Օրվա լրահոսը
Գագիկ Հարությունյանի հարցաքննության մասին հրապարակումը կոչ ենք անում չընդունել որպես հավաստի տեղեկատվություն․ ՀՔԾ
«Ժողովուրդ» օրաթերթը միայն իրեն հայտնի նպատակներով շարունակում է իր լսարանին հրամցնել իրականության հետ որևէ աղերս չունեցող, հիմնազուրկ և մտացածին տեղեկություններ: Հիշյալ լրատվամիջոցն այս անգամ՝ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին, հանդես է եկել հերթական մտացածին հրապարակմամբ, որում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին: Մասնավորապես, հրապարակման մեջ անդրադարձ է
Հայերենը Չինաստանում արդեն մասնագիտություն է
2014թ. սեպտեմբերից «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) (հայտնի որպես Beiwai) դասավանդվում է հայերեն: Այն դասավանդում է նույն բուհի դոցենտ, լ.գ.թ. Մերի Կնյազյանը, որը նաև բաժնի հիմնադիրն ու ղեկավարն է: ՊՕԼՀ-ը օտար լեզուներ դասավանդող առաջատար բուհ է Չինաստանում, և հայերենի դասավանդումը շատ կարևոր էր հատկապես այս բուհում: 2014-2018 թթ. հայերենն
Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է
Նա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ քիչ առաջ ծանոթացավ Կերպարվեստի թանգարանի կառուցման աշխատանքներին
«Հասկանում ենք, որ Զանգեզուրն Ալիեւի մտատանջությունն է»
Ըստ Շիրակ Թորոսյանի, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ կարեւոր միջանցքը ոչ միայն պահպանենք, այլեւ ամրապնդենք: Բրատիսլավայում առաջիկայում սպասվելիք ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի, բանակցային գործընթացի հերթական հանդիպումն է, թեեւ ակնկալիքները մեծ չեն: «Դեռեւս չկա մի փաստաթուղթ, որի շուրջ կողմերը թեկուզ նախնական պայմանավորվածություն կունենային՝ սեղանի շուրջ
Հայաստանում այսօր ծխում է ամեն երկրորդ տղամարդը․ նոր օրենսդրությունը թույլ է տալիս զգալի նվազեցնել ծխողների թիվը. Լենա Նանուշյան
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, թե ինչպես է Նեպալին հաջողվել կանգնեցնել ծխախոտային արդյունաբերության միջամտությունը ազգային օրենսդրության մշակման գործում: Հայտնի է, որ բոլոր երկրներում ծխախոտային արդյունաբերությունը մեծ գումարներ է ծախսում ծխախոտի վերահսկման ազգային օրենսդրությունը խոչընդոտելու, հետաձգելու և թուլացնելու համար: Նույն ռազմավարությունը կիրառվեց նաև Նեպալում՝ ցածր եկամուտ ունեցող հարավասիական մի հանրապետությունում, որը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Իռացիոնալիզմն ու խառնաշփոթը իշխանության քաղաքական ձեռագիրն է»
«Օրենսդիր եւ գործադիր իշխանությունում ունենալով բացառիկ վերահսկողության հնարավորություն, իշխանությունները փորձում են այլեւս սեփական իրավական անվտանգության հարցերը նաեւ լուծել». «Առավոտի» զրուցակիցն է «Մեկ Հայաստան» կուսակցության համանախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը: – Գնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ օղակը սեղմվում է. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ կամ ինչո՞վ է ՍԴ նախագահի պաշտոնն այդքան սկզբունքային գործող իշխանության համար, որ այդ պաշտոնից ոչ
Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին
Հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված է Կոմիտասի 150-ամյակին: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՅՈՒՆԵՍԿՈ-ի հետ համատեղ կայանալիք նախագծի շրջանակներում տեղի կունենա 4 համերգ: Հոկտեմբերի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նախագիծը կսկսվի խոնարհում-հուշ ենթաբաժնով. կհնչեն Կոմիտասի, ինչպես նաև այս տարի մահացած կոմպոզիտորներ Գագիկ Հովունցի, Ստեփան
Որպես անհետ կորած որոնվում է 62-ամյա տղամարդ
Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1957 թվականին ծնված Մելիք Մելիքյանը։ Նա հոկտեմբերի 23-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մասիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռաախոսահամարով։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Պե՛տք էր գնալ Բաքու, պե՛տք էր գնալ և հարամ անել ադրբեջանական քարոզչությունը մեր ներկայությամբ․ Արմեն Աշոտյան
