Օրվա լրահոսը

«Ոմանք Գյումրիում տնակի մեջ են նախընտրում ապրել, բայց հարեւան գյուղում տուն ունեն». վարչապետ

Կառավարությունը դեռ անելիք ունի՝ հասկանալու, թե տնակներում ապրողների որ հատվածի առնչությամբ ունի պարտավորություն:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձ կալանավորվել է: ՀՀ Ոստիկանության աշխատակիցները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, 2019թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 18:05-ին, Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի մոտից «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Արարատի

Փաշինյան. «Երբ որեւէ քաղաքացի սարքով գնում է Ամուլսարում քանդում, դա համարում եմ մանիպուլյացիա»

Կարեւորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտվի, այդ թվում՝ իմ հարգված-սիրված ընկերների կողմից:

«Մենակ չեմ» ֆիլմը վավերագրականների մեջ առաջին տեղում է, բայց երկրորդ մրցանակակիր

Լավագույն վավերագրական կինոնկարի համար հանդիսատեսի համակրանքը մրցանակը բաժին է հասել Ֆերաս Ֆայադի «Քարանձավին», իսկ առաջին մրցանակը շնորհվել է Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմին:

Մեր հեղափոխությունը հիմնված էր քրիստոնեական արժեքների վրա, որոնք թույլ են տվել առանց ցնցումների իրականացնել փոփոխությունները. վարչապետը հանդիպում է ունեցել Յոահիմ Գաուկի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մասնավոր այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտոնաթող նախագահ Հանս Յոահիմ Գաուկին: Վարչապետը ջերմորեն ողջունել է պարոն Գաուկի այցը մեր երկիր և նշել, որ ուրախ է նրան տեսնել Հայաստանում: «Հայաստանում Ձեզ ընկալում են որպես հայ ժողովրդի բարեկամ, դա պատահական չէ և պայմանավորված է Ձեր գործունեությամբ: Մենք արձանագրել ենք, որ 2015 թվականին

Փաշինյան. «Աղբի ճգնաժամում որոշ ուժերի պահվածքն ուղղակի ամոթալի է»

Փոխանակ այդ ուժերը վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամենը ստեղծվել, «թուր ու թվանք են առել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և

4 «հայկական» ընկերություն ներառվել է Ռուսաստանի ամենախոշոր ընկերությունների վարկանիշային աղյուսակում

Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենախոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշային աղյուսակը, որում տեղ են գտել նաև հայկական ծագում ունեցող գործարարներին պատկանող չորս ընկերություններ: 57-րդ  հորիզոնականում հայտնվել է  Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ» ընկերությունը՝ 172 միլիարդ ռուբլի հասույթով:  80-րդ հորիզոնականում «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունն է՝ 122.3 միլիարդ ռուբլի հասույթով, որը պատկանում է  Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին: 134-րդ հորիզոնականում

«Ադեկվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով

Հայտարարություն! Սույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Հաղորդման մեջ խոսքը 2019 թվականի մայիսի 19-ին դատարանները շրջափակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի մասին է: Նիկոլ Փաշինյանը, փաստացի կազմակերպելով հանրային հավաք, չէր ծանուցել այն բոլոր համայնքների ղեկավարներին, որտեղ կային դատարանների նստավայրեր: Այդ հարցով դիմել էինք ոստիկանապետ

«Մինչեւ տարեվերջ մարտական դիրքերի 30-35%-ը կապահովվի խմելու ջրով». վարչապետ

Հայաստանի պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019թ.-ին ավելացել են շուրջ 26%-ով՝ կազմելով ավելի քան 313 միլիարդ դրամ: Նախորդ տարվա ցուցանիշը եղել է մոտ 247 միլիարդ դրամ: Այս մասին այսօր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա փոխանցմամբ՝ կառավարությունը հավելյալ 2,1 միլիարդ դրամ է տրամադրել՝ զինվորների մարտական հերթապահության պայմանները բարելավելու, այդ թվում՝ մարտական դիրքերը

Կարապետ Չալյանը 2-րդ օլիմպիական վարկանիշը բերեց Հայաստանի հավաքականին

Նուր-Սուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականը Տոկիո 2020-ի երկրորդ ուղեգիրը նվաճեց: Այսօր պայքարի մեջ ներգրավված 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, սկսելով 1/16 եզրափակչից, միմյանց հետեւից առավելության հասավ ճապոնացի, վենեսուելացի եւ բելառուս մրցակիցների նկատմամբ, հասավ կիսաեզրափակիչ՝ միեւնույն ժամանակ ապահովելով 2020 թվականին Տոկիոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր: Կիսաեզրափակչում Չալյանի մրցակիցը լինելու է շվեդ

Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ. ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահն այցելել են Մատենադարան

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, ով տիկին Նունե Սարգսյանի հրավերով գտնվում է Հայաստանում, այցելել են Մատենադարան: Նրանք շրջել են հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահներով: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամների ուշադրությունը հատկապես գրավել են ներկայացված իսլամական ձեռագրերը: Պատվիրակության կազմում

Լենա Նազարյանը դեմ չէ Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը

Իսկ Արմեն Սարգսյանի փաստարկները Ամուլսարի հարցում երկաթյա էին «Շատ լավ է»,- «Առավոտի» հարցին այսպես պատասխանեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Տիկին Նազարյանից հետաքրքրվել էինք` ինչպե՞ս է վերաբերվում ԲՀԿ-ի նախաձեռնությանը` Ամուլսարում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից հայտարարվող 400 միլիոն դոլար ներդրումների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Հիշեցնենք, երեկ ԲՀԿ խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ ստորագրահավաք են սկսել, ձեւաթղթերն ուղարկվել

Black Sabbath-ը հնարավոր է վերամիավորվի

Բրիտանացի հռչակավոր կիթառահար, Black Sabbath ռոք խմբի հիմնադիր Թոնի Այոմին չի բացառել, որ խումբը կարող է նորից վերամիավորվել:  Այս մասին երաժիշտը հայտարարել է սեպտեմբերի 5-ին Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Հնարավոր է, չգիտեմ,  1-2 անգամ, բայց այլևս չենք շրջագայի: Այն տարիքում ենք, որ թոշակի ենք անցել, բայց պատրաստվում ենք շարունակել նվագել… Եթե ինչ-որ բան էլ

Առողջապահության նախարարը անգործությամբ է զբաղված Մանվել Գրիգորյանի մասով․ Լևոն Բաղդասարյան. Ա1+

«Մանվել Գրիգորյանի գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն»,- այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Վերջինիս խոսքով` պաշտպանական կողմը իր հիմնական գործառույթը իրականացնելու փոխարեն շաբաթը մեկ ասուլիս է տալիս, որ հայտնի իրավունքի խախտման մասին, սակայն պետական լիազոր մարմնի կողմից ոչ մի արձագանք չկա։ Լևոն Բաղդասարյանի կարծիքով՝ Արսեն Թորոսյանը բացահայտ օրենքից դուրս գործողություններ է իրականացնում՝

65 000 նոր աշխատատեղ, զբոսաշրջության աճ. Փաշինյանի 100 նոր փաստը՝ նոր Հայաստանի մասին

Զբոսաշրջիկները մեր երկրում ծախսել են ավելի քան 200 միլիոն դոլար ավելի, քան նախորդ տարի,-ասաց վարչապետը:

«Այս իշխանությունն ունակ չէ մեկ քայլից ավելի ինչ-որ բան մտածել»

Լիբանանյան Էլարդ ընկերության փորձագետների հետ հայտնի սկայպ-կոնֆերանսից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանքի շահագործման փաստաթղթերի, այսպես ասած՝ ճշգրտությունը ստուգելու հանձնարարական էր տվել շրջակա միջավայրի նախարարին: Սեպտեմբերի 4-ին կառավարությունում այս հարցի շուրջ քննարկմանը նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել էր ընդհանուր վիճակը, եւ նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Այս նույն քննարկմանն

«Լուսավոր Հայաստան»-ը կմիանա ԲՀԿ-ի նախաձեռնությանը. Գեւորգ Գորգիսյան

ԱԺ-ում քննիչ հանձնաժողով կստեղծվի`«Լիդիան Արմենիայի» ներդրումները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով

ԵՊՀ մամուլի խոսնակը պարզաբանում է, թե ինչու է դատի տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը

Սիրելի ընկերներ և գործընկերներ, անցած շաբաթ ԶԼՄ-ում հայտնվեց մի լուր, ըստ որի՝ ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը: Քանի որ անցել է հայցը ներկայացնելու 7-օրյա ժամկետը, և ենթադրում եմ, որ առաջիկայում գործը կընդունվի վարույթ, ուզում եմ պարզաբանել, թե ինչն է հայցի խնդիրը: Բանն այն է, որ ես ԵՊՀ-ի հետ ունեի

