Օրվա լրահոսը
Գեւորգ Պապոյան. «Մեր կենսաթոշակառուների կյանքի որակը սրանով չի փոխվի, բայց 10 տոկոսի չափով կփոխվի». «Հայկական ժամանակ»
Հիմա շարունակաբար բարձրացնում ենք պետական աշխատավարձերը՝ ուսուցիչներինը, հրշեջներինը, զինվորականներինը, պոլիկլինիկաներինը, Երեւանի մանկապարտեզներինը, նվազագույն աշխատավարձն է ավելանում, եկամտային հարկի համահարթեցման արդյունքում 208 հազար մարդու աշխատավարձ կավելանա։
Եվրոպական 2 քաղաքներից՝ Փաշինյանի եւ Սարգսյանի ուղերձները
Փաշինյանը միջազգային հանրությանը փորձում է բացատրել, թե ինչ աղետ կլինի, եթե Արցախում նոր պատերազմ բռնկվի Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իտալիա պաշտոնական այցի ընթացքում հնչեցին կարեւոր ուղերձներ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համար: Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոնում հանդես գալով ելույթով՝ «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը Փաշինյանը ծավալուն անդրադարձ էր կատարել թեմային՝ արձանագրելով.
Դատարանի անակնկալ որոշումը. «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» վեճը կլուծի հաշտարարը
«Ես հաշտության եզրեր չեմ տեսնում: Այդ հայտարարությունն ուներ ընդգծված քաղաքական նպատակ»,-համոզված է նախկին պատգամավորը:
Ճի՞շտ են արդյոք այն խոսակցությունները, ըստ որոնց՝ գույքահարկը թանկանալու է մոտ 8 անգամ. պարզաբանում է Արամ Կարախանյանը. «Ժողովուրդ»
Բայց դա շատ մեծ արժեք ունեցող գույքի մասին էր խոսքը, նորակառույցի, որն ունի շատ մեծ հողակտոր, մոտավորապես մեկ հա հողակտոր, մոտ 9000 քմ հողի վրա կառուցված եւ շքեղ առանձնատուն է, որն ունի տարբեր տեսակի պերճանքի բաղադրիչներ, եւ իր կադաստրային արժեքը 8 անգամ ավելանալու էր։
Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակից. Տպավորությունս այն է, որ դա ինչ-որ մեկին պետք է՝ կադաստրի բյուջեից լրացուցիչ ծախսեր կատարելու, գումարներ դուրս գրելու համար. «Հրապարակ»
Օրինակ, Կադաստրի կոմիտեի լոգոտիպը փոխելու համար ծախսվել է 2.3 միլիոն դրամ։ Միթե համակարգի ամենահրատապ խնդիրը լոգոտիպ փոխելն էր, այն էլ՝ այդ գնով, կամ հին լոգոտիպի ի՞նչն էր խանգարում ձեր աշխատանքին։
Արփինե Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Կասեք՝ ի՞նչ եք Դուք՝ որպես երկրի ղեկավար, արել, որ կանխեք կույր ու անբռնազբոս ատելության տարածումը կամ հանրային համերաշխություն հաստատեք»
Մեկ առիթով ձեզ ասել եմ, հիմա էլ հարց եմ տալիս հպանցիկ հայացք գցե՞լ եք ձեր ԱԺ եւ կառավարության վրա, տեսե՞լ եք քանի նախկին պաշտոնյա կա այնտեղ: Նրանք ատելի չեն, որովհետև ձեզ են սիրում, թե՞ որովհետև զղջացել են:
Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին տասը տարվա համար 800 դրամից կդառնա 950 դրամ. «Ժողովուրդ»
Հաջորդ տարվա հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կսահմանվի 26 հազար 500 դրամ՝ 25 հազար 500 դրամի փոխարեն։
Պոլսի հայոց պատրիարքի ընտրության նախաձեռնարկ մարմնի նախկին խոսնակը դատական նոր դիմում է ներկայացրել. Ermenihaber
Պոլսի հայոց 85-րդ պատրիարքի ընտրության գործընթացի շուրջ շարունակում են զարգացումներ տեղի ունենալ, այդ թվում՝ դատական։ Նոյեմբերի 19-ին պատրիարքական ընտրությունները կազմակերպող նախաձեռնարկ մարմնի մամուլի խոսնակ Սարո Բենգլյանը հրաժարական էր տվել և դուրս եկել նախաձեռնարկ մարմնի կազմից։ Մասնագիտությամբ իրավաբան Սարո Բենգլյանը դատական հայցով դիմել է Ստամբուլի վարչական դատարան՝ վիճարկելով պատրիարքական ընտրության գործընթացի օրինականությունը։ Հաշվի առնելով, որ նա
Կողբավանում ապօրինի արդյունահանվել է 45.6 մլն դրամի տուֆի զանգված. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության վարչությունում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրության և տեղեկատվության հիման վրա ուսումնասիրվել է Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական տարածքում շահագործվող հանքավայրից արդյունահանման օրինականությունը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Կողբավան համայնքի վարչական
Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցումն օրհնություն կլինի քրիստոնյաների, նաեւ մահմեդականների համար. Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է վերակառուցվում եկեղեցին. Ամերիկայի ձայն
