Օրվա լրահոսը
Պաշտոնական Թել Ավիվը ողջունել է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի որոշումը
Իսրայելը ողջունում է Իսրայելում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը: Նախարարի խոսքով՝ նման որոշումն արտացոլում է վերջին մեկ տարվա ընթացքում երկկողմանի հարաբերությունների զգալի առաջընթացը: «Դեսպանատան բացումը նոր և կարևոր գլուխ է երկկողմ հարաբերություններում, և վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի երկու
Ռոք փառատոն՝ Գյումրու պատմական շենքերի կամարների տակ․ մարդկանց հարկադրում են փողոց դուրս գալ
Սեպտեմբերի 22-24-ը Գյումրիում անցկացվելու է նմանը չունեցող ռոք փառատոն։ Այն կոչվում է «Դալան ֆեստ»․ այսինքն՝ երաժշտությունը հնչելու է շենքերի կամարների տակ, ճիշտ այնտեղ, որտեղ հին գյումրեցիները հանգստյան օրերին վայելել են երաժշտական տարբեր խմբերի ելույթները։ Դալանը շենքի, կառույցի աղեղնաձև ճակատն է կամ ծածկը․ այն բնորոշ է եղել հին Ալեքպոլի ճարտարապետությանը։ Դրանք, այժմ էլ, բնականաբար, պահպանված են
Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել Հանրային հեռուստաընկերության ղեկավար անձնակազմի և ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն
Ավետ Ադոնցը` ռոքի, Բուլգակովի, հումորով մարդկանց ու կնոջից նվեր ստացած մատանու մասին. (Տեսանյութ)
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի հետ զրույցը Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո առավելագույնս անկեղծ էր ու անմիջական: Քանի որ բոլորս գալիս ենք մանկությունից, նրան եւս խնդրեցինք մանկության շրջանի որեւէ ջերմ հուշ պատմել: «Ամենաջերմ հուշերից մեկը կապված է Նոր տարվա հետ, երբ հունվարի 1-ի առավոտյան արթնանում էի ու վազում տոնածառի մոտ, որպեսզի տեսնեի, թե
«Այ մարդ, ամոթ չէ՞, Գյումրին հո գյուղ չէ՞»․ Նիկոլայ Ծատուրյանի բողոքը՝ գյումրեցիների անունից
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը հանդիսատեսի անունից իր բողոքն է ներկայացնում Գյումրու քաղաքային իշխանություններին առ այն, որ ժամը 21․00 -ից հետո քաղաքային տրանսպորտն այլևս չի աշխատում։ «Չգիտեմ ասեմ ցանկություն է, թե ինչ․․․ Գիտեք, երբ որ մեզ մոտ գալիս են ներկայացում դիտելու, մի քիչ երկար ներկայացում է
«Ազնիվ գողեր» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է
Մոսկվա կինոթատրոնում կայացավ Գոռ Կիրակոսյանի կատակերգական ֆիլմի պրեմիերան: Ասուլիսի ընթացքում ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը («Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած-մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով») և դերասանները խոսեցին ֆիլմի ստեղծման մասին: Ամենադժվարը, նրանց խոսքով, փողոցային տեսարաններում խաղալն էր, քանի որ ֆիլմը նկարահանվել է հեղափոխության օրերին: Բոլոր դերասաններն էլ՝ հանուն ֆիլմի, որոշ զոհողությունների են գնացել: Արամ MP3- ին «հրաժարվեց»
Ի՞նչ եղան չինական ավտոբուսները․ Չինաստանից վերադարձած Գյումրու փոխքաղաքապետը մանրամասներ է ներկայացնում
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ցանկություն էր հայտնել փոխել քաղաքի տրանսպորտային միջոցները՝ Չինաստանից ներկրելով էլեկտրական, առանց աղմուկի աշխատող ավտոբուսներ։ Քաղաքապետը, Գյումրու տոնին ընդառաջ հյուրընկալելով Չինաստանի Սիան քաղաքի ժողովրդական կառավարության գլխավոր քարտուղարության տեղակալ Յանգ Գոշիենգին, նրան խնդրել էր փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանի գլխավորությամբ մեկնող պատվիրակությանն ուղեկցել տրանսպորտային միջոցներ արտադրող BYD ընկերություն, որպեսզի տեղում բանակցեն ավտոբուսներ
Ինչպես են Չեխիան և Սլովակիան, շրջանցելով արգելքը, զենք վաճառել Ադրբեջանին. «Ազատություն»
Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը հրապարակել է զեկույց, ըստ որի չեխոսլովակյան համատեղ հոլդինգը՝ Czechoslovak Group-ը, շրջանցելով միջազգային էմբարգոն, զենք և զինամթերք է տրամադրել Ադրբեջանին: Փաստին «Ազատությունն» անդրադարձել է դեռ երկու տարի առաջ, մինչդեռ, երեկվա զեկույցում կան ուշագրավ մանրամասներ: Երկու տարի առաջ Ադրբեջանի զինուժը Չեխիայում արտադրված «Դանա» տեսակի հաուբիցների և «Վամպիր» տեսակի հրթիռային կայանքների գովազդային
Պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը։
Առաջիկայում կմշակվի «Անտառային ազգային ծրագիրը»
Մշտական հանձնաժողովում քննարկվել են անտառների պահպանմանն ու վերականգնմանն առնվող հարցեր
Կատարինա Մատերնովան վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունն էլ ավելի ակտիվացնելու աջակցությունը կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգի իրականացման գործում
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին
Մինչեւ 5 մլն ԱԱՀ դեբետային գումար ունեցողներին մեխանիկորեն հետ է վերադարձվելու գումարը
Քննարկվել է Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների օրենսդրական նախաձեռնությունը
«Ադրբեջանը գուցե դիմի գարշելի, սարսափելի քայլերի՝ առեւանգի հայազգի տարբեր անձանց». Դավիթ Բաբայան