Իշխանությունը որոշել է լուծել ՍԴ-ի ճգնաժամը. Լիլիթ Մակունց

«Իմ քայլը» երեկոյան նիստ կգումարի

Համախմբել ուժերը հանուն Ամուլսարի և մասնակցել սեպտեմբերի 20-ի երթին. «Սասնա Ծռերի» հայտարարությունը

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված կողմ և դեմ գործընթացները ցույց տվեցին, որ. 1) հանքի շահագործման լիցենզիան տրվել է միջազգային չափանիշների և օրենքի պահանջների խախտմամբ և հակասում է դրանց, հանքի շահագործումը Հայաստանի և հայության համար առաջացնելու է գոյութենական մասշտաբի աղետալի հետևանքներ, ինչի գիտակցությամբ ոչ միայն օրենքով ազդակիր համարվող համայնքների բնակիչների, այլև ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը դեմ

Գյումրեցի եւս մեկ ընտանիք կլքի վագոն-տնակը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը դարձյալ մեկնել են Գյումրի: Նպատակը եղել է նույնը. բնակարան կառուցելով՝ փոխել մարդկանց կյանքն ու մտածելակերպը: Գործակցող կողմերը վստահ են, որ ցանկացած աջակցություն կարող է նպաստել Գյումրի քաղաքի շենացմանը: Եվ որ «աղետի գոտի» բառակապակցությունը կդադարի լինել այս քաղաքը բնութագրող արտահայտություն: Սողոյան-Թադեւոսյանները, շատերի նման՝ իրենց տունը կորցրել են 1988 թվականի

Բարձրագույն դատական խորհուրդը Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների հետ կախված հարցեր

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը: Քննարկվեցին Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների

Արթուր Մանուկյանն ԱԺ-ում երդվեց

ԿԸՀ-ն ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ ընտրված թեկնածուին տրամադրելու մասին արձանագրություն է ներկայացրել ԱԺ-ին: Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ պատգամավորական մանդատը հանձնվում է «Իմ քայլի» համապետական ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Արթուր Մանուկյանին: Պատգամավորները ծափողջույներով շնորհավորեցին նորընտիր պատգամավորին: Վերջինս էլ, ինչպես կարգն է, երդվեց հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի

Ադրբեջանում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ

Զորավարժությունների թեման է «լեռներում հակահարձակողական գործողությունների կազմակերպման և  անցկացման հետ կապված  հարցերի մշակումը՝ նախազգուշական հարվածներ հասցնելու ճանապարհով, որի նպատակն է ջախջախել հակառակորդին»:

«Պարզ չէ, թե Բաքվում լինելը ինչպես է վիրավորում սուբյեկտին»

Ասյա Խաչատրյանի հայցը՝ Գառնիկ Իսագուլյանի դեմ, մերժվեց Ասյա Խաչատրյանի՝ Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող հայցը ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական նախկին խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի դեմ էր, երրորդ անձ էին ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, 168.am լրատվամիջոցներն ու henaran.am լրատվական գործակալությունը: Դատարանի որոշմամբ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելու եւ պատվի ու արժանապատվությանը պատճառված

Ակցիզային դրոշմապիտակ չփակցրած գործարարները ոչ թե կկալանավորվեն, այլ տուգանք կտան. պարզվում է՝ գործարարները քրեական պատժից դիսկոմֆորտ են զգում

Արման Եղոյանը փոխնախարարին ասաց. «Ասում եք՝ գործարարները դիսկոմֆորտ են զգում, բայց իրականում պատիժը հենց դիսկոմֆորտ ստեղծելու համար է»:

Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար. Բակո Սահակյանը՝ Արամ Ա-ին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Հեռագրում ասված է. «Վեհափա՛ռ Տեր, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր սիրելի մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: Նա մեր հիշողության մեջ կմնա որպես հայ կնոջ վառ կերպար, ով

Ճգնաժամը եւ սարը

«Ոչ ոք այնպես անհույս ստրկացված չէ, որքան նրանք, որ սխալմամբ կարծում են, թե ազատ են»: Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե դեկտեմբերի 20, 2020 թվական Աշխարհում արդեն մի քանի ամիս է, ինչ սկսվել է հերթական ֆինանսատնտեսական ճգնաժամը: Շատերը հիշում են նախորդի` 2008-2010-ի ժամանակները` հուսալով, որ այս մեկը գոնե ավելի երկար չի տեւի: Գործազրկությունն աճում է, անշարժ գույքի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930