«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արեւելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ Դաեշի ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արեւմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել, գրում է Ամերիկայի ձայն-ը: Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դեւիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու
Դադարեցվել են Երևան-Ստամբուլ չվերթները. Regionmonitor
Նոյեմբերի 27-ից սկսած թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները բոլոր ուղղություններով։ Նշենք, որ «Ատլաս Գլոբալը» ուղիղ չվերթներ է իրականացնում նաև Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ՝ շաբաթական 2 անգամ, հայտնում է Regionmonitor-ը: Ավիաընկերության տարածած հայտարարության համաձայն, չվերթները դադարեցվում են տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Հայտարարության մեջ նշվում է նաև, որ դադարը ժամանակավոր բնույթ է կրում
Ես ձեր ապագան պատկերացնում եմ որպես փոքրիկ անասնաբուծական ֆերմայի սեփականատերեր. Աննա Հակոբյանը Գեղարքունիքի մարզում ծանոթացել է Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի հաջողության պատմություններին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ղեկավար Ժիրայր Էդիլյանի հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դրախտիկ համայնքներ, կազմակերպության «Աղքատության հաղթահարման փուլային ծրագրի» հաջողության պատմություններին ծանոթանալու։ Ճամբարակ համայնքում Աննա Հակոբյանին Անժելա Ծաղկյանն ու
Նիկոլ Փաշինյան. Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի
Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 27 կետով: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 53-րդ տեղում է, Ռուսաստանը 74, Թուրքիան 91, Ադրբեջանը 92, Իրանը 119։ Վարկանիշի հեղինակները երկրները համեմատում են ինը
Դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայությունը դրսևորվում է հասարակության բոլոր շերտերում և խավերում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»»
Դատական համակարգը վստահության ճգնաժամ է ապրում Հայաստանի դատական համակարգը կարիք ունի էական բարեփոխումների, ինչի մասին վկայում են վերջերս արված ուսումնասիրության արդյունքները, համաձայն որոնց, ՀՀ դատական համակարգը բոլոր պետական կառույցներից ամենաքիչ վստահությունն ունի բնակչության շրջանում։ Ավելին, դատարաններից քիչ հայաստանցիները վստահում են միայն կուսակցություններին, սակայն եթե կուսակցական ինստիտուտների նկատմամբ վստահությունը կարող է պայմանավորված լինել քաղաքական ինչ-ինչ զարգացումներով
Չարիքի ճիշտ «հասցեն»
1980-ականներին ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանում էր «չարիքի կայսրություն»: Թեեւ այն երկիրը, որտեղ ես մեծացել եմ, ուներ բազմաթիվ արատներ, այդ պիտակավորման հետ համաձայն չեմ։ Թե չէ կստացվի, որ ես 30 տարի`կյանքիս ուղիղ կեսը, ապրել եմ բացարձակ չարիքի մեջ։ Իսկ դա այդպես չէ։ Ավելի ուշ նույն Միացյալ Նահանգները իրեն դուր չեկած երկրները՝ այդ թվում
Սենատոր Գրեհեմը ցույց տվեց իր իրական դեմքը կեղծ թուրք նախարարի հետ հեռախոսազրույցում
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սենատոր Լինդսի Գրեհեմը (հանրապետական, Հարավային Կարոլինա) տխրահռչակ դարձավ Բոբ Մենենդեսի (դեմոկրատ, Նյու Ջերսի) միջնորդությունը արգելափակելու համար, որը կոչ էր անում Սենատին քվեարկել Հայոց ցեղասպանության բանաձևի օգտին՝ շրջանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: AXIOS լրատվական կայքը հայտնեց, որ 2019 թ․ նոյեմբերի 13-ին, երբ սենատոր Գրեհեմը լքում էր Սպիտակ տանը
Աղմկոտ քննարկում Գյումրիում․ այս քաղաքը կունենա իր բնույթով եզակի փաստաթուղթ
Գյումրին պատրաստվում է դառնալ Հայաստանի առաջին քաղաքը, որը կունենա երիտասարդական քաղաքականության մասին փաստաթուղթ։ Երեկ քաղաքապետարանի նիստերի դահլիճում այս քաղաքի երիտասարդների քննարկմանը ներկայացվեց փաթեթը, (այն ներառում է Գյումրու երիտասարդական քաղաքականության 2020-2029 թթ․ հայեցակարգը, 2020-2021 թթ․ ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագծերը), որը մշակել են Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի հետ
Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող քայլերը
