Օրվա լրահոսը
«Ադրբեջանի լկտիությունն անցավ բոլոր սահմանները». փորձագետը՝ Ալիեւի տարածքային հավակնությունների մասին
Ադրբեջանի հավակնություններն իրականում ավելին են՝ Երեւան, Սեւանի արեւելյան հատված, Վայոց ձոր, Արարատի մարզ
Լոռու մարզում անտառային հրդեհի դեմ պայքարող հրշեջներից մեկը այրվածքներից մահացել է, մյուսին տեղափոխում են Երևան
Բազումի լեռնաշղթայի անտառներում առաջացած խոշոր հրդեհը մարելու ժամանակ երկու հրշեջ-փրկարար այրվածքներ է ստացել, որոնցից մեկը մահացել է, մյուսին՝ հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 28-ամյա Էդգար Գրիգորյանին, տեղափոխում են Վանաձորի հիվանդանոց, հայտնում է shamshyan.com-ը: Մահացածը Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար, փրկարար ծառայության սերժանտ, 22-ամյա Սամվել Վարդանի Դեվելյանն էր: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի
«Լռելը ոչնչի չի բերի. մենք բարեկամ Սիրիայում շահեր ունենք». Վահրամ Տեր-Մաթեւոսյան
Այդ երկրում տեղի ունեցողն ուղղակի ազդեցություն ունի նաեւ մեր հանրության վրա, ուստի ՀՀ ղեկավարությունն ուշադիր պետք է հետեւի Սիրիայում կատարվողին
Հայաստանը, որը, ինչպես Ճապոնիան, սովորել է ոտքի կանգնել ընկնելուց հետո, 21-րդ դարում կարող է լինել հաջողակ. Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Տոկայի համալսարանում
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։ Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի
Գիշերօթիկներից երեխաները դուրս կգան. Ո՞ւր կգնան, ո՞վ կպահի եւ ինչպե՞ս կօգնի պետությունը, որ չհայտնվեն փողոցում
Մինչեւ տարեվերջ 4 գիշերօթիկ հաստատություն կփակվի
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ. «Փաստինֆո»
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին պատկանող «Յանս» ռեստորանային համալիրում բացահայտված հարկային չարաշահումների համար Վ.Ղազարյանին ու նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել, թեեւ դեռեւս մեկ տարի առաջ հայտարարվեց ավելի քան մեկ մլրդ դրամի հարկային չարաշահումների բացահայտման մասին։ Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերին ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց առ այն, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս»
«Թուրքիան մեզ մեղադրել է՝ ասելով, թե վիրավոր քուրդ զինյալները բուժվում են ՀՀ-ում». թուրքագետ
«Նման մեղադրանքները վտանգավոր են, իսկ մեր պարտավորությունն է՝ սրբագրել այդ ամենը»,-նկատի ունենալով այս իրավիճակում Թուրքիայի հակահայկական քարոզչության դրսեւորումները՝ նշում է Հայկ Գաբրիելյանը
«Լինելով աղքատ քաղաքացիների վարչապետ, նախարար, փոխնախարար՝ ինչպե՞ս եք ձեր աշխատավարձը 1.5 միլիոն դրամ դարձնում, իսկ մանկավարժի աշխատավարձը թողնում 100-150 հազար դրամ». Զարուհի Փոստանջյան
Ըստ Զարուհի Փոստանջյանի՝ պետք է արձանագրել, որ հեքիաթն ավարտվեց:
«Ժառանգության» նախագահ. Այդ նույն ԵԺԿ-ն 2013 եւ 2017 թվականների կեղծված ընտրությունները ճանաչեց. Ա1+
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ինքը և ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը Բրյուսելում հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ «Ա1+»-ը Դոլի հայտարարության վերաբերյալ մեկնաբանության համար կապ հաստատեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հետ։ Անդրանիկ Գրիգորյանն ասաց․ «Այդ նույն
Արփինե Հովհաննիսյանը ներսից բան է բացահայտում, պատասխանները պետք է տան. սլաքն ուղղվում է գլխավոր դատախազից սկսած՝ մինչեւ վերջին քննիչը. Մարուքյան
Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, Մարուքյանն ասաց. «Այնտեղ անվանական նշված են, ըստ իրեն՝ բոլոր պատասխանատուները, որը քննության առարկա է: Այն, որ դա պետք է լինի քննության առարկա՝ միանշանակ է: Այն, որ արդարադատության նախարարը մարդ բռնող ու բաց թողնող չի՝ դա էլ է միանշանակ»:
ԱԺ նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարեւորություն է ներկայացնում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարեւոր հարթակ է հանդիսանում երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ
Եվս մեկ ոսկի եւ բրոնզ՝ Եվրոպայի առաջնությունում
Բուխարեստում Հայաստանի ծանրորդները սկսել են մեդալների բերքահավաքը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Քիչ առաջ U23 տարիքային խմբում մեր հավաքականի անդամներ, 89 կգ քաշայիններ Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը հերթական մեդալների փունջը բերեցին Հայաստանի հավաքականին: Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը, որ սեպտեմբերին նվաճել էր մեծահասակների աշխարհի չեմպիոնի տիտղոսը, երկամարտում կրկնեց Թաիլանդում ցույց տված 375 կիլոգրամը եւ բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական
«Հարավկովկասյան երկաթուղին»՝ ստեղծված իրավիճակը շտկելու վերաբերյալ
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը և գնացքների երթևեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի և ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո: Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի
Մարուքյանին նախարարություններից թաքուն նամակներ են գրում՝ բողոքելով պարգեւավճարից. «Մենակ մտերիմներին են տալիս»
Էդմոն Մարուքյանը նշեց, որ հասկանում են, նախարարները պետք է բարձր աշխատավարձ ստանան, հազարումի հարց ունեն լուծելու. «Հիմա մի հատ կոստյում ես առնում, երկու ամիս հագնում ես, սկսում է փայլել: Սաղ հասկանում ենք մենք, բայց էդ չի կարելի անել գաղտնի, այստեղ է հարցը»:
Արմեն Սարգսյանը Mitsubishi Heavy Industries-ի ղեկավարությանը հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու համագործակցության հնարավորություններին
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է աշխարհի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերություն և հանդիպել Mitsubishi Group ընկերության խորհրդի անդամ, Mitsubishi Heavy Industries ընկերության խորհրդի նախագահ Շունիչի Միանագայի հետ։ «Պատիվ է հյուրընկալել Ձեզ մեր գլխամասային գրասենյակում և խոսել, թե համագործակցության ինչպիսի ծրագրեր կարող ենք ունենալ»,-
«Դրա պատասխանը լինելու է պատերազմը»
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը «շատ վտանգավոր» է գնահատում արցախյան հարցի կարգավորման ներկայիս փուլը: «Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում ունեցել է շատ հստակ եւ բավական հետեւողական, սկզբունքային դիրք՝ Արցախի հիմնախնդրի առումով: Դրանք չեն տարբերվել, գոնե վերջին 20 տարվա ընթացքում: Վերջին 20 տարվա ընթացքում այդ դիրքի հետ միշտ հաշվի են նստել եւ այդպիսի քաղաքականությունը քիչ
«Աշոտյանը թալանողների ռուպռն է եղել». Մարուքյանը՝ ՀՀԿ-ականների մասին, թե ով որ քրեակատարողականում է նստելու
«Հիմա երկու խումբ կա: Կա խումբ, որ զբաղվել է հիմնական թալանով եւ կա խումբ, որն իրենց քաղաքակիրթ դեմքերով արդարացրել է այդ թալանը: Արմեն Աշոտյանն այդ խմբի մեջ է: Իսկ թե թալանի հետ կապ ունի-չունի՝ ես իրավապահ մարմին չեմ, չեմ կարող ասել: Հույս ունեմ, որ ինքը ոչ մի բան չի թալանել, բայց թալանողների «ռուպռն» է եղել»:
