Օրվա լրահոսը
Ազգակցական կապով պայմանավորված չէ Ամուլսարի գործի քննության օբյեկտիվությունը. քննչական կոմիտեի պարզաբանումը
infocom.am կայքն այսօր հոդված է հրապարակել՝ «Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարարը ազգակցական կապ ունեն» վերտառությամբ: Հիշյալ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը ծնվել է Արարատի մարզի Ավշար գյուղում և ազգակցական կապ ունի Բնապահպանության
ՀՅԴ-ի պատասխանն Ալեն Սիմոնյանին. «Ամուլսարի հարցում իշխանությունը չի արդարացրել սպասելիքները»
Քանի որ ՀՀ նոր իշխանությունն անմիջական ժողովրդավարության մեծ ջատագով է, մենք գտնում ենք, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ որոշումը կլինի ժողովրդի կարծիքը հաշվի առնելով լուծում գտնելը:
Սեպտեմբերի կենսաթոշակների հետ կվճարվի նաև Հայրենական պատերազմի վետերանների պատվովճարի վերահաշվարկված չափով գումարը
2019թ. սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ամսվա երկրորդ աշխատանքային օրվանից: Միաժամանակ հիշեցվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. հուլիսի 4-ի N 824-Ն որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարի գումարը սահմանվեց հարյուր հազար դրամ՝ նախկին հիսուն հազար դրամի փոխարեն: Տեղեկացվում է, որ սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումների հետ վճարվելու է նաև Հայրենական մեծ պատերազմի վետերանների
«Արարատ Արմենիան» փորձելու է Լյուքսեմբուրգում էլ հաղթել «Դյուդելանժին»
Լյուքսեմբուրգի «Դյուդելանժ» թիմի հետ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի երկրորդ խաղից առաջ «Արարատ Արմենիա» ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մրցակցի խաղադաշտում նախախաղային ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե այս խաղում էլ իր թիմը ոչ-ոքիով չի բավարարվելու, պաշտպանությունում լինելու է ագրեսիվ եւ փորձելու է գոլեր խփել հաղթանակի հասնելու համար: Մարզիչը մեկ անգամ եւս հաստատել է, որ մրցակից թիմը
Կարևորագույն մշակութային օջախներին չենք դնելու այն վիճակի մեջ, որ գնան «ծուռ վզով» գումար խնդրեն բարեգործներից. վարչապետ
Լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին
Դավիթ Անանյանը չի հրապարակում՝ ԱԱԾ-ն Գագիկ Խաչատրյանի համար ՊԵԿ-ից ինչ փաստաթղթեր է պահանջել
Դավիթ Անանյանը Գագիկ Խաչատրյանի մեղադրանքի ամբողջ ծավալից տեղյակ չէ:
Ընդունվել է ռազմական դրության պայմաններում առողջապահության միասնական կառավարման համակարգ
Կառավարությունն այսօր հավանություն է տվել առողջապահության նախարարության ներկայացրած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախաձեռնությունն առաջարկվել է հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծումը և առաջացող խնդիրների արդյունավետ լուծման անհրաժեշտությունը: Նախագծի ընդունմամբ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական
Կառավարության քայլերը՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ այն պահպանելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման
Մարուքյանն ԱԺ-ում խոսեց նախկին իշխանության օրոք բացառիկ ձեռքբերումների մասին ու դեսպաններին հարցրեց՝ «Մեկուկես տարում ի՞նչ ենք ավելացրել այդ եղածի վրա»