Նոյեմբերի 26-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի 15 ամյակի կապակցությամբ Երևանում գտնվող ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրին: Հանդիպման սկզբում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը և ՀՀ ԱԳ նախարարը կարևորեցին Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպանի Գրասենյակի դերը՝ ընդգծելով, որ այդ կառույցի կայացումը մեծապես նպաստել է Հայաստանում մարդու իրավունքների համակարգային
Պահանջում են Իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանում 1987-1992թթ. տեղաբնիկ հայության հետ կատարված ոճրագործություններին
ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԱՐԴՄԱՆՔԻ` ՆԵՐԿԱՅԻՍ ԳԱՆՁԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 30 տարի առաջ` 1989թ.-ի այս օրերին, Ադրբեջանի իշխանությունների ծավալած էթնիկ զտումների ու պետական տեռորի քաղաքականության արդյունքում, վերջին հայերը բռնագաղթեցին հայաբնակ Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի շրջաններից և Գանձակ ու Ելենդորֆ /Խանլար/ քաղաքներից: Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար
Ռազմիկ Պետրոսյան. «Պետք է շարունակել սկսվածը»
Ուղիղ երեսուն տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդն ընդունեցին համատեղ որոշում՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Եվա ահա երեսուն տարի անց զրուցում ենք այդ իրադարձությունների գլխավոր դերակատարներից մեկի՝ ՀՀ ԳԽ առաջին գումարման պատգամավոր, ԼՂՀ ՆԳ նախկին փոխնախարար Ռազմիկ Պետրոսյանի հետ: – Երբ արդեն Արցախյան շարժումը թափ էր առել,
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երևան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
«Ես ո՛չ հերքում, ո՛չ բացառում եմ Գեւորգ Կոստանյանի՝ ոստիկանությունում խորհրդակցության մասնակցելը». Ալիկ Սարգսյան
Նախկին ոստիկանապետը՝ Գեւորգ Կոստանյանին առաջադրվելիք մեղադրանքի մասին
Տրակտորը պայթել է ականի վրա
Նոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի
Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը, որը ԿԲ-ին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Մանե Թանդիլյանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյան նշել է, որ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի
Տուֆից շենքեր, ֆինանսական խնդիրներ, ադրբեջանցիներին նմանվող ղարաբաղցիներ. Ինչ է տեսել և ինչից է զարմացել ադրբեջանցի լրագրողը
Նոյեմբերի 17-21-ը տեղի ունեցավ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այց Հայաստան, Արցախ և Ադրբեջան: Հայաստան ժամանած ադրբեջանական 1news.az գործակալության լրագրող Էլշան Ռուստամովը կիսվել է տպավորություններով: Հիմնական հոդվածին նախորդում է գործակալության խմբագրի կողմից նախաբան, որում նա կարևորում է նմանատիպ այցերը: «Եթե նախկինում հայ և ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները հանդիպում էին չեզոք տարածքում, ինչը, անկասկած, նույնպես նպաստում էր
Այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժութային միջոցների ծավալը հասել է 521.8 միլիոն դոլարի: Այս ցուցանիշը վկայում է արտարժույթի մեծ ծավալի ներհոսքի մասին դեպի Հայաստան, ինչը ֆինանսական համակարգի կայունության փայլուն արտահայտություն է, նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար, մեծացնում է ֆինանսական
Հայկական պատվիրակությունը վերապահումով է հաստատել ՍԾՏՀ ԽՎ 53-րդ նիստի արձանագրությունը
Ամփոփվել են ՍԾՏՀ ԽՎ 54-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել
Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի նորընտիր անդամ Էդգար Շաթիրյանը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Շաթիրյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում. «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա
Լյուկ Դեւինը՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման մասին
«Տարածաշրջանում չկա կոնֆլիկտ, որից Եվրամիությունն օգուտ է քաղում, ճիշտ հակառակը՝ Եվրամիությունը կոնֆլիկտից է ծնվել: Թերեւս, ամենավատ կոնֆլիկտը ԵՄ-ում, որ եղել է՝ 70 տարի առաջ է եղել: Մենք միշտ հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակիցն ենք: Մեր կարծիքով՝ ռազմական լուծումներ չկային, կային միայն ռազմական դեմագոգիաներ»,-այս մասին այսօր ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի 2-րդ


















