Ելքը` բանակցելն է. Շահան Գանտահարյան
Իհարկե ակնկալելի էր, որ Լիբանանում ծայր առած ժողովրդային ըմբոստության շարժումը կենցաղային,սոցիալ եւ քաղաքացիական շրջագծերը հատելով անցում կատարեր քաղաքական հարթություն: Նախապես, նման հարցեր, աշխատավորների իրավունքներ, տուրքերի դեմ բողոքներ, շահագործման եւ հարստապետական կարգերի դեմ առնվող վճռական միջոցներ, գործադուլներ, դասադուլներ եւ բողոքի ակցիաներ կամ անհնազանդության շարժումներ էին կազմակերպվում սենդիքաների կողմից: Ձախի, կենտրոնի եւ աջի դասական հասկացությունների ժամանակաշրջանին, ընդհանրապես
«Բազմիցս եղել եմ Նաիրի Հունանյանի խցի մոտ, բայց երբեք ցանկություն չեմ ունեցել նրան տեսնել, գնամ դահիճի հետ հանդիպեմ, որ ի՞նչ անեմ». Էդմոն Մարուքյան
Նաիրի Հունանյանն ինձ համար դահիճ է, դահիճների պարագլուխ: Ցանկացած դատապարտյալ իրավունք ունի դիմելու վաղաժամկետ ազատման համար, բայց ես վստահ եմ, որ նրա խնդրանքը չի բավարարվի, որովհետեւ խնդրանքի բավարարման համատեքստում նաեւ քննարկման առարկա է հանրության պատրաստ լինելը նման մարդուն հետ ընդունել հասարակություն:
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՊՆ զորամասեր. մի շարք խնդիրներ տեղում լուծում են ստացել
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաև զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաև ծառայության հետ առնչվող այլ
«Եթե Նաիրի Հունանյանը խոսի, սա ձեռնտու է ՀՀ պետականությանը, բայց նրա խոսացածը դեռ վերջին ճշմարտությունը չի». Անդրանիկ Քոչարյանը Մարսել Մաթեւոսյանի անունն է տալիս
«Այդ կոլեգիայի որոշումը իրականացվել է դատախազության այն ժամանակվա ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանը՝ կարճելով այդ գործը և, ըստ էության, վերադարձնելով Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ կազմակերպիչներ փնտրել այլեւս պետք չի: Դա իրականացվել է այն ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամանակահատվածում»:
«Հոկտեմբերի 27-ից» ամիսներ անց ինչպես իշխանական ողջ մեքենան կործանեց իմ գլխավորած «Երեւանի ճանշինը»
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ես՝ Վահան Սարգսի Առաքելյանս, ՀՀ քաղաքացի եմ։ Հանդիսանում եմ ՀՀ Ազգային հերոս, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի շենքում գնդակահարված Կարեն Սերոբի Դեմիրճյանի ընտանիքի մտերիմներից մեկը (ես եւ Կարեն Դեմիրճյանը հարազատ, քույրերի ամուսիններ ենք)։ «Հոկտեմբերի 27-ից» ամիսներ անց իմ գլխավորած ընկերության` «Երեւանի ճանշին» ԲԲԸ-ի, նկատմամբ սկսվեց հետապնդումը՝ ՀՀ այն
Անդրանիկ Քոչարյանն այն մասին, թե ինչու է Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործով եկել փաստահավաք խմբի մոտ, սենյակն ուսումնասիրել ու դռան մոտից հետ դարձել
Ես հասկացա, որ Հայկ Հարությունյանը ունի պրոբլեմ այդպիսի միջավայրում շփվելու եւ հարցերի պատասխանելու, եւ հասկանում եմ այդ պրոբլեմն ինչից է գալիս: Հայկ Հարությունյանը եթե գար, հասներ ներս, փակ դռների հետեւում մենք շփվեինք իր հետ, ինքը շատ հարցերի պատասխան տալու էր:
Ucom-ի նորաբաց վաճառքի և սպասարկման կենտրոնը կգործի Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում
Հոկտեմբերի 25-ին Նոր Նորքի «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում պաշտոնապես բացվել է Ucom ընկերության վաճառքի և սպասարկման նոր կենտրոնը, որն այդ թաղամասում տարիներ շարունակ գործող մասնաճյուղից կրկնակի անգամ մեծ է և ընդարձակ: Այն սմարթֆոնների, աքսեսուարների և գաջեթների ամենամեծ տեսականիով Ucom-ի սպասարկման կենտրոնն է։ Հենց այս մասնաճյուղում է ներկայացված նորարարական սարքավորումների ամենամեծ տեսականին, այդ թվում՝ էլեկտրական հեծանիվն
