Օրվա լրահոսը

Համալասարան մտնող հայ ուսանողը պարտաւոր է հայերէնով աւանդուող կամ հայագիտական որոշ նիւթերու հետեւելու․ «Հայրենիք»

Այս տողերը պէտք չէ գրուէին, որովհետեւ ոեւէ հայ անկասկած որ անհեթեթ պիտի նկատէ քննարկել, վէճի նիւթ դարձնել մեր էութեան ու լինելութեան առնչուող հարց մը, որ անամպ երկինքին մէջ փայլող արեւու չափ յստակ է, չի կարօտիր երկար մեկնաբանութեան, չի դիմանար հակաճառութեան։ Խօսքը կը վերաբերի Հայաստանի բարձրագոյն ուսումնարաններու մէջ (ԲՈՒՀ) հայերէն լեզուի, պատմութեան ու գրականութեան նիւթերը այսուհետեւ

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդ. հայ դիվանագիտության հաղթանակ, թե պարտություն

2019 թ․ հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության ընտրությունը, որպես ՄԱԿ Մարդու Իրավունքների Խորհրդի անդամ, նշանակալի ձեռքբերում էր շուտով իր երրորդ տասնամյակը բոլորող Հայաստանի Հանրապետության դիվանագիտության պատմության մեջ։ Սա, անշուշտ կարևոր ձեռքբերում է Հայաստանի և հայ ժողովրդի համար, առավել կարևոր է արձանագրել, որ ՄԱԿ-ի անդամ երկրների գերակշիռ մեծամասնությունը Հայաստանին է վստահել այդ առաքելությունը։ Ինչպես ֆրանսիական ասացվածքն է

Դժվար չէր «թավշյա» վարչապետի «թանկագին խաթեր» համար ցույց տալ, որ գործազուրկ մարդկանց թիվը նվազել է․ «Ազգ»

Մինչ լրատվամիջոցներն ու փորձագետները, անդրադառնալով Հայաստանում այս տարվա առաջին կեսին գործազրկության արտասովոր նվազման ցուցանիշին, քննադատության են ենթարկում երկրի իշխանությանն ու վիճակագրական կոմիտեին` տվյալները կեղծելու համար, Նիկոլ Փաշինյանն առանց տատանվելու շտապում է գովազդել այդ ցուցանիշը: «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է

Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից էջերից մեկը․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վանաձորի օրվա առթիվ

Սիրելի՛ վանաձորցիներ, Վանաձորի հյուրեր ու Վանաձորին սիրահարվածներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ: Լոռին հայրենաճանաչության հրաշալի դասագիրք է, իսկ Վանաձորը՝ նրա ամենաբովանդակալից ու գեղեցիկ էջերից մեկը: Սակայն ամենամեծ հարստությունը, համն ու հոտը մարդիկ են՝ լոռեցու խորը պարզությամբ ու պարզ խորությամբ, բնության հետ միաձուլված և բնության հետ համահունչ: Ես դա գիտեմ անձամբ, որովհետև դեռ մանկության

Եթե ոչ գաղտնի, ապա թաքուն․ «Ազգ»

Հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները նախարարների ու փոխնախարարների աշխատավարձի հավելումների վերաբերյալ գոհացուցիչ պատասխանների փոխարեն նոր հարցեր առաջացրեցին: «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի եւ «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցչի հարցադրմանը ի պատասխան վարչապետը առավել խճճեց խնդիրը, եւ նրա պատասխանից պարզ չդարձավ, որ ընթացիկ տարվա մարտի 1-ից ի վեր նախարարներին ու նրանց տեղակալներին վճարվող ամսական գումարները աշխատավարձի՞, թե՞

«Հոկտեմբերի 27-ի» համատեքստը

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ես Լոնդոնում էի: Ինձ հարցազրույցների կանչած բրիտանացի լրագրողները «կպած» ուզում էին ինձնից լսել, որ ահաբեկչությունը կազմակերպել են ռուսաստանյան հատուկ ծառայությունները: Թեեւ ես որոշակի կասկածներ ունեի եւ ունեմ, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա չեմ կարող պնդել որեւէ վարկած: Բայց ահաբեկչության մանրակրկիտ նախապատրաստությունը, հասարակության մեջ համապատասխան հոգեբանական մթնոլորտի շիկացումը, ինչպես նաեւ բուն ահաբեկիչների

Համաշխարհային բանկը վերահաստատում է Doing Business 2020 զեկույցի Հայաստանի տվյալները

«Մեր տեսակետից, որեւէ անճշտություն կամ սխալ Հայաստանի մասով չկա: Այս տարի մենք պարզապես փոքր-ինչ վերանայեցինք եւ վերափոխեցինք փոքր չափաբաժին ունեցող ներդրողների պաշտպանվածության ցուցանիշների գնահատականը: Որեւէ նոր տարր չենք ավելացրել, պարզապես, շտկումներ ենք մտցրել»:

Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։ Իր խոսքում վարչապետը նշել է. «Հարգելի պարոն Սիմոնյան, Հարգելի ներկաներ Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել

Մեդվեդևը՝ Փաշինյանին. «Մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմեն Ջիգարխանյանին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար եւ նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել եւ ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր եւ ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլեւ

Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։ Հաշվի առնելով, որ խորհրդակցությունները բաղկացած էին երկու՝ երկկողմ և բազմակողմ հատվածներից, ռուսաստանյան պատվիրակությունը գլխավորում էին համապատասխանաբար ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Անդրեյ Ռուդենկոն և Ալեքսանդր Պանկինը։ Խորհրդակցությունների օրակարգի համաձայն՝ կողմերը քննարկվեցին երկկողմ

«Նաիրի Հունանյանի դիմումներն ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել». Գևորգ Դանիելյան

ԲԴԽ նախկին անդամ, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան»

Ստեփան Դեմիրճյանը չցանկացավ Նաիրի Հունանյանի մասին խոսել. «Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հստակ հասարակական պահանջ կա»

ՀԺԿ նախագահը հուսով է, որ իշխանությունը ձեռնամուխ կլինի գործի լիարժեք, ամբողջական բացահայտմանը:

Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը ԵԱՏՄ համագործակցության աշխարհագրության ընդլայնման ևս մեկ քայլ դարձավ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները: Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Հանձնաժողովի հարգելի նախագահ, Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։ Ցանկանում եմ նշել, որ քննարկումն, ինչպես միշտ,

«Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն ուղղված քայլեր չեմ տեսնում». Անահիտ Բախշյան

Տեղի ունեցավ Յուրի Բախշյանին նվիրված «Ընդհատումը վերջ չէ» ֆիլմի ցուցադրությունը:

Պարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արթուր Սարգսյանի՝ հանրությանն առավել հայտնի «Հաց բերողի» մահվան հանգամանքներին և թվարկել նրանց, ովքեր ըստ նրա՝ պատասխանատու են «Հաց բերողի» քրեական գործով որոշումների կայացման համար։ Որոշումներ կայացնողների թվում, Հովհաննիսյանը հիշատակել է նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը, ով ըստ նրա՝ պատասխանատու է հիվանդության՝

Մարինե Օթարյանը՝ Սպենդիարյանի «ուկրաինական» անցյալի եւ ներկա համերգի մասին

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես գալիս: Հոկտեմբերի 26-ի «Ուկրաինական երգերը Սպենդիարյանի մշակումներում» խորագրով համերգը ասվածի արտահայտությունն է: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, համերգը տեսակի մեջ յուրահատուկ է նրանով, որ բնագրով, այսինքն՝ ուկրաիներեն ներկայացվելու են ուկրաինական երգերի սպենդիարյանական մշակումները: «Այս ծրագիրը ութ տարի առաջ կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակի առիթով նախաձեռնել էր

Նախարարի պատասխանը չափազանց թույլ էր. արձագանքներ ԱԳ նախարարի՝ BBC-ի հարցազրույցին

BBC-ի հաղորդումը նայեցի ու ցավով արձանագրում եմ, թե ինչպես է բարձր կլասի կադրային դիվանագետը այս 1.5 տարվա ընթացքում վերածվել շարքային «թավշյա» պրոպագանդիստի։

Մտավախություն կար, որ Հայաստանը կարող է ինքնուրույն քաղաքականություն վարել. Լեռնիկ Ալեքսանյանը՝ Հոկտեմբերի 27-ի պատճառների մասին. «Ա1+»

«Ա1+». «Միասնություն» դաշինքի հետևորդների ակումբի խորհուրդը նախաձեռնել է «20 տարի անց» խորագրով միջոցառում, որը նվիրված է Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցում են 2-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները, որոնք մասնակից են եղել այդ իրադարձությանը։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը։ Ելույթ ունեցավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։ Նա ընդգծեց, որ «Միասնություն»

Սամվել Բաբակյանը մեջքը ցավեցրել էր, որի համար չմասնակցեց պայքարին

Բուխարեստում  ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մրցահարթակ պետք է մտներ նաեւ U23 տարիքային խմբի 96 կգ քաշային Սամվել Բաբակյանը: Մարզիկը  մասնակցեց ծանրորդների ներկայացմանը, սակայն պայքարն սկսելուց առաջ լուսատախտակի վրա նրա անվան դիմաց գծիկներ հայտնվեցին, ինչը նշանակում էր, որ Սամվել Բաբակյանը մրցակցությանը չի մասնակցելու: Aravot.am-ը կապվեց Բուխարեստի հետ եւ տեղեկացավ, որ ծանրորդը մարզման ժամանակ ցավեցրել

«Թաքս Ֆրի» կարգի կիրառմամբ առերևույթ խարդախություն կատարելու միջոցով հափշտակված ավելի քան 12մլն դրամի վնասը վերականգնվել է