Երեկ Բաքվում բացվեց Չմիավորման շարժման համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանը ստանձնեց շարժման եռամյա նախագահությունը։ Ադրբեջանական իշխանությունները դրան երկար տարիներ են պատրաստվել, նրանց համար շարժումը միջազգային հանրության առջև սեփական կարծիքը առաջ մղելու առաջնային գործիքներից մեկն է դարձել։ Բաքվում կայացած միջոցառմանը 60-ից ավել երկրների նախագահներ ու վարչապետեր են մասնակցել։ Ինչպես կռահելի էր, Ալիևը օգտագործում է այս հավաքը Ադրբեջանի
Մարգարինի, ձեթի, ներկրվող մսամթերքի մաքսատուրքերը կբարձրանան
Որ ապրանքներն են՝ ԵԱՏՄ-ով պայմանավորված, բարձր մաքսատուրքերով ներկրվելու Հայաստան 2020 թվականին մարգարինի համար մաքսատուրք կգանձվի 12 տոկոս` մինչ այս գործող 10 տոկոսի փոխարեն: 2021 թվականին այս սննդամթերքի մաքսատուրքը մեկ տոկոսով էլ կբարձրանա` կազմելով 13 տոկոս: 2022-ին մարգարինի բիզնեսով զբաղվող գործարարները այն կներկրեն` վճարելով 15 տոկոս մաքսատուրք: Այս եւ այլ ապրանքների մաքսատուրքի վերաբերյալ հետազոտությունը ներկայացնում է
Հայ և վրացի մտավորականները՝ Ամենայն հայոց բանաստեղծի տանը
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է գտնվում «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը: Ամենայն հայոց բանաստեղծի տունն այսօր կրկին մարդաշատ է. Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված մշակութային ծրագրով հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո են հավաքվել հայ և վրացի մտավորականները: Երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է: «Պաշտոնական իմ առաջին այցի ժամանակ, երբ հանդիպեցի
Աշխարհի ամենադժվար բանը Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարար լինելն է․ Սամվել Ֆարմանյան
Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ: Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է Մնացականյանը, որպես քաղաքական պաշտոնյա: Դա թող անեն
«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ
«Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակում նախատեսվող տարբեր միջոցառումներն ու սպասվող հետաքրքիր իրադարձությունները: Ասուլիսի բանախոսներն էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանը, «Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, «Արեւորդի» 9-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրեն Սոնա Քալանթարյանը, ֆիլմերի համակարգող Վարվառա Հովհաննիսյանը: Ասուլիսն անդրադարձել
Հոկտեմբերի 20-ից 26-ը հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ
Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամերիկագետ․ Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները՝ հարմար պահ Ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելու․ «Ժամանակ»
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հանձնախմբում ընդգրկված կոնգրեսական Ֆրենկ Փալոունը գրառում է արել, որով տեղեկացրել է գալիք շաբաթ Ներկայացուցիչների պալատում սպասվող քվեարկության մասին, որը կարող է լինել պատմական: Խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, որով նախատեսվում է ճանաչել Ցեղասպանությունը, բացառել ժխտումը, նաև բարձրացնել հանրության իրազեկումը այդ թեմայի շուրջ։ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են դեմոկրատները,
Լրագրողն ընդդեմ առողջապահության նախարարության նիստը նշանակվել է 2020թ. փետրվարի 17-ին
Հայցվոր լրագրողը հղում է կատարում «Դե Հաեսը եւ Գիյսելեսն ընդդեմ Ավստրիայի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որում մասնավորապես այն միտքն է, որ մամուլի վրա դրված է նման տեղեկատվության եւ գաղափարների տարածման խնդիր, հակառակ դեպքում, «մամուլը չի կարող կատարել «ժողովրդավարության պահակի» իր դերը»: Լրագրող Արթուր Հովհաննիսյանի՝ պատվի, արժանապատվության պաշտպանության պահանջի մասին հայցը ՀՀ առողջապահության նախարարության
ՀԲ-ի գործարարության Doing Business-ի ցուցանիշներով Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով․ «Փաստ»
Կառավարությունը փորձում է հանրությանը ներկայացնել, թե երկրում գործարար միջավայրի կտրուկ բարելավում է տեղի ունեցել, տնտեսության զարգացումը նոր թափ է ստացել, սակայն ռեալ իրավիճակն այլ բանի մասին է փաստում: Եթե իրոք Հայաստանում բիզնես վարելու պայմանների բարելավում տեղի ունենար, ապա հնարավոր կլիներ արտերկրից ներդրումների հոսք ապահովել, իսկ խոստացված ներդրումներն այդպես էլ չկան: Թերևս օտարերկրյա գործարարների կողմից Հայաստանի
