Օրվա լրահոսը

Պարոն Զուրաբյան, իսկ ինչո՞ւ պատգամավոր եղած ժամանակ մեկ անգամ չվիճարկեցիք այն օրերի ՍԴ օրինակարգության հարցը. «Հրապարակ»

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ի դատավարության վերսկսման նախօրյակին գնաց «Ա1+»-ի եթեր եւ զարգացրեց իրենց հեղինակած տեսությունը, որից մինչ օրս ո՛չ իրենք եւ ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն է գլուխ հանել։ Այդ տեսությամբ վիճարկվում է Սահմանադրական դատարանի լեգիտիմության, այլ խոսքով՝ օրինակարգության հարցը, բայց, ավաղ, ո՛չ կոնգրեսական Զուրաբյանը եւ ո՛չ էլ նոր իրավական համակարգ ու նոր արդարադատություն

Տարբեր ոլորտների խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ ՄԻՊ-ի առաջարկները՝ ՄԻՊ-ի տարեկան հաղորդման սեղմագրում

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է 2018 թվականի տարեկան հաղորդման սեղմագիրը։ Փաստաթղթում պարզ տարբերակով ներկայացված է տարբեր ոլորտներում առկա խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները։ USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված սեղմագրում տեղ են գտել վիճակագրական տվյալներ 2018 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության վերաբերյալ, Մարդու իրավունքների

Տիգրան Ավինյան. Հանձնարարել եմ քննարկել փորձարարական կարգով երեխաների ծննդյան վկայականները անմիջապես բժշկական հաստատությունում տրամադրելու հարցը

Պետական համակարգի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հանրության ընկալումներն ու գնահատկանը ձևավորող գործոններից են հանրային ծառայությունների որակից բավարարվածությունը: Այս առումով կառավարության ծրագրով որպես հիմնական խնդիր ամրագրել ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը, ծառայությունների մատուցումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» և «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ

Վերջին վեց ամիսներին Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է 81 անձ, որոնցից 41-ին տրվել է փախստականի կարգավիճակ. «Հրապարակ»

Վերջին վեց ամիսներին Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար դիմել է 81 անձ, որոնցից 41-ին տրվել է փախստականի կարգավիճակ։ Հայցերը ստացվել են Իրանից, Իրաքից, Կուբայից, Սիրիայից, Եմենից, անգամ՝ ԱՄՆ-ից։ Այս կիսամյակի ընթացքում 1 հայց ստացվել է Ադրբեջանից, 3-ը՝ Թուրքիայից, եւս 3-ը՝ Եգիպտոսից։ Տվյալները տրամադրեց ՀՀ միգրացիոն ծառայության մամուլի քարտուղար Նելլի Դավթյանը։ Հիշեցնենք, որ քաղաքական ապաստան տրվում

Բանկային գաղտնիքի մասին օրենքի ընդունումը մեծ վտանգներ է պարունակում բանկային համակարգի համար. «Ազգային օրակարգ»

Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում, և ՀՀ «Քրեական դատավարության օրենսգրքում» առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, և դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ

Նիկոլ Փաշինյան. Սիս գյուղի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը

Ժողովուրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը: Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՛ք 🙂 Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ

«Իմ քայլի» ներկայացուցիչները՝ տիկնանց հետ կինոնկարի շնորհանդեսին (ֆոտոշարք)

Ինչպես արդեն հաղորդել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային:   Ներկա էին նաեւ «Իմ քայլի» այլ ներկայացուցիչները՝ իրենց տիկնանց հետ, մասնավորապես՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը եւ այլք: Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ

150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը շատ լավ նորություն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել եւ ճշգրտել ցանկացած պահի: Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս)

Գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու դեպքում, հնարավոր էր խնայել առնվազն 2,7 մլն դրամ. Մանե Թանդիլյանը՝ ցեմենտի ձեռքբերման մասին ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ-ի կողմից թանկ գնով մեկ անձից ցեմենտի ձեռքբերման հարցի կապակցությամբ ցանկանում եմ փաստել հետևյալը՝ հաշվի առնելով նաև պաշտպանության նախարարի պատասխանը և ՊՆ պարզաբանումը՝ • ՊՆ պարզաբանմամբ Արարատ ցեմենտի կողմից վաճառվող ցեմենտի գինը կազմում է 44,000 դրամ, այնինչ գործարանի կողմից 20.12.2018թ. հայտարարվել է գնի նվազեցման մասին՝ սահմանելով 40,000