Մարուքյանը, դիմելով դեսպաններին, ասաց, որ նրանք հեղափոխությունից հետո չեն փոխվել, միայն վերադասավորումներ են եղել. «Ի՞նչ ունեինք մինչեւ հիմա՝ շատ լավ ձեռքբերումներ՝ ՀԱՊԿ անդամ միակ երկիրն ենք, որ ՆԱՏՕ-ի հետ ունենք այդքան խորը համագործակցություն: Լինելով ԵԱՏՄ միակ անդամ երկիրը, որը ԵՄ-ի հետ ունի ստորագրված համաձայնագիր, որն ընթացքի մեջ է եւ շատ լավ է: Դա հեղափոխությունից առաջ էր, անցել է մեկուկես տարի»:
Արմեն Աշոտյան. Իրավիճակը դեռ փրկում են մի քանի փորձառու պատգամավորներ, բայց այսպիսի պատկերացումներով, այսպիսի զինանոցով երկար ձգել չե՛ք կարող, պարոնայք
Այսօր խորհրդարանում դեսպանները հանդիպել են պատգամավորների հետ և քննարկել խորհրդարանական դիվանագիտության խնդիրները: Զարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը այս մեկ ու կես տարվա ընթացքում խորհրդարանական դիվանագիտության «աննախադեպ նվաճումների» մասին: Հարգելի՛ պարոն նախարար, իշխանափոխությունից հետո Հայաստանը ոչ մի դիվանագիտական նվաճում չի արձանագրել առհասարակ, ուր մնաց՝ խորհրդարանական ասպարեզում: Խորհրդարանական դիվանագիտության գուցե միակ «նվաճումը» անթիվ-անհամար-անիմաստ գործուղումներն են,
Ի՞նչ էին անում հայ ուսանողները Վրաստանի «Ապագայի ճամբարում»
Օգոստոսի 8-12-ը Վրաստանի Կրթության, գիտության և սպորտի Նախարարության «Երեխաների և երիտասարդության ազգային կենտրոնի» և ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան աջակցությամբ Շաորիում տեղի է ունեցել «Ապագայի ճամբար» ուսանողական ճամբարը, որին մասնակցել են նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման ամբիոնի դասախոս, Լրացուցիչ եւ շարունակական
«Հերքում են, որ Ամուլսարի տարածքում ուրան կա, որպեսզի հանքը շահագործեն»
Օրերս Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը հերքեց բնապահպանների եւ մի շարք գիտնականների պնդումներն այն մասին, որ Ամուլսարում ուրան կա: Բնապահպան, «Սիվիլ Վոյս» կազմակերպության փորձագետ Սիլվա Ադամյանն Իվանյանի ասածների հետ համաձայն չէ: «Օրերս ստացել եմ մի հետաքրքիր փաստաթուղթ, որում դեռեւս ԽՍՀՄ ժամանակ արված հետազոտության տվյալներ կան»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց նա:
Համաժողովը լավագույն հարթակն է՝ գլոբալ գործընթացներում ՀՀ-ի համար բացվող հնարավորությունների շուրջ քննարկումներ իրականացնելու համար. Զոհրաբ Մնացականյան
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքն Ազգային ժողովում ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպմանը Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ, Հարգելի պատգամավորներ և դեսպաններ, Նախ կուզենայի իմ երախտագիտությունը հայտնել Ազգային ժողովի նախագահին հայոց խորհրդարանում Հայաստանի դիվանագիտական ծառայության մարմինների ներկայացուցիչներին հյուրընկալելու համար։ Արդեն երկու օր
Ranger Collage ընդունված ուսանողին ԱՄՆ մուտքի արտոնագիր չի տրամադրվել
18-ամյա Ինգա Մանուչարյանը, որը բասկետբոլի Եվրոպայի չեմպիոն է, ընդունվել է Ranger Collage (ԱՄՆ): Ծնողները մտահոգված են, որ օգոստոսի 26-ից արդեն սկսվել են նրա դասերը, սակայն աղջիկը չի կարողանում մասնակցել դրանց: Բանն այն է, որ Ինգա Մանուչարյանը երկու անգամ դիմել է ԱՄՆ դեսպանատուն` մուտքի արտոնագիր ստանալու համար եւ երկու անգամ էլ մերժվել է: Aravot.am-ը փորձեց խնդրի
Հայաստանը, Կիպրոսն ու Հունասատանն ունեն հզոր սփյուռք՝ եզակի որակական և մասնագիտական ներուժով. Զարեհ Սինանյան
Օգոստոսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ: Նախ և առաջ կողմերն ամփոփեցին Հայաստան-Կիպրոս-Հունաստան սփյուռքի գծով եռակողմ համագործակցության ներկայի վիճակն ու հետագա պայմանավորվածությունները՝ նշելով, որ համատեղ աշխատանքի առանցքում են լինելու երիտասարդության համախմբումը, բիզնեսի և զբոսաշրջության խթանումը երեք երկրների սփյուռքի միջև տեղեկացվածության բարձրացման
«Ես ի՛մ գիրքը կգրեմ Քոչարյանի մասին»
Արամ Մանուկյանը հիշում է, թե ինչպես է Քոչարյանը վարվել իր ընկերների հետ ՀԱԿ խմբակցության փոխնախագահ Արամ Մանուկյանին օրերս հարցրինք՝ կարդացե՞լ եք Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը, տեսե՞լ եք՝ ինչպես է գրքում ներկայացրել տարբեր քաղաքական իրադարձությունները: Արամ Մանուկյանը պատասխանեց. «Ե՞ս կարդայի, էլ բան ու գործ չունե՞մ: Խի ես իմ անձնական դիտարկումները չունե՞մ, պիտի նստեմ իր
Քրեական օրենսգրքում փոփոխություն կանեն` ընդդեմ «օրենքով գողերի»
Կարգելեն քրեական հեղինակությունների համար «մատաղի փող» հավաքել։
Կրթական և սպորտային հաստատություններին հատկացվել է հավելյալ ֆինանսավորում
2019թ-ին մարզագույքի ձեռքբերման համար հատկացվել է ավելի քան 523 մլն դրամ, 2012-2018թթ. 420 մլնի փոխարեն:
Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 դրամ
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված 4 քրեական գործերով պարզվել են Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցների կողմից կատարված առերևույթ չարաշահումների հանգամանքները: Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 37.235.348 դրամ: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ նշված աշխատակիցների կողմից 2008 – 2018թթ կատարված.առերևույթ չարաշահումների արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը կազմում է 39.022.782 դրամ, որից քրեական գործերի
ՀՔԾ-ն փաստաբանի դիմումին ընթացք չի տվել. «Թեղուտ ՓԲԸ-ի քեֆին չեն ուզում կպնել»
«Թեղուտի քեֆին չեն ուզում կպնել». այս կարծիքին է փաստաբան Կարեն Թումանյանը: Նրա համար առնվազն տարօրինակ է՝ ինչո՞ւ հատուկ քննչական ծառայությունը իր տրամադրած նյութերին ընթացք չի տալիս: Խոսքը «Թեղուտ» ՓԲԸ-ի մասին է. մոտ 2 ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, այսպես ասած՝ ընդդեմ ՀՀ-ի, եւ կառավարությանը պարտավորեցրել տուժած 8 քաղաքացիներին վճարել 92 հազար
«Համոզված եմ, որ Արցախի հարցի արդարացի լուծումը կախված է նաեւ ձեզանից, հարգելի դեսպաններ». Արման Աբովյան
Աբովյանի խոսքով՝ Եվրոպա, ԱՄՆ…ոչ մի դեպքում ոչ մի պետության հետ մեր հարաբերությունները չպետք է կառուցվեն հակասությունների վրա, ՀՀ-ն ի զորու է դառնալ այն հարթակը, որտեղ կկարողանան տարատեսակ ռեգիոնալ ու գլոբալ տարաձայնությունների քննարկումներ անել:
Մեղադրանք է առաջադրվել Իջևան համայնքի ղեկավարին
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Իջևանի համայնքապետարանում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին և ՓԲԸ բյուջետային հիմնարկի տնօրենին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իջևան համայնքի ղեկավարը, 2011թ-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016թ. իր ընկերոջ կնոջը նշանակելով
«Սա համացանցային մանիպուլյացիա է, այլ ոչ թե քրեական գործ». Տիգրան Աթանեսյանը՝ Մասիսի քաղաքապետի դեմ քրեական գործի մասին
Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11.30-ին:
Ցանկացած հավաք ՍԴ շենքի մոտ ինքնին ճնշում է դատարանի վրա՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դա իրականացնում ու ինչ դրդապատճառներով. «Փաստ»
Վերջին օրերին իշխանական մի շարք քարոզիչներ տարածում են այսպիսի հայտարարություն. «Օգոստոսի 29ին, ժամը 09:30-ից սկսած, բոլորս մեկ մարդու պես հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի մոտ, թույլ չտալու համար Քոչարյանի վարձու ծաղրածուների կողմից դատարանի վրա որևէ ճնշման գործադրում: Այս պայքարը յուրաքանչյուրս պիտի մերը համարենք ու տանենք մինչև վերջ՝ մինչև հաղթական ավարտ, մինչև ժողովրդից գողացված բոլոր գումարների
Բնապահպանները բացահայտեցին, իսկ Դարվինի որդին համաներվեց
2018թ. մայիսի 9-ին «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամների կողմից անտառներում շրջագայության ժամանակ բացահայտվել էր մի դեպք, որի մասին ահազանգվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում, բնապահպանները նյութեր էին տեղադրել, տեսանյութ, որն էլ գրությամբ դատախազությունն ուղարկել էր ոստիկանություն: Պարզվել էր, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանը համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքով տրակտորիստ Սիմոն Հարությունյանին տրամադրել է իր տիրապետության
Հազար խոշոր հարկատուների մեծ մասը կա՛մ ծխախոտ արտադրողներ են կա՛մ ծխախոտ եւ բենզին ներկրողներ, կա՛մ հանքահումքային ոլորտի արդյունահանող. «Ժողովուրդ»
Այսինքն՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում։ Հազար խոշոր հարկատուների տասնյակում, կարելի է ասել, քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում։
«Արտաքին քաղաքականության մեջ օրենսդիր-գործադիր համատեղ ջանքերն արդեն սկսել են տալ արդյունքներ, ու դա սկիզբն է միայն». Լիլիթ Մակունց
Խոսելով Արցախյան հակամարտության եւ խաղաղ բանակցային գործընթացի մասին՝ Մակունցն ասաց, որ Արցախը մեզ համար նախեւառաջ իրենց բնօրրանում ապրող մեր հայրենակիցներն են եւ նրանց անվտանգության ապահովումը:
Վաղարշակ Հարությունյան. Նախորդ իշխանությունների ժամանակ էլ հանձնաժողով է ձեւավորել, որը ուսումնասիրել է պատերազմի հանգամանքները. «Ժողովուրդ»
Իսկ պատերազմը շատ բարդ երեւույթ է, անկախ ամեն ինչից՝ միշտ էլ բացթողումներ լինում են։ Ես ասում եմ՝ ղեկավարման համակարգի անբաժանելի մասն է դա՝ բացահայտել՝ ով ճիշտ է գործել, խրախուսել, ով սխալ է գործել, պատժել, բայց դա հանձնաժողովի խնդիրը չի։
Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ. Փաշինյան
Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.1 տոկոս
Արուսյակ Ջուլհակյան. Քննարկումների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով. «Հայկական ժամանակ»
Ջուլհակյանն արձագանքեց. «Իրականում մեր խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այդ գնահատականը բազմիցս տվել են, եթե կհիշեք՝ այս տարի Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ մեր խմբակցությունն էլ հայտարարություն տարածեց, որտեղ կրկին կար այդ գնահատականը։ Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միաժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։


















































