Օրվա լրահոսը

Սերգեյ Բոյկոն այլևս «Արարատում» չէ

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ: Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից: Շնորհակալություն ենք հայտնում 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայի ընթացքում: «Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը գնահատում է՝ «խիստ վտանգավոր»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄՆԻ Վերջին ամիսներին, անդրադառնալով դատաիրավական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, մեր մտահոգությունն էինք հայտնել քաղաքական իշխանության կողմից դատարանների և դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու անթույլատրելիության վերաբերյալ: Ազգային Ժողովի նախագահի արտահերթ ելույթ-կոչը եւ ԱԺ Իմ Քայլը խմբակցության ղեկավարի հայտարարությունը ոչ միայն եկան հաստատելու մեր մտահոգությունը, այլև ամրագրելու այն իրողությունը, որ իշխող քաղաքական ուժը որդեգրել

Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը. Վլադիմիր Կարապետյան. «Արմենպրես»

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ սեպտեմբերի 16-ի հայտարարությանը։ «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Վանեցյանի հայտարարությունը՝ Վլադիմիր Կարապետյանը, մասնավորապես, պատասխանել է. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում

Խմբակցությունը որոշեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսել. Լիլիթ Մակունց

Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց՝ այս պահի դրությամբ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման գործընթաց նախաձեռնելու հիմքեր առկա են պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ:

Հայտնաբերվել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Հերթականն իրականացվեց սեպտեմբերի լույս 15-ի և 16-ի գիշերը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների, այդ թվում՝ պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները իրականացրեցած միջոցառման ընթացքում Երևանի տարբեր վարչական շրջաններում հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող ընդհանուր 28 անձի։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ

Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի երկու բնակչի դիտավորությամբ միջին և ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության  Նոր Նորքի բաժին զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է , որ Ավան Սայաթ-Նովա թաղամասի բնակարաններից մեկում

Ապօրինի զրկել էին ազատությունից և գումար պահանջել

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակչուհի հաղորդում էր տվել, որ պարտքը չվճարելու պատճառով Կոտայքի մարզի մի բնակիչ ապօրինի ազատությունից զրկել է 20-ամյա իր որդուն: Նրա տղան սեպտեմբերի 11-ին տնից դուրս էր եկել և չէր վերադարձել, իսկ ավելի ուշ զանգահարել էին մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ:

Խաժակյանը՝ Փաշինյանի «ամոթանքի» մասին. «Ենթադրում եմ՝ խոսքն ուղղված է ՀՀԿ-ին»

«Լույս»-ն ու ԲՀԿ-ն գտնում են, որ վարչապետի ասածներն իրենց չի վերաբերում

Զ.Մնացականյան. «Մեր կառավարությունը, մեր վարչապետն ավելի ու ավելի վճռական է Հայաստանում բարեփոխումների իրականացման գործում»

Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը Հարգելի Լինաս, Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Շատ ուրախ եմ պաշտոնական այցով գտնվել Վիլնյուսում: Սա Լիտվայի հետ մեր կարևոր օրակարգը քննարկելու առաջին հնարավորությունը չէ: Ինչպես Լինասը նշեց, մենք շատ հնարավորություններ ենք ունեցել՝ բազմակողմ ձևաչափերը և շատ այլ առիթներն ակտիվորեն օգտագործելով երկկողմ օրակարգին անդրադառնալու համար: Բայց այժմ

Ինձ համար մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանն ասաց՝ տեղյակ եղել է, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է գրել, բայց մնացածի մասին տեղեկություն չի ունեցել:

Օտարերկրացիները կեղծ թղթադրամ պատրաստելու պատրվակով մեկ միլիոն դոլար էին պահանջել

Սեպտեմբերի 6-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմած քաղաքացին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 5-ին Պանամայի քաղաքացի ներկայացած ոմն Ջոնսոն ու նրա եղբայրը Երևանի հյուրանոցներից մեկում իր ներկայությամբ պատրաստել են 3 հատ 100 դոլարանոց թղթադրամ։ Դրանցից մեկն իրեն էին տվել ու վստահեցրել, որ իրական թղթադրամի նման կարող է իրացնել։ Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Արմավիրի

Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով

Նիկոլ Փաշինյանի ներածական խոսքը մամուլի ասուլիսի ժամանակ. 100 փաստ Նոր Հայաստանի մասին

Հարգելի լրագրողներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Նախորդ մեր ասուլիսը, որ տեղի ունեցավ 2019 թ. մայիսի 8-ին, ես սկսեցի Նոր Հայաստանի մասին 100 փաստերի հրապարակումով, և ես կարծում եմ, որ այդ ֆորմատը շատ կարևոր է՝ կառավարության կատարած աշխատանքները և նրա արդյունքները հանրությանը ներկայացնելու համար: Ես մտածում էի, որ սեպտեմբերին, եթե մենք ունենանք ևս 50 փաստ՝

Արմեն Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու ակտիվ գործունեությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը: Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանչվել է առաջատար, և միջազգային

Արցախի անվտանգության ապահովման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի. Արշավիր Ղարամյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Վանեցյանի հետ այս կարճ ժամանակահատվածում չափազանց բարդ, ծանր ճանապարհ ենք անցել։ ԱԱԾ-ն գերազանց պատրաստությո ւն անցած, իրենց հայրենիքին անմնացորդ նվիրված սպաների դարբնոց է. Վանեցյանը բացառություն չէ, ավելին՝ լավագույներից է։ Արցախի անվտանգության ապահովման, ամրապնդման գործում գեներալ Վանեցյանն

Հայ-լիտվական հարաբերությունների առանցքում անկախության ուժեղ զգացողությունն է. Զոհրաբ Մնացականյանը Լիտվայում հանդիպել է Լինաս Լինկևիչուսին

Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց լիտվացի իր գործընկերոջը` Լինաս Լինկևիչուսին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Մնացականյանը նշեց, որ Լիտվան Հայաստանի կարևոր գործընկերներից է Եվրոպայում, և Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քայլեր ձեռնարկել՝ ուղղված բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ ամուր հիմքեր ունեցող հայ-լիտվական հարաբերությունների առանցքում ընկած է փոքր

«Վանեցյանի մոտ պետական մտածելակերպն ավելի բարձր դիրքերում է, քան անձնական շահերը»․քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը, ասաց․ «Պարոն Վանեցյանը շատ պարզ նկարագրել է իր հրաժարականի պատճառները։ Իր տարածած տեքստում  նա բացահայտ իր անհամաձայնությունն է հայտնում պարոն Փաշինյանի վարած քաղաքականության հետ․ նրան մեղադրում է տարերային որոշումներ ընդունելու, գործողությունների հախուռնության, առաջնայինը երկրորդականից, անցողիկը մնացյալից չտարբերելու գործելաոճ  դրսևորելու

Արթուր Ալեքսանյանը չի կարող մասնակցել ԱԱ եզրափակչին

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը աշխարհի 4-րդ ոսկե մեդալի նվաճումը հետաձգել է: Նուր-Սուլթանում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուրը կողոսկրը կոտրել է: Ճիշտ է, դրանից հետո նա մտել է գորգ ու հաղթել մրցակիցներին, սակայն վնասվածքն, ըստ երեւույթին, այն աստիճան է, որ որոշում է կայացվել չմասնակցել Մուսա Եվլոեւի հետ եզրափակիչ գոտեմարտին: Աշոտ

46 օր կոմայի մեջ է, ասում են` հիվանդանոցից տարեք. Արսեն Մկրտչյան

Մարտական գործողությունների մասնակիցն` անելանելի վիճակում 

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը

Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: Ինչպես հաղորդում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը RealTV-ին տված հարցազրույցում: «Ադրբեջանն այս պահին չի դիտարկում մասնակցությունը ՀԱՊԿ-ին որևէ ձևաչափով, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով»,-ասել է նա: Հաջիևը ընդգծել է, որ անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը,

