախարար է աշխատում՝ քաղաքական իմաստով». Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի մասին
«Արդյոք դա արդա՞ր է, մասնավոր սեկտորում մրցունակ կադր է, հետեւաբար ԱԺ-ի դերը բարձրացնելու մասին որ խոսում են ամենուր, դա նաեւ աշխատակազմին է վերաբերվում, փորձագետներին, խորհրդարանի ռեսուրսներին: Երկիրը խորհրդարանական է դարձել, բայց ամբողջ ռեսուրսը շարունակում է կենտրոնացած մնալ գործադիր իշխանությունում»:
Անժելա Թովմասյան. «Փաշինյանը, չարձագանքելով խուլիգանական գործողությանը, նպաստում է դրա շարունակականությանը»
Ինչպես ասում է Հակոբ Ավետիքյանը, մեր շատախոս վարչապետը լռում է: Ամեն ինչին արձագանքում է, իսկ խուլիգանական գործողություններին՝ ոչ;
Առողջապահական ինչպիսի ծառայություններ են ներառված պարտադիր ապահովագրությամբ
Առողջապահության նախարարության շրջանառաության մեջ դրած «Առողջության համապարփակ ապահովագրության»՝ ԱՀԱ-ի հայեցակարգը դժգոհությունների տեղիք է տվել: Այս նախագիծը դեռեւս պետք է ներկայացվի կառավարություն, որտեղ հավանություն ստանալուց հետո այն շրջանառվի եւ քննարկվի Ազգային ժողովում: Նախագծով սահմանվում է աշխատող քաղաքացիներից գանձել ամսական 6% առողջության հարկ: Այս եւ այլ դրույթներ, նախագծի հեղինակների պնդմամբ, հնարավոր է քննարկումների արդյունքում փոփոխվեն: Ի՞նչ է
Ադրբեջանի խորհրդարանն ինքնալուծարման խնդրանքով դիմել է նախագահին
Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) դիմել է երկրի նախագահին ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու խնդրանքով, հաղորդում է Trend-ը: Այսօր տեղի ունեցած լիագումար նիստին խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան ընթերցել է Միլի մեջլիսի որոշման նախագիծը, որը դրվել էր քվեարկության և ընդունվել 99 կողմ ձայներով: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես էին եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորները: Նրանք դա բացատրել
Ինչո՞ւ նախագծեր չեք բերում, որպեսզի Արթուր Ջավադյանին, Մամիկոն Ասլանյանին, Տիգրան Մուկուչյանին, Սամվել Բալասանյանին «փուռը տաք». Էդմոն Մարուքյան
Երբ ասում եք, որ ժողովուրդը չի վստահում այս ՍԴ-ին, Հրայր Թովմասյանին, իշխանությունը եւ ժողովուրդը վստահո՞ւմ են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին. այս հարցն այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ուղղեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, հանձնաժողովում այսօր քննարկվում է ՍԴ անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու անվանումը ստացած նախագիծը:
Չնայած նախարար Արայիկ Հարությունյանի բազմակի պնդումներին, թե պատրաստակամ է բոլոր կողմերի հետ հանդիպել՝ ՀՅԴ ՀԵՄ-ի հետ վաղը չի հանդիպի
Հաշվի առնելով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի բազմակի պնդումներն այն մասին, որ ինքը պատրաստակամ է բոլոր կողմերի հետ հանդիպել և քննարկել կնճռոտ հարցեըը, ՀՅԴ ՀԵՄ-ը նոյեմբերի 29-ին հանդես է եկել նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու նախաձեռնությամբ: Հանդիպումը տեղի կունենա վաղը` դեկտեմբերի 3-ին` ժամը 15:00-ին: Հանդիպման ընթացքում քննարկվելու են նոյեմբերի 26-ին հրապարակված ՀՅԴ ՀԵՄ-ի հետևյալ պահանջները:
Զվարճությունների առաջին տեղում շահումով խաղերն ու մոլախաղերն են
Անցյալ տարի մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտի կառուցվածքում շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը կազմել է 97.22 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք Տնտեսական նախաձեռնությունների կենտրոնի հրապարակած «Թվերն ու արդյունքները» զեկույցից: Նույն կառուցվածքում սպորտի, զվարճությունների եւ հանգստի մասնաբաժինը կազմել է 1.86 տոկոս: Արվեստի եւ հանդիսավոր ներկայացումների, գրադարանների, արխիվների, թանգարանների եւ այլ մշակութային կազմակերպությունների գործունեությունը 0.91 տոկոս


















