2019թ. մարտի 11-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Գ.-ի կողմից առերևույթ խարդախությամբ՝ խաբեության եղանակով առանձնապես խոշոր չափերի՝ 3.300.000 ՀՀ դրամ հափշտակելու և պետությանը նույն չափով վնաս պատճառելու դեպքի առթիվ: Մասնավորապես, ըստ «Թաքս Ֆրի» կարգով ԱԱՀ վերադարձի հաշիվների, Ա. Գ.-ն, ներկայացնելով

Գյումրիում կին է ձերբակալվել․ նա կասկածվում է խմած վիճակում 55-ամյա տղամարդու սպանելու մեջ

Երեկ երեկոյան՝ ժամը 19․30 սահմաններում որովայնի կտրած-ծակած արյունահոսող վերքով Գյումրի բժշկական կենտրոն է տեղափոխվել Գերցեն փողոցի տնակներից մեկում բնակվող 55-ամյա մի տղամարդ, որին թեև պատշաճ բժշկական օգնություն է ցուցաբերվել, վիրահատել են ու հնարավոր ամեն բան արել կյանքը փրկելու համար, սակայն հաջորդ օրը՝ լուսադեմին, գիտակցության չգալով՝ մահացել է։ Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական լրահոսից, մարմնական վնասվածք

Մարուքյանն՝ «իմ, Արփինեի, Շարմազանովի, Ֆարմանյանի, Հովհաննես Սահակյանի հետ շատ ինտենսիվ, մտերմիկ և հաճույքով «ընկերություն» էր անում». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր Ազգային Ժողովում Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Հանրապետականին, մեզ բաժանելով երկու խմբի՝ «թալանչիների» և «թալանը կոծկող խոսափողների», ինձ «մեծահոգաբար» դասելով երկրորդ խմբին և անվանելով «ռուպռ»: Թողնում եմ Մարուքյանի իրավաբանական բեքգրաունդին և դեռևս կենդանության նշաններ չցուցադրող խղճին, թե ինչո՞ւ է նա տարածում իշխանական քարոզչական կլիշեները, շատ լավ

«Doing Business-Հայաստան 2020»-ում «գույքի գրանցման» վարկանիշը բարելավել է իր դիրքն աշխարհում, իսկ Հայաստանում երկրորդ տեղում է

«Գործարարությամբ զբաղվելը» (Doing Business) 2020 թվականի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի համաձայն, Կադաստրի կոմիտեի պատասխանատվության ներքո գտնվող «Գույքի գրանցման» բաժնի ցուցանիշը 190 երկրների մեջ նախորդ տարվա 14-րդ-ից բարձրացել և զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը՝ հավաքելով 88.6 միավոր: Համեմատության համար, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջին միավորն այս բաժնում 75.8 է։ Իսկ Հանրապետության մյուս գերատեսչությունների պատասխանատվության տակ գտնվող բաժինների

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: Շնորհավորելով Ավստրիայի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ նոր խորհրդարանը կշարունակի ամրապնդել եւ խորացնել ՀՀ Ազգային ժողովի հետ բարեկամական հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական

Աշխարհահռչակ ջազմեն՝ Սթենլի Քլարքը մայրաքաղաքում

Հոկտեմբերի 25-ին Երևանում կմեկնարկի Ջազ Ֆեստ 2019-ն: Ֆեստի բացումն այս տարի կտրվի «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով։ «Ջազը ծնունդ է առել ԱՄՆ-ում, սկսվել է այն բլյուզից, բլյուզից էլ առաջ եկել է այն ստրկությունից։ Այդուհանդերձ այնտեղից սկիզբ առնելով այն բարձունքից բարձունք է հասել»,- նշեց Սթենլի Քլարքը լրագրողների հետ զրույցում:

Գյումրեցի հավաքարար կնոջը գազանաբար սպանելու գործով նիստը նորից չկայացավ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվելու էր Գյումրու Սլաբոդկա թաղամասի բնակչուհի, քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով հարուցված քրեական գործը։ Հիշեցնենք, որ նրա սպանության մեջ կասկածվում է ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, ըստ մեղադրանքի․ «2018 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 07-ի սահմաններում, ալկոհոլի ազդեցության տակ, գտնվելով Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում և տեսնելով

«ԵՄ-ն ինչպիսի՞ն է տեսնում իրեն». Արման Եղոյանի նախատինքը

Իշխող ուժի պատգամավորն իր համար միանգամայն իրատեսական է համարում այն, որ վիզաների ազատականացումը կարող ենք հաջորդ տարի էլ սկսել

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի վավերացումը գտնվում է Ֆրանսիայի Սենատի օրակարգում, եւ Սենատը մոտ ապագայում անդրադարձ կկատարի դրան

 ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակից եւ կարեւորել բարձր մակարդակի կանոնավոր երկխոսության շարունակականությունը: Նա շեշտել է, որ դրա կարեւորագույն բաղկացուցիչն են երկու խորհրդարանների միջեւ շփումները՝ հատկապես միջազգային

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930