«Եթե դա համարվում է քաղաքական հալածանք, ապա քաղաքակիրթ ամբողջ աշխարհում ուրեմն բոլորին հալածում են». Հովհաննես Իգիթյանը՝ Բաբլոյանի, Արսեն Բաբայանի մասին
Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին՝ նա ասաց. «Հրայր Թովմասյանն ինքը ուզում է, որ հարցը դառնա քաղաքական, նա անում է քաղաքական հայտարարություններ ու ուզում է հարցը քաղաքականացնել»:
Կադրային խնդիրը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում
Գաղտնիք չէ, որ ցանկացած հիմնարկի, ձեռնարկի ճակատագիրն ու հաջողությունը կամ անհաջողությունը կապված է նրա կադրային խնդրի հետ: Եթե այս կամ այն պատասխանատու պաշտոնի նշանակման կամ ընտրության ժամանակ ամեն ինչ որոշվել է խնամակալության սկզբունքով, ինչը ընդունված էր մեր երկրում, ապա այդ ձեռնարկության ապագան արդեն կանխորոշված է: Նման ձեւով նշանակված (ընտրված) հիմնարկի առաջին դեմքը աշխատակիցներին գնահատում է
Ռուս մասնագետները ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում գործող բիոլաբորատորիաների մուտքի հասանելիություն կստանան. Կոմերսանտ
Ռուս մասնագետները, այդ թվում զինվորականները, Հայաստանում Պենտագոնի ֆինանսավորմամբ ստեղծված բիոլաբորատորիաների մուտքի հասանելիություն կունենան: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել Ռուսաստանի արտգործնախարար նախարար Սերգեյ Լավրովի Երևան այցի ժամանակ: Պարբերականի փոխանցմամբ՝ Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին ռուսական սահմանների մոտ «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար» և խոստացել էր հասնել նրան, որպեսզի հարևան երկրներում գործող լաբորատորիաների մուտքի
Անդրանիկ Քոչարյանը՝ ուժային կառույցի ղեկավար լինելու իր հավակնությունների եւ ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին
Ծիծաղելի է այն առումով, որ դա հնչեց այն ժամանակ, երբ ես հնչեցրեցի, որ Սերժ Սարգսյանն անխուսափելիորեն հրավիրվելու է քննիչ հանձնաժողով: Այն հարցին, որ ինքը կարող է գա, թե չգա, հիմա հնչեցնում են, թե ինքը որ իրավական ճանապարհով ինքը չի գա: Բոլորն էլ կարող են չգալ, բայց այս հարցն այնքան զգայուն է եւ նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա՝ պրոբլեմն իրենցն է, որովհետեւ կասկածների մի հսկա կծիկ ամեն մեկը կվերցնի իր վրա:
Դեղատան աշխատակցի նկատմամբ զինված ավազակային հարձակման գործով բացահայտվել է նաև թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Բացահայտվել է նաև հանցագործության այլ դրվագ: 2019թ. մարտի 31-ին Երևան քաղաքի Արաբկիր համայնքում գործող դեղատներից մեկի աշխատակցից ահազանգ է ստացվել այն մասին, որ ենթարկվել է ավազակային հարձակման. դիմակավորված և
Մեկնարկել է լողի Հայաստանի պատանիների առաջնությունը (ֆոտոշարք)
Դավիթ Համբարձումյանի անվան օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մարզադպրոցում այսօր մեկնարկել է լողի Հայաստանի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում են Երեւանի, Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի եւ Իջեւանի 125 լողորդներ: Լողի հայկական Դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս առաջնության արդյունքներով հնարավոր կլինի ընտրել լավագույններին, համալրել ազգային հավաքականների կազմերը, որոնք մեր երկիրը կներկայացնեն միջազգային լողուղյակներում: Մասնավորապես,


















