Հետեւել Լենինի խորհրդին

Վերջերս հաճախակի են դարձել խոսակցությունները իշխանական թիմի դիլետանտիզմի մասին, եւ այդ խոսակցությունների մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա: Ամբողջական չէ, իմ կարծիքով, բացատրությունը՝ «դե, ինչ էիք ուզում փողոցային պայքարողներից»: ՀՀՇ-ն նույնպես իշխանության էր եկել փողոցային պայքարի արդյունքում՝ 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունները պարզապես ամրագրել էին այդ պայքարի արդյունքները: Բայց տեսեք, թե ովքեր էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները

Պայմանագրային զինծառայող է մահացել. Ա1+

Տավուշի մարզում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված: Երիտասարդը եղել է պայմանագրային զինծառայող։ Տեղեկությունը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատեց Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Սակայն նա անուն չնշեց և մանրամասներ չասաց։ Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ինչու են զբոսաշրջիկներն իրականում այցելում Հայաստան. Իրանական Press TV-ի անդրադարձը

Իրանական Press TV հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել Հայաստանի մասին: «Հինավուրց երկրի մաքուր օդը, լեռները, տարածաշրջանում անվտանգ և հյուրասեր երկրի կարգավիճակն են գրավում Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: Իրանը և Հայաստանը վայելում են բարեկամական կապեր, Երևանը հույս ունի, որ դրանք նոր մակարդակի կհասնեն, մասնավորապես Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո»,-ասվում է ռեպորտաժում:

ԱՍԵԿՈՍԵ

Մեր հեռուստաընկերությունները չափից շատ բռնություն ու սեքս են ցուցադրում:  ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ

Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ՝ ֆրանսիացի խորհրդարանականների Արցախ կատարած այցի պատճառով: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ: Բողոքի նոտայում նշվում է, որ նման այցերը «խափանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ադրբեջանի ԱԳՆ-ը Ֆրանսիայի կառավարությանը

Արա Բաղդասարյանը ազատվել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց՝ այն ոչ պատշաճ իրականացնելու կապակցությամբ. ԱԳՆ

Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ: Նկարի համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

Լրիվ նոր Հայաստան՝ գյումրեցի երիտասարդների ձեռքերով․ «UPSHIFT» միջազգային ծրագրի ցնցող արդյունքները (Ֆոտոշարք)

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում ամփոփվեցին «UPSHIFT Հայաստան» դեռահասների զարգացման և զորակցման ծրագրի շրջանակներում 12-18 տարեկան պատանիների կողմից իրականացված բիզնես գաղափարները․ տեղի ունեցավ այս ծրագրին մասնակցող առաջին սերնդի ավարտման միջոցառումը։ Հիշեցնենք՝ «UPSHIFT» միջազգային ծրագիրը, որը հայտնի է աշխարհով մեկ, առաջին անգամ է իրականացվում Հայաստանում, ընդ որում մեկնարկը տրվեց Գյումրիում։ Այն մեր երկրում 2018 թվականի դեկտեմբերից ներդրել է

Թրամփ-Ռոհանի հանդիպումն առանց Բոլթոնի

ԱՄՆ նախագահի կողմից արտաքին քաղաքականության ուղղությունների վրա կտրուկ շրջադարձներ կատարելն արդեն իսկ հատկանշվում է կանխատեսելի վարքագծով։ Կանխատեսելի շրջադարձայնության մեջ են սահմանվում  նաեւ նախագահ Թրամփի վերջին հայտարարությունները Իրանի դեմ հաստատված մի շարք պատժամիջոցներ ջնջելու առումով: Որոշումը պայմանավորվում է Իրանի նախագահ Հասան Ռոհանու հետ հանդիպմամբ: Շրջադարձ կատարելու համար, սակայն ենթահող է պետք ձեւավորել: Որքան էլ կտրուկ լինեն այդ