Արցախը հայկական տարածք չէ հաղորդավարի պնդմանը Մնացականյանը թերևս պետք է միարժեք արձագանքեր և փակեր թեման․ «Ժամանակ»
Հայաստանում հանրային ուշադրության է արժանացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը բրիտանական այցի շրջանակում, որ նա տվել է BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարին: Ընդհանուր առմամբ, արտգործնախարարը շարադրել է հայաստանյան մոտեցումները, թավշյա հեղափոխությունից հետո ձևակերպված դրույթները, թեև ոչ ամբողջությամբ: Օրինակ՝ արտգործնախարարը թերևս պետք է շատ ավելի միարժեք և հստակ պատասխան տար հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցադրումներին, որոնք վերաբերում էին
Կառավարության սեպտեմբերյան գործուղումների հետքերով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց ՀՀ կառավարության ներկայացուցիչների գործուղումները սեպտեմբեր ամսվա ընթացքում` փորձելով հասկանալ` ինչ ձեռքբերումներ կան: Այսպիսով, սեպտեմբերին ամենաշատը` 3 անգամ, գործուղման է մեկնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, մյուս նախարարություններից հիմնականում փոխնախարարներն են 2-ական անգամ գնացել գործուղման: Սեպտեմբերին ամենաակտիվը Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնյաներն են եղել: Նախարար Սուրեն Պապիկյանն ու փոխնախարարներից Լիլիա Շուշանյանն
Սոնա Վանը հայտնվել է սիրային եռանկյունու հոգեւոր տարբերակի կենտրոնում
Հարցազրույց ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հետ Հայ ժամանակակից գրական իրականության մեջ թերեւս առաջին անգամն է, երբ բանաստեղծուհին այդքան մանրամասն ու անկեղծ ներկայացնում է կնոջ բազմաշերտ էությունը՝ նրա ցանկություններն ու վախերը, հավատամքն ու մոլորությունները, համարձակորեն պատասխանում կնոջ գիտակցականի, հոգեւորի ու մարմնականի հարցերին։ Ինչպես նրա գրչակից ընկերներն են հաճախ փաստում, նա ներկայացնում է նոր տեսակի առավել բնական
Վարազդատ Կարապետյանը բացառել է իր հորն ու եղբորը պատկանող օբյեկտում ստուգումների քաղաքական ենթատեքստը․ «Հրապարակ»
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սեւանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։ Երեկ մեր լրագրողի հետ զրույցում Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը եւ հերքել, թե դա
Այդ ո՞ր նախարարի կամ մարզպետի փայլուն աշխատանքն է, որ արժանացել է Փաշինյանի նման բարձր գնահատականին․ «168 ժամ»
Այն փաստը, որ պետական համակարգում աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ առկա են տարբեր տիպի գումարային ծախսեր, քննարկման թեմա չէ, սակայն միանգամից հարց է առաջանում՝ այդ ո՞ր նախարարի կամ մարզպետի փայլուն աշխատանքն է, որ արժանացել է Փաշինյանի նման բարձր գնահատականին և աշխատավարձերի կրկնապատկման է հանգեցրել։ Եթե հետհայացք գցենք և հասկանանք, թե ովքե՞ր են այդ բարձր
Հմայակ Հարությունյանը ձախողեց հրում վարժությունը
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 96 կգ քաշային 20-ամյա Հմայակ Հարությունյանը ձախողել է մրցելույթը: Պոկում վարժությունում նրա 145 կգ-ն ընդամենը 11-րդ արդյունքն էր: Սակայն նա ավելի վատ հանդես եկավ հրում վարժությունում, որտեղ առաջին մոտեցման համար պատվիրված 181 կգ ծանրաձողը երեք անգամ չնհնազանդվեց իրեն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Գագիկ Հարությունյանը մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել․ «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի եւ ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ: Ըստ
Վահագն Հովակիմյան․ Արա Բաբլոյանը ժամանակին փաստաթղթերը ստորագրել է՝ առանց բովանդակությանը ծանոթանալու․ «Հայկական ժամանակ»
Լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյանը հայտարարել էր. «…Ինձ մի բանում կարող են մեղադրել, որ ես նպաստել եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության: Այդ հարցում հստակ կա մեղադրանք: Եթե որոշեն դա քննել, դա կհաստատեմ»: Երեկ ՀՔԾ-ն այս կապակցությամբ հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Բաբլոյանը այդ հայտարարության վերաբերյալ քննիչի կողմից իրեն ուղղված հարցադրմանը բառացի պատասխանել է հետեւյալը.
Նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր․ Հոկտեմբերի 27-ի զոհերի ընտանիքները՝ Նաիրի Հունանյանի դիմումի մասին․ «168 ժամ»
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած պետական պաշտոնյաների ընտանիքների անդամներն ուշի ուշով հետևում են ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումի շուրջ ծավալվող իրադարձություններին և կատեգորիկ դեմ են նրա ազատ արձակմանը: Նրանք հույս են փայփայում, որ երկրի ներկայիս ղեկավարությունը, ինչ էլ լինի, քաղաքական մոտիվներից դուրս, սթափ դատողությամբ որոշում կկայացնի: «Լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են հնչում,
Պարզապես անհրաժեշտ է վերստին քննել համար առաջին հանցագործին՝ Նաիրի Հունանյանին
Ամեն անգամ, երբ մոտենում է հոկտեմբերի 27-ը, ես մտաբերում եմ այն զոհերի անունները, որոնք անցան նահատակության ճանապարհով, այն պահին, երբ մեր Ազգային խորհրդարանում քննարկվում էին հայ ժողովրդի համար կարեւորագույն լսումներ: Եվ այդ անունները հիշեցնում են ինձ Վահան Տերյանի «Քաղաքը» բանաստեղծության հետեւյալ տողերը. Կրկնակի հարության զանգեր եմ ես լսում, Հատուցումն է գալիս, ես զգում եմ նրան,
Ի վերջոյ մեր հաւաքական խնդիրն է բարելաւել պետութիւնն ու մեր ժողովուրդին կեանքը․ «Հայրենիք»
Եւ անկեղծօրէն՝ այս իշխանութեան ջատագովները (ներառեալ՝ նաև մեր պետութեան որակին նախանձախնդիր ընկերներ) սխալ կ՚ընեն մեր առարկութիւններուն դիմաց պարզելով սովետատիպ հակաճառութիւններ փոխանակ հարցերու էութեան անդրադառնալու։ Վերջ տուէք այս անմիտ և աննպատակ «պաշտպանողականներուն» և կեդրոնացէք իրական հարցերուն վրայ։ Վերջ տուէք մեզ նախկին վարչակարգին հաւասարեցնելու ծիծաղելու փորձերուն։ Ներկայ իշխանութիւնը այն չէ, ինչ կը կարծէիք։ Դուք գիտէք այդ մէկը։
Հայաստանի հավաքականները հաջող են մեկնարկել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
Բաթումում մեկնարկած շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 22-րդ առաջնությունում խաղացել են երկու տուր: Հայաստանի տղամարդկանց հավաքականը (Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Հրանտ Մելքումյան, Հայկ Մարտիրոսյան, Արման Փաշիկյան) հաղթել է Նորվեգիայի՝ 3,5:0,5 եւ Խորվաթիայի՝ 3:1 ընտրանիներին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հաջող են մեկնարկել նաեւ կանայք (Լիլիթ Մկրտչյան, Սիրանուշ Ղուկասյան, Էլինա Դանիելյան, Մարիա Գեւորգյան, Աննա Սարգսյան) առավելության


















