«Գիտենք, թե ով է ՍԴ նախագահը». Փաշինյանը Քոչարյանի գործով ՍԴ որոշումն ապօրինի է որակում

Իսկ այդ երկու դատավորներից երկուսը Մարտի 1–ի հետ ուղիղ կապ ունեն և ինքնաբացարկ չեն հայտնել»,-ասում է Նիկոլ Փաշինյանը

Դեմետրիո Պապարոնի. «Ռասսաները հնարել են, որպեսզի մարդկանց որոշ խումբ կարողանա գերիշխանություն ունենալ»

Առաջին անգամ Հայաստանի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Վոն Գուանյիի Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն մասշտաբային ցուցադրությունը: Հանդիսավոր բացմանը ներկա էր նաև հեղինակը ՝ Վոն Գուանյին: Հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված գործերի շարքն անդրադառնում է շատ արդիական թեմայի՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը: Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը, որը բաղկացած է 3 ծավալուն բաժիններից՝ 1. Անհայտության քող,

«Զինվորներին հրամայել են կրակել». Փաշինյանը պնդում է ասածը՝ Մարտի 1-ի գործը բացահայտված է

Ոչ բոլոր հանգամանքներն են մինչեւ վերջ պարզաբանված նաեւ այն պատճառով, որ քննչական խումբն ապացույցները կեղծել է

Արթուր Գրիգորյան. Այս պահից սկսած ես համարում եմ, որ կաշկանդված չեմ բոլոր մանրամասներով ներկայացնել, թե ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարի տեսչական ստուգման ընթացքում

Լոռիում Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրել, լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Ամուլսարի և այլ հանքավայրերի վերաբերյալ տեսչական ստուգումներին: Նա նշել է, որ տեսչությունն ունեցել է բոլոր լիազորությունները (ուշադիր խնդրում եմ՝ ԲՈԼՈՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) բացահայտելու Ամուլսարում եղած իրավախախտումները: Նա “ծիծաղելի” է բնութագրել Ամուլսարում իրականացված ստուգման ակտը նշելով, որ ես “չեմ կարողացել” բացահայտել լուրջ խախտումներ: Ախթալայի վերաբերյալ

«Վանեցյանը մտածում էր՝ եթե իրեն վերեւից չեն ասում՝ ում քաղաքական հետապնդման ենթարկի, ում՝ չէ, ինքը կարող է ինքնուրույն որոշել». Դանիել Իոաննիսյան

Անասնաբույծի դիպլոմով մարդն իրեն Փաշինյանից կոմպետե՞նտ է համարում. Իոաննիսյանը՝ վարչապետին ուղղված Վանեցյանի քննադատության մասին

Բանկային գաղտնիքի նախագիծը քաղաքական եւս մեկ հաղթաթուղթ է իշխող ուժի ձեռքում. Կառլեն Խաչատրյան

Նախորդ տարվա, նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 7 տոկոս տնտեսական անկում ենք ունեցել

Հիվանդանոցում բուժվողներից մեկի դրամապանակից գողացել էր 3500 եվրո. ոստիկանության բացահայտումը

Սեպտեմբերի լույս 15-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում անհայտ անձը բուժվողներից մեկի դրամապանակից գողացել է 3500 եվրո։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, տուժողից հաղորդում ընդունելուց հետո, ձեռնարկեցին տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով գողությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ նա

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը Արցախ է հրավիրել Ալեքսիս Օհանյանին

Այդ մասին Արցախի խորհրդարանի նախագահը գրել է Թվիթերի իր էջում: Reddit կայքի և Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հոկտեբերին կժամանի Երևան, որտեղ կհանդիսանա «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի մոդերատորը: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի մամուլի հաղորդագրություն

«Սպառնալու միջոցով լուծում պարտադրելը պետք է դադարեցվի». Փաշինյանը՝ Ադրբեջանի գործելաոճի մասին

«ՀՀ-ն եւ Արցախը սպառնալիքների ներքո չեն գնալու Արցախի հարցի կարգավորմանը»,-ասում է Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930