Կառեւանգի հայազգի տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ հասարակական-քաղաքական գործիչների, գիտնականների, երեխաների, եւ շանտաժի ենթարկի՝ ասելով, որ ուզում է փոխանակել նրանց այդ երկու ահաբեկիչների հետ: Խնդիրը սրա մեջ է, միջոցներ պետք է ձեռնարկել
«Քաղաքական ուժին անդամակցությունը բացառում եմ, իսկ թե ինչով կզբաղվեմ՝ որոշում կկայացնեմ ես ինքս». Արթուր Վանեցյան. armtimes.com
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատասխանել է ՀԺ-ի հարցերին: – Այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամագրվելու վերաբերյալ խոսակցություն ձեր եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ չի՞ եղել: – Ընդհանրապես չի եղել, չի էլ կարող լինել: Բացառում եմ երբեւիցե կյանքիս մեջ որեւէ փուլում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը անդամագրվելու հնարավորություն եւ առհասարակ ցանկացած քաղաքական ուժի անդամակցություն: – Այսինքն՝ մտադիր չե՞ք քաղաքականությամբ
Հայաստանը ԱՄՆ-ը դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդականին
Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Պարոն Ռոբերտ Օ’Բրայենին։ Հեռագրում մասնավորապես ասված է. «Ձե՛րդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը
Կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը: Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի
Զոհվածների մայրերի համար կառավարությունից փոխհատուցում պահանջող ցուցարարը` ընտրակեղծարարի համբավով գեներալի տնտեսագետ օգնականն է
Այսօր կառավարության շենքի մոտ զոհվածների մայրերի հետ ցույց անողներից էր նաեւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը, որը եղել է ԱԺ-ում նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականը: Մանուկյանն ինչ-որ բան էր ցանկանում ասել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդիպել էր ցուցարարների հետ, ընդհատեց եւ թույլ չտվեց շարունակի խոսքը, ասելով. «Դու Մանվել Գրիգորյանի օգնականը
Տարոնի բաժնի պարեկայինները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Նպատակը երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է
Եթե Հրայր Թովմասյանը մեր վրա տղա չբերեր ու չդիմեր Վենետիկի հանձնաժողովին, կարող է անհրաժեշտությունը չառաջանար պաշտոնը լքելու. Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանի խոսքով՝ պաշտոնապես ասում եմ՝ դատավորների 95%-ը կաշառակեր են, ո՞վ է կասկածում, կարող եմ ապացուցել ձեզ, որեւէ մեկը կասկածո՞ւմ է դրանում, կա՞ մեկը կասկածող:
ՀՀ-ն շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
Զոհրաբ Մնացականյան. «Աշխարհի քարտեզի վրա մենք մեծ տեղ չենք զբաղեցնում, բայց գիտակցում ենք ինքնիշխանության արժեքը»
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դասախոսությամբ հանդես եկավ Լատվիայի համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող ԱԳ նախարար Մնացականյանը սեպտեմբերի 18-ին այցելեց Լատվիայի համալսարան, որտեղ դասախոսությամբ հանդես եկավ միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների համար: Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային գործընթացների
Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի շենքերից մեկի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել
Վահե Էնֆիաջյան. «Մենք Բաքվից դեռ խաղաղասիրական ոչինչ չենք լսել»
Վահե Էնֆիաջյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստում Սեպտեմբերի 18-ին Թուրքիայի Գիրեսուն քաղաքում տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 53-րդ նիստը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Խորհրդարանի ղեկավարի տեղակալն իր ելույթում նշել է. «Հարգարժան գործընկերներ, տիկնայք
Նիկոլ Փաշինյան. ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլլարի
Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր): Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ
Արտենիս համայնքում բոտուլիզմի դեպք է արձանագրվել. հիվանդները տեղափոխվել են Երևան
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է կայուն
Արման Սարգսյանը՝ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2019թ. սեպտեմբերի
Էդուարդ Մարտիրոսյանը՝ ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի
Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է․ Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր թիմն առաջադիմել է 2 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Իտալիայի (1-3) ու Բոսնիայի և Հերցեգովինայի (4-2) հավաքականներին։ Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Պորտուգալիան։
Կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ կհատկացվի 2 մարզում հորերի կոնսերվացման համար
Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորի կոնսերվացման և 8 հորի լուծարման նպատակով: Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է


















