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Կինո Պարկ» կինոթատրոնում ներկա է գտնվել «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնարկների պրեմիերային: «Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300- ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող

Յուլյա Գասպարյան. «Հայրս ասում էր` լավ կրթությունը քեզանից չեն կարող վերցնել»

Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի հերթական հյուրը IQ Center Global Education-ի հիմնադիր տնօրեն Յուլյա Գասպարյանն է: Յուլյան ասում է, որ մանկության շրջանը մութ եւ ցուրտ տարիների հետ է համընկել, բայց այդ տարիները համարում է ջերմ  ու լուսավոր: Հիշում է, թե ինչպես էր ամեն օր պարտաճանաչ դպրոց հաճախում, երբ ցուրտ դասարաններում վառարաններ էին դրված ու ընդամենը մի

Դավիթ Սանասարյան. «Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի և չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը»

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետևյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Արմենիա էքսպո-2019» ցուցահանդեսում ներկայացված արտադրանքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Արմենիա էքսպո-2019» 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված արտադրանքին և ընկերությունների զարգացման ծրագրերին: Այս տարի 2018-ի համեմատ ցուցահանդեսին մասնակցում է 40-ով ավելի ընկերություն: Նախորդ տարվա ընթացքում ցուցահանդեսի մասնակիցների թիվը եղել է 110, իսկ այս տարի այն հասել է 150-ի: Ընկերությունները

Գրիգոր Սեւագ Մխիթարյանը լքեց ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունը

Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության առաջին շրջանից հետո տուն է վերադառնում: Նա դասական շախմատի առաջին երկու պարտիաները ոչ-ոքի էր ավարտել ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինի հետ: Նշանակված թայ-բրեքում Մխիթարյանը 0,5:1,5 հաշվով պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից՝ պարտվելով 1,5:2,5 ընդհանուր հաշվով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ինձ հետ անարդար են վարվել»․ ի՞նչ է կատարվում Հեղինե Բիշարյանի գլխավորած բուհի Գյումրու մասնաճյուղում

Օրերս Aravot.am-ին էր դիմել Կարինե Գրիգորյանը՝ դժգոհելով, որ իրեն անհիմն ազատել են Եվրոպական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսումնական գծով փոխտնօրենի պաշտոնից։ Նրա ներկայացմամբ, ինքը Գյումրիում վերոհիշյալ համալսարանի մասնաճյուղի հիմնադիրներից է, կանգնած է ակունքներում։ Դեռ 2008 թվականին, երբ Գյումրիում բացվել է մասնաճյուղը, Կարինե Գրիգորյանն այցելել է մարզի բոլոր դպրոցներ՝ ներկայացնելով բուհը , ապագա ուսանողների մոտ մեծ հետաքրքրություն

Սեդա Սաֆարյան. Քոչարյանի իշխանության տարիներին ամբողջ գործը ձախողվել է՝ իր վարած քաղաքականության, ռազմական դրություն մտցնելու արդյունքում

Սեդա Սաֆարյանը կարծում է, որ դատարանը Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը պետք է մերժի

Քոչարյանը հայտարարեց՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին մոլորության մեջ է գցել ՀՔԾ պետը.

Ռոբերտ Քոչարյանը գործը չբացահայտելու համար մեղադրեց գլխավոր դատախազին

Արմեն Սարգսյանը բացել է հայ անվանի լուսանկարիչների աշխատանքների ցուցադրությունը

Հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի.

Սարգիս Քլոյանը Քոչարյանին՝ «Ինչո՞ւ տասը տարվա մեջ գոնե մեկ անգամ չեք ասել՝ Սերժիկ, արի գործը գոնե ձեւական բացենք-փակենք»

Գոռ Քլոյանի հայրը Քոչարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն էր խանգարում բացահայտել Մարտի 1-ի սպանությունները

«Մեր քաղաքական որոշումը հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ». Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը որոշում է ընդունել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930