Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլլարի

Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր): Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Արտենիս համայնքում բոտուլիզմի դեպք է արձանագրվել. հիվանդները տեղափոխվել են Երևան

Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն

Արման Սարգսյանը՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. սեպտեմբերի

Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի

Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է․ Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր թիմն առաջադիմել է 2 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Իտալիայի (1-3) ու Բոսնիայի և Հերցեգովինայի (4-2) հավաքականներին։ Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։

Կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ կհատկացվի 2 մարզում հորերի կոնսերվացման համար

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման նպատակով: Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է

ՊԵԿ-ը կանխել է կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական հսկողությունը ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման նկատմամբ: ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհատ ձեռնարկատեր Կ. Ե.-ի անվամբ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող տարբեր տեսակի ապրանքների և  դրանք ուղեկցող փաստաթղթերի միջև առկա են անհամապատասխանություններ։ Վարչության թիվ 3 բաժնի աշխատակիցները, իրացնելով տվյալները,  ՀՀ

Կբարելավվի նախադպրոցական կրթության ոլորտի գործունեությունը

Կառավարությունը որոշում է ընդունել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախընտրական ծրագրով և կառավարության ծրագրով նախադպրոցական կրթության ոլորտում ստանձնվել են մի շարք պարտավորություններ,

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ

Անկախության օրվա առթիվ Գյումրիում իրականացվելիք միջոցառումների կապակցությամբ սեպտեմբերի 21-ին փակ են լինելու Ռուսթավելի և Գայի պողոտաները, Սայաթ-Նովայի, Աբովյան, Շահումյան, Շիրակացի, Վարպետաց, Ռիժկովի, Պուշկինի ու Մայակովսկի փողոցները։ Տրանսպորտային միջոցների կայանումը կթույլատրվի Հաղթանակի և Տիգրան Մեծի պողոտաներում, Խրիմյան Հայրիկ, Շահումյան ու Շիրակացի փողոցներում։ Երկաթգծի կայարանից դեպի Սայաթ-Նովա փողոց կգործեն անվճար ավտոբուսներ։   ՀՀ ոստիկանություն

Իսրայելում և Եթովպիայում կհիմնվեն Հայաստանի Հանրապետության դեսպանություններ

Կառավարությունը որոշումներ է ընդունել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Թել Ավիվ) և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Ադիս Աբեբա): Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, և վերջին տարիներին զգալիորեն ավելացել են երկկողմ գործակցության զարգացման դինամիկան,

Իրանին հարվածելը կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի. Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կամ Սաուդիան Արաբիայի կողմից Իրանին հարվածելու հետևանքը կլինի լայնամասշտաբ պատերազմը: «Լայնամասշտաբ պատերազմ»,-ասել է Զարիֆը CNN-ին տված հարցազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ հետևանքների կհանգեցնի Էր-Ռիադի կամ Վաշինգտոնի կողմից Իրանին հարվածելը: Իրանի արտգործնախարարը միևնույն ժամանակ ասել է, որ իր երկիրը չի ցանկանում ռազմական առճակատում,

Կառավարությունը հավանություն է տվել 2019-2023 թթ. ոչխարաբուծության զարգացման ծրագրին

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին:  Որոշման ընդունումը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ ոչխարաբուծությունն առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից է, և միջազգային գները, ինչպես նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում են, որ այս ներուժը հնարավոր է

Նիկոլ Փաշինյան. «Մանվել Գրիգորյանի թրերը, ոսկիները խի՞ չեք վաճառել»

Կառավարության շենքի առաջ զոհվածների մայրերի ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ի թիվս այլոց, մոտեցավ նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը: «Դուք Մանվել Գրիգորյանի օգնականը չե՞ք»,-հարցրեց վարչապետը նրան: «Եղել եմ»` հնչեց պատասխանը: «Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի չեք վաճառում, կամ մինչեւ 2018թ ինչի չեք վաճառել էն թրերը, ոսկիները փողերը,

Գյումրիում ավտոմաքսատան կառուցման վերաբերյալ հերթական որոշումն է ընդունվել

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման ընթացակարգերի կազմակերպման և ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման նախագիծը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար նախատեսված ավտոմաքսատան կառուցման ծրագրին: ՊԵԿ

Ներկայիս արձանները ոչ մի ասելիք չունեն․ Գայանե Շագոյան. Ա1+

Ո՞ւմ կարելի է հերոս համարել և նրա արձանը կանգնեցնել պատվանդանին։ Այս մասին այսօր խոսել են մշակութային մարդաբան Գայանե Շագոյանը և քանդակագործ Վիգեն Ավետիսը։ «Երևանը վաղուց հանրային տարածքի գաղափարը կորցրել է, 30 տարի ամեն մեկը՝ քաղաքապետ, թաղապետ, իր ճաշակով ձևավորել է այն, սկսել մեծարել իր հերոսներին»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը և առաջարկում արվեստի ոլորտում ևս

Երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ. ՀՀ կառավարություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի հարցերի քննարկման անցնելը վարչապետն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հարցին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, ես կայացրել եմ որոշում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանը` զոհվածների մայրերին. «Ներողություն եմ խնդրում, որ ձեր հարցը մինչեւ հիմա լուծված չէ»

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը «Զինվորի Մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ, բողոքի ցույց են անում: Նրանց վրդովվեցրել է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին կառավարությունը 30 մլն դրամ գումար է փոխհատուցում, իսկ իրենց այսքան տարիների ընթացքում ոչ մի նման աջակցություն չի եղել: Նրանք բողոքում են, որ ոտնահարված է իրենց արժանապատվությունը, իսկ կառավարությունը անտեսում է իրենց

Փոփոխություններ՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած՝ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջարկությանը: Նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, նշել է, որ նախադպրոցական կրթությունը երեխաների զարգացման գործընթացում առաջնային օղակ է ու նաև երկարաժամկետ դրական ազդեցություն է ունենում հասարակության և տնտեսության վրա: Օրինագծի ընդունման, ինչպես նաև հետևողական և

Թուրք դերասանը հայ նկարչի կտավները ձեռք բերելու համար խոշոր գումար է վճարել. Ermenihaber

Թուրք հայտնի դերասան, կատակերգու, ծաղրանկարիչ և սցենարիստ Ջեմ Յըլմազը, թուրքական մամուլի բնութագրմամբ, մի ամբողջ կարողություն է վճարել հայ գեղանկարիչ Տարոն Մուրադյանի կտավները գնելու համար: Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` հայտնի կատակերգուն ոչ միայն մեքենաների կոլեկցիոներ է, այլև 2006թ. ի վեր արվեստում մեծ ներդրումներ է կատարում: Նա տանն ունի արվեստի յուրօրինակ գործերի մեծ հավաքածու: Յըլմազը, մասնակցելով «Galeri 77»

Միասին դեպի թվային ապագա. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ  հոկտեմբերի 10-12-ը Հայաստանում առաջին անգամ կկազմակերպվի  «Միասին դեպի թվային ապագա» կարգախոսով «N2» համաժողովը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում  ներկայացվեցին համաժողովի անցկացման մանրամասները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը նշեց, որ «N2» համաժողովը միջոցառումների շարք է, որի նպատակն է ստեղծել հարթակներ առաջատար

«Այնքան մեծ էր այդ ցուցակը, որը ներկայացված էր, ես նույնիսկ մտածում էի՝ միգուցե իմ անունն էլ կգտնեմ այնտեղ». Մակունցը՝ հրաժարականների մասին

Անդրադառնալով Լենա Նազարյանի մասին լուրին՝ նա ասաց՝ «Իմ քայլը» խմբակցությանը, ապա խմբակցությունում նման զարգացումներ չեն սպասվում:

Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ողջունելով ներկաներին` Արման Սարգսյանը նշեց. «Ոստիկանությունում առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է սպասողական մթնոլորտում ծառայենք` թուլացնելով աշխատանքային ռիթմը, ընդհակառակը` անհրաժեշտ է ձեռքբերումներն ամրապնդել, վերացնել առկա թերությունները, և հարկ է, որ կարճ

Վանեցյանի՝ հրաժարականից հետո արված հայտարարությունը թիմի եւ վարչապետի համար անակնկալ է եղել. Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանը չի մեկնաբանում՝ ինչ նկատի ուներ Վանեցյանը՝ «կա՜նգ առ» ասելով

Խոսրով Հարությունյանը գովեց ՊԵԿ-ին, իսկ Նիկոլ Փաշինյանի 100 փաստերին հակափաստարկներ բերեց

«Որեւէ կառավարություն իր ձեռքբերումները պետք է կապի իր գործունեության ծրագրի հետ»

Ծանրակշիռ իրավական հիմքեր են ներկայացվել՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծում. Լիլիթ Մակունց

Մենք հարցրեցինք՝ ընդդիմադիր խմբակցութան պատգամավորները մտահոգություն ունեն, որ դուք այս քայլով մի քաղաքականացված անձի հանում եք, մեկ այլ քաղաքականացված, այսինքն՝ այս իշխանություններին ծառայող ՍԴ նախագահ ունենալու համար, դուք այս մտահոգությունները կարո՞ղ եք փարատել՝ Մակունցը պատասխանեց.  «Որեւէ քաղաքական հիմք չկա դրված նախագծում, իսկ թե հետո ինչ քաղաքական ելույթներ կլինեն առանձին պատգամավորների կողմից, ես չեմ կարող ասել»:

Չպետք է թույլ տալ, որ անցյալը մեզանից քարացած արձաններ կերտի

Չպետք է թույլ տալ, որ անցյալը հաղթի մեզ Անցյալի հետ կռիվը մեր երկրորդ սիրտն է դարձել. այն գնալով էլ ավելի արագ է բաբախում մեր մարմնում՝ դառնալով մեր քաղաքական միտքն ու գիտակցությունը սնուցող միակ չխցանված զարկերակը։ Ստացվել է այնպես, որ անկախության մեր գրեթե ողջ ընթացքը, նրա քաղաքական ռիթմը բանավեճ ու անհաշտ դիմակայություն է այսօրվա ու անցյալի

Համագործակցությա՞մբ, թե՞ հակամարտությամբ են բնորոշվում միջազգային էներգետիկ հարաբերությունները. ՄԱՀՀԻ

Եվրոպական միության (ԵՄ) և Ռուսաստանի միջև էներգետիկ հարաբերությունները, ինչպես նաև հարցը, թե արդյոք դրանք բնութագրվում են համագործակցությամբ կամ կոնֆլիկտով, տևական ժամանակ է՝ գիտական բանավեճերի հիմնական թեմա է: Եվրոպական տնտեսության և նրա բնակիչների հաջող գործունեությունն ուղղակիորեն կախված է Եվրոպական միության ամբողջ տարածքում էներգակիրների առկայությունից, չնայած դա էլ կախված է ներմուծվող ռուսական բնական գազից (Pick, 2012): Այս